User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: Բնակարանի սեփականաշնորհում արտերկրից

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Մշտական անդամ Gohar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2006
    Գրառումներ
    279
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բնակարանի սեփականաշնորհում արտերկրից

    Հ.գ. ծանոթներիցս մեկը մի խնդիր ունի և արդեն մի քանի ամիս է, ինչ ոչ մի լուծում չի կարողանում գտնել, նույնիսկ ՀՀ դեսպանատունը չկարողացավ որևէ ուղղություն ցույց տալ: Հուսով եմ, որ ձեր մեջ կհայտնվեն մարդիկ, որոնք տեղյակ կլինեն նմանատիպ խնդրիրների և կկարողանան օրենքի տեսակյունից պատասխան տալ այն հարցերին, որոնք հիմա կգրեմ:

    Կա մի աղջիկ, որի ծնողները տարիներ առաջ ամուսնալուծվել են: Ամուսնալուծվելուց հետո աղջկա մայրը գնել է բնակարան, որտեղ մայրը հանդես է եկել, որպես սեփականատեր, իսկ մոր խնամակալության տակ գտնվող աղջիկը միայն գրանցվել է: Այս աղջիկը ունի ևս մեկ քույր, որն էլ գտնվում է հոր խնամակալության տակ, բայց հոր խնամակալության տակ գտնվող աղջիկը, երբեք գրանցված չի եղել այդ տան մեջ:
    Այժմ, մոր խնամակալության տակ գտնվող աղջիկը ապրում է արտասահմանում: Մի քանի ամիս առաջ հանկարծամահ է լինում աղջկա մայրը, չթողնելով, ո՛չ կտակ, և ո՛չ էլ նվիրատվության փաստաթուղթ: Հիմա աղջիկը ուզում է, որ բնակարանը սեփականաշնորհի իր անունով (նա բնակարանի միակ գրանցված անդամն է), սակայն հիմա նրա վերադարձը Հայաստան բացառված է: Հիմա հարցերս՝

    1. Աղջիկը կարո՞ղ է արտեկրից սեփականաշնորհել բնակարանը, եթե այո, ապա ի՞նչպես:

    2. Եթե չի կարող սեփականաշնորհել, կարո՞ղ է գա մի օր ու պետությունը ասի, որ այդ բնակարնը այլևս քոնը չէ:

    3. Հոր խնամակալության տակ գտնվող աղջիկը, կարո՞ղ է այդ բնակարանից մասնաբաժին ունենալ ( աղջկան խոսակցություններ են հասել, որ հայրը փաստաթղթեր է ձևակերպում, որ մյուս աղջիկն էլ բաժին ունենա բնակարանից, սակայն հայրը տանը վերաբերվող ոչ մի փաստաթուղթ չունի) :
    Վերջին խմբագրող՝ Gohar: 30.01.2007, 12:04:
    Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս Նվիրել app Հայաստանում գտնվող iPhone-ի համար արտերկրից
    Հեղինակ՝ armatura, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 06.01.2017, 17:12
  2. Երիտասարդ ընտանիքի բնակարանի խնդիրը
    Հեղինակ՝ Guest, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 60
    Վերջինը: 07.03.2011, 19:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •