Հրեական դպրոց նոր ուսուցիչ է գալիս։ Նրան շրջապատում են երեխաները և
սկսում պատմել դպրոցի, դասարանի մասին։ Ցույց տալով երեխաներից մեկին՝
ասում են.
– Իսկ սա հիմար Աբրահամն է: Եթե նրան տաս կես և մեկ շեքել արժողությամբ մե-
տաղադրամներ, նա կընտրի կեսը, որովհետև այն ավելի մեծ չափս ունի։ Երեխաները մոտ են կանչում Աբրահամին, և նա իրոք ընտրում է կես շեքելը։
Դասերից հետո ուսուցիչը մոտենում է Աբրահամին ու հարցնում.
– Իմ կարծիքով, դու մաթեմատիկա լավ գիտես։ Չե՞ս հասկանում, որ մեկ շեքելն ավելի շատ է, քան կեսը։
– Իհարկե, հասկանում եմ։
– Բա ինչո՞ւ ես ընտրում կեսը։
– Եթե ընտրեմ մեկ շեքելը, նրանք ինձ այլևս փող չեն տա...
Էջանիշներ