ivy-ի խոսքերից
Էկոլոգիական խնդիրներով մարդիկ հետաքրքրվում են հիմնականում զարգացած երկրներում. աղքատ երկրում մարդու առաջնային խնդիրը իր հացի հարցը հոգալն է. բնապահպանությունը ամենավերջին հարցերից է, որ կարող է նման երկրների միջին վիճակագրական մարդուն հետաքրքրել: Ու մեղադրելու բան էլ չկա...
Դե արի էդպիսի մարդուն դաստիարակի, որ խանութ գնալիս մի քանի ցելոֆան անկապ օգտագործելու փոխարեն, մեկով բավարարվի, որովհետև ցելոֆանը ու ընդհանրապես պլաստիկ նյութը բնության գլխավոր թշնամին է: Եվրոպական երկրներում անգամ փոքր էրեխեքը գիտեն դրա մասին: Բայց դու էս հոգնած-տանջված-կիսասոված մարդուն դե փորձի նման բան ասել. ամենաքիչը աննորմալի տեղ կդնի քեզ:
Կամ աղբը առանձնացնելը... Էկոլոգիական կարևոր հարցերից մեկն է: Բայց արդյո՞ք Հայաստանի նման երկրի համար, որտեղ միլիոն հատ ուրիշ հրատապ հարցեր կան, էդ աղբի առանձնացումը (բուսականը` մի տեղ, պլաստիկը` մի տեղ, ապակին `մի տեղ և այլն) կարևոր խնդիր է: Իհարկե ոչ: Ոչ էլ այն կարևոր է էդ երկրի բնակիչների համար. ուզում ես փորձի դաստիարակել, ուզում ես` ոչ:
Էջանիշներ