User Tag List

Էջ 656 684-ից ԱռաջինԱռաջին ... 156556606646652653654655656657658659660666 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 9,826 համարից մինչև 9,840 համարի արդյունքները՝ ընդհանուր 10256 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #9826
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Երևանյան ոսկի աշուն էր, որ չես ուզում փողոցից ներս գնալ, ես էլ՝ ջահել լակոտ։ Քերդստերս հարսանիքն էր՝ Զորավոր եկեղեցում։ Ծիսակատարություններից մի քիչ հեռու լինելով, որոշեցի բարձրանալ եկեղեցու եկրորդ հարկը՝ պատերի քանդակագրերը ավելի մոտիկից ուսումնասիրելու, նաև ավելի հարմար էր վերևի պատշգամբներից արարողությանը տեղերով հետևելը։ Եկավ հանգուցալուծման պահը. ծիսակատարությունը կատարող հոգևոր հայրը հարցրեց փեսացուին՝ տե՞ր ես, ով հստակ պատասխանեց՝ տե՜ր եմ։ Հաջոդ հարցը հարսնացուին էր՝ հնազա՞նդ ես։ Քեռդստերս ճանաչողներն էլ գիտեին, որ ինչ-ինչ, բայց հնազանդ իրեն դժվար էր անվանել՝ լավ իմաստով՝ ինքն իր միտքն ուներ և ուժեղ ձայն։ Այդ «հնազա՞նդ ես» բառի վրա աչքերս ու ականջներս սրվեցին... առաջին եկեղացական հարսանեկան ծիսակատարությունն էր, որին ներկա էի։ Ու կարծես ամբողջ հարսանեկան ամբոխն էլ տեղում սառել էր. հարսնացուն հապաղում էր... այդ լռության մեջ կարելի էր լսել եկեղեցու բաց դռներից դուրս աշնանային տերևների գետնին ընկնելը։ Լռությունը կոտրեց հարսնացուի քմծիծաղով «հնազանդ եմ»-ը, որին հաջորդեց ամբոխի խմբակային թեթևացած արտաշունչ-հոգոցը...

    Հա, էս խի՞ հիշեցի... Էջմիածնի քաղաքապետը ասում ա «Ֆուլ հաուս» սերիալը սեռային խտրականություն ա քարոզում, արգելել-բան ա պետք դրան անել... չեմ նայում «ֆուլ հաուս», ու ընդհանրապես հեռուստատեսություն, բայց էս հոդվածը կարդալուց հետո ուզեցի նայել (քաղաքապետին հուզած մասը առաջին 3 րոպեների ընթացքում ա) Արժի Արմենիան ֆեյսբուքյան շնորհակալություն հայտնի օրիորդ Գասպարյանին ուղիղ գովազդի համար՝ սերիալի անունով, կոնկրետ կերպարի կոնկրետ գործողություններով, բան... լավ ա, որ սենց առաջադեմ, ազատամիտ ու ժողովրդային մշակույթին սատարող քաղաքապետ ունի նոր Հայաստանը։
    Վերջին խմբագրող՝ ivy: 27.12.2018, 21:38:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (28.12.2018), Smokie (14.01.2019), Նիկեա (27.12.2018)

  3. #9827
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբյան նոստալգիա ա մոտս )))) նոր էն Վանականին էի հիշել (էն որ Չուկն անվանափոխել էր Մեղապարտի ), ու որ ինքն իրա առանձին փոքրիկ թեման ուներ (մատուռը) , որտեղ մտնում աղոթում էր պարբերաբար :ԴԴ

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (27.12.2018), laro (27.12.2018), unknown (28.12.2018), Աթեիստ (27.12.2018)

  5. #9828
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի տարի առաջ «Փոքրիկիս» համար տեսանյութ էի պատրաստել՝ Ձմեռ պապիկի նամակը երեխաներին։ Արտակը կարդացել էր, ձայնը ծրագրով փոփոխված վիճակում մոնտաժել էի տեսանյութի վրա։
    Այս տարի երկու մեկնաբանություն ստացա այդ տեսանյութին, որոնցով ուզում եմ կիսվել ձեզ հետ.



    և այս մեկը՝



    Առաջինին ուզում եմ մաղթել՝ թող իրականանա ցանկությունդ ու հաջորդ տարի այլևս չլսես կաթողիկոսի ձայնը, այլ հաճելի մի բան լսես փոխարենը։

    Իսկ երկրորդի դեպքում ուզում եմ մաղթել. թող ոչ մի երեխա չորբանա ու թող ծնողի աշխատանքը երբեք չարչարանք չդառնա։ Թող ժպտան բոլոր երեխաները, լինեն առողջ ու ապրեն խաղաղ երկնքի տակ։

    Շնորհավոր Նոր տարի։

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (02.01.2019), boooooooom (03.01.2019), Progart (03.01.2019), Sambitbaba (02.01.2019), Smokie (14.01.2019), _Հրաչ_ (02.01.2019)

  7. #9829
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան ասեցին, որ ես էլ` կյանքումս առաջին անգամ, որոշեցի Եվրոմիլիոնին մասնակցել:
    Հունվարի 1-ին էր ու Ջեկպոտը մոտ 130 միլիոն էր..
    Սաղ օրն էդ էի ասում, թե մինիմում 125 միլիոն չտան` հետևից գնացող չկա..
    Գիշերն էլ քեֆս լավ մտա տեսա մեկը 129,7 միլիոնա շահել, բայց ես չեմ, մի հատ էլ իրա կենացը խմեցի, որ բարով վայելի ))

    Էսօր է-մեյլս եմ բացում, տեսնեմ` մեջը մեծ-մեծ տառերով գրածա <Proficiat! Je hebt gewonnen met EuroMillions>..
    Յանի` շնորհավորում ենք, դուք Եվրոմիլիոնով հաղթել եք..
    Խառնվա իրար...

    Ափալ-թափալ է-մեյլը բացեցի տեսա, այ մարդ, իրոք հաղթել եմ...
    ... €3,90 բայց...
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 03.01.2019, 16:39:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (04.01.2019), Gayl (04.01.2019), Jarre (05.01.2019), John (04.01.2019), Smokie (14.01.2019), Աթեիստ (04.01.2019), Տրիբուն (05.01.2019)

  9. #9830
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Ընկերներ,հայրենակիցներ,օ~ աստվածներ,անտառի միջի վայրի խոզեր,տմարդիներ,հերոսներ և վիկինգներ սատկացրեք ինձ`նվաստիս,սատկացրեք ինձ գոմի լապատկով,օ~ Զևս խնդրում եմ շանթահարիր ինձ,քանզի ես այլևս սատկացված եմ երկրային և երկնային ուժերի կողմից:
    Մի հատ կինո կար,էն պահածներիցս,նախ էդ դերասանին շատ եմ սիրում,հետո ֆիլմի սաունդները ու հետո նոր դերասանուհուն էի բացահայտել ու դերասանուհու մասին մի քիչ ավելի ուշ:
    Կան կինոներ ,որ լավ վերջաբանի կարիք չունեն,օրինակ Ջարմուշի կինոները,ես որ երբեք չեմ մտածել լավ վերջաբանի մասին,կան կինոներ,որ շարքային ֆիլմերի շարքին չդասվելու համար ունենում են վատ վերջաբան,իբր մենք ուրիշ ենք էլի ու կան կինոներ,որ պարտադիր պետքա լավ վերջաբան ունենան,քանի որ դրանք պետք է դրական էմոցիաներ տան մարդուն ու էդ ընթացքի հաճելիության հերը չանիծեն,բայց մեկ-մեկ տենց ռեժիսորներ են ռաստվում ու հերը անիծում են:Էս ֆիլմը ուրիշ է,իրականում համահունչ է վերնագրի հետ ու իրանից ողբերգություն է ներկայացնում,բայց մյուս կողմից էլ էս ռեժիսորին որտեղ տեսնեմ ճակատը պաչելու եմ,որ իմոնց ձեռք չտվեց:
    Կինոն մի շարք թերություններ ունի,բայց մեր մեջ ասած իմ հեչ վեջը չեն դրանք,քանի որ էս դերասանը ու դերասանուհին իրար հետ մի կինոյի մեջ են խաղում ու էդ հլը քիչա իրար են սիրում ,Զևս եղբայր ստեղ մի հատ էլ շանթահարիր:
    Սկզբի մի ժամը վայելել եմ,հետո ինտրիգը էնքան մեծ էր,որ լարվածությունից սրտիս աշխատանքը պատել էր համայն Հայոց աշխարհը:Գաղափարը լավ էր մատուցված,սաունդը ֆիլմից առաջ էլ էի շատ սիրում,իսկ հիմա վաշյէ,էսթետիկ կայֆեր էլ կային,չնայած էս դերասանուհուն ունենալը արդեն իսկ էսթետիկ պիկա խոստանում,բայց նենց տպավորություն էր,որ արագի մեջ են նկարել,եթե մի 30 րոպե երկար լիներ,ամեն ինչ շատ ավելի հասուն ձևով մատուցած կլինեին,իսկ սենց շատ բաներ կիսատ էր:Դերասանական խաղի մասին կլռեմ ու չեմ ուզում շատ խոսել դերասանի կամ դերասանուհու մասին,որ չջոգեք,որ կինոն է,իսկ էդ կինոն իմն է,հա հնարավոր է,որ շատերդ նայել եք,բայց էդ մենակ իմը կմնա էնքան ժամանակ,քանի դեռ չգիտեք,որ ֆիլմի մասին եմ խոսում :Ֆիլմը ահագին հայտնի է ու շատ բաներ իմ խանդի պատճառով չգրեցի,բայց դե ոչինչ հա :Դ

    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր յութուբով մի հատ վիդեո աչքովս ընկավ,ինչ որ ֆիլմից մի հատ հատված էր,աղջիկը էնքան լավն էր,որ որոշեցի նայել:Հիմա 40 րոպե եմ նայել էդ ֆիլմից,բայց իրա գեղեցկությունից սիրտս տրաքումա,քրտինքը վրեսա տվել,սենց տանջբելով ու տառապելով նայում եմ:1989թվի ֆիլմ է,հիմա ինքը 59 տարեկան է,բայց երևի ինքը իմ տեսած ամենագեղեցիկ կիննա:Չկա սենց բան,կինոն էլ չեմ ասի,քանի որ իրան խանդում եմ
    Ինքն էր,ինքը Լուրջ,իմ տեսած բոլոր ժամանակների ամենա ամենան է,Զևս այ Զևս
    Հ.ԳԴե պարզա թե խի էս գրառումը կինոյի բաժնում չեմ արել :Դ
    Վերջին խմբագրող՝ Յոհաննես: 05.01.2019, 02:35:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (14.01.2019)

  11. #9831
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ եմ Ջոնիի պես հազարից մեկ գրում ակումբում՝ շատ-շատ օրագրումս պարբերաբար: Ամբողջ 2018-ին էլ ունեցել եմ 7 վարկանիշ:

    Ու ինչպես շատ բաներ եմ հետաձգել ու հետաձգում, նույն կերպ էլ հետաձգվում էր նաև ակումբ կարդալը: Թվում էր կտրվել եմ, կորցրել եմ և այլն բլա-բլա-բլա-բլա:
    Բայց դե ո՞նց ա լինում կորցնելը, եթե հիշողությունիցդ դեռ լիովին չի ջնջվել: Կան բաներ, որ բաց ես թողել, անցյալում են մնացել ու հիմա էլ արդեն իմաստ չունի շատ բաներին անդրադառնալը ու գուցե քեզ չհետաքրքրեին էլ էդ թեմաները, ո՞վ ա քեզ ստիպում: Հետաձգե՞լ ես ու չգիտես թե դեռ ինչքա՞ն ես հետաձգելու ակումբային ընթերցանությունդ: Դու նույն կերպ գրեթե բոլոր մյուս բոլոր բաներն ես կանգնեցնում, դադարեցնում ու հանգստանում: Ու խնդիրը քո մեջ ա: Գրքերդ, հեքիաթդ, լեզուներդ, ծրագրերդ ու վիրտուալ դասերդ՝ բոլորը ակումբի պես կանգնած են ու ներողամիտ սպասում են քեզ: Էն ամենը՝ ինչ կիսատ ա մնացել ակումբում, քեզ համար և՛ չի կորել և՛ կորել ա, որովհետև ինչպես ասեցի, հիմա արդեն իմաստ չունի՝ անիմաստ ժամանակի կորուստ կարող ա լինի:
    Ու թող ոչ ոք չնեղանա էս վերջին խոսքերիս համար:
    Էն խոսքը ու միտքը, որ մարդիկ փոփոխական են՝ ժամանակի ընթացքում կարող ա փոխվեն իրենց բազմաթիվ հետաքրքրությունները ու զբաղմունքները իմ դեպքում երևի շատ ավելի ճիշտ ու համապատասխան ա հնչում, քան ցանկացած որևէ մեկի:
    Ու անկախ էս ամենից՝ փաստը մնում ա փաստ... Ես դեռ կառչած եմ ակումբից ու չեմ ուզում կտրվել, ինչքան էլ քիչ եմ պահպանել ակումբայնությունս, բայց ինչպես առաջ եմ ասել, էդպես էլ հիմա կկրկնեմ՝ ակումբը Hotel California ա: Դե համենայն դեպս իմ համար: Այցելել եմ էստեղ ու դատապարտված եմ ընդմիշտ մնալ: Ավելի ճիշտ չգիտեմ՝ գուցե օրերից մի օր իսկապես հօդս ցնդեմ, երբեք մի ասա երբեք: Գուցեև հենց մոտ օրերս՝ մանավանդ երբ տեսնում եմ, որ էստեղ արդեն անելիք ու հետաքրքրություն քիչ ունեմ: Բայց հիմա՝ էս պահին ես հաստատ պատրաստ չեմ գնալուն:
    Իմ դեպքում՝ ես ինքս եմ ընտրել էդ տարբերակը՝ ես էն կերպարն եմ, որն ասում ա գլխավոր հերոսին "We are all prisoners here, of our own device". Գուցե կան մարդիկ, ովքեր էդ հերոսի պես փորձեն փախչեն ու ի վերջո ճեղքեն պահակի պատնեշը, որն ասում էր "Relax, we are programmed to receive. You can check us anytime of your life, but you can never leave". Հա՛, ամեն ինչ մարդ ինքն ա որոշում՝ իր ճակատագիրը իր ձեռքերում ա: Ցանկության դեպքում կարող ա գնա ու հենց էդ պատճառով որոշ ակումբցիներ էլ արդեն վաղուց չեն երևում էստեղ: Իսկ դու Սմոք, եթե որոշել ես մնալ թեկուզ ոչինչ չանելով, թեկուզ գրառումներով ու էությամբ ոչինչ լինելով՝ մնա:

    Սիրում եմ ձեզ ու կարծում եմ միշտ կսիրեմ՝ անգամ վերջնական բացակա օրերին: Դուք ինձ շատ բաներում եք օգնել:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (14.01.2019), unknown (30.01.2019), Աթեիստ (14.01.2019), Նաիրուհի (15.01.2019)

  13. #9832
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Как корабль назовёшь, так он и поплывёт
    2018 թվականին 21 հատ one way ticket եմ ունեցել։

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.01.2019), Smokie (23.01.2019), Tiger29 (23.01.2019), Յոհաննես (23.01.2019)

  15. #9833
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞ւմ նախանձեմ։ Ինչի՞ համար))) ո՞ւմ կարա նախանձի աշխարհի ամենալավ ընտանիքում ծնված, ամենաբոմբ ընկերական շրջապատ ունեցող, ամենակյանք աղջկա հետ ամուսնացած, թամբալների մեջ ամենահաջողակ մարդը։ Ինքն իրե՞ն երևի։ Հա, Ջոնին եմ նախանձում Ակումբից։ Մազերը բիզ-բիզ կանգնելու չափ թօօյն ա գիտակցել, որ էդ մականվան տակ ես եմ <<թաքնված>>։

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.01.2019), CactuSoul (03.02.2019), ivy (24.01.2019), Smokie (28.01.2019), unknown (24.01.2019), Աթեիստ (23.01.2019), Գաղթական (23.01.2019), Նիկեա (24.01.2019)

  17. #9834
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Էսօր ահագին նյարդային օր էր,մեկ-մեկ ինձ թվում է,որ պետք է մինչ արդյունաբերական հեղաշրջումը,մինչ առաջի հաստոցի ի հայտ գալը ծնված լինեի,ինչ որ եվրոպական երկրում՝Բրիտանիայում կամ Գերմանիայում(Սրբազան Հռոմեական կայսրությունում) ։Ահագին հարուստ լինեի,ամուսնանայի էն վերացած տեսակի ներկայացուցիչներից մեկի հետ ու տենց հանգիստ խաղանդ ապրեի,գնայինք երեկույթների,վալս պարեինք ու բնության մեջ լիներ դղյակս,նու դղյակը մեծա,քիչ մը փոքր բսն լիներ,երեկոյան պոեզիա կարդայինք վերևում նշված տեսակի ներկայացուցչի հետ(ասենք Էլիզաբեթի) ու երկար զրուցեինք։
    Երբ փոքր էի,շատ էի սիրում ֆոկուսներ ու դրա մեջ միշտ կախարդանք էի փնտրում,բայց միշտ հիասթափվում էի,բոլոր ֆոկուսներն էլ իրենց բացատրությունները ունեն։Մի քանի տարի առաջ ինձ համար բացահայտեցի,որ մարդու կողմից ստեղծված ամենահանճարեղ բանը էդ երաժշտությունն է ու ինձ համար իսկական անբացատրելի երևույթը էդ դասական երաժշտությունն է ու ինչքան էլ նյարդային օր լինի կարաս միացնես դասական երաժշտությունը ու կյանքի գույները միանգամից փոխվեն,իսկ քեզ մնում է լսել ու վայելել։
    Չգիտեմ,լա՞վ է,թե՞ վատ,որ էս ժամանակաշրջանում եմ ծնվել,բայց էստեղ էլ արդեն ունեմ նպատակներ ու դրանց պիտ հասնեմ ու հուսամ էս ժամանակաշրջանում էլ կլինեն էնպիսի երևույթներ,որ 400 տարի անց ես կարոտով կհիշեմ էս ժամանակաշրջանի գեղեցիկ երևույթները։

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.02.2019), Jarre (30.01.2019), John (30.01.2019), Progart (30.01.2019), Smokie (30.01.2019), Բարեկամ (30.01.2019), Նիկեա (30.01.2019)

  19. #9835
    ձյան սիրահար unknown-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    այնտեղ ուր ձյունն է
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,131
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան գնում ավելի եմ համոզվում, որ էլ երբեք ոչինչ առաջվանը չի լինի անգամ մենք՝ մեր մտքերով...մի քանի օր առաջ մի դեպքի ականատես եղա, երաժշտական ուսումնարանի սաներից մեկի մենահամերգն էր ուսուցիչներից մեկը չմոտեցավ շնորհավորելու կամ խոսք ասելու այդ ուսանողին, չնայած նրա խոսքը ամենարժեքավորն է բոլորի համար...պատահաբար լսեցի նրա պատասխանը ու ապշեցի՝
    - Ի՞նչու չարտահայտվեցիք ու չասացիք ձեր կարծիքը կամ գոնե շնորհավորեիք...
    - Դուք ուզում եք, որ ես ստեմ ուսանողին, նա շատ վատ էր ելույթ ունեցել, ասել դա նրա երեսին չեմ ուզում, որովհետև երկար ճանապարհ ունի դեռ անցնելու, բայց և ստել չեմ կարող...
    Փաստորեն կան դեռ ազնից մարդիկ ես աշխարհում...Մարդը չեր ուզում կեղծավոր լինել, ավելի լավ է լռես քան կեղծավորություն անես...իսկ մենք հաճախ ետպես էլ անում ենք...
    А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.02.2019), Smokie (30.01.2019), Աթեիստ (30.01.2019)

  21. #9836
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    controversy -ն գնա՜ց ! (ինձ աղմուկ ա պետք :ճ) Հարց ֆեմինիստուհիներին. ( ) բայց դեմքին թռնել չկա, նայեք :Ճ ! Եթե դուք համարում եք ու պահանջում եք, որ կինը հավասար հարթության վրա դիտվի տղամարդու կողքին և վերջինիս կողմից ոչ մի superiority-ի զգացում չլինի, ապա ինչու՞ եք ակնկալում տղամարդուց՝ ջենտլմեն լինել: Եթե հավասար ենք, էլ ջենտլմենությունը ո՞րս ա: Ինչի՞ պիտի ավտոբուսում ես իմ տեղը զիջեմ կանանց ու աղջիկներին, եթե իրանք ինձ հավասար են: Հը՞: Տեղ չկա նստելու՞... թող կանգնած երթևեկեն. ես ինչի՞ պիտի իրանց տեղ տամ: Կամ ռեստորանում իրանց տեղը հաշիվ փակեմ: Թող իրա՛նք էլ իրանց հաշիվը փակեն: Հավասար ենք չէ՞ վերջիվերջո: Հիմա հարց. էլ ի՞նչ ջենտլմենություն՝ հավասարության դեպքում: Ջենտլմեն հասկացությունն ուղղակիորեն կապված ա թույլ սեռին պատվի արժանացնելու հետ՝ ստեղ-ընդեղ: Թե եթե թույլ սեռ չեք, տղամարդու կողմից էլ խի՞ եք ժեստերի սպասում: :p Հ.Գ. արձագանքները «թեմայից դուրս»-ում: ))

  22. #9837
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աստված իմ ո՞նց կարա սենց բան լինի: Չէ լուրջ, ախր ո՞նց ա դա հնարավոր: Ընդամենը 5 օր անց կլինի ուղիղ 9 տարի: Էլ չեմ խոսում էն մասին, որ մյուս տարի 10 տարին ա լինելու: Ա-խըր ո՞ն-ցա դա հը-նա-րա-վոր:

    Չէ, Դար ակումբի հետ իսկապես տաս տարին թռչում ա մեկի պես Իսկականից ես էսքան մեծացա, բայց մի կողմից էլ ոնց որ երեկվա 20 տարեկանը լինեմ: Լուրջ, ոնց որ երեկ լիներ

    Հ.գ. Գիշերը քնելուց որ սա նկատեցի` որոշեցի չդիմանալ 5 օր: Շատ-շատ մինչև առավոտ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (10.02.2019), CactuSoul (11.02.2019), Տրիբուն (09.02.2019)

  24. #9838
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  25. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (14.02.2019), Աթեիստ (14.02.2019), Ծլնգ (16.02.2019), Հայկօ (14.02.2019), Տրիբուն (14.02.2019)

  26. #9839
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. 1-5 «Անկապ օրագրերը» միացվել են:

  27. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.02.2019), Chilly (15.02.2019), Աթեիստ (14.02.2019), Հայկօ (14.02.2019), Ներսես_AM (14.02.2019)

  28. #9840
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր դրել էի էն յութուբյան հին վիդեոներից մեկն էի նայում, որ հա՛ նայում ես՝ նայվում ա: Ինձ թվում ա՝ բոլորդ էլ տեսած կլինեք: Ես տարին գոնե մի անգամ նայում եմ: ))) - Полиция Канады обнаружила плантацию марихуаны охраняемой тринадцатью черными медведями, сообщает the canadian press... )))).

Էջ 656 684-ից ԱռաջինԱռաջին ... 156556606646652653654655656657658659660666 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •