Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Թեման ամբողջությամբ չեմ կարդացել, բայց էս նախադասությունը աչք ծակեց: Ի՞նչ է, Դալի սիրելու մեջ ինչ-որ վատ բան կա՞: Ես էլ եմ սիրում, այն էլ շատ: Իմ ամենասիրած նկարիչների շարքում է: Ինքնասպան լինելուս ժամանա՞կն է:
Վա՜յ չէ, բա մեզ ու՞մ ես «բրախելու»: Թեման Ռայադերի մասին չի, բայց որ մի անգամ սայթաքել եմ... Այնքան շատ են Դալիի երկրպագուները, իսկ վերոհիշյալ ակումբցին գրեթե միշտ «հոսանքին հակառակ է լողում»:
Ես չեմ կարող ասել՝ սիրում եմ սրան կամ նրան, ուղղակի որոշ չափով ծանոթ եմ նրանց ստեղծագործություններին, ու եթե այնքան հարուստ լինեի, կգնեի Դալիի գործերից, ոչ թե նրա համար, որ «սիրտս է թրթռում դրանցից», այլ որպես կապիտալի երշխավորված ներդրում: