User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 171 հատից

Թեմա: "The secret "/«Գաղտնիք» հոգեբանական ֆիլմ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր դու լրիվ օյին ես: Համ ասում ես չեմ պատրաստվում կարդալ, համ էլ ասում ես հիմնավորում բեր, դու նախապես տրամադրված ես, որ իմ գրառումների մեջ հիմնավորում չես գտնելու, էլ ինչի՞ ես իզուր հիմնավորում պահանջում
    Չամիչ, հին ասացվածքն ասում ա՝ առաջին անգամ անհիմն բառերի տարափ կարդացիր՝ ամոթ գրողին: Երկրորդ անգամ կարդացիր՝ ամոթ կարդացողին: Իսկ երրորդ անգամ...
    Իսկ ո՞վ ասեց, որ գաղտնիք չէ: Մարդկանց մեծ մասը տառապալից դեպքով հաջողություն է ակնկալում: Ամբողջ օրը միայն լացելով հաջողության է սպասում: Հայ ազգը բողոքի գրքի մարմնացում է դարձել, բոլորը մի գլուխ բողոքում են, որ տուն մտնում ես՝ պետության, ազգի, գործատուի ֆլանի, ֆստանի հասցեին հայհոյանքից բացի ուրիշ բան չես լսում: Գաղտնիքը մեր դեպքում շատ տեղի է ասված, ինչպես երեում է շատերի համար այն գաղտնիք եղել է, կա եվ ամենայն հավանականությամբ կմնա:
    Չամիչ, դա քեզ ինչ-որ չի օգնում էս թեմայում գոնե մի փոքրիկ հաջողության հասնել: Իհարկե, դու կարող ես պնդել, որ ամեն ինչ քո դեմ է, որ մենք համառ ենք, որ մենք բան չենք հասկանում՝ կարճ ասած, կարող ես բողոքել դու էիր, որ սիրում էիր հայ լինել ու չէիր սիրում հայերի թերությունները քննադատողներին, օրիորդ նացիոնալիստ:
    Արի կլինի դու սատանային քիչ հիշիր թե չէ սատանան գիտի, թե ինչեր ես կարդում, հետո էլ ուրիշներին ես վերագրում:
    Չամիչ, ես կհիշեմ ում կուզեմ, ու միայն քո խոսքը մի փոքր քիչ է դա փոխելու համար: Ինչքան տեսնում եմ, քո խոսքն ընդհանրապես որևէ բան փոխելու համար քիչ է:
    Ես կարդում եմ լուրջ գրականություն: Վերևում գրածիս մեջ հոգեբանության բնագավառում կոմպետենտ ցանկացած մարդ կտեսներ ականավոր հոգեբան Էրիկ Բերնի «Մարդիկ, ովքեր խաղեր են խաղում. մարդկային ճակատագրի հոգեբանությունը» գրքում շոշափված գաղափարներից մեկի ռադիկալ ու համառոտ շարադրումը: Ընդունված ու գործող գրականություն է, ասեմ քեզ: Մասնագիտական շրջաններում: Ի տարբերություն քո «Սիքրեթ»-ների: Որոնք, ներիր, բայց աղբ են:

    ---------- Ավելացվել է՝ 23:17 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:11 ----------

    Հա, ու մեկ էլ, եթե ես պնդում եմ անում ու հիմնավորում եմ պահանջում, ապա սպասում եմ, որ պատասխանողը կմեջբերի ասածս ու ցույց կտա, թե որտեղ եմ սխալվում, ոչ թե կսկսի իմ հարցի հետ կապ չունեցող ինչ-որ բան թարգմանել, ընդ որում՝ ականջների կողքով բաց թողնելով իմ բազում հարցերը, ու մի հատ էլ վիրավորվի, որ ես իր գրածը չեմ կարդում: Չամիչ, իսկ դու իմ գրածը կարդու՞մ ես:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Leo Negri (10.06.2010), Magic-Mushroom (09.06.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Չամիչ, հին ասացվածքն ասում ա՝ առաջին անգամ անհիմն բառերի տարափ կարդացիր՝ ամոթ գրողին: Երկրորդ անգամ կարդացիր՝ ամոթ կարդացողին: Իսկ երրորդ անգամ...

    Չամիչ, դա քեզ ինչ-որ չի օգնում էս թեմայում գոնե մի փոքրիկ հաջողության հասնել: Իհարկե, դու կարող ես պնդել, որ ամեն ինչ քո դեմ է, որ մենք համառ ենք, որ մենք բան չենք հասկանում՝ կարճ ասած, կարող ես բողոքել դու էիր, որ սիրում էիր հայ լինել ու չէիր սիրում հայերի թերությունները քննադատողներին, օրիորդ նացիոնալիստ:

    Չամիչ, ես կհիշեմ ում կուզեմ, ու միայն քո խոսքը մի փոքր քիչ է դա փոխելու համար: Ինչքան տեսնում եմ, քո խոսքն ընդհանրապես որևէ բան փոխելու համար քիչ է:
    Ես կարդում եմ լուրջ գրականություն: Վերևում գրածիս մեջ հոգեբանության բնագավառում կոմպետենտ ցանկացած մարդ կտեսներ ականավոր հոգեբան Էրիկ Բերնի «Մարդիկ, ովքեր խաղեր են խաղում. մարդկային ճակատագրի հոգեբանությունը» գրքում շոշափված գաղափարներից մեկի ռադիկալ ու համառոտ շարադրումը: Ընդունված ու գործող գրականություն է, ասեմ քեզ: Մասնագիտական շրջաններում: Ի տարբերություն քո «Սիքրեթ»-ների: Որոնք, ներիր, բայց աղբ են:

    ---------- Ավելացվել է՝ 23:17 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:11 ----------

    Հա, ու մեկ էլ, եթե ես պնդում եմ անում ու հիմնավորում եմ պահանջում, ապա սպասում եմ, որ պատասխանողը կմեջբերի ասածս ու ցույց կտա, թե որտեղ եմ սխալվում, ոչ թե կսկսի իմ հարցի հետ կապ չունեցող ինչ-որ բան թարգմանել, ընդ որում՝ ականջների կողքով բաց թողնելով իմ բազում հարցերը, ու մի հատ էլ վիրավորվի, որ ես իր գրածը չեմ կարդում: Չամիչ, իսկ դու իմ գրածը կարդու՞մ ես:
    Երբ, որ թեմայի վերաբերյալ կոնկրետ ասելիք կունենաս, էն ժամանակ կմտածեմ արժի գրածներիդ արձագանքել թե ոչ, առայժմ, միայն՝ սեփական անձի աննախադեպ առավելությունը եւ սեփական կարծիքի անգերազանց կշիռը ապացուցելու ճիգերից բացի այլ բան չեմ տեսնում:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  4. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չամիչ, ես կարիք չունեմ որևէ ճիգեր անել քեզ գերազանցելու: Ինչի՞ս է պետք գերազանցել մի մարդու, որը նույնիսկ ադեկվատ բանավեճ վարելու ի վիճակի չի: Երբ ասում եմ՝ «ինչու՞ է գիրքդ պնդում, որ բոլոր խնձորները կանաչ են», դու պատասխանում ես «դու ծայրահեղացնում ես, ահա թարգմանեմ գրքից՝ տանձենին դա ծառ է, որը...»: Այս պայմաններում ես քեզ գերազանցելու ի՞նչ կարիք ունեմ: Այստեղ դրա մասին խոսք չի էլ կարող գնալ: Իմ համար քեզ գերազանցելու փորձը կնմանվեր հոգեբուժական հիվանդանոց մտնելուն այն նպատակով, որ ապացուցեմ, թե ավելի ադեկվատ եմ, քան ցանկացած հիվանդ: Հիվանդների մեջ միգուցե կան առողջ վիճակում ինձ իրենց ադեկվատությամբ գերազանցող մարդիկ, բայց իրենց հիվանդության բերումով նրանք ընդհանրապես ադեկվատ չեն սրանով ի վիճակի չունեմ, թե դու հիվանդ ես կամ նման բան, բայց քո մոտ էլ ինչ-որ ոչ ադեկվատության շրջան է կարծես թե: Ու միայն ես չեմ, ով դա նկատում է: Ինչևէ, դա բնավ իմ գործը չի, եթե իմ գործը լիներ, դու կգրեիր ինձ, որ քեզ թայմաութ է պետք, մինչև մտքերդ կարգավորես: Ու կհամոզվեիր, որ ես բնավ չեմ փորձում քեզ գերազանցել: Այսինքն՝ ես կտայի քեզ այդ թայմաութը, բայց ոչ թե որպես գերազանցության/մեծահոգության նշան, այլ հանուն բանավեճի:
    Բայց դու այնքան ես տոգորված սեփական ճշմարտացիության գիտակցմամբ, որ դժվար է հասկանալ, թե որքան ժամանակ հետո կանգ կառնես (եթե առնես), որ ասես՝ սպասիր, այս ի՞նչ է կատարվում այս թեմայում, քննարկման գիծ ինչ-որ չկա:
    Գերազանցել քե՞զ: Ներիր, բայց ես ավելի կարևոր գործեր ունեմ, քան ոմն Չամիչի գերազանցելը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (10.06.2010)

  6. #4
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ, որ թեմայի վերաբերյալ կոնկրետ ասելիք կունենաս, էն ժամանակ կմտածեմ արժի գրածներիդ արձագանքել թե ոչ, առայժմ, միայն՝ սեփական անձի աննախադեպ առավելությունը եւ սեփական կարծիքի անգերազանց կշիռը ապացուցելու ճիգերից բացի այլ բան չեմ տեսնում:

    Աշխատիր քիչ առնչվել ոչ ադեկվատների հետ, վարակիչ է

    Ամեն մարդ դիմացինի մեջ տեսնում է իր սեփական արտացոլումը, եթե շրջապատումդ վերջերս սկսել է գերակշռել ոչ ադեկվատությունը ապա փնտրիր քո մեջ, եւ փոխիր ալիքներիդ հաճախականությունը:
    Վերջին խմբագրող՝ Չամիչ: 10.06.2010, 00:28:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (10.06.2010)

  8. #5
    πολιούχου θεάς Νέμεσις μο Magic-Mushroom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2010
    Հասցե
    Cambridge, Massachusetts, U.S.
    Տարիք
    37
    Գրառումներ
    951
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեխեք ՎԵՐՋ,այս հիմար ֆիլմը անգամ մի լումա չարժի,որ վիճենք իրար հետ,միգուցե այս ֆիլմի նպատակը իրար մեջ կռիվ գցելն է,դուք երկուսդ էլ շատ լավն եք,Խաղաղություն
    Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
    Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Միքո (10.06.2010), Ֆրեյա (10.06.2010)

  10. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ, որ թեմայի վերաբերյալ կոնկրետ ասելիք կունենաս, էն ժամանակ կմտածեմ արժի գրածներիդ արձագանքել թե ոչ, առայժմ, միայն՝ սեփական անձի աննախադեպ առավելությունը եւ սեփական կարծիքի անգերազանց կշիռը ապացուցելու ճիգերից բացի այլ բան չեմ տեսնում:
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ, որ թեմայի վերաբերյալ կոնկրետ ասելիք կունենաս, էն ժամանակ կմտածեմ արժի գրածներիդ արձագանքել թե ոչ, առայժմ, միայն՝ սեփական անձի աննախադեպ առավելությունը եւ սեփական կարծիքի անգերազանց կշիռը ապացուցելու ճիգերից բացի այլ բան չեմ տեսնում:
    Չամիչ, դու ՔՈ գրառումները գոնե կարդու՞մ ես կրկնվում ես:
    Աշխատիր քիչ առնչվել ոչ ադեկվատների հետ, վարակիչ է
    Անձնական փորձի՞ց ես ասում
    Ամեն մարդ դիմացինի մեջ տեսնում է իր սեփական արտացոլումը, եթե շրջապատումդ վերջերս սկսել է գերակշռել ոչ ադեկվատությունը ապա փնտրիր քո մեջ, եւ փոխիր ալիքներիդ հաճախականությունը:
    Ու նորից կրկնվում ես, ալիքների հաճախականության առումով: Իսկ իմ շրջապատում միշտ չես պատկերացնի, ինչ երևույթներ են գերիշխել ժամանակ առ ժամանակ, ու վերջին հիմարությունը կլիներ դա իմ արտացոլումը համարել: Ու եթե երբեմն-երբեմն իմ շրջապատում ոչ ադեկվատ մարդիկ են հայտնվում, դա կլոր հաշվով ոչինչ չի նշանակում:

    ---------- Ավելացվել է՝ 09:33 ---------- Սկզբնական գրառումը՝ 09:30 ----------

    Մեջբերում Magic-Mushroom-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխեք ՎԵՐՋ,այս հիմար ֆիլմը անգամ մի լումա չարժի,որ վիճենք իրար հետ,միգուցե այս ֆիլմի նպատակը իրար մեջ կռիվ գցելն է,դուք երկուսդ էլ շատ լավն եք,Խաղաղություն
    Մի ծանրաբեռնվիր: Ես հանգիստ եմ, ու նախընտրում եմ հավատալ, որ Չամիչը, չնայած ամեն ինչին, քաղաքակիրթ մարդ է, ու դժվար թե այս վեճը որոշակի սահմաններից անցնի:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Magic-Mushroom (10.06.2010)

  12. #7
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ հասկանում, էսքան ինչ կար քննարկելու՞՞՞ Ինչ–որ զոմբիացնող դոկումենտալ ֆիլմը ա, շատ կասկածելի ու տափակ։
    Կասկածելի ա, որովհետև.
    1/ պարզ չի՝ ով ա նկարել,
    2/ ում համար ա նախատեսված եւ որն ա էդ ֆիլմի նպատակը՞ իսկ մենք ինչպես գիտենք՝ ամեն ինչ փող արժի, հետեև.՝ ում էր պետք մարդկանց լավություն անելու համար ֆիլմ նկարել, ուղղակի... ես տենց բան չեմ տեսել

    Կարծում եմ՝ դրա նպատակը մարդկանց զոմբիացնելն ա, հատկապես՝ բութ մարդկանց, որովհետև ամբողջ ֆիլմը երկու երեք անգամ նույն ասելիքը կրկնում է՝ վարիացիաներով։ Հավանաբար, ստեղծողը կարծել է, որ այդ ֆիլմի աուդիտորիան առաջին անգամից լավ չի հասկանում։

    Ամբողջ ֆիլմի ընթացքում պնդում է, որ "Տիեզերքը լսում է քո կանչը... որ լավ մտքեր ունենաս, էսպես կլինի, էնպես կլինի..." մի խոսքով դատարկ, անապացուցելի, կասկածելի պնդումներ։

    Եւ մի բան էլ է ապշեցնում. մի երկու տարի ա, ինչ էս ֆիլմը աժիոտաժ ա առաջացրել Հայաստանում։ Նույնիսկ մի անգամ փողոցում անցնում էի կաֆեի մոտով, մի զույգ էր նստած, աղջիկը ասում է ոգեւորված ՝" Սիքրեթը տեսել ես՞ "
    Դե հաշվի առնելով, որ հայերը փողի մեռած, ուշքն ու միտքները թանգանոց ավտոներ ու թանգանոց հեռախոսներն են, ոնց անեն "մի քիշ փող կպցնենք, ախխխպպեերսսս" , լրիվ հայերի սրտից էր էս կինոն։ Բա ոնց՞ Ասում ա ոնց անես, որ բան չանես ու փողը գա քեզ կպնի
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    EgoBrain (10.06.2010), Magic-Mushroom (10.06.2010), Rhayader (10.06.2010)

  14. #8
    planmaster javaharut-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.03.2009
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Գրառումներ
    103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ ես ինչ անհավատ ազգ ենք: Մինչև չտեսնենք չենք հավատա, կամ հենց տեսնելուց հետո էլ չենք հավատում:

    Շատ դեպքեր են եղել, որոնք տեղի են ունեցել: Իսկ եթե ուզում եք ֆիլմին սխալ հանել ապացուցեք հակառակը գործով, ոչ թե ասելով միայն

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆիլմ "Ակումբի" ուժերով
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 71
    Վերջինը: 07.02.2015, 18:43
  2. "domain" անուններ և հայկական Վեբ "hosting"
    Հեղինակ՝ khajvah, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.04.2012, 21:52
  3. Սեմինարների մասնակցության հրավեր. "Science direct", "Scopus"։
    Հեղինակ՝ Ariadna, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.11.2010, 17:42
  4. "Только после Вас! Apres Vous" - ֆիլմը հոգեբանական խորը իմաստով
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 20.02.2010, 20:08
  5. Ով է տեսել "Мятежный Дух" "Rebeldeway""Ըմբոստ Հոգի" սերիալը :
    Հեղինակ՝ ErrewayFanclub, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 05.02.2008, 20:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •