User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Ընկերություն անել՝ իմանալով, որ լուրջ չէ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Ընկերություն անել՝ իմանալով, որ լուրջ չէ

    Վերջերս տարբեր մարդկանց հետ զրուցել եմ այս թեմայի շուրջ, բայց մինչև հիմա այնպիսի պատասխան չեմ ստացել, որ հասկանամ այդ երևույթի էությունը։ Միգուցե շատ դեբիլ եմ, հը՞։

    Ուրեմն այսպես։ Մեզանում շատ տարածված երևույթ։ Աղջիկ և տղա սկսում են ընկերություն անել։ Նրանք երկուսն էլ քաջ գիտակցում են, որ իրենք ընկերություն են անում ու իրենց ընկերությունը վերջանալու է հենց ընկերության վրա։ Իրար հավաստիացնում են, որ իրար շատ են սիրում, բայց հոգու խորքում գիտեն, որ նա ինքը չի, կյանքը նրա հետ չի կապի։ Բայց միևնույնն է մարդիկ ընկերություն են անում։ Ախր ես չեմ հասկանում, ո՞նց կարելի է մեկին ասել ես քեզ սիրում եմ, բայց միևնույն ժամանակ համոզված լինել, որ կյանքդ տվյալ մարդու հետ չես կապելու։ Ու ստացվում է այնպես, որ մարդիկ զուտ ընկերություն անելու համար են ընկերություն անում։

    Հ. Գ. Խնդրում եմ չքննարկել այն դեպքերը, երբ մարդիկ բաժանվում են ինչ-ինչ համգամանքների բերումով։ Ինձ կոնկրետ հետաքրքիր են այն դեպքերը, երբ մարդիկ ընկերություն են սկսում անել հենց սկզբից էլ գիտակցելով,որ կյանքը տվյալ մարդու հետ չեն կապի։

  2. #2
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերություն անել իմանալով որ լուրջ չի

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից
    Աղջիկ և տղա սկսում են ընկերություն անել։ Նրանք երկուսն էլ քաջ գիտակցում են, որ իրենք ընկերություն են անում ու իրենց ընկերությունը վերջանալու է հենց ընկերության վրա։ Իրար հավաստիացնում են, որ իրար շատ են սիրում, բայց հոգու խորքում գիտեն, որ նա ինքը չի, կյանքը նրա հետ չի կապի։ Բայց միևնույնն է մարդիկ ընկերություն են անում։ Ախր ես չեմ հասկանում, ո՞նց կարելի է մեկին ասել ես քեզ սիրում եմ, բայց միևնույն ժամանակ համոզված լինել, որ կյանքդ տվյալ մարդու հետ չես կապելու։ Ու ստացվում է այնպես, որ մարդիկ զուտ ընկերություն անելու համար են ընկերություն անում։
    Կարծում եմ վերոհիշյալ դեպքերը հանդիպում են միայնակ, նույնիսկ անչափ միայնակ մարդկանց մոտ, ով առանց սիրելու-սիրվելու հույսի և ընտանիք կազմելու նպատակի պատրաստ է իր միայնությունը "զարդարել" իր անձի հանդեպ պարզապես ընկերական զգացմունքներ տածող անձի հետ:
    Նման հարաբերություններ կազմում են առավել ևս այն անձինք, ովքեր հիասթափվել են սիրո մեջ և նրանց հոգում կորել է հավատը դեպի ՍԵՐԸ: Ցավալի է, բայց փաստ, որ նմանատիպ դեպքերը մեր հասարակությունում ավելի ու ավելի մեծ տեղ են զբաղեցնում:

  3. #3
    Մշտական անդամ electrical_storm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2007
    Գրառումներ
    402
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերություն անել իմանալով որ լուրջ չի

    Ժամանակը հետաքրքիրա անցնում: Բայց, երբ 2-ն էլ սիրահարված չեն, այլ "за кайф" ոնց որ ասում են: Իսկ, եթե մեկը սիրումա, մյուսը չէ, դա արդեն դավաճանությունա:

  4. #4
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերություն անել իմանալով որ լուրջ չի

    Պարզապես ըստ ինձ, մարդու համար դժվար է մենակությունը և հիմանականում ընդհանրապես մենակ մնալու վախն է որ շատերին թելադրում է այդպես վարվել, կա նաև մեկ այլ տեսակետ, ուրիշներին ցույց տալու համար, շատ դեպքերից պաշտպանվելու համար, շատ դեպքերում միայն այն հանգամանքը որ ընկեր ունես հարգանք առաջացնում....
    հետո կավելացնեմ ավելի եթե պահանջ լինի

  5. #5
    Վիճակը վիճակ
    Գրանցման ամսաթիվ
    30.12.2006
    Գրառումներ
    28
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերություն անել իմանալով որ լուրջ չի

    Ուրեմն այսպես։ Մեզանում շատ տարածված երևույթ։ Աղջիկ և տղա սկսում են ընկերություն անել։ Նրանք երկուսն էլ քաջ գիտակցում են, որ իրենք ընկերություն են անում ու իրենց ընկերությունը վերջանալու է հենց ընկերության վրա։ Իրար հավաստիացնում են, որ իրար շատ են սիրում, բայց հոգու խորքում գիտեն, որ նա ինքը չի, կյանքը նրա հետ չի կապի։ ...........
    ...Ինձ կոնկրետ հետաքրքիր են այն դեպքերը, երբ մարդիկ ընկերություն են սկսում անել հենց սկզբից էլ գիտակցելով,որ կյանքը տվյալ մարդու հետ չեն կապի։
    Քեզ մի հարց եմ ուցում տալ: Դու ի՞նչ գիտես ,որ ընկերությունը
    վերջանալու է հենց ընկերության վրա: Դա շատ մեեեեեեեծ հարցա:
    Ախր ես չեմ հասկանում, ո՞նց կարելի է մեկին ասել ես քեզ սիրում եմ, բայց միևնույն ժամանակ համոզված լինել, որ կյանքդ տվյալ մարդու հետ չես կապելու
    Ու հետո եթե մարդիկ իրար սիրում են , խոստովանում են դա դեռ չի նշանակում , որ պետկա կյանքը տվյալ մարդու հետ կապեն: Սերը ընդամենը զգացմունքա: Եթե հիմա չես հասկանում, ապա վախենալու ոչինչ չկա: Կմեծանաս կհասկանաս: Տղամարդը ասումա ես քեզ սիրում եմ համ կնոջը համ սիրածին, բայց կյանքը մեկի հետա կապում:
    ՇԱԽ

  6. #6
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերություն անել իմանալով որ լուրջ չի

    Մեջբերում shgalex-ի խոսքերից
    Քեզ մի հարց եմ ուցում տալ: Դու ի՞նչ գիտես ,որ ընկերությունը
    վերջանալու է հենց ընկերության վրա: Դա շատ մեեեեեեեծ հարցա:
    Ես ասել եմ բոլոր դեպքերուն տենցա լինու՞մ: Ես ինկատի ունեմ հենց էն դեպքերը երբ մարդիկ հենց սկզբից հասկանում են դա:

    Ու հետո եթե մարդիկ իրար սիրում են , խոստովանում են դա դեռ չի նշանակում , որ պետկա կյանքը տվյալ մարդու հետ կապեն: Սերը ընդամենը զգացմունքա:
    Դե ինչ ասեմ: Եթե քո համար սիրելը զուտ զգացմունքա, որ էսօր կա վաղը չկա խորապես ցավում եմ քո համար:

    Եթե հիմա չես հասկանում, ապա վախենալու ոչինչ չկա: Կմեծանաս կհասկանաս:
    Արի ինձ մի ասա ես ինչ, երբ ու ոնց կհասկանամ: Մեծանալու կարիք ինձ թվումա դու ունես որ քո համար կնոջն ու սիրածին ասած բառերը հավասարազոր են:
    Տղամարդը ասումա ես քեզ սիրում եմ համ կնոջը համ սիրածին, բայց կյանքը մեկի հետա կապում:

  7. #7
    Վիճակը վիճակ
    Գրանցման ամսաթիվ
    30.12.2006
    Գրառումներ
    28
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերություն անել իմանալով որ լուրջ չի

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից
    Ես ինկատի ունեմ հենց էն դեպքերը երբ մարդիկ հենց սկզբից հասկանում են դա:
    Էն ինչ որ մարդիկ հասկանում են այսոր երբ մարդիկ ընկերություն են սկսում անել հենց սկզբից էլ գիտակցելով,որ կյանքը տվյալ մարդու հետ չեն կապի վաղը կարողեն հասկանալ մեկ այլ կերպ համոզվեն որ սխալվում էին որ գիտակցում էին որ կյանքը տվյալ մարդու հետ չեն կապի:
    Արի ինձ մի ասա ես ինչ, երբ ու ոնց կհասկանամ: Մեծանալու կարիք ինձ թվումա դու ունես որ քո համար կնոջն ու սիրածին ասած բառերը հավասարազոր են:
    Հարգելիս եթե դու այդքան խելոքես , ի՞նչու ես ուրիշնետից խորուրդ հարցնում:
    Ես ընդամենը իմ տեսակետն եմ հայտնել , իսկ դու արդեն փորցում ես ինձ վիրավորես: Չեմ ուզում նման կերպ վարվել, քանի որ դա ինձ պատիվ չի բերի:
    Երբ որ հասկանաս այդ երևույթի էությունը գրի մենքել հասկանանք:
    ՇԱԽ

  8. #8
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերություն անել իմանալով որ լուրջ չի

    Մեջբերում shgalex-ի խոսքերից
    Էն ինչ որ մարդիկ հասկանում են այսոր երբ մարդիկ ընկերություն են սկսում անել հենց սկզբից էլ գիտակցելով,որ կյանքը տվյալ մարդու հետ չեն կապի վաղը կարողեն հասկանալ մեկ այլ կերպ համոզվեն որ սխալվում էին որ գիտակցում էին որ կյանքը տվյալ մարդու հետ չեն կապի:
    Չէ: նայի: Խոսքս այն դեպքերի մասին չէ, երբ կասկածներ կան, կամ ընդհանրապես դրա մասին չեն մտածում, հետո կերևա և այլն, այլ այն, երբ ամեն ինչ կարելի է ասել հրաշալի է, ամեն ինչ լավ է, բայց հենց մտածում է հետագայի մասին, այ այդ ժամանակ չի ուզում որ այդ մարդը լինի իր ամուսինը, իր երեխաների հայրը:

    Հարգելիս եթե դու այդքան խելոքես , ի՞նչու ես ուրիշնետից խորուրդ հարցնում:
    Ես ընդամենը իմ տեսակետն եմ հայտնել , իսկ դու արդեն փորցում ես ինձ վիրավորես: Չեմ ուզում նման կերպ վարվել, քանի որ դա ինձ պատիվ չի բերի:
    Երբ որ հասկանաս այդ երևույթի էությունը գրի մենքել հասկանանք:
    Ես խորհուրդ չեմ հարցնում: Իմ մոտ այդպես չի, չի եղել ու չի էլ լինի: Ուղղակի ես դա նկատել եմ շրջապատումս, բայց ոչ ոք համոզիչ չի բացատրել պատճառները:
    Կներես բայց կարծեմ դու էիր վիրավորելու փորձեր անում (կմեծանաս կիմանաս արտահայտություններով): ինչևէ անցած լինի:


    Ուղղակի ոնց ասեմ, կարծես մարդկանց հավեսա, որ իրենց կողքին մարդ, որ իրենց գրկումա, իրար փաթաթվում են, իրար համբուրում, բայց միթե դա այն է ինչին կարելի է ասել սիրել: Ըստ իս սիրելը դա ավելի վեհ գաղափար է: Ու նման կերպ այդ բառն օգտագործելիս կարծես արժեզրկում, բարոյազրկում է այդ սիրել բառը...

  9. #9
    Մշտական անդամ Dr. M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2007
    Հասցե
    France
    Տարիք
    42
    Գրառումներ
    382
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Ընկերություն անել իմանալով որ լուրջ չի

    Մարդկանց կյանքում գալիս է մի ժամանակաշրջան, երբ նրանք ինչ-որ մեկի կարիքն են զգում , լինի դա տղամարդ, թե կին.... ամուսնացած, թե ազատ: Ու իրենց գաղափարներին մոտ ինչ-որ մեկի հետ կապնվելով ` փորձում են այդ դժվար էտապից դուրս գալ... նման ձևով, յուրովի. ի դեպ չեմ խոսում ֆիզիկական կապի մասին:
    Գուցե այդ մեթոդը սխալ է, գուցե դա էլ իր հետքը թողնի ԱՆՁ-ի հոգեբանության վրա, բայց դա արդեն տվյալ պահին թվում է երկրորդային, կա խնդիր, ու այդ պահին կա լուծման 1 տարբերակ
    Աղջիկները այս քայլին դժվար են գնում, բայց. գնում են...
    Իսկ թե այդ ընթացքում ինչ ձեռքբերումներ կլինեն ու այդ ամենն ինչով կվերջանա, ոչ ոք չի կաչող ասել հստակ ոչ էլ կարող է կառավարել

    Հ.Գ.
    Հարգեք իրար, լսեք, հասկացեք և ընդունեք
    իսկ խորհուրդներ կհասցնեք տալ
    Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....

  10. #10
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերություն անել իմանալով որ լուրջ չի

    Է... Մի՞թե կյանքի գերագույն նպատակը ամուսնանալն ա
    Վայելեք կյանքը... ի նկատի չունեմ, թե արեք, ինչ խելքներիդ փչի, կշռադատել էլ ա պետք, մտածել ինչ-որ բան անելուց առաջ... հիմա ի՞նչ, եթե ուղղակի մարդը սիրահարված ա, տարված ա մեկ ուրիշով, ասի՞ «ես քեզ ՍԻՐԱՀԱՐՎԱԾ եմ» ... թեթև նայեք կյանքին էլի...
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  11. #11
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Ընկերություն անել իմանալով որ լուրջ չի

    Ինձ ծանոթ դեպքերի գերակշռող մասը նույն ստատուսի խնդիրն ա, որն առաջանում է կոմպլեքսների կոմպլեքսի ժամանակ: Ինքնին որոշ կոմպլեքսներ լավ բան են, սակայն կոմպլեքսի կոմպլեքսը կատարյալ կատաստրոֆա է: Այն հասարակությունը, որտեղ ձգտում են խեղդել ցանկացած յուրահատկության արտահայտում՝ հիվանդ է:
    - Ընկերուհի ունե՞ս:
    - Ոչ
    - Ինչո՞ւ, սիրուն, ջահել տղա ես...
    Այս խոսակցությունը այնքան անգամ եմ ունեցել, որ արդեն ներվերիս ազդում ա էտ հարցը, սակայն ոչ այն, որ ընկերուհի չունեմ: Պարզապես չեմ տեսնում ինձ ծանոթ աղջիկների մեջ մեկին, ում հետ կուզենայի սիրել ու սիրվել: Միգուցե նա կա, բայց ես չեմ տեսնում ու որևէ խնդիր չունեմ դրա հետ: Իսկ հասարակությունը պարտադրում է, որ դու ունենաս ընկերուհի, որ համապատասխանես որոշակի ստանդարտի, ստատուսի:

  12. #12
    Լիարժեք անդամ wagamaffia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2007
    Գրառումներ
    105
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերություն անել իմանալով որ լուրջ չի

    Ոչ մի վատ բան չեմ տեսնում անլուրջ ընկերություն անելու մեջ, ես տղա եմ, միգուցե սա էլ կապ ունի, բայց մեր աղջիկները, նամանավանդ ծնողները և հարևանությունը, ուրիշ կերպ են մտածում:

    Ընդհանրապես թե աղջիկները, թե տղաները իրենց ավելի լավ են զգում մեկի հետ քան մենակյաց.. սեքս, գուրգուրանք, ուշադրություն, ինքնավստահություն...

    Ի դեպ դեմ եմ այս նպատակներով ՛դիտավորյալ մարդու զգացմունքների հետ խաղալուն: Անել ընկերություն թեկուզ չամուսնանալու նպատակով՝ բայց միանգամայն հարգել և գնահատել զույգիդ
    Վերջին խմբագրող՝ wagamaffia: 16.06.2007, 02:31:
    Ինչքան էլ գոռանք, մեզ լսող չի լինի

  13. #13
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերություն անել՝ իմանալով, որ լուրջ չէ

    խր ես չեմ հասկանում, ո՞նց կարելի է մեկին ասել ես քեզ սիրում եմ, բայց միևնույն ժամանակ համոզված լինել, որ կյանքդ տվյալ մարդու հետ չես կապելու։
    ուրեմն այստեղ ֆորումում քննարկվում էր կարծեմ, որ զույգերը երևի 90 տոկոսը կամ ավել, կամ պակաս երբեք չեն ասում իրար սիրում են
    դրանից էլ գալիս է... էտ մի տեսակ մեր հասարակության հոգեբանության մեջ է մտած… գուցե կսիրեմ, գուցե լավ կլինի....և շատ գուցեներ...
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  14. #14
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ընկերություն անել՝ իմանալով, որ լուրջ չէ

    բայց ինչ պարտադիրա սիրես մեկին, նոր ընկերություն անես. կարողա ես մեկի հետ ընկերություն անեմ, որովհետև իրար հետ հաճելի ժամանկ ենք անցկացնում, պռիյատնի սիլի-վիլի ենք անում.... համ էլ ընկերություն անելուց հետո ամուսնանալը հեչ էլ պարտադիր չի

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ծանոթություն, ընկերություն
    Հեղինակ՝ Tigana, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 64
    Վերջինը: 10.01.2014, 10:36
  2. Ջի նեթ ընկերություն
    Հեղինակ՝ Գրիգոր, բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 19.04.2011, 00:30
  3. Լուրջ առաջարկ
    Հեղինակ՝ shaqer, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 28.01.2011, 16:43
  4. Ընկերություն և գաղտնիություն
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 17
    Վերջինը: 02.02.2008, 11:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •