Հա ես էլ փորձեցի մի բան գտնել չստացվեց
Բայց հետաքրքրվեցի և պարզեցի հետևյալը.
1. Աղջիկը կարո՞ղ է արտեկրից սեփականաշնորհել բնակարանը, եթե այո, ապա ի՞նչպես:
Պարզվեց,որ կարող է:Միայն մի ճանապարհ կա,այն է լիազորագրի միջոցով:
Այդ աղջիկը արտերկրից լիազորագիր է ուղարկում Հայաստան որևէ մեկին(ում վստահում է,բարեկամ,ծանոթ,ընկեր... Շատ հեշտ է ուղարկելը,մի հատ թուղթ ա,որում պարտադիր է այդ աղջկա անձնագրի համարը և նրա ում ուղարկում է այդ լիազորագիրը,անում ազգանուն և այլն ) և այդ մեկը նրա փոխարեն անում է ամեն ինչ այստեղ Հայաստանում:
Այդ լիազորագիրը ունի ժամկետ,նշվում է ժամկետը,որից հետո այն այլևս ուժի մեջ չի:
Ում որ հարցրել եմ(մայրս),այդպիսի բան արել է, նրա Ռուսաստանից ուղարկել են այդ լիազորագիրը,նա այստեղ բնակարան է գնել ուղարկողի համար:

2.Եթե չի կարող սեփականաշնորհել, կարո՞ղ է գա մի օր ու պետությունը ասի, որ այդ բնակարնը այլևս քոնը չէ:
Ոչ,այդպիսի բան չի կարող լինել,քանի որ նա գրանցված է այդ տանը և օրենքով նա է ժառանգ համարվում,առավելևս նա միակ գրանցվածն է:

3. Հոր խնամակալության տակ գտնվող աղջիկը, կարո՞ղ է այդ բնակարանից մասնաբաժին ունենալ ( աղջկան խոսակցություններ են հասել, որ հայրը փաստաթղթեր է ձևակերպում, որ մյուս աղջիկն էլ բաժին ունենա բնակարանից, սակայն հայրը տանը վերաբերվող ոչ մի փաստաթուղթ չունի) :
Սրա մասին էլ իմացա,ասեցին որ հաստատ ոչ,մասնաբաժին չի կարող ունենալ:
Նրանք դատարանով ամուսնալուծվել են և մայրը գնել է նոր բնակարան,մյուս աղջիկը այստեղ ընհանրապես կապ չունի:
Հուսով եմ մի բան կարողացա գրել:Բայց սա 100% ով չի,առիթ լինի կխոսեմ իրավաբանի հետ կասեմ