Էս ամառ որ Մոսկվայում էի, զարմիկս, բազում փառաբանող բառերով ուղղորդելով, տվեց, որ կարդամ: Ես էլ քանի որ էդ երեկո անելու բան չունեի, կարդացի:
Ինչը դուր եկավ` գրքում մեգագաղտնիքի անվանման տակ տրվում են տարրական մենթալ մոգության հնարքներ` սեփական բարեկեցությունը բարելավելուն ու զանազան մանր մունր ցանկությունները կատարելուն ուղղված: Ահամ, իրոք աշխատումա, բայց դրան մի քանի գիրք վրա վրա նվիրել, ֆիլմեր հանել, ագրեսսիվ գովազդային կամպանիա ծավալել?
Ինչը դուր չեկավ` էդ ամենը վաճառվումա գերագույն հոգևոր գաղտնիքի տեսքով /կարդացող մարդկանց կեղծ համոզումա, որ հիմա իրանք էլ են էդ գերագույն գաղտնիքի իմացողներից/, ու էնաստիճան աղավաղված ու տապոռ ձևի, որ մարդու զարմանքա գալիս: Ոնց որ վաճառեն բուլկի, բայց գովազդեն որպես քսան ճաշատեսակից բաղկացած շքեղ ընթրիք: Ինքը նմանա ասենք նրան, որ ԱՄՆ-ում քսանէջանոց Աննա Կարենինայի մասին էրոտիկ կոմիքս են տպում /որի վերջում Կարենինան շոթգանով ցխումա Վրոնսկիի գլուխը/` որ մասսաները, որոնց համար իսկական Աննա Կարենինան չափից երկարա ու բարդ, գնեն ու կարդան ասենք մետրոյով աշխատանքի գնալու ճանապարհին: Մասսաների սնունդ` պարզեցրած մասսաների համար: Ընդ որում դա չի նշանակում, որ սնունդը վատնա /ոնց որ ասենք երշիկը վատը չի սև խավիարից - են համ էն եմ սիրում, համ էն/` ուղղակի ավելի համով բաներ ել կան, ու էդքան էլ քիչ ու գաղտնի չեն, ինչքան ընդունվածա համարել` բավականա մատը մատին խփել ու մի քիչ փնտրել /այդպես ոմն Ֆրանց Բարդոնի մոտ, որի մասին ականջս կտամ, թե լսելա Սիքրեթը կարդացած մարդկանց մեծամասնությունը, արդեն առաջին գրքի առաջին գլխում են ավելի թունդ "գաղտնիքներ" տրվում, քան համայն սիքրեթյան ֆիլմերում ու գրքերում` միասին վերցրած/: NLP-ի բազում գրքերի մասին ընդհանրապես լռում եմ:
Էջանիշներ