Ես էլ եմ լսել այս երևույթի մասին, հաճախ տղան հենց սկզբից զգուշացնում է, որ լուրջ չի իրենց հարաբերությունները, աղջիկ կա համաձայն է թեկուզ այդպես, բայց ճանաչել տղամարդ կոչվածը, աղջիկ էլ կա վախենում է նման կերպ օգտագործված լինելուց:

Ես կոնկրետ միքանի դեպքեր գիտեմ, երբ ընկերություն են արել ուղղակի հաճելի ժամանակ անցկացնելու համար, գուցե մեզ համար դա տարօրինակ է հնչում, բայց մարդը մարդու կարիք միշտ էլ զգում է:

Կարծում եմ շատերը հույսով են լինում, որ այդ պրոստը ընկերությունը մի օր իսկական կյանքի ընկերության կվերածվի, հոգու խորքում գիտեն որ չեն սիրում, բայց հույսը չեն կտրում, սա հիմնականում աղջիկները:

Տղաները իրենց պրեստիժն են բարձրացնում, ճանաչում են աղջկան նրա մարմինը, զուտ ինֆորմացիա հավաքելու փորձ ձեռք բերելու համար:

Կան քեզ պես տղաներ Ներսես, որոնք չեն կարող ոչ սիրելիին գրկել ու ասել սիրում եմ, նրանք զարգացման մեկ այլ փուլում են, որտեղ գերադասողը ոչ թե ֆիզիկականն է այլ զգացմունքայինը կամ հոգևորը:
Ես ինքս այդպիսի ոչ շատ բայց մի քանի տղաների ճանաչում եմ, ուրախ եմ որ կան