հարցերը մի քանի մասի կարելի է բաժանել:
ինչ՞ տիպի հագուստն է եղել սկզբից: շալվարատիպը՞ թե շրջազգեստատիպը
ինչու՞ այդ հագուստի տեսակները տարանջատվեցին ըստ սեոերի:
որն՞ է դրանցից ավելի հարմարավետ մարդու առօրյա կենցաղային օգտագործման համար և ինչու՞
…
հարցերը մի քանի մասի կարելի է բաժանել:
ինչ՞ տիպի հագուստն է եղել սկզբից: շալվարատիպը՞ թե շրջազգեստատիպը
ինչու՞ այդ հագուստի տեսակները տարանջատվեցին ըստ սեոերի:
որն՞ է դրանցից ավելի հարմարավետ մարդու առօրյա կենցաղային օգտագործման համար և ինչու՞
…
Yellow Raven (30.05.2010), Ձայնալար (31.05.2010), Ռուֆուս (30.05.2010)
Կախված է եղանակից ինձ համար: Ամռանը շրջազգեստով է հարմար՝ ձմռանը տաբատով: Չնայած ամռանը հով կտորներից ազատ շալվարով էլ է բավական հարմար:
И жили они долго и счастливо, пока не встретились...
Սկզբից եղելա տերևը
Շրջազգեստ շատ-շատ եմ սիրում, բայց առօրյայում գրեթե միշտ շալվար եմ հագնում: Երևի պատճառը շարժուձևի հարմարությունն ա: Այս տարի որոշել եմ ոճս փոխել, այսինքն շալվարն արդեն սկսեմ հազվադեպ հագնել, տեսնենք ինչքանով կստացվիորն՞ է դրանցից ավելի հարմարավետ մարդու առօրյա կենցաղային օգտագործման համար և ինչու՞
…
Եթե ճանապարհը տանում է դեպի նպատակը, ապա միևնույնն է, թե որքան է նրա երկարությունը...
Տրամաբանորեն պիտի որ շրջազգեստատիպը լինի, քանի որ շրջազգեստն իր կառուցվածքով ավելի պարզ է, քան շալվարը։
Գաղափար չունեմ։ինչու՞ այդ հագուստի տեսակները տարանջատվեցին ըստ սեռերի:
Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ տաբատն ավելի հարմար է, քանի որ շարժման ավելի լայն հնարավորություններ է ընձեռում։ Օրինակ՝ կարելի է ոտքն ուզածի չափ բարձրացնել, այս ու այն կողմ տանել՝ առանց վախենալու, թե ներքնաշորդ կարող է երևալ։ Քամու ժամանակ էլ տաբատն, ի տարբերություն կիսաշրջազգեստի, չի բարձրանում։ Վազելիս էլ ավելի հարմար է. չի կաշկանդում շարժումները։որն՞ է դրանցից ավելի հարմարավետ մարդու առօրյա կենցաղային օգտագործման համար և ինչու՞…
Իսկ (կիսա)շրջազգեստը հարմար է հատկապես շոգ եղանակին, քանի որ հագուստի ավելի փոքր մակերեսն է հպվում մարմնիդ ու, բնականաբար, ավելի քիչ է շոգացնում։
Էս պահին ուրիշ առավելություն չեմ գտնում, ճիշտն ասած։ Մեկ էլ երկար ժամանակ միայն տաբատ հագնելը կարող է ձանձրացնել, ու սկսես կարոտել շրջազգեստին։ Այնուամենայնիվ, անձամբ ես հիմնականում նախընտրում եմ տաբատը, քանի որ հարմարավետությունը, ազատ ու անկաշկանդ շարժվելն ամենաշատն եմ կարևորում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ֆոտոն (31.05.2010)
Յուբկա տանել չեմ կարում: Ընկերուհուս էլ կյանքում չեմ թողա յուբկա հագնի:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Ariadna (31.05.2010)
Ես նախընտրում եմ թե ՛շրջազգեստը, թե՛ տաբատը։ Հարմարության առումով, եթե սար չեմ բարձրանալու, կամ էլ խոտերի մեջ չեմ պառկելու, որևէ անհարմարություն չեմ զգում շրջազգեստ հագնելիս։ Կարծում եմ, եթե կառուցվածքդ նորմալ է, ոտքերդ շատ գեշ ու ծուռ չեն, արժի ամեն դեպքում երբեմն էլ շրջազգեստ հագնել։ Իսկ ամռանը, ինչպես արդեն Ուլուանան նշեց, շրջազգեստով շատ ավելի հով է ու սիրուն. կարճ շրջազգեստ ու սիրուն, արևից շագանակագույն դարձած ոտքեր
When life gives you lemons, make lemonade
A.r.p.i. (31.05.2010), SSS (31.05.2010), Ungrateful (31.05.2010), Արևհատիկ (31.05.2010), Հայկօ (01.06.2010)
Մատներիս վրա կարող եմ հաշվել, թե քանի անգամ եմ շրջազգեստ հագել... Շատ եմ սիրում, բայց ինձ մի տեսակ դժբախտ եմ զգում շրջազգեստով ինձ համար անտանելի անհարմար է...
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Ինձ թվում է՝ շրջազգեստում ավելի հով է, և օդափոխությունն էլ ավելի լավ է կատարվում
Ցանկացած աղջիկ շատ ավելի է «նայվում» շրջազգեստով քան տաբատով (ըստ իս), իսկ ինչու է բաժանումն այսպես կատարվել, կարծում եմ պետք է փնտրել բնական կարիքների ասպարեզում
Ariadna (01.06.2010), My World My Space (01.06.2010)
Ամռան ճռացող շոգին հաստատ շրջազգեստը էնքան էլ լավ տարբերակ չի (համենայն դեպս ինձ համար)։ Շոգի պատճառով շատ տհաճ հետևանքներ կարող են առաջանալ։
Իսկ օրինակ կան տաբատներ, որոնք բավական հաճելի է կրել ամռանը համ հարմարավետության տեսակետից, համ էլ շոգի։
Հ.Գ. Ես միշտ նախընտրել եմ շրջազգեստը, սակայն հանգամանքների բերումով վերջին 2 տարիներին մոռացել եմ էդ շրջազգեստ կոչվածի մասին։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ