User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Լեռ Կամսար

  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լեռ Կամսար

    Լեռ Կամսարը այն երանելի և եզակի գրողներից է, որին կարելի է իր ժամանակի աստղ անվանել, գրող, որ եղել է երիտասարդների համար կուռք և երկրպագության առարկա: Հայ երգիծանքի երեք գագաթներից երրորդն է` Պարոնյան, Օտյան, Կամսար:
    Լեռ Կամսարը (Արամ Թովմասի Թովմասյան) ծնվել է Վանում 1888 թ.-ին: 1895 թ.-ից հաճախում է Վանի Երեմյան դպրոցը, այնուհետև Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: 1909 թ.-ին ավարտելով ճեմարանը` վերադառնում է Վան և որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատում տեղի Կեդրոնական վարժարանում: Այս տարիներին թղթակցում է Վանի «Աշխատանք» շաբաթաթերթին: 1915 թ.-ին մասնակցում է Վանի ինքնապաշտպանությանը՝ որպես ջոկատի հրամանատար: 1915 թ.-ին Լեռ Կամսարը գաղթում է Արևելյան Հայաստան, հաստատվում Երևանում, այստեղ նա ակտիվորեն թղթակցում է երևանի, Թիֆլիսի և Բաքվի հայկական պարբերականներին: 1916-20-ական թթ.-ի ստեղծագործություններում երգիծանքի միջոցով անդրադառնում անդրադառնում է հայ գաղթականության խնդիրներին, մտավորականության անմխիթար վիճակին: 1917 թ.-ից նրա ստեղծագործություններում մեծ տեղ է զբաղեցնում քաղաքական սատիրան: Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո նա հրավիրվում է աշխատելու «Խորհրդային Հայաստան» թերթում:
    1924 թ.-ին լույս է տեսնում «Անվավեր մեռելներ» ժողովածուն:
    1926 թ.-ին՝ «Ազգային այբբենարան» ժողովածուն:
    Ստալինյան տարիներին Կամսարի ձայնը լռեցվում է:
    1954 թ-ին նա նորից է հայտնվում գրական ասպարեզում:
    1954-65 թթ.-ը նրա ստեղծագործությունները լույս են տենում «Ոզնի» երգիծական ամսագրում:
    1965 թ.-ին լույս է տեսնում նրա «Մարդ տանու շորերով» ժողովածուն:
    Լեռ Կամսարը վախճանվել է 1965 թ-ի նոյեմբերին:

    Սկզբնաղբյուր՝ Լեռ Կամսար, Երկեր, Երևան, 1988
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 29.05.2010, 16:49:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #2
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինքս շատ բարձր եմ գնահատում Լեռ Կամսար երգիծաբանին, կարծում եմ՝ այս ժանրով զբաղվողների համար անչափ օգտակար ու ուսուցողական կլինի կարդալ նրա գործերը:
    Հրաշք ստեղծագործությունները շատ են, բայց ուզում եմ առանձնացնել նրա «Կատակերգություններ փոքր բեմի համար» շարքը՝ «Անմեղաբանություն», «Երկնային պլենում», «Քրիսոտոսի ծնունդը», «Ֆաուստ», «Դեպի պրոլետ գրականության հեգեմոնիան», «Կենդանիներւ համագումարը»: Անպայման կարդացեք, վստահ եմ՝ չեք փոշմանի

    Հ. Գ. Հուսով եմ՝ կգտնվեն մարդիկ, որ այս թեմայում ասելիք կունենան

    Հ. Հ. Գ. Հետո եթե պարապ լինեմ, որոշ գործեր կտեղադրեմ այստեղ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •