Ճիշտն ասած, ինքս ինձ խոսք էի տվել Ակումբի այս բաժնում էլ թեմա չբացել, բայց երևի երբեմն-երբեմն խախտեմ խոսքս: Ու մոռացեք՝ թեմաների վերնագրման ձեր քառակուսի ձևը չեմ կիրառելու ու եթե փոխեք, կռիվ եմ անելու մինչև արգելափակում:
Լավ, անցնեմ խմբին. լինելով գոթիկ ռոքի հիմնադիրներից վաղ 80-ականներին, «The Sisters of Mercy»-ն միակ ինձ հայտնի խումբն է, որի անդամներից մեկը՝ Դոկտոր Էվալանչը, մեքենա է: Ավելի շուտ՝ drum-machine: Դոկտորին երբեմն-երբեմն ասիստենտ-բուժքույր է ուղեկցում
Չնայած դիսկո-ռիթմերին, որոնք սովորական են 80-ականների խմբին՝ «The Sisters of Mercy»-ն պահում է խմբի յուրահատուկ մռայլ հնչողությունն ու խիստ ազդեցիկ է եղել ոճի հետագա զարգացման վրա: Իսկ Էլդրիչի վոկալը, էլ չասեմԻսկ խմբի անվանումը վերցված է Լեոնարդ Կոենի համանուն երգից:
Էջանիշներ