User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Սթիվեն Ուիլսոն և Porcupine Tree (կամ՝ ով խմբի անունը կդներ «Մացառախոզի Ծառ»:D)

  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սթիվեն Ուիլսոն և Porcupine Tree (կամ՝ ով խմբի անունը կդներ «Մացառախոզի Ծառ»:D)

    Քրոսս-փոսթինգ, նախնական թեման՝ այստեղ:

    Porcupine Tree խումբը բրիտանացի տաղանդավոր երաժիշտ ու ձայնաինժեներ Սթիվեն Ուիլսոնի պրոյեկտներից է, ինչպես No Man-ն ու Blackfield-ը: Ուիլսոնն աշխատել է այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են Opeth-ը (Միկկաել Օկերֆելդը մի անգամ ինտերվյուի ժամանակ նշել է, որ Porcupine Tree-ն իր սիրելի խումբն է), Anathema-ն և այլն:
    Porcupine Tree-ն (բառացի թարգմանելիս ստացվում է «Մացառախոզի Ծառ») Ուիլսոնը ստեղծել է Հիմել Հեմփսթիդում (Հերթֆորդշիր, Անգլիա) 1987 թվականին: Սկզբում դա կատակ-պրոյեկտ էր՝ նա երկու ալբոմ ձայնագրեց ("Tarquin's Seaweed Farm"-1989 ու "The Nostalgia Factory"-1990), վերագրեց դրանք Porcupine Tree երևակայական «լեգենդար խմբին», հորինեց խմբի ամբողջ պատմությունը, պատմում էր հայտնի պրոգրեսսիվ կազմերի հետ համերգների մասին և այլն: Հետագայում վերաբերմունքը լրջացավ ու Porcupine Tree-ն դարձավ լիարժեք երաժշտական պրոյեկտ՝ ժամանակի հետ նույնիսկ ամբողջական կազմ ձեռք բերելով:
    Porcupine Tree-ի հետ ինձ առաջին անգամ ծանոթացրեց Սարգսյան Տիգրանը (SarTig17) անցած տարի: Նա ինձ տվեց "XM Transmission 1.2" ռադիո-համերգը, խմբի վաղ շրջանի աշխատանքների "Stars Die: The Delerium Years '91-'97" հավաքածուն ու "Voyage 34 The Complete Trip" ալբոմը: Ես լսեցի այդ ամենն ու իմ մոտ խմբի մասին բավականին դրական կարծիք կազմվեց, չնայած այդ ժամանակ ես բավականին նեղ պատկերացում ունեի նրա մասին: Ես տեսա պսիխոդելիկ-էմբիենթային պրոգ, բավականին լավը, բայց իրականում դա Porcupine Tree-ի բազմաթիվ դեմքերից միայն մեկն է:
    Խմբի պատմության ընթացքում այն իր երաժշտության մեջ բազմաթիվ այլ ոճերի տարրեր է ներառել՝ պսիխոդելիկ ռոք, ալտերնատիվ, էմբիենթ, էլեկտրոնային երաժշտություն ու վերջերս՝ նույնիսկ պոստ-ռոք: Խմբի առաջին երկու ալբոմները (ինչպես արդեն նշել ենք, դրանք "Tarquin's Seaweed Farm"-ն ու "The Nostalgia Factory"-ն էին) թողարկվեցին ձայներիզների վրա ու բացի պսիխոդելիկ սաունդից, էմբիենթ ու փոփ երաժշտական ոճերից ուժեղ ազդեցություններ էի կրում: Ուիլսոնի սիրելի երգերը հետագայում թողարկվեցին "On the Sunday of Life" (1991) սկավառակի տեսքով, իսկ ավելի էմբիենթային երգերը կազմեցին "Yellow Hedgerow Dreamscape" (1994) ալբոմը:
    Դրանց հաջորդեցին "Voyage 34" (1992) and "Up the Downstair" (1993) ալբոմները: "Voyage 34" ալբոմն իր մեջ պարունակում է կոնցեպտուալ էլեկտրոնային երաժշտություն, որը համադրված է ԼՍԴ-ի ազդեցությունը նկարագրող ձայնագրության հետ: Այս ու "Up the Downstair" ալբոմում փոփ-երաժշտության ազդեցությունն արդեն դադարել էր զգացվել:
    Հետագայում երկու ձայնասկավառակներն էլ հետագայում վերաթողարկվեցին. առաջինը՝ որպես "Voyage 34: The Complete Trip" (2000), որն ընդգրկում էր երկու լրացուցիչ գործ ու ալբոմը քառամաս էր դարձնում, իսկ "Up the Downstair"-ը ռեմաստերինգի ենթարկվեց 2005-ին, ու էլեկտրոնային հարվածային պարտիաները փոխարինվեցին իրականներով:
    "The Sky Moves Sideways" (1995) ալբոմը, որը կառուցվածքով կոնցեպտուալորեն նման է Pink Floyd խմբի "Wish You Were Here"-ին, հաճախ համարվում է խմբի լավագույն աշխատանքը: "Signify" (1996) ալբոմը ձայնագրելու պահին Porcupine Tree-ն դադարել էր մի մարդուց կազմված լինել ու կազմ էր ձեռք բերել. Քրիս Մեյթլենդը հարվածայինների գրա, Քոլին Էդվինը, և Ռիչարդ Բարբիերին ստեղնայինների վրա: Նրանց մասնակցությամբ ձայնագրված "Stupid Dream" (1999) ու "Lightbulb Sun" (2000) ալբոմներում սկսեց առաջին անգամ հակում նկատվել ալտերնատիվ ռոքի նկատմամբ: "In Absentia" ալբոմում թմբկահար Քրիս Մեյթլենդին փոխարինեց Գևին Հարրիսոնը: Այդ ժամանակ Ուիլսոնն աշխատում էր Opeth-ի "Blackwater Park" ալբոմի վրա, ու "In Absentia"-ն բավականին շատ մետալային տարրեր ժառանգեց:
    "In Absentia" ալբոմն ընդհանուր առմամբ կոնցեպտուալ է: Բացի "The Sound of Muzak" երգից, որը քննադատում է ժամանակակից երաժշտական ինդուստրիան, մնացած երգերն ըստ պատմության գծի են ընթանում ու պատմում են, թե ինչպես է հերոսը խելագարվում ու վերածվում սերիական մարդասպանի:
    Խմբի հնչողության զարգացման տենդենցները շարունակեց 2005 թվականի "Deadwing" ալբոմը՝ կրելով ամենածանր ու ամենանկատելի մետալային տարրերը: 2007թվականին խումբը թողարկեց "Fear of a Blank Planet" ալբոմը, որն ակնհայտորեն պոստ-ռոքային հնչողություն ուներ: Այն դարձավ Porcupine Tree-ի կոմմերցիոն տեսանկյունից ամենահաջողված ալբոմը:
    2009 թվականին Porcupine Tree-ն թողարկեց իր "The Incident" նոր ալբոմը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (04.06.2010), Claudia Mori (04.09.2011), kyahi (04.06.2010), Ռուֆուս (04.06.2010), Ֆրեյա (04.06.2010)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ խմբի հետ ծանոթացել եմ քո շնորհիվ Մի բան ասեմ, ինձ չսպանես Անցած տարի PT-ի ամբողջ դիսկոգրաֆիան էի քաշել - բոնուս ալբոմներով, EP-ներով, Rare ալբոմներով, ծերից ծեր կար, ընդհանուր ծավալը մոտ 5ԳԲ: Էս վերջերս երբ հարդ դիսկիս վրա կրիտիկապես ազատ տեղ չէր մնացել, երաժշտադարանս ահագին թեթևացրի ու ամենաշատը Porcupine Tree-ն տուժեց Բայց դե ամեն դեպքում, պետք լինի, էդ տոռենտի տեղը քեզ կասեմ:

    Ինչ վերաբերվում ա խմբին, շատ եմ սիրում, յուրահատուկ ոճ ունի (ավելի շուտ ոճեր), էմբիենտ, պրոգրեսիվ ռոք, պրոգրեսիվ մետալ... Շատերը Porcupine Tree-ին համեմատում են Pink Floyd-ի հետ, ինչ-որ տեղ համաձայն եմ, ինչ-որ տեղ չէ, բայց Pink Floyd-ի ազդեցությունը PT-ի վրա ակնհայտ ա: Իսկ սիրածս երգերն ու ալբոմները - շատ են, հնարավոր չէ թվարկել

    Մենակ մի բացասական բան եմ նկատել PT-ի երաժշտության մեջ, երբ որ շատ եմ լսում մի փոքր միապաղաղ ու նույնատիպ ա դառնում, երևի Ստիվեն Ուիլսոնի երգելու ձևից ա գալիս: Դրա համար հիմա PT ժամանակ առ ժամանակ եմ լսում
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (04.06.2010)

  5. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրականում ես էլ եմ նկատել, որ բովանդակային առումով թույլ երգեր են պատահում բայց դե լավերն այնքան լավն են, որ էլ դու սուս



    (այո-այո, երգը նվիրված է իտալացի պոռնոռեժիսորին)



    Իսկ ի՞նչ կասես «Voyage 34 The Complete Trip»-ի մասին:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ռուֆուս (04.06.2010), Ֆոտոն (05.06.2010)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչ կասես «Voyage 34 The Complete Trip»-ի մասին:
    Դեռ չեմ լսել, որովհետև համապատասխան աքսեսուարներից (թմրանյութեր) չունեմ Մի օր դրան էլ հերթը կհասնի
    I may be paranoid but no android!

  8. #5
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, լեզվաբաններ, խմբի անունը մի հատ հայերեն գրեք էլի: Հատկապես «Մացառախոզ»-ի հատվածը:

    Հա, դե ես էլ Բայանդուրի շնորհիվ Չեմ ծանոթացել: Եսիմ որ թվին, ավելի ճիշտ, հա, հենց անցած տարի էս օրերն էին, լսել եմ Sky Moves Sideways ալբոմը: Վատը չեն, լավն են, արժի, որ ավելի շատ լսվեն, էն էլ հերթ չի հասնում: ))
    Վերջին խմբագրող՝ AniwaR: 04.06.2010, 15:42:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  9. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դու առանց աքսեսուարների փորձի, հնարավորինս շոգ սենյակում դարչինով, մեխակով ու կոնյակով թեյ սարքի, անուշահոտություններ վառի, որ բաղնիքի նման դառնա, թեյը խմի պառկած ու լսի: Երեկոյան ժամերին, մթնեցրած պատուհաններով:

    ---------- Ավելացվել է՝ 16:41 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:40 ----------

    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, լեզվաբաններ: Խմբի անունը մի հատ հայերեն գրեք էլի: Հատկապես «Մացառախոզ»-ի հատվածը:
    Ես ՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՐԵՆ հրաժարվում եմ տրանսլիտերացնել իմ բացած թեմաների խմբերի անունները: Ու մնացածին էլ խորհուրդ չեմ տալիս: Անուն-ազգանուն է՝ գրողը տանի, թարգմանեք: Տրանսլիտ, իր ցանկացած արտահայտմամբ, չեմ ուզում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. #7
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՐԵՆ հրաժարվում եմ տրանսլիտերացնել իմ բացած թեմաների խմբերի անունները: Ու մնացածին էլ խորհուրդ չեմ տալիս: Անուն-ազգանուն է՝ գրողը տանի, թարգմանեք: Տրանսլիտ, իր ցանկացած արտահայտմամբ, չեմ ուզում:
    Փայլա՛կ և կայծա՛կ, Բայանդու՛ր, գրողի ծոցը կորչեն բացածդ թեման, մեկ էլ սկզբունքներդ: Չես ուզում տրանսլիտերացնես, անգլերեն տրանսկրիպցիան գրի: Ընդամենը ուզում էի իմանալ, թե էդ բառն ինչպես է արտասանվում:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  11. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փորքյուփայն Թրի, լա՞վ ա:

    Երաժշտի անունն էլ Ստիվեն Ուիլսոն
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (04.06.2010), Ֆոտոն (05.06.2010)

  13. #9
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայելիր. http://dictionary.reference.com/browse/porcupine
    Իսկ մնացածին հիշեցնեմ, որ թեման երաժշտությանն է նվիրված, ոչ թե լեզվաբանությանը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. #10
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Velvet Bride-ի խոսքերից Նայել գրառումը
    Փայլա՛կ և կայծա՛կ, Բայանդու՛ր, գրողի ծոցը կորչեն բացածդ թեման, մեկ էլ սկզբունքներդ: Չես ուզում տրանսլիտերացնես, անգլերեն տրանսկրիպցիան գրի: Ընդամենը ուզում էի իմանալ, թե էդ բառն ինչպես է արտասանվում:
    Velve՛t մինչև վերջ՜...
    Իրականում, ես էլ եմ համաձայն Վելվետի հետ։ Խմբի անունը՝ բրենդը, կամ իմիջը չպետք է փոխել՝ թարգմանելով։
    pɔːkjəpaɪn այսպես է կարդացվում։

    Ինձ էլ, դե ինչ թաքցնեմ, Վուլֆն ա տվել Պորքուփայն Թրիի երգերը, ու ասեց. "Ոնց որ Փինք Ֆլոյդ" լինի։
    Ես էլ ասեցի՝ է ում ա պետք, հենա Փինք Ֆլոյդ կլսեմ

    Բոլորը չի, որ սիրում եմ, բայց ահագին երգեր մտել են սիրելի երգացանկի մեջ ու հաճախ կարոտում եմ նրանց երգերը նորից եմ լսում։
    Հատկապես ուշքս գնում ա Fadeaway, Lips of Ashes, Halo, Lazarus, How is your life today, Synesthesia երգերի համար։

    Նախ՝ յուրահատուկ ոճ ունեն, ու հեչ չէի շտապի նրանց նմանեցնել ՓՖ–ին։
    Հետո էլ՝ Ֆեյդըվեյի մեջի ֆլեյտան սըբանում ա
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (04.09.2011), Ռուֆուս (04.06.2010)

  16. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարոնայք, թարգմանելիս ես նշել եմ, որ դա բառացի թարգմանություն ա, ոչ թե օգտագործել որպես խմբի իմիջ կամ բրենդ: Ձեզ հետաքրքիր չէ՞ր, թե ինչ ա նշանակում «Porcupine Tree»: Ինձ հետաքրքիր էր:
    Խմբի անունը՝ բրենդը, կամ իմիջը չպետք է փոխել՝ թարգմանելով։
    Այո, չի կարելի: Ու չի կարելի տրանսլիտերացնելով ինչ-որ անբարեհունչ ու անբարետես զիբիլի վերածել: Ու երաժշտության բաժնի թեմաների վերնագրման համակարգը քառակուսի ու ձանձրալի զիբիլ ա: Ու ինչ-որ մեկը, անուններ չտամ, իմ Բոբ Դիլանի թեմայի վերնագիրն ա փոխել, ինչի համար մի քանի կարճ ու ջղայն անգլերեն բառերի ա արժանացել:

    Մի ձանձրացրեք ինձ ձեր վայրենասիրությամբ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  17. #12
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՍօՖ, էլ մի սկսի

    Համ էլ գրել, գրել եմ, ստեղ էլ գրեմ: Ինչ վերաբերվում ա ՓԹ-ին ու ՓՖ-ին...

    ՓԹ-ի դեպքում Ստիվեն Ուիլսոնը միշտ նույն ձևով ա երգում, մեկ մեկ մոտս տպավորություն ա ստեղծվում, որ անհոգի ա երգում, պարզապես երգելու համար, մեջը անկեղծություն չկա: Միշտ նույն ձևն ա, միշտ նույն էմոցիոնալ վիճակը, նույն տրամադրությունը: Իսկ ՓՖ-ի դեպքում երգերի մեջ երբեմն պատահող ագրեսիվ կամ շշնջալով երգած պահերը ինտրիգա են մտցնում, ու էմոցիոնալ մթնոլորտ են ստեղծում, ինչը ՓԹ-ի դեպքում ոչ միշտ ա հանդիպում: Դրա համար ՓՖ-ն ինձ չի ձանձրացնում, իսկ ՓԹ-ն շատ հաճախ ձանձրալի ա դառնում: Բայց դե ամեն դեպքում դա երևի ամբիենտոտ երաժշտությանը բնորոշ հատկանիշ ա, միևնույնն է, ՓԹ-ն դրանից վատը չի դառնում
    I may be paranoid but no android!

  18. #13
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սրանք էլ եմ շատ սիրում, երկուսն էլ Fear Of A Blank Planet ալբոմից.

    Fear Of A Blank Planet



    Sentimental

    I may be paranoid but no android!

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (04.06.2010)

  20. #14
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    29
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Porcupine Tree-ից մենակ in Absentia ալբոմն եմ լսել, բավականին հաճելի երաժշտություն էր, բայց դե դեռ տակը փորելու տեղ ունենք
    Ամենաշատը Trains, Wedding Nails, Strip The Soul երգերն են տպավորվել

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (04.06.2010)

  22. #15
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ էլ վերջերս իրանք են տարեեեել

    Այս մեկը լրիվ սեքս ա



    Սա էլ եմ շատ սիրում



    Իսկ այս մեկը ինչքան երկար ա, բայց դեռ այսքան ժամանակ ոչ մի անգամ կիսատ չեմ լսել, ուղղակի անհնար է որևէ հատված առանձնացնել այս կատարումից



    տակ, կիկսը ո՞րն ա, խի՞ ա էս վիդեոն իմ ունեցած տարբերակից երեք րոպե կարճ, հասկանում եմ որ ստուդիոն տարբերակն ա, բայց ո՞ր հատվածն ա բացակայում

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (17.04.2011)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Happy Tree Friends
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 41
    Վերջինը: 01.08.2010, 21:28
  2. Հոդված. Սթիվեն Ուիլսոն և Porcupine Tree (կամ՝ ով խմբի
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 04.06.2010, 14:57
  3. Ի՞նչ է այս սարքի անունը
    Հեղինակ՝ Գևոր, բաժին` Համակարգչային գրաֆիկա
    Գրառումներ: 7
    Վերջինը: 13.01.2010, 18:05
  4. Անունը՝ Հայաստան
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 25.01.2009, 06:30
  5. Անունը Հայաստան
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 23.01.2009, 02:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •