User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 71 հատից

Թեմա: Ալեքսանդր Պուշկին. «Տազիտ»

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ալեքսանդր Պուշկին. «Տազիտ»

    Օրերս այս թեմայում (գրառումներ 6-8) շոշափվեց Ալեքսանդր Պուշկինի «Тазит» պոեմից մի հատված (տե՛ս թեմայի վերնագիրը), որի քննարկմանը կցանկանայի նվիրել տվյալ թեման:

    Ուզում եմ թարգմանաբար տեղադրել որոշ նյութեր հետևյալ երկու աղբյուրներից (1, 2), որոնք գտա համացանցում, և որոնք , իմ կարծիքով, տրամաբանորեն հիմնավորված տեսակետներ են արտահայտում:

    Համատեքստից կտրելով «Տազիտ» պոեմի (չեչենացի լեռնցու մասին) նշված տողերը՝ որոշ մարդիկ փորձում են պնդել այն կարծիքը, որ Ա. Պուշկինը հայերին համարում էր ստրուկ և վախկոտ: Համապատասխան մեջբերումը.
    Поди ты прочь — ты мне не сын,
    Ты не чеченец — ты старуха,
    Ты трус, ты раб, ты армянин!
    Ընդգծված մասում պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ նախադասությունները միմյանցից բաժանված են ստորակետով, այսինքն նշված մասն իրենից ներկայացնում է թվարկում: Դա նշանակում է, որ առաջին երկու նախադասություններում նշված հատկանիշները՝ трус և раб, վերագրված չեն երրորդ նախադասության ենթակային՝ армянин: Եթե դա այդպես լիներ, նախադասությունը կունենար հետևյալ տեսքը. "Ты трус, ты раб, ты - армянин!" (գծիկով) Համեմատենք` "Ты не чеченец – ты старуха". այստեղ մարդն իր որդուն անվանում է պառավ (վերագրում է ծեր կնոջ հատկությունները նրան), ուստի գծիկ է դրված (дефис):
    Ինչո՞ւ է չեչենացի մարդն օգտագործում «հայ» բառը որպես վիրավորանք: Հարկ է նկատի առնել այն ժամանակաշրջանի պատմաքաղաքական մթնոլորտը, որի ընթացքում զարգանում է պոեմի գործողությունը: 1928-29թթ. տեղի էր ունեցել ռուս-թուրքական հերթական պատերազմը (պոեմը գրվել է 1829-30թթ.), որին ակտիվ մասնակցություն էին ցուցաբերել հայերը: Պատերազմի ընթացքում հայերն օգնում էին ռուսներին պատերազմել նաև սարեցի մահմեդականների դեմ (չեչեններ, չերքեզներ, և այլն), որոնք, համարելով հայերին ևս սարեցի ժողովուրդ, նրանց օգնությունը ռուսներին համարում էին դավաճանություն:

    Դիտարկենք նշված նախադասությունն ավելի ծավալուն մեջբերման շրջանակում:

    Отец.
    Где был ты, сын?

    Сын.
    В ущельи скал,
    Где прорван каменистый берег,
    И путь открыт на Дариял.

    Отец.
    Что делал там?

    Сын.
    Я слушал Терек.

    Отец.
    А не видал ли ты грузин
    Иль русских?

    Сын.
    Видел я, с товаром
    Тифлисской ехал армянин.

    Отец.
    Он был со стражей?

    Сын.
    Нет, один.

    Отец.
    Зачем нечаянным ударом
    Не вздумал ты сразить его
    И не прыгнул к нему с утеса? -
    Потупил очи сын черкеса,
    Не отвечая ничего.
    Որդու ազնիվ արարքը՝ անզեն մարդու վրա չհարձակվելը, չի գոհացնում հորը:

    Тазит опять коня седлает,
    Два дня, две ночи пропадает,
    Потом является домой.

    Отец.
    Где был?

    Сын.
    За белою горой.

    Отец.
    Кого ты встретил?

    Сын.
    На кургане
    От нас бежавшего раба.

    Отец.
    [О милосердая судьба!]
    Где ж он? Ужели [на] аркане
    Ты беглеца не притащил? -

    - Тазит опять главу склонил.
    Եվս մի գթասիրտ արարք, որն ընչաքաղց հոր աչքերում անմտությւոն է երևում, որը սովոր է թալանով ձեռք բերել իր հարստությունը (տե՛ս ընդգծված մասը).
    Гасуб нахмурился в молчанье,
    Но скрыл свое негодованье.
    "Нет, мыслит он, не заменит
    Он никогда другого брата.
    Не научился мой Тазит,
    Как шашкой добывают злато.
    Ни стад моих, ни табунов
    Не наделят его разъезды.
    Он только знает без трудов
    Внимать волнам, глядеть на звезды,
    А не в набегах отбивать
    Коней с ногайскими быками
    И с боя взятыми рабами
    Суда в Анапе нагружать".
    Եվ վերջապես, եղբոր սպանողին չսպանելը, երբ նա արդեն վիրավոր, անզեն և միայնակ էր, հոր կողմից որակվում է «դավաճանություն», որի ընդունակ է հայը.

    Тазит опять коня седлает.
    Два дня, две ночи пропадает.
    На третий, бледен, как мертвец,
    Приходит он домой. Отец,
    Его увидя, вопрошает:
    "Где был ты?"

    Сын.
    Около станиц
    Кубани, близ лесных границ
    - - - - - - - - - - -

    Отец.
    Кого ты видел?

    Сын.
    Супостата.

    Отец.
    Кого? кого?

    Сын.
    Убийцу брата.

    Отец.
    Убийцу сына моего!...
    Приди!... где голова его?
    Тазит!... Мне череп этот нужен.
    Дай нагляжусь!

    Сын.
    Убийца был
    Один, изранен, безоружен...

    Отец.
    Ты долга [крови] не забыл!...
    Врага ты навзничь опрокинул,
    Не правда ли? ты шашку вынул,
    Ты в горло сталь ему воткнул
    И трижды тихо повернул,
    Упился ты его стенаньем,
    Его змеиным издыханьем...
    [Где ж голова?... подай...] нет сил...

    - Но сын молчит, потупя очи.
    И стал Гасуб чернее ночи
    И сыну грозно возопил:

    "Поди ты прочь - ты мне не сын,
    Ты не чеченец - ты старуха,
    Ты трус, ты раб, ты армянин!
    Будь проклят мной!
    Այսպիսով, Ա. Պուշկինն այստեղ ցույց է տվել չեչենացի հերոսի՝ ազնվության, մեծահոգության և գթության արժեքներից զուրկ լինելը: Տարօրինակ կլիներ ենթադրել, որ Պուշկինը նշված արժեքների առկայությունը կարող էր համարել «վախկոտություն» կամ «ստրկություն»:

    Գրառմանս սկզբում բերված հղումներից մեկում հեղինակը նշում է, որ պոեմի սկզբնական տարբերակը կոչվել է "Гасуб" և չի հրատարակվել հեղինակի կենդանության օրոք, այլ նրա մահից հետո՝ "Современник" ամսագրում՝ ենթարկվելով մի շարք փոփոխությունների ամսագրի խմբագիրներից մեկի կողմից: Ըստ որում՝ սկզբնական արտահայտությունը եղել է "Ты трус, ты раб, ты христианин!" Եթե այդպես է, հատկանշական է այն փաստը, որ խմբագիրը նույնացրել է «քրիստոնյա» և «հայ» հասկացությունները:

  2. Գրառմանը 29 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (31.05.2010), Amaru (01.06.2010), Ariadna (31.05.2010), Chuk (31.05.2010), davidus (30.05.2010), Gayl (31.05.2010), Hayazn (31.05.2010), impression (31.05.2010), Katka (31.05.2010), Life (31.05.2010), Lion (30.05.2010), matlev (30.05.2010), My World My Space (30.05.2010), Norton (31.05.2010), Ribelle (01.06.2010), Sagittarius (31.05.2010), Skeptic (31.05.2010), Sphinx (31.05.2010), SSS (31.05.2010), Yellow Raven (30.05.2010), Արևածագ (30.05.2010), Դատարկություն (30.05.2010), Դարք (31.05.2010), Էլիզե (03.06.2010), Լուսաբեր (30.05.2010), ՆանՍ (04.06.2010), Շինարար (31.05.2010), Ուլուանա (31.05.2010), Ռուֆուս (31.05.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ալեքսանդր Դյումաների ընթերցասեր
    Հեղինակ՝ Moon, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 16.12.2013, 02:35
  2. Ալեքսանդր Շիրվանզադե
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 33
    Վերջինը: 17.04.2013, 19:45
  3. Ալեքսանդր Սկրյաբին
    Հեղինակ՝ ars83, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 17
    Վերջինը: 16.02.2012, 16:09
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.11.2008, 22:59
  5. Ձերբակալել են Ալեքսանդր Արզումանյանին
    Հեղինակ՝ Ֆուտբոլասեր, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 09.05.2007, 20:59

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •