User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Paatos= Նետերմալմ+ Դիմլե+ Վալեն+ Նայլանդեր+ Նետերմալմ

  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Paatos= Նետերմալմ+ Դիմլե+ Վալեն+ Նայլանդեր+ Նետերմալմ

    Քրոսսփոսթինգ, նախնական տարբերակը՝ այստեղ:



    Paatos-ը շվեդական պրոգրեսսիվ ռոք խումբ է, որն աչքի է ընկնում իր ոճին ոչ հատուկ թրիփպոպային հնչողությամբ: Խմբի անդամներն են.



    Paatos-ի հիմնադրման գաղափարն առաջացավ, երբ Հաքսֆլուքս Նետերմալմը, Ստեֆան Դիմլեն, Յոհան Վալենն ու կիթառահար Ռայնե Ֆիսկեն հավաքվեցին միասին, որ համերգ տան ֆոլկ-ռոք երգիչ Թուրիդի հետ: 2000 թվականի օգոստոսին այս կազմը հավաքվեց արդեն որպես Paatos ու սկզբում նվագում էր որպես գործիքային խումբ: Շատ չանցած նրանց միացավ Հաքսֆլուքսի կին Պետրոնելլա Նետերմալմը՝ ավելացնելով վոկալ ու լրացուցիչ թավջությակ:
    Perception սինգլը թողարկելուց հետո խումբը 2002 թվականին թողարկեց իր առաջին ալբոմը՝ «Timeloss»-ը, ինչից հետո Ռայնե Ֆիսկեն լքեց խումբն ու նրա փոխարեն խմբի անդամ դարձավ Պետեր Նայլանդերը:



    Խմբի երկրորդ՝ «Kallocain» ալբոմը թողարկվեց 2004 թվականին՝ արդեն Insideout լեյբլի վրա: Ալբոմի միքսինգն արել է հայտնի երաժիշտ ու պրոդյուսեր Steven Wilson-ը (Porcupine Tree): «Stream» երգի մեղեդին, ի միջի այլոց, Բախ է. թեև տրվում է նրիվ նոր մատուցմամբ, այն դժվար է չճանաչել:



    Paatos-ն իր երրորդ՝ Silence of Another Kind ալբոմը ձայնագրվեց Եվրոպական շրջակայությունից հետո ու թողարկեց 2006-ի գարնանը: 2007-ին նրանք թողարկեցին նաև համերգային ալբոմ՝ «Sensors»:

    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (04.06.2010), Magic-Mushroom (04.06.2010), Yellow Raven (04.06.2010), Ռուֆուս (04.06.2010), Ֆոտոն (05.06.2010)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած չհասկացա, թե սրա ինչն էր պրոգրեսիվ, բայց որ ասում եք....

    Գործիքավորումը լավն էր, երաժշտությունը հոյակապ, մենակ թե վոկալիստը դուրս էդքան էլ չեկավ: Չեմ սիրում, երբ աղջիկները կիսաձայն են երգում, տպավորություն ա ստեղծվում, որ ձայն ընդհանրապես չունեն: Բայց երգերը կքաշեմ, որովհետև ընդհանուր առմամբ շատ դուրեկան էր
    I may be paranoid but no android!

  4. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ինձ հենց վոկալը շատ ա դուր գալիս իսկ պրոգի առումով, դու դեռ սրանք լսի.






    Ու, վերջապես, էս հրաշքը.
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  5. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քաշեցի դիսկոգրաֆիան, հրա՜շք ա...

    Մելամաղձոտ սկանդինավյան գիշերների նման, տխու՜ր, հոգիս տակնուվրա է անում... Բա վոկալիստը ինչ լացացնել ա լացացնում...

    Բայց մեկ ա չեմ հասկանում, թե ինչի ա պրոգրեսիվ ռոք Ես կասեի ավելի շուտ թրիփ-հոփ ա՝ պոստ-ռոքի ու էմբիենտի համակցությամբ
    I may be paranoid but no android!

  6. #5
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ինչ ռոմանտիկ զեղումներ էին:
    Ռուֆ, մի նեղացրու պրոգի սահմանները, դու ե՞րբ ես թրիփ-պոպում հանդիպել, ասենք, «Look at Us»-ի կարգի բարդ ռիթմիկա: Աթե համեմատես ժամանակակից պրոգի կլասսիկ Anekdoten-ի ու Paatos-ի հետ կապված խմբերի՝ Morte Macabre-ի ու Landberk-ի հետ, որոնք ակնհայտորեն պրոգ կամ նեո-պրոգ են, կհասկանաս:
    Բայց կայֆն ա, չէ՞, Պետրոնելլայի վոկալը բա որ ասում էի ամոթ ինձ, որ դեռ էն ժամանակ չեմ տվել
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •