Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ ի՞նչ ի նկատի ունեիր «միակ» ասելով, ու քո ասած «միակի» ուրիշ իմաստին ինչքանո՞վ հնարավոր չի «գտնել»՝ ընդամենը ինքդ քեզ զոմբիացնելով (ասենք, քեզ ներշնչես, որ հաջորդ ընկերուհիդ հենց քո «միակն» է լինելու. իհարկե, գիտակցական ներշնչումը զոմբիացում չի, իսկ այ այն, ինչի մասին խոսվում է, զոմբիացման դասական օրինակ է):
Նախ ասեմ էդ տղայի դեպքը. նա հաստատ չէր պատրաստվում էտ մեթոդը կիրառել, ասենք՝ մանյակի նման, որ ամեն մի աղջկա մեջ իր ապագա կնոջը տեսներ: Նա ուղղակի ցանկանում էր ամուսնանալ, ընդամենը: Իսկ էտ ամենը արդեն իր հետևանքները ունեցավ: Չես ուզում, մի հավատա:

Թող այդպես լինի: Ես նախընտրում եմ դա անվանել «ավելի առողջ եմ նայում մատից ծծած թեորիաներին»:

Ւնչ ասեմ, քեզ շնորհավորում եմ, ամբողջ աշխարհը տխմարի մեկնա, դու էլ` մեր մեջների ամենախելացին:

Նայի, կա սցենարների մասին գիտական տեսություն, որն առաջ ա քաշել Էրիկ Բերնը, ու որին ես շատ ավելի հիմնավոր եմ համարում հավատալը, որովհետև, պարզ ասած, էդ մարդն իրա պնդումները հիմնավորում ա: Ու կան ծույլ մարդիկ, ովքեր ուղեղ լվացող պոպսա ֆիլմեր են նայում ու սկսում արթուն տեղը խոսել, ոնց կասել Լյովը, ուսուցիչ Յոդայի նման
Ամեն մի տեսություն չի, որ ապացուցման կարիք ունի, շատ բաներ պետքա ուղղակի ընդունել, իսկ ավելի ճիշտ՝ հավատալ:

Ասեմ քեզ, որ եթե իրենց նպատակն ինձ զվարճացնելն էր, կամ իմ կողմից հայհոյվելը, ապա նրանք սկսում են ինձ դուր գալ: Թող հաճախ նման ֆիլմեր թողարկեն:
Համենայն դեպս, ես նրանց սկավառակը չեմ առել, չեմ քաշել և այլն, ու չգիտեմ գոնե մի մարդու, ով դա արել է: Իմ վրա նրանք ոչ մի կոպեկ չեն աշխատել:
Հիշեցնեմ, որ «սև» PR-ն էլ է promotion-ի մի ձև: