համաձայն եմ մասնակի, այն որ կլասների անունները դրված են անտրամաբանորեն և որ տեխնոլոգիան հին է(ընդ որում անվանումների տարօրինակությանը համարմարվում էս շատ շուտ): Իսկ նորարարությունների հարցում համաձայն եմ միայն նրանով որ միկրոսոֆթը իրոք որ նորարարություն համարյա չի անում, բայց դրա փոխարեն կան շատ անհատներ որոնք գրել են շատ մեծ քանակի կլասսներ որոնք հիմնված են MFC-ի վրա և շնորհիվ այդ կլասսների սովորական ծրագրավորողը չի էլ նկատում MFC-ի տեխնոլոգիայի հնությունը: Նաև համաձայնեք հետս որ ոչ մի ծրագրավորման լեզվի համար անհատների կողմից չի գրվել այնքան կլասներ որքան C++-ի համար:
MFC-ի առավելությունն էլ .NET-ի նկատմամբ այն է որ MFC-ով գրված ծրագիրը կաշխատի սկսած Windows95-ից մինչև Windows7, իսկ .NET-ով գրված ծրագիրը կաշխատի միայն այն Windows-ի վրա որի վրա տեղադրված է Framework, իսկ Win95/98/Me ՕՀ-ների վրա ընդհանրապես չի աշխատի
---------- Ավելացվել է՝ 20:48 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:46 ----------
Եթե գրվող ծրագիրը նախատեսված է լինելու Windows-ի համար ապա դրա առավելությունը դառնում է անիմաստ
---------- Ավելացվել է՝ 20:49 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:48 ----------
Շարփը և ՍԻ պլուս պլուսը տարբեր լեզուներ են, և պետք չի դրանք իրար հետ համեմատել, ամեն մեկը իր առավելությունը ունի
Էջանիշներ