Վերջերս տարբեր մարդկանց հետ զրուցել եմ այս թեմայի շուրջ, բայց մինչև հիմա այնպիսի պատասխան չեմ ստացել, որ հասկանամ այդ երևույթի էությունը։ Միգուցե շատ դեբիլ եմ, հը՞։

Ուրեմն այսպես։ Մեզանում շատ տարածված երևույթ։ Աղջիկ և տղա սկսում են ընկերություն անել։ Նրանք երկուսն էլ քաջ գիտակցում են, որ իրենք ընկերություն են անում ու իրենց ընկերությունը վերջանալու է հենց ընկերության վրա։ Իրար հավաստիացնում են, որ իրար շատ են սիրում, բայց հոգու խորքում գիտեն, որ նա ինքը չի, կյանքը նրա հետ չի կապի։ Բայց միևնույնն է մարդիկ ընկերություն են անում։ Ախր ես չեմ հասկանում, ո՞նց կարելի է մեկին ասել ես քեզ սիրում եմ, բայց միևնույն ժամանակ համոզված լինել, որ կյանքդ տվյալ մարդու հետ չես կապելու։ Ու ստացվում է այնպես, որ մարդիկ զուտ ընկերություն անելու համար են ընկերություն անում։

Հ. Գ. Խնդրում եմ չքննարկել այն դեպքերը, երբ մարդիկ բաժանվում են ինչ-ինչ համգամանքների բերումով։ Ինձ կոնկրետ հետաքրքիր են այն դեպքերը, երբ մարդիկ ընկերություն են սկսում անել հենց սկզբից էլ գիտակցելով,որ կյանքը տվյալ մարդու հետ չեն կապի։