Շինարար ջան, այստեղ չի քննարկվում Պուշկինի անհուն համակրանքը կամ միապաղաղ հակակրանքը հայերիս հանդեպ: Անկեղծ ասած՝ հիմա արդեն կապ չունի՝ մենք Պուշկինի աչքի լույսն ենք եղել, թե՝ աչքի խավարը, ուղղակի ստեղ քննարկվում է "Տազիտ"-ում հնչեցված խոսքերը, որոնք, ըստ իմ համեստ կարծիքի, ոչ մի ստորացուցիչ կամ վիրավորական իմաստ չունեն իրենց մեջ թաքցրած: Ընդհակառակը՝ ավելի վիրավորական լիներ, եթե Ալեքսանդր Սերգեևիչը մեզ նույնացներ երկի գլխավոր հերոսների՝ չեչենների հետ…
Էջանիշներ