Մարկ Տվենը մի անգամ մի նամակ է ստանում, որում գրված էր՝ «ԽՈԶ»: Հաջորդ օրն իր թերթում Մարկ Տվենը տպագրում է.
«Ես հաճախ եմ ստանում բազմատեսակ նամակներ՝ ամենատարբեր թեմաներ շոշափող, և հաճախ այդ նամակներում բացակայում է ուղարկողի ստորագրությունը: Երեկ առաջին անգամ ես ստացա նամակ, որում մենակ ստորագրություն էր»:
***
Մի անգամ, երբ Մարկ Տվենի տրամադրությունը բարձր էր, նա ասաց մի օրիորդի.
-Դուք պարզապես հիասքա՜նչ եք:
-Ցավոք, չեմ կարող նմանատիպ կոմպլեմենտ անել ձեզ:
-Այդ դեպքում վարվեք ինձ նման՝ ստե՛ք:
***
Մի անգամ Մարկ Տվենն իր թերթում տպագրում է.
«Միսթեր N-ը նույնիսկ արժանի չէ, որ թքեն նրա երեսին»:
Միսթեր N-ը գնում և դիմում է դատարան: Դատարանը որոշում է, որ Մարկ Տվենը պետք է ետ վերցնի իր խոսքերը և այդ մասին գրի իր թերթում: Հաջորդ օրը Մարկ Տվենը գրում է.
«Մենք փոխեցինք մեր կարծիքը Միսթեր N-ի մասին և հայտարարում ենք՝ ճիշտ չէ, որ Միսթեր N-ն արժանի չէ, որ նրա երեսին թքեն. ընդհակառակը՝ նա դրան լրիվ արժանի է»:![]()
Էջանիշներ