Ստեղծեց աստված հողը, սատանան էլ ստեղծեց օվկիանոսները: Ստեղծեց աստված արևը, սատանան էլ ստեղծեց մթությունը: Ստեղծեց աստված փաստաբան, սատանան էլ ստեղծեց ևս մի փաստաբան ...
***
Հանդիպում են կույր նապաստակն ու կույր օձը: Երկուսն էլ ծնված ժամանակվանից չգիտեին, թե իրենք ինչ կենդանիներ էին: Երկուսով պայմանավորվում են հերթով շոշափել մեկը մյուսին ու ասել, թե մյուսն ինչ կենդանի է: Առաջինը օձն է: Շոշափում է նապաստակին տարբեր կողմերից ու ասում.
-Դու ունես մեծ ետևի ոտքեր, երկար ականջներ, մորթի . . .
-Լավ, լավ, հերիք է, ես իմացա՝ նապաստակ ե՜մ . . .
Հաջորդը նապաստակն է: Շոշափում է նա օձին տարբեր կողմերից ու ասում.
-Դու երկար ես, բարակ, կպչուն ես ու ունես մի թեթև պատառաքաղաձև լեզու:
-Օ՜, ո՛չ, ես փաստաբան եմ . . .
Էջանիշներ