Հերման Հեսսեն հրաշալի գործ ունի « Ծերության մասին» վերնագրով: Ցանկացողները կարող են գտնել- կարդալ: Նյութի բովանդակությունն այն է, որ ծերությունն էլ կյանքի մնացած էտապներին իր կարևորությամբ չզիջող ժամանակաշրջան է, ու պիտի դիմավորել այն արժանապատվորեն: Նրա խնդիրը մահվան պատրաստվելն է, և ինչքան էլ որ քաղցր լինի կյանքը, մարդը անկեղծ հաշտությամբ ու խաղաղ պիտի ընդունի մահվան գաղափարը:
Ինքս իմ կողմից կարող եմ ասել, որևէ կերպ չեմ պնդի, թե մանկահասակ կամ պատանեկության տարիներին կյանքս ավելի լիարժեք ու գունագեղ են եղել, քան հիմա: Ջահելության արժեքները հիմնականում պայմանավորվում են արտաքին գեղեցկությամբ, բայց հետագայում հասկանում էս, որ իսկական գեղեցիկը ներսից է լինում: Չեմ երկարացնում, ակումբցիների մեծ մասին հիմա անհետաքրքիր է այս թեման, բայց հիշեք. երբ ժամանակը գա՝ Հերման Հեսսեն լավ ուղեցույց է թողել՝ այդ ժամանակը դիմավորելու համար:
Էջանիշներ