Ֆիլմը դիտել եմ, մոտ կես տարի առաջ: Ու ասեմ, որ ընդունում եմ ֆիլմում առաջ քաշվող այն միտքը, որ մենք այն ենք ինչ մտածում ենք: Այսինքն մեզ հետ առավելապես տեղի է ունենում այն, ինչի մասին մենք ավելի շատ ենք մտածում: Ու կապ չունի մենք դա ուզում ենք, թե չենք ուզում, կարևորը այն է որ մենք կենրտրոնացած ենք դրա վրա...
Իսկ այ ֆիլմում մի բան հեչ դուրս չեկավ, այն որ շեշտը դրված էր հիմնականում մարդու նյութայան ցանկությունների վրա, բայց չէ? որ մարդը ունի նաև հոգևոր մղումներ ու կարծում եմ մարդու հոգեկան աշխարհի վիճակը առավել մեծ ազդեցություն ունի նրա հետ կատարվելիք իրողությունների վրա...![]()
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Հերթական մարդկանց ուղեղները լվանալու ֆիլմ նախատեսված մենեջրների համար,եթե այդպիսի գաղտնիք լիներ,ապա բոլորին ցույց չէին տա
,
ավելի լավ է դիտեք այս ֆիլմը “Дух времени (Zeitgeist) и Дух времени 2 (ZEITGEIST 2: Addendum)”![]()
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Ես ֆիլմը մի քանի տարի առաջ եմ նայել, բայց հուսով եմ, չեմ սխալվի, սիրելի Տիգ, եթե հիշեցնեմ քեզ այն կնոջ մասին, որն իր քաղցկեղը բուժեց, երբ բժիշկներն արդեն հույս չունեին...
Քանի որ գրեցի այստեղ, միանգամից ասեմ նրանց համար, ում դուրը եկել է ֆիլմը. այդ թեմայով մի քանի ֆիլմեր էլ կան, որոնցից են. "Օպուս", "Կողմնացույց", "Բանալի" և այլն: Կա նաև "Գաղտնիք-2. Вниз по кроличьей норе": Շատ հետաքրքիր ֆիլմ է` քվանտային ֆիզիկայի մասին:
Կարելի է կարդալ Ջո Վիտալեի (ֆիլմի հերոսներից մեկն է) գրքերը, առավելապես "Կյանքն առանց սահմանափակումների": Արտակարգ գիրք է: Շատ բան հասկանալի կդառնա, նաև, թե ինչպես երբեմն հեքիաթն էլ կարող է իրականություն դառնալ:
Ձեր համարյա բոլոր հարցերին կարող են պատասխանել Նիլ Դոնալդ ՈՒոլշի (ֆիլմի վերջին հերոսն է` ալեհեր տղամարդը) գրքերը` "Զրույց Աստծո հետ" շարքից: Մի վախեցեք, սա կրոնական գրականություն չի, սա` փիլիսոփայություն է:
Tig (06.06.2010)
Վիստոլոգը շատ լավ ա բացատրում: Մեքենա ուզելու դեպքում, եթե իսկպաես քո մտքում դա շատ բնական է, ու ոչ մի բարդություն չես տեսնում, իսկականից կունենաս: Հարցն այն է, որ եթե այդ ունենալը քեզ համար հենց սկզբից աբսուրդ է, դու համարյա թե չես հավատում, այդ դեպքում հաստատ լինել չի կարող:
Մի օրինակ բերեմ: Երբ մարդ հավատում է, որ Քրիստոսը ջուրը գինի է դարձրել, ոչ մի գիտելիք ի զորու չէ դա բացատրելու, բայց մենք հավատում ենք: Երբ հավատում ես ու վստահ ես, որ եթե եկեղեցում աղոթես ու մոմ վառես, ցանկությունդ կկատարվի, ասենք՝ կբուժվես:
Եվ դա լրիվ իրական է:
Սա իսկապես շատ պարզեցված ֆիլմ է, ամերիկացիների համար ոնց որ լինի, շատ բաներ որոշ պայմաններում են տեղի ունենում, իսկ ֆիլմում մակերեսային է շատ: Խոհուրդ կտայի Լազարևի «Դիզգնոստիկա Կարմի» գրքերի սերիան կարդալ: Շատ մատչելի, մանրամասն քննարկում է մարդու ցանկություններով բուժվելու ու ավելի լայն ոլորտ: Ցանկացողներին կարող եմ մեյլով ուղարկել:
E-la Via (06.06.2010), Sambitbaba (06.05.2011), VisTolog (06.06.2010), Yevuk (06.06.2010)
Ես էլ եմ մի քանի ամիս առաջ նայել այս ֆիլմը, շատ դուրս եկավ, հատկապես, որ ես այս տեսությանը բավական ժամանակ արդեն ծանոթ էի:
Իզուր չի ասվել, որ ամեն մեկին տրվում է ըստ իր հավատի:
Այս տեսության լավն այն է, որ ուղղակի հերթական հեքիաթը չի, որով մարդկանց մանիպուլյացիայի են ենթարկում: Փորձիր և ինքդ համոզվիր:
Դուրս է եկել նաև "The Secret"-ի երկրորդ մասը, դեռ չեմ նայել, բայց պատրաստվում եմ:
Հեռացողներին ճամփան չի ներում:
Zulo
Sambitbaba (06.05.2011), Tig (06.06.2010)
Բարդություն տեսնել-չտեսնելը , ակնհայտ ա, կախված ա քո ունեցած հնարավորություններից ու եթե ունես հնարավորությունների պակաս, բնականաբար, ենթագիտակցությանդ մեջ ֆիքսվում ա: Բայց էտ հնարավորությունները դու հո չես ստեղծում հավատով ?! Օրինակ` նյութական հնարավորությունները հավատալով ստեղծելը, դու ոնց ես պատկերացնում (համենայնդեպս, եթե հոգևորական չլինես) ??....Էտ հնարավորությունները կարելի ա ստեղծել միտքդ ու մարմինդ համապատասխան ուղղությամբ անընդհատ ուղղորդելով,տրամադրելով , ինչը դուք խառնում եք հավատալու հետ: Ինչ կապ ունի, նպատակիդ հավատալ-չհավատալը ??? Հավատում-չհավատում ես քո հնարավորություններին, իսկ էտ ավտոնոմ կերպով անում ա քո ենթագիտակցությունը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ