Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից
Աղջիկ և տղա սկսում են ընկերություն անել։ Նրանք երկուսն էլ քաջ գիտակցում են, որ իրենք ընկերություն են անում ու իրենց ընկերությունը վերջանալու է հենց ընկերության վրա։ Իրար հավաստիացնում են, որ իրար շատ են սիրում, բայց հոգու խորքում գիտեն, որ նա ինքը չի, կյանքը նրա հետ չի կապի։ Բայց միևնույնն է մարդիկ ընկերություն են անում։ Ախր ես չեմ հասկանում, ո՞նց կարելի է մեկին ասել ես քեզ սիրում եմ, բայց միևնույն ժամանակ համոզված լինել, որ կյանքդ տվյալ մարդու հետ չես կապելու։ Ու ստացվում է այնպես, որ մարդիկ զուտ ընկերություն անելու համար են ընկերություն անում։
Կարծում եմ վերոհիշյալ դեպքերը հանդիպում են միայնակ, նույնիսկ անչափ միայնակ մարդկանց մոտ, ով առանց սիրելու-սիրվելու հույսի և ընտանիք կազմելու նպատակի պատրաստ է իր միայնությունը "զարդարել" իր անձի հանդեպ պարզապես ընկերական զգացմունքներ տածող անձի հետ:
Նման հարաբերություններ կազմում են առավել ևս այն անձինք, ովքեր հիասթափվել են սիրո մեջ և նրանց հոգում կորել է հավատը դեպի ՍԵՐԸ: Ցավալի է, բայց փաստ, որ նմանատիպ դեպքերը մեր հասարակությունում ավելի ու ավելի մեծ տեղ են զբաղեցնում: