Ֆիլմը նայել էի, այսօր էլ հայերեն թարգմանությամբը նայեցի:
Ամեն ինչ շատ ճիշտ է: Միայն թե այս կինոյում շատ պարզեցված է, ու ամեն ինչ մի քանի անգամ կրկնվում է, մի տեսակ ձանձրալի է:
Ինձ քվանտային մեխանիկայի դասախոսն էր խորհուրդ տվել: Ինքը ամեն օր նայում է: Իր կյանքում էլ անհավատալի հետաքրքիր բաներ են եղել:
Իսկ ես "Transurfing" աուդիոգիրքն էի լսել, որ ավելի մանրամասն ու բարդ է բացատրում, մյուս կողմից էլ ավելի խորը: Տեսությանը մինչև իմանալս էլ հավատացել եմ ու կիրառել կյանքում:
Դպրոցում չէի սիրում պատմության դասը, հետևաբար դասը սովորելը տանել չէի կարողանում: Բոլոր տնայիններն անում էի, իսկ սա ամեն անգամ խուսափելուն կամ հետախձգելուն էի թողնում: Մեր դասատուն շատ հստակ հերթով էր հարցնում դասը: Ում գնահատականը ամենահինն էր, իրեն էր հարցնում: Այդպիսով հաստատ գիտեինք, թե ում է հարցնելու: Նույնիսկ դա իմանալով՝ էլի չէի սովորում ու հույսս դնում էի, ավելի ճիշտ հավատում էի, որ մի հրաշք տեղի կունենա, չի հարցնի: Իսկ երբ արդեն չէի հավատում, հաստատ հարցնում էր: Մի քանի անգամ տարբեր ձևերով եղել է, որ մի քանի շաբաթով ինձ հարցնելը հետաձգվել է: Գիշերները քնելիս խնդրում էի չգիտեմ ումից կամ հավատում, չեմ կարող բացատրել, թե ոնց, վերջը, միշտ աշխատում է դա:
Մի անգամ էլ մի տխմար փորձ եմ արել:Ավտոբուս էի նստել ու ինքս ինձ քմծիծաղելով ցանկացա, որ ամենավերջին ազատ տեղին, որ կնստեն մինչև բոլոր նստատեղերի զբաղված լինելը, կլինի իմ կողքինը:
Պատկերացրեք, ցանկությունը պահեցի ու մոռացա: Երբ զգացի, որ կողքս մարդ նստեց, հիշեցի ու ավտոբուսով մեկ հայացքս շրջեցի: Ապցեցի, որ այդ անպետք ցանկությունը նույնիսկ իրականացավ:
![]()
Էջանիշներ