Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Ցանկացած բան իմանալը դրական ու լավ է:
Բայց ի՞նչ ենք կորցնում կոնկրետ սա չիմանալուց. ոչինչ:
Իսկ թե Ադրբեջանցիներն ինչ են խոսում, տաս հարկանի շենքի տասնմեկերորդ հարկից թքած ունեմ դրա վրա:
Ամբողջ ասածս էն ա, որ էնպես եք խորացել, կարծես աշխարհի վերջն ա: Ու իսկապես, մենք էնքան կոմպլեքսավորված ազգ են, որ ցանկացած տեղ «հայ» կամ «Հայաստան» բառերը շոշափված լինելուց հուզվում ու մեզ «կորցնում ենք»:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Կարծում եմ տվյալ դեպքում կոմպլեքսավորված կարելի է հակառակ ազգին համարել,որ մեզ փնովող որևէ բան լսելուց հուզվում ուցնցվումա...
հ.գ.դա բոլորովին չի նշանակում թե մենք կոմպլեքսավորված չենք
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Պուշկինն ինքն իրեն էլ անվանել է «շան որդի»: Վյազեմսկուն ուղղած նամակում՝ «Բորիս Գոդունովն» ավարտելու կապակցությամբ, ահա թե ինչ է գրում.
«Трагедия моя кончена; я перечел ее в слух, один, и бил в ладоши и кричал, ай-да Пушкин, ай-да сукин сын!"»: Հետո՞...
Իսկ վերը բերված ռուսերեն հատվածներում, գոնե ես, վիրավորական ոչինչ չեմ տեսնում: Եթե որդին միայնակ, անզեն վիրավորի գլուխը չի կտրել՝ նրա թշվառ ու անպաշտպան վիճակը հաշվի առնելով, ուրեմն դա խոսում է որդու բարոյական վեհության, ասպետության մասին: Ընկածին չխփելը մի՞թե վախկոտություն է:
Ադրբեջանն ու իր կարծիքը մրջնաչափ չափանիշ չի մեզ համար: Իրենց ռիսկը հերիքում է միայն... քնած մարդուն կացնահարելուն:
Վերջին խմբագրող՝ Արևածագ: 31.05.2010, 13:43:
Էստեղ կարևորը ոչ թե ադրբեջանցու կարծիքն է , այլ մեր կարծիքը գրողի վերաբերյալ:Երբ փորձում են համոզել, որ Պուշկինը հայերին տանել չի կարողացել և վկայակոչում են այս արտահայտությունը և մի քանիսն էլ զարմացած լսում են ու ընդունում ՝ ես գնահատում եմ դա իբրև զրպարտություն գրողի նկատմամբ, որի պատճառը պարզապես անտեղյակ լինելն է :Դա անարդարացի մեղադրանք է գրողի հասցեին ...խնդիրը դա է, իմ կարծիքով:
Վերջին խմբագրող՝ Sphinx: 31.05.2010, 14:22:
Եթե ինչ-որ մեկը ինչ-որ հեղինակի ինչ-որ ստեղծագործության ինչ-որ տողի պատճառով այդ ինչ-որ հեղինակի մասին կարող է նման կարծիք կազմել, ապա դա միայն ու միայն իր խնդիրն է: Որովհետև Պուշկին հեղինակը իր որևէ հերոսի շուրթերով կարող էր հայերին նման պիտակ կպցնել ու դա չէր նշանակի իր վերաբերմունք հայերի նկատմամբ: Այսինքն նույնիսկ վերլուծելու ու ցույց տալու կարիք չկա, թե Պուշկինն ինչ է ասում՝ Պուշկինի նկատմամբ վերաբերմունք ձևավորելու համար:
Ես վաղը կարող է պատմվածք գրեմ, որի հերոսներից մեկի կոլորիտը հաղորդելու համար գրեմ, թե ինքն ինչպես է վրացիներին հայհոյում, ու դա չի նշանակի, որ ես վրացիների նկատմամբ վատ վերաբերմունք ունեմ:
Էս արտահայտությունը վերլուծելով դուք ինքներդ եք վատ վերաբերմունք դրսևորում հեղինակ Պուշկինի նկատմամբ՝ զրկելով նրան ստեղծագործելիս ազատ արտահայտվելու ու կոլորիտ հաղորդելու հնարավորությունի![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չէ Ջուկ ջան, էստեղ հարցն այլ է: Գործն ինքը շատ-շատ քչերին է ծանոթ և ցավալի փաստ է այն , որ արտահայտությունը «ինքնուրուն կյանքով է ապրում» :Խոսքը ռչ թե ստեղծագործության մեջ արտահայտության սխալ մեկնաբանությանն է վերաբերում , այլ պարզապես զրպարտության:Ցավալի կլինի , եթե այդ կարծիքը գերակշռող լինի հայերիս մեջ,իսկ էդպես կարող է լինել, քանի որ կրկնում եմ, շատ նեղ շրջանին է հայտնի ,որ պոեմի հերոսն է ասում դա:
Այս թեմայի առաջին գրառումը ես հավանել եմ, ինձ հետաքրքրել է, շնորհակալություն եմ տվել, որտև իսկապես ցանկացած բան իմանալը լավ է:
Բայց քո ասածի մասին. համաձայն չե՞ս, որ այդ դեպքում պետք էր ընդամենը ասել, որ դա հեղինակի խոսքերը չեն, այլ նրա հերոսներից մեկի ու դրանով սահմանափակվել:
Էլ չասած, որ եթե անգամ հեղինակը նման բան ասած լիներ, դա ոչինչ չէր նշանակի
հ.գ. Ի դեպ Չուկ, ոչ թե Ջուկ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չեմ հասկանում
"Христианин" էր, թող էդպես էլ մնար... էդ ում մտքով է անցել քրիստոնյան՝ հայով փոխարինել, եւ իմաստը՝ պարզ չի...
Այդ մի ապուշ քայլի պատճառով այդ արտահայտությունը շահարկվում, բերնեբերան է թոխանցվում, վերջում էլ մեկնաբանվում է."Ռուսները հայերի թշնամին են"։
Ես ասեմ, որ մեր հայերենի դասատուն, հավանաբար հատուկ ռուսատյացություն սերմանելու համար, ասում էր. "Տեսեք ինչ ա ասել Պուշկինը հայերի մասին..."։
Ուղղակի տհաճ ա որ հայերի անունը կասկածելի հանգամանքներում ա հնչում։
Նույնը զգում եմ, երբ հեռուստացույցով հայ հանցագործների "սխրագործությունների" մասին եմ լսում մի տեղ ռուսաստաններում.... կամ էլ մի ուրիշ տեղ... տհաճ է, երբ քո ազգի հետ կապված վատ հանգամանքներ են հոլովվում...
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Lion (01.06.2010)
Միթե նույն Պուշկինը չէր, որ մեկ գրչի հարվածով (մի քիչ շատ) Սալիերիին դարձրեց Մոցարտասպան...? Այսօր շատերը հենց Սալիերիին են մեղադրում Մոցարտի մահվան մեջ, սակայն ոչ ոք չունի փաստեր, իսկ եթե ունեն, դա միայն Պուշկինի պոեմով: Իսկ ով չգիտի թե այդ տեղեկությունը որտեղից՝ ուղղակի մեղադրում ա Սալիերիին: Բայց իմ կարծիքով Սալիերին չի սպանել Մոցարտին, ես ունեմ հիմնավորումներ դա համար, սակայն դա արդեն ուրիշ թեմա է:
Ես այս գրառումն ի նկատի ունեի՝ ադրբեջանցիների մասին խոսելիս: «Կռվի մեջ փլավ չեն բաժանում» ու «Շունը հաչում է, քարավանը՝ գնում»:
Վերևում արդեն մի քանի անգամ գրվել է, որ պետք չէ գրական հերոսների բերանով ասվածն անպայման վերագրել հեղինակին, ու դրանով էլ՝տառապանքների մեջ ընկնել՝ սիրե՞լ է, թե՞ չի սիրել: Ուրիշի սիրե՞լ- չսիրե՞լը մեզ համար ի՞նչ նշանակություն ունի: Ամերիկացիներին ո՞վ է սիրում: Բայց ո՞վ համարձակություն ունի նրանց կարծիքը հաշվի չառնել: Ցավոք՝ Ամերիկայի հետ ոտք մեկնողներից չենք, բայց էնպիսի ազգից, որպիսին հրեաներն են, սովորելու շատ բան ունենք: Մերոնցից՝ Շիրվանզադեն էլ «Ջհուդի ականջը» անունով պատմվածք ունի, երևի այնպիսի ազգային գրականություն չլինի, որ հրեաներին «կպնողական» մի քանի տող գրված չլինի: Հրեաները դրանք ազգային վրեժխնդրության թիրախ չեն դարձրել, նրանց պետությունը մերինից էլ փոքր է, բայց նայեք աշխարհում պայմաններ թելադրելու նրանց ու հայերիս դիրքերի տարբերությանը:
Հարցը ուրիշների սիրելը կամ չսիրելը չէ...հարցն այն է ,որ մենք ի ցույց ենք դնում մեր անգրագիտությունը ,իսկ ով ասաց թե ադրբեջանցիները կամ աստված գիտի որ ազգը չգիտի ինչ կոնտեքստում է այդ արտահայտությունը գրվել? Ամեն դեպքում եթե որևէ օտարազգի ինձ նման մեջբերում բերի, ես մեծագույն վսահությամբ կմեկնաբանեմ այն ,ոչ թե գլուխս կկախեմ
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Արևածագ (31.05.2010)
Ես էլ գլուխս չեմ կախի, այլ վրան կծիծաղեմ ու կասեմ. «Դու հո աննորմալ չե՞ս, ասենք թե Պուշկինը մեզ տենց ա ասել, հետո ի՞նչ»
Որ պահից, որ դու սկսում ես դրան լուրջ վերաբերվել, այսինքն հնարավոր ասվածը (կարևոր չի, եղել ա թե չէ) մոտ ընդունել ու սկսում ես «արդարանալ», էդ պահից ցույց ես տալիս քո կոմպլեքսավորվածությունն ու թուլությունը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ