Չգիտեմ, թե ինչ է ասում Լազարևը, բայց, ասենք, 12 գիրք դատարկաբանություն կարդալու փոխարեն կարելի է կարդալ Հերման Հեսսեի փոքրիկ «Դեմիան»-ը, որտեղից բավականին հիմար ու անգրագետ ձևով գողացված է գաղափարը:
---------- Ավելացվել է՝ 14:56 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:38 ----------
Չլիներ՝ չէր ապրի: Իսկ եթե այդքան վատ լիներ, էլի չէր աշխատի՝ մինչև կյանքի մոտակա վերջը հաշմանդամ կմնար:
«Միակ» գոյություն չունի: Իհարկե, եթե դնես ու քեզ օրերով զոմբիացնես, թե կա, միգուցե այնքան հավատաս, որ մեկին դնես այդ դիրքում: Բայց դա կլինի ընդամենը ինքնախաբեության արդյունք:կամ էլ էն տղան, ով լիքը ընկերուհիներ ուներ, բայց իր «միակ»-ին դեռ չէր գտել:
Ծախսեր, որոնք պետք է փակելՎեջիվերջո ստեղծվել է ֆիլմ, ու դրա վրա կատարվել են ծախսեր:
Փաստորեն՝ ֆիլմը նրա համար է, որ խելոք ագահները միամիտ ագահների վրա փող աշխատեն:Անկախ նրանից, թե ֆիլմը լավն է թե վատն է, այն պետք է գովազդել, ձեր ասածով մարդկանց «գրավել», որպեսզի ծախսերը գոնե ծածկվեն, էլ չեմ ասում շահույթ ստանալու մասին:
Փաստորեն՝ այն, ինչ կարող է այդ աստիճանի փոխել քո կյանքը, ընդամենը «ապրանք» է: Ցավում եմ, բայց երևի պարզապես մենք իրարից չափից դուրս տարբեր ենք՝ քո ասածն էլ է նյութապաշտության օրինակ:Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, բայց էն խոսքը, որ «Որակով արտադրանքը ինքն իրեն վաճառում է» արդեն դարը անցել է:![]()
Սայենտոլոգիայի եկեղեցին առաջարկում է մարդկանց «փրկել», բայց եթե մարդիկ վճարեն իրեն: Ինչքան շատ կվճարես, այնքան ավելի «կփրկվես»: Շատ նման քաղաքականություն է:
Այլ կերպ ասած՝ տարօրինակ եք: Նույնիսկ ձեր Հիսուսն, չնայած հրեա լինելուն, իր լեռան քարոզի համար ունկնդիրներին հաշիվ չուղարկեց:
Էջանիշներ