Անեկդոտներ Հարրի Փոթերի եւ մյուսների մասին:
...
Սիրիուս Բլեքը զբոսնում է շան հետ, մոտենում է Հարրին:
_Սիրիուս, դու շնիկ ես գնե՞լ:
_Չէ Հարրի, երեխա եմ ունեցել:
...
Տիկին ՈՒիզլին հարցնում է Ռոնից:
_Ինչպե՞ս են գնում դասերդ Հոգվարդսում:
_Կարծեմ լավ են, երեկ միայն ես պատասխանեցի պրոֆեսոր Սնեյպի հարցին:
_ԵՒ ի՞նչ հարց էր:
_Ո՞վ չի կատարել տնային առաջադրանքը:
...
Հարրին ասում է Ռոնին:
_Գիտե՞ս, ես դադարել եմ հավատալ գուշակներին:
_Ինչու՞:
_Պատկերացնու՞մ ես, երեկ գնում եմ պրոֆեսսոր Տրելոնիի սենյակ, ծեծում եմ դուռը եւ ըստ քեզ ի՞նչ ասաց:
_Չգիտեմ:
_Ասաց «ո՞վ է»:
...
Հարրին ու Ռոնը արդեն մի շաբաթ է ինչ անմարդաբնակ կղզի են ընկել: Մի շաբաթ առանց ուտելիքի, ջրի եւ կախարդաան փայտիկների: 8-րդ օրը Ռոնը վայրի բադեր է բերում:
Հարրին:
_Այդ ո՞նց հաջողացրեցիր:
_Բումերանգով եմ խփել, ծովի մոտ:
_Լսիր Ռոն, եթե դու մեկ անգամ էլ ես իմ կիսագուպաներին ձեռք տվել, ես քո փողկապով կգնամ վագր որսալու:
...
Պրոֆեսոր Սնեյպը հարցնում է Ռոնին:
_Ինչու՞ տնային առաջադրանքը չեք կատարել:
_Դուք թքած ունեք:
_Նորից եմ հարցնում ինչու՞ տնային առաջադրանքը չեք կատարել:
_Դուք թքած ունեք:
_Վերջին անգամ եմ հարցնում ինչու՞ տնային առաջադրանքը չեք կատարել:
_Դե հասկանու՞մ եք, գրադարանում չգտա պետք եղած գիրքը:
_Ես թքած ունեմ:
_Իսկ ես ի՞նչ էի ձեզ ասում:
...
Պրոֆեսսոր Սնեյպի կյանքում միայն մի կին է եղել, որը կարողացել է անել նրա հետ այն, ինչ կամենա: Նրա անունն էր Ջոան Ռոուլինգ:
...
Հանդիպում են երկու կախարդ:
_Մեծ դժբախտություն: Հարրի Փոթերը այլեւս չկա: Մահվան պատճառը կախարդական փայտիկն էր:
_Աստված իի՜մ, այդ ի՞նչ կախարդանք են նրա վրա օգտագործել: Մի՞թե «Ավադա Կեդավրա:
_Ո՛չ, նրա մատը փուշ մտավ եւ նա մահացավ գանգրենայից:
...
Հերմիոնան Ռոնին:
_Ինչպե՞ս դու կարողացար բոլորի ներկայությամբ ինձ հիմար անվանել:
_Իսկ դու դա թաքցնու՞մ էիր:
...
_Ռոն դու գոնե մի փունջ ծաղիկ գնեիր ինձ համար:
_Ինչու Հերմիոնա, ախր դու դեռ ողջ ես:
Էջանիշներ