User Tag List

Էջ 647 684-ից ԱռաջինԱռաջին ... 147547597637643644645646647648649650651657 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 9,691 համարից մինչև 9,705 համարի արդյունքները՝ ընդհանուր 10256 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #9691
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,132
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ չցանկացա մի նոր թեմա բացել, որոշեցի էստեղ գրել, 20- րդ դարի արվեստագետուհի՝ Աննա Մարի Ռոբերտսոն Մովսեսի մասին, ով ավելի հայտնի է որպես՝ Գրենդմա Մովսես (Grandma Moses): Ռոբերտսոնը ծնվել է 1860 թ. սեպտեմբերի 7-ին, Նյու Յորքում: Ամուսնացել է, 27 տարեկան հասակում, Թոմաս Սալմոն Մովսեսի հետ: Նրանք ունեցել են, 10 երեխա, որոնցից 5-ը մահացել են, երեխա ժամանակ: Ամուսնու մահից հետո, 1936 թ. նա ստիպված է լինում, անցնել կենսաթոշակի, քանի որ տարիքի հետ կապված որոշ գանգատներ ուներ: Նա իր ողջ կյանքի ընթացքում աշխատել է, որպես արհեստավոր: Սակայն, 70 տարեկան հասակում, սկսել է զբաղվել նկարչությամբ: Իր հաջորդ 30 տարիների ընթացքում նա շարունակել է զբաղվել նկարչությամբ և նկարել է, 1500 հատ նկար: Նրա աշխատանքը ցուցադրվում է, Նյու Յորքում, Եվրոպայի և Ճապոնիայի տարբեր վայրերում: Գրենդմա Մովսեսը մահացել է, դեկտեմբերի 13-ին, 101 տարեկան հասակում:

    Գրենդմա Մովսեսի դիմանկարը



    Սա էլ իր գործերից, մի քանի նկար:

    October


    Home


    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.11.2017), Cassiopeia (31.10.2017), Mr. Annoying (31.10.2017), Sambitbaba (02.11.2017), Smokie (24.11.2017)

  3. #9692
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոռի ա։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (02.11.2017), Անվերնագիր (03.11.2017), Լեո (12.11.2017)

  5. #9693
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև Ակումբ։
    2009 թ.-ից ես սկսեցի հետևել ակումբին, մոտ մեկ տարի վախենում էի գրանցվել։ Ես փոքր էի ու անինքնվստահ։ Բայց կտրվել ակումբից չէի կարող, որովհետև ես գտել էի էն տեղը, որտեղից ես սովորելու ու վերցնելու լիքը բան ունեի, որտեղ ես կարող էի տալ ու ստանալ, որտեղ իմ երեզած հասարակությունն էր իր ամեն դրսևորումներով, ես սիրահարվեցի ու կորցրեցի, ես մնացի մենակ ու ընտանիք գտա, ես տվեցի ու ստացա։
    Ծնողներս որոշել էին, որ ես ինչ-որ սեկտանտ եմ դարձել, ինչ-որ ակումբի մասնակից եմ, երևի աղանդավոր եմ։ Որոշ ընթացք ինձ արգելեցին համակարգչին մոտ գալ, որ ակումբ չմտնեմ։ Կյանքիս բոլոր փուլերում ակումբում եմ եղել՝ ուրախ, թե տխուր, վատ, թե լավ։
    Իմ կյանքի հաստատուն մարդկանց մեծ մասը ակումբցի են, իմ առօրյա ընկերների մեծ մասը ակումբցի են, Վեռային էլ մամա եմ ասում։ ))
    Առհասարական իմ բնույթով բավականին մենակ եմ, ոնց-որ երևի մեզանից յուրաքանչյուրը իր չափով։ Բայց դե ընտանիք ասածը մենակ էն չի, ինչ տրվում է ի ծնե, ընտանիք ձեռք ես բերում նաև կյանքում, էլի քո ներսով, էլի քո չափով, ու ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի պահ, դու հասկանում ես, որ չէ, դու մենակ չես, թեկուզ մենակ նրա համար, որ քո կողքին մարդիկ կան։
    Էն ինչ զգացել եմ կյանքիս էս փուլում, էն ինչի միջով անցել եմ, ոչ մեկի կողքով նույնիսկ թող չանցնի, էն մեղավորության զգացումը, անելանելի իրավիճակը, մեղադրանքները (իսկ ես սթափ եմ եղել, տուն էինք գնում քրոջս հետ՝ Գյումրի, ու ոչ էլ արագություն եմ շատ ունեցել)։
    Ու մեկ էլ Ակումբը, հատիկ-հատիկ շնորհակալ եմ բոլորիցդ, շնորհակալ եմ, որ ուղղակի չթողեցիք ինձ։ Էս ամենը ևս ծանր է ու ես չգիտեմ ինչ եմ զգում էս գրելիս (ամեն ինչ պետք է վերդարձնել մի օր, հուսամ ես կկարողանամ ու մենակ կյանքի ամենասիրուն ու ուրախ դեպքերիում, որ կլինեն ձեզ հետ)։
    Իմ միակ հավատքը բարությունն է, իմ միակ կրոնը եղել է դիմացինին մենակ չթողնելը, էն հասարակությունը որի մեջ երազել եմ ապրել, փորձել եմ ինքս ստեղծել։ Էսօր էդ ամեն ինչը ինձ հետ է գալիս։

    Տարօրինակ է, բայց երբ-որ մեզ հիվանդանոց էին տեղափոխում, մեքենայի վրա թե կային մասեր, որ դեռ պետքական էին, գողացել էին։ Հիվանդանոցում, բժիշկն ասեց, որ քույրս չի քայլելու, հենց նենց, ուղղակի, քրոջս ներկայությամբ, կողքից շտապօգնությունը հրաժարվում էր ուրիշ հիվանդանոց տեղափոխել քրոջս վիրահատության, մինչև իր ուզած գումարը չտայի, մնացած վատ մասերը էլ չեմ պատմի։
    Քրոջս վիրահատեցինք, արդեն տեղափոխել են Գյումրի, իմպլանտների օգնությամբ ամեն ինչ լավ կլինի, հաստատ կքայլի գոնե մի երկու ամսից, նյարդերը չէի վնասվել։
    Ես հիմա արդեն գնում եմ աշխատանքի, կյանքի սովորական հունի մեջ եմ մտնում, աչքերս փակելիս չեմ հիշում ընկնելս, չեմ հիշում էդ տեսարանը, չեմ հիշում քրոջս լացը։ Քույրս ինձանից փորք է համարյա 7 տարի, իր կողքին միշտ ես եմ եղել, երեխու պես է ինձ համար։ Կլավանա, նորից հետ կգա մոտս, հուսով եմ ամեն ինչ մեր հարաբերություններում լավ կլինի։
    Դուք ու մյուս ընկերներս, ովքեր չթողեցին ինձ, ում շնորհիվ իմ խնդիրների մեծ մասը կկարողանամ լուծել, էս իրավիճակում ինձ կոտրվել չթողեցիք։
    Էս կյանքը նյութականը չի, հարաբերությունները նյութական չեն, բայց նման պահերին, շարժիչը դա է լինում։
    Ինձ մոտ կյանքի ու անձնանց լրիվ նոր վերաարժեքավորում է։
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  6. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.12.2017), Arpine (02.11.2017), boooooooom (02.11.2017), CactuSoul (02.11.2017), Cassiopeia (02.11.2017), Sambitbaba (02.11.2017), Smokie (24.11.2017), Srtik (05.11.2017), StrangeLittleGirl (02.11.2017), Tiger29 (02.11.2017), unknown (13.11.2017), Աթեիստ (02.11.2017), Անվերնագիր (03.11.2017), Բարեկամ (06.11.2017), Դատարկություն (09.12.2017), Հայկօ (02.11.2017), Հարդ (06.11.2017), Մուշու (02.11.2017), Նաիրուհի (09.11.2017), Նիկեա (02.11.2017), Ուլուանա (03.11.2017), Վահե-91 (02.11.2017), Վիշապ (03.11.2017), Տրիբուն (02.11.2017)

  7. #9694
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրում եմ Անկապը:
    Անկապում ամեն ինչ վերացական է ու չպարտավորեցնող, հետո կմոռանամ, կանցնի:
    Սեփական օրագիր ունենալը ցավոտ է, միշտ հիշեցնում է էն ինչ կարևոր է եղել, բայց անցել է:
    Ես վաղուց դեպրեսված, չսիրված ու իզգոյ երեխա չեմ: Ես վաղուց սիրահարված չեմ եղել: Թիթեռներ ո՛չ իմ ստամքսում կան, ո՛չ գլխում: Աշունն էլ վաղուց առաջվանը չէ ու սառը օդը ինձ ոչինչ չի հիշեցնում: Ներսումս միշտ ագրեսիա է եղել թաքնված, որ ամեն տեսակ սիրունությամբ փորձել եմ սպանել: Հիմա էլ ագրեսիան էլ չկա:
    Ինչ-որ մի տեղ բանականությունս թելադրում է ինչ անել, ինչպես անել: Ուղեղս, իր աշխատանքում, ադեկվատության հնարավոր սահմաններն անցել է, իսկ զգայական մակարդակում ինձ մոտ Diogenes syndrome է: Զգայարաններս երևի գերհոգնած են, երկու տարի է ինչ գիշերները չեմ քնում, մի քանի տարի է կենցաղը արյանս հետ է խառնվել, էսօր նկատեցի աջ հատվածիս մազափունջն արդեն ճերմակել է: Իսկ ես դեռ 25 եմ, ու ես հաստատ կանգնած եմ, ու ես հաստատ մեռնել չեմ ուզում:
    Ու ես հաստատ ցավելու աստիճան շատ եմ սիրում կյանքը:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.12.2017), CactuSoul (05.11.2017), Cassiopeia (05.11.2017), Sambitbaba (12.11.2017), unknown (13.11.2017), Աթեիստ (05.11.2017), Գաղթական (05.11.2017), Մուշու (13.11.2017), Նաիրուհի (09.11.2017), Նիկեա (05.11.2017), Տրիբուն (05.11.2017)

  9. #9695
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անկապ օրագիր - 5

    Էն, որ մի հիմար իրավիճակա ստեղծվում ու, անարդարության դեմ պայքարելու միջոց չունենալով, միայն քեզ-քեզ զայրանալնա մնում..

    Առաջին աշխատավայրումս վնասվածք էի ստացել:
    Ոչ իմ մեղքով: Սա կարևոր հանգամանք է, որ հոսպիտալային ապահովագրությունը դոսյեդ հաստատի:
    Բալանսի ձողը լռվել էր, ու ես պիտի դա նորոգեյի՝ լինելով ինժեները:
    Երբ փորձում էի ազատել, բարձրությունից ընկավ ուղիղ մատիս՝ ջախջախելով այն:

    Բնականաբար երկրորդ աշխատատեղ էլ էլ չէի կարող գնալ:
    ՈՒղղակի երկրորդի նրբությունն էն էր, որ էնտեղ ոչ թե մշտական պայմանագրով էի, այլ՝ ժամանակավոր, որն ամեն շաբաթ թարմացվում էր՝ առանձին դեպքերում մինչև 5-6 տարի:
    Ճիշտն ասած կարծում էի, թե մի երկու շաբաթ դեռ ավտոմատ կերկարացնեն, ինչպես լինում է հիվանդությունների դեպքում, բայց 4 շաբաթից տեղյակ պահեցին, թե էլ չեն երկարացնելու:

    Էդ 4 շաբաթը հասկացանք, բայց, սովորաբար՝ հիվանդության դեպքում, շարունակում ես աշխատավարձիդ մի զգալի մասը ստանալ՝ մինչև 80-85%:
    Իսկ էս դեպքում բան էլ չտվեցին:

    Նման դեպքերում էլ պետք է, գործատուի փոխարեն, սովորական ապահովագրությունը (ոչ հոսպիտալային) սկսի քեզ վճարել:
    Բայց իմ դեպքում իրենք էլ ձեռքները լվացին՝ մի հիմար պատճառաբանություն էլ իրենք բերելով, թե օրենքով պիտի վճարեյին, եթե ունենայի 1 half-time, կամ 1 full-time, կամ էլ գոնե 1 half-time ու 1 full-time աշխատանք.. բայց ոչ իմ պես 2 full-time..

    Էս աշխատավարձի քաշքշուկը դեռ մի կողմ..
    Մի քանի օր առաջ էլ զանգեցի երկրորդ գործատուին, թե պատրաստ եմ նորից գործի անցնելու, ու ասեցին, թե քեզ արդեն, որպես երկարաժամկետ բացակայածի, սև ցուցակ ենք գցել ու 5 տարի էլ մեր մոտ չես կարողանա աշխատել...

    Սև ցուցակ.. բլին.. 5 տարով.. որպես երկարաժամկետ բացակայածի...

    Էն դեպքում, երբ ամեն ինչ 2 անգամ բացատրել ու հարցրել էի, թե ինչ ազդեցություն կունենա դա իմ պայմանագրի վրա..
    - Հանգիստ մնա տանը ու լավացի: Լավանալուց հետո էլ կզանգես, որ թղթերդ կարգի բերենք..


    Հիմա նենց չի, որ աշխարհը շուռ եկավ կամ իրենց գործի վրա կյանքը վերջացավ..
    Մատը դեռ ոչ լիարժեք, բայց գործումա..
    Առաջին աշխատավայրում արդեն վերականգնվել եմ..
    Էսօր էլ երկրորդի համար երևի մի 10-15 տեղ նամակ ուղարկեցի..
    Բիզնեսն եմ սկսել նորից ընթացքի գցել..

    Կյանքը վերադառնումա իր բնականոն հուն՝ մի խոսքով, ուղղակի, արա դե աբիդնիա էլի՝ խոսքի խի...


    Երկար ստացվեց...
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 05.11.2017, 06:08:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.12.2017), Arpine (07.11.2017), Cassiopeia (12.11.2017), Mr. Annoying (05.11.2017), Quyr Qery (05.11.2017), Smokie (24.11.2017), Նաիրուհի (09.11.2017), Նիկեա (12.11.2017), Ուլուանա (07.11.2017), Տրիբուն (05.11.2017)

  11. #9696
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասումա.
    - Պապ, բա գիտե՞ս էն մարդը որ երկրիցա..

    Սիրիացի մի անդուր լաԳոդի վրայա ցույց տալիս: Դաժը իմ համարա զզվելի, թե ոնցա դա աղջիկ երեխեքին շոռում:

    - Բա դո՞ւ որտեղից գիտես
    - Հարցրել եմ
    - Ինչի՞
    - Մտածեցի հայա, ուզում էի ասել, որ ես էլ եմ հայ

    Երկար-բարակ բացատրեցի, որ հայ լինել դեռ չի նշանակում լավ մարդ լինել ու որ իրեն չի կարելի առանց թույլտվության մոտենալ անծանոթ մարդկանց հետ խոսալու, եթե անգամ իրենց հայերեն խոսելիս լսի:

    Զարմացած ու տխուր լսում էր:
    Վերջում էլ թե.
    - Բա հիմա էլ չե՞նք գնալու Հայաստան ապրելու..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.12.2017), boooooooom (13.11.2017), CactuSoul (20.11.2017), Cassiopeia (12.11.2017), Quyr Qery (13.11.2017), Smokie (24.11.2017), Նաիրուհի (13.11.2017), Ուլուանա (12.11.2017)

  13. #9697
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    30
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լռել Տեղափոխվելու ու երախտագիտության մասին

    Վաղը նորից տեղափոխվում եմ։ Երջանիկ եմ էդ փաստից։ Անչափ տհաճ հրաժեշտի զգացումի չափ հաճելի են նման փոփոխությունները։ Դե․․․պարզ է՝ ինչու։
    Մի ամիս է տատիկենց մոտ եմ համարյա երկու տարի ընդմիջումից հետո։ Հատկապես երկու անգամ մենակ հիվանդանոցից հետո՝ անգնահատելի ջերմ հոգատարություն։ Նույն զգացումն էլ մի քանի ամիս առաջ տուն գնալու ժամանակ ունեի։ Սարսափելի երախտապարտ եմ, ու երջանիկ նման հարաբերություններ ունենալու համար։ Դե․․․պարզ է՝ ինչու։
    Մեկ-մեկ չգիտեմ էլ ինչ ձևով ներդրում ունենամ իմ հարաբերություններում, չգիտեմ ոնց պատասխանեմ էդ ամենին, բայց ամեն ինչ միշտ սենց հալած յուղի պես չի եղել, ես գիտեմ, որ ես եմ կառուցում էս ամենը, ու հրաշալի ա էս ամենը։ Ես մարդկանցով եմ ապրում, բայց էս զբաղվածության հետ ես չեմ կարողանում բոլորի հետ անընդհատ կապի մեջ լինել, ու նեղվում եմ, որ նեղվում են, բայց ես չեմ կարող իրենց թողնել, որտև շատ եմ սիրում բոլորին։ Հետաքրքրություններիս էլ ժամանակ չի մնում․․․

    Եկող մի քանի ամսվա ընթացքում դեռ 3 անգամ տեղափոխվելու եմ։ Իրերս ամենուր են, մի քանի երկրում ու անընդհատ ճամպրուկ դասավորել ու բացել, գումարած վերջերս անընդհատ ճանապարհորդելս, որը ինձ համար, որը գործի։ Ամեն ինչ տեղը տեղին ա, կազմակերպված ու կանոնավոր, առանց խորդուբորդությունների, մաքուր՝ ոնց սիրում եմ։
    Մի՞թե մարդկանց հետ կապն ավելի ամուր ա քան տեղերի։ Շատ եմ կապվում տեղերի հետ, երևի թույլ կողմերիցս մեկն ա։ Իսկ մարդկանց հետ աշխատում եմ էդքան չկապվել ։ Չնայած իմպրեսիվ ու միևնույն ժամանակ էքսպրեսիվ լինելուս հետ մեկտեղ էնքան էլ չի ստացվում:
    Էս ընթացքում սարսափում եմ էն հարցից, թե որտեղ եմ մնում ու ինչ եմ անում։ Իրականում ամեն ինչ հրաշալի ձևով պլանավորված ա արդեն երկար ժամանակ պարզապես հոգնում եմ բացատրելուց։

    Վերջերս մի քիչ մտածելու ժամանակ ունեի․ իրականում որքան որ մարդկանց հետ ապրել եմ սիրում, էնքան էլ մենակ։ Թե ինչքան բան եմ հասցնում երբ մենակ եմ․․․թե ինչքան արդյունավետ եմ լինում․․․որ միասին ապրելը կապ չունի ում հետ ուղղակի կյանքիդ 80%-ը իրեն(ց) նվիրել ա նշանակում, ու դա հրաշալի ա․․․պարզապես երբ քո ուզածը տվյալ հատվածում դա ա։
    Ներկայումս, քանի ժամանակ ունեմ, մի ընթացք, մի քանի կարևոր բան կա անելու, էստեղ էլ գրեմ, որ անեմ: Հավանաբար մանկական հետաքրքրասիրությունս իր սպիտակ գործը կանի․ ես, առանց իրեն, ոչինչ եմ։

    Հա մի բան էլ․ երբ որոշ մարդիկ անսպասելի հպարտանում են(չնայած եսիմինչեր չեմ անում, չեմ արել էն ինչ ուզում եմ) ինձնով ու բառացի ասում են դրա մասին, դա ինձ անկեղծ երջանկացնում ա, երևի ես դա էի ուզում մի ժամանակ հմմ․․․ բայց չէ վաղուց արդեն չէ։ Ես էս ամենը արել եմ մենակ, հասել նրան ինչ ուզել եմ ու մի պահ երբ կարգավիճակդ դառնում ա`դե դու կարողանում ես պիտի անես էդպես էլ կա։ Իմ ընտանիքն էլ․․․մենակ թե մի քիչ աջակցած ու ոգևորած լինեին, ինչքան եմ ունեցել էս ամենի պակասը հենց իրենցից, բայց ոչինչ ամեն ինչ լավ ա, ես էդ ամենը մի բան էլ ավել սիրով «հետ եմ տալիս»։ Երախտապարտ եմ իրենց «տվածի» ու «չտվածի» համար։ Ես հեչ էլ հիշաչար չեմ պարզապես ասած Բեկետի․ ես տենց եմ, կամ միանգամից մոռանում եմ կամ էլ երբեք չեմ մոռանում։


    Հ․Գ․ Վաղվա համար ուրա՞խ եմ, չէ, ուղղակի միշտ էնտեղ գնացել եմ, բայց երբեք չեմ ապրել, հետաքրքիր ա` ի՞նչ ա նշանակում էնտեղ ապրել։ Ավելի շատ ոգևորված եմ նրա, ինչի համար գնում եմ։
    Վերջին խմբագրող՝ Arpine: 14.11.2017, 23:48:
    "Non est ad astra mollis e terris via."

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.11.2017), Cassiopeia (15.11.2017), John (15.11.2017), Mr. Annoying (15.11.2017), Smokie (24.11.2017), Հարդ (15.11.2017), Նաիրուհի (16.11.2017), Նիկեա (15.11.2017), Շինարար (15.11.2017)

  15. #9698
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում ա՝ մեկ-մեկ ինձ թվում ա պատրաստ եմ ծախել կյանքիս գալիք 30 տարիները անցած 30-ը նորից ապրելու համար։ Եսիմ է։

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.12.2017), Quyr Qery (27.11.2017), Smokie (24.11.2017), Մուշու (17.11.2017)

  17. #9699
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ մեր տուն մի թուրք կին էր եկել:
    Երեխեքին դպրոց տանելուց կնոջս հետ են մոտիկացել:
    Աշխատում են քաղաքական թեմաներով չխորանալ, բայց ինքն իր ազգի հետ էդքան էլ չունի, քանի որ բառացի փախելա հորական տնից:

    Բայց էստեղ հետաքրքիրը իր պատմածն էր Բուլղարիայի մասին:
    Մեքենայով Բելգիայից թուրքիա գնալուց են եղել` ամուսնու բելգիական անձնագիրը, առանց նորմալ ստուգելու, տեղում հետ են տվել:
    Իսկ իր թուրքականը վերցրել ու մտել են շենք:
    Ասումա` տեսնում ենք է, որ չի ստուգում` նստած հանգիստ սրճումա ու մի ժամ հետո նոր բերեց հետ տվեց:

    Անկախ նրանից, որ էդքան շփվում եմ թուրքերի հետ առօրյա գործնական կյանքում` մի տեսակ հաճելի զվարճացա սրա համար:


    Բուլղարիա ասեցի հիշեցի.
    Անցած տարի մի էլեկտրիկ էր տանն աշխատում:
    Մի քանի օրվա գործ ուներ:
    Ներկայացավ որպես բուլղարացի ու դաժը կոտրտված ռուսերեն փորձեց խոսել:
    Նախավերջին օրը գարաժից պիտի հոսանքի լարերը քաշեր ու անչափ ուրախացավ` անկյունում շարված մի քանի կոնյակի դատարկ շիշ տեսնելով:
    Ասումա` ես տանն օղի եմ քաշում, ընկերներիս հետ խմում ենք: Տուր` տանեմ, սրանց մեջ քաշեմ, տղերքին զարմացնեմ:
    Ասի` տար, կակռազ ես էլ չգիտեյի ինչ անել դրանց հետ` ձեռս չէր գնում թափեյի:
    Մյուս օրն ընկերոջը բերեց, թե` մի քիչ գործա մնացել, թող օգնի արագ անենք, վերջացնենք:
    ՈՒ զգում եմ, որ թուրքերեն են խոսում իրար մեջ..
    Արա, ասում եմ, բա ասում էիր բուլղարացի ես..
    Հա դե, ասումա, պապսա գաղթել Բուլղարիա թուրքիայից..

    Հա դե տնաշեն, թե տենց պահ կար` շուտ ասեյիր..
    Բա ափսոս չէին էն կոնյակի շշերը...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  18. #9700
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Չորացավ: Հենց մեր դիմացինը չորացավ:
    Մեկ էլ տեսար մի օր եկան ու կտրեցին ու որոշեցին, որ էստեղ պիտի խանութ լինի: Ո՞վ գիտի հատուկ են արել:
    Լավ ա գոնե կողքինները դեռ կանաչ են:
    Կտրել են...
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.11.2017), Նիկեա (24.11.2017)

  20. #9701
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրական դեպք Բժշկական համալսարանում, կամ՝ ահա թե ինչպես են ուսանողին "սովորացնում" ռիսկի չդնել հիվանդի կյանքը.

    Զանգից երկու րոպե անց՝ ներս է մտնում ուշացած ուսանողը.
    -Կներեք, կարելի՞ է ... ընդամենը երկու րոպ...
    -Քանի՞ րոպե է տեւում կլինիկական մահը, աղջիկ ջան,- դասախոսը՝ որպես "պատասխան":
    Ուսանողը, որը այդ պահին նման հարցի չէր սպասում, զարմացած պատասխանում է.
    -Մի քանի վայրկյան...
    - Հա' , ճիշտ ես.... Էնպես որ կարաս գնաս. հիվանդն արդեն մահացել է...


  21. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (02.12.2017), Cassiopeia (01.12.2017), Mr. Annoying (30.11.2017), Progart (11.12.2017), Sambitbaba (04.01.2018), Smokie (24.02.2018), Աթեիստ (01.12.2017), Գաղթական (01.12.2017), մարիօ (30.11.2017), Նիկեա (01.12.2017)

  22. #9702
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ տխուր է Ակումբի պասսիվությունը:
    ...Բայց մարդիկ ՖԲ-ներում լավ էլ ակտիվ են, իսկ Ակումբ գալիս են, ստացվում է, միայն իրենց դարդերը պատմելու համար...(
    Դժվար ա չհամաձայնվելը, չնայած ես ՖԲ-ում էլ չկամ։
    Դարդերս պատմելու մեծ ցանկություն ունեմ, բայց քանի որ առանց դրա էլ շատ են պաթետիկ գրառումները, էդ թվում՝ իմ կողմից, դարդերս կպտամեմ հակիրճ ու ոչ ուղղակի ձևով։

    Ուրեմն, մի հատ տավարի ցավ գիշատիչ բույս կա, կոչվում ա վեներայի ճանճորս։ Հրես․




    Հենց որ զոհը (միջատներ կամ փոքր կենդանիներ՝ գորտեր, մողեսներ և այլն) հայտնվում ա սրա «երախում», ներսում գտնվող զգայուն մազիկները համապատասխան ազդանշան են փոխանցում, երախը փակվում ա, արտադրվում են քայքայող ֆերմենտներ ու զոհը մարսվում ա։
    Խխունջները, քանի որ լպրծուն մարմին ունեն, շատ հաճախ հանգիստ կարողանում են ազատվել թակարդից, այ էսպես․







    Էս այլաբանության մեջ ես խխունջ եմ, որը ինքնակամ մտել ա ճանճորսի երախը, զգում ա որ կամաց-կամաց քայքայվում ա, բայց ոչ մի շարժում չի անում դուրս պրծնելու համար։ Չնայած դրան, ուզում ա հավատալ, որ դեռ ուշ չի։

  23. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (12.03.2018), boooooooom (11.12.2017), CactuSoul (18.12.2017), Cassiopeia (10.12.2017), Mr. Annoying (10.12.2017), Peace (12.12.2017), Progart (11.12.2017), Sambitbaba (10.12.2017), Smokie (24.02.2018), _Հրաչ_ (10.12.2017), Աթեիստ (10.12.2017), Անվերնագիր (11.12.2017), Մուշու (10.12.2017), Նաիրուհի (11.12.2017), Նիկեա (10.12.2017), Տրիբուն (10.12.2017)

  24. #9703
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Հինգ տարեկան էի,մի օր ինձ համար բացահայտեցի,որ ցանկացած միտք պետք է բարձր ասեմ,քանի որ չեմ ուզում դրանք հավերժ իմ մեջ մնան։Ճիշտ է,էդ բացահայտումն էլ մեջս մնաց մինչև էս պահը,բայց հիմա գիտակցում եմ,որ եթե հիմա չգրեմ էս,էլ երբեք չեմ գրի,պատճառն էլ թող մեջս մնա։
    Խոստովանություն-ակումբցիներից սիրահարվել եմ`Կակտուսին,Այվիին,Բարեկամին։Դե մեկին էլ հավերժ կսիրեմ։
    Շնորհակալություն ուշադրության համար։
    Կգամ մի օր,երևի ։ճ

  25. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (11.12.2017), boooooooom (12.12.2017), CactuSoul (18.12.2017), Cassiopeia (11.12.2017), Mr. Annoying (11.12.2017), Progart (11.12.2017), Sambitbaba (04.01.2018), Smokie (24.02.2018), Աթեիստ (11.12.2017), Նաիրուհի (11.12.2017), Նիկեա (12.12.2017)

  26. #9704
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր մի հատ գնչուհի ա մոտեցել, ասում ա․
    - Քո կյանքում մեծ փոփոխություններ են սպասվում։
    - Յաա, լո՞ւրջ։
    Թե բա փող տուր ասեմ։
    Ասի, մերսի, ես ձեր եղբորն մենակ մի բանի համար կարամ փող տամ, եթե դրանից չունես հաջող։ Բայց սաղ օրը ամբողջ էությունս թրթիռների մեջ էր։ Մի տեսակ ենթագիտակցական պատկառանք կար գնչուհիների հանդեպ։ Բդոն որ մեռել էր, ասում էին գնչուներն են վրեժ լուծել, անեծք ու եսիմ ինչ։ Ինքը կախվեց քիչ ա, հարսն էլ լվացք անելուց էլեկտրահարվեց մի շաբաթից։ Սա էլ դե վերագրվեց գերբնականին։ Միանգամից երկու դագաղ ստացան խոպանից։
    Ոբշըմ ինչ կատարվում էր, մտածում էի, սա հաստատ գնչուհու գուշակած փոփոխություններն են։ Չնայած առանձնակի ոչինչ չէր կատարվում։ Ու տենց խանդավառ տուն էի գալիս, մեկ էլ տեսնեմ սա փողոցում սաղին մոտենում ու նույն բանն ա ասում։ Մոտեցա, ասի․
    - Ինչ ա ուրիշ կառոննի ֆռազա չունես։ Էս մեկը ոնց որ լավ չի աշխատում։
    Սա սկսեցի ինչ որ անհասկանալի բառեր ասել։
    - Հա, - ասում եմ, - չգիտեմ ինչ ես ասում, բայց եթե էդքան վստահ ես, ինչի մի հատ բոցավառ գիրք չես բստրում։ Նմանատիպ կոնկրետիկայի զուրկ նախադասությունները մի առանձին փիլիսոփայութան ճյուղ են այժմ։
    Սա կատաղած էլի բաներ ասեց, կզակը ճմկթեց, նետեց ինձ ու գնաց։ Ոբշըմ անեծքն էլ հիմա իմ հոգու համար հերթի ա կանգնել։ Եթե շունչս փչեմ, իմացեք արդար ա
    SWTS

  27. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.12.2017), Arpine (13.12.2017), boooooooom (11.12.2017), CactuSoul (18.12.2017), Cassiopeia (11.12.2017), Mr. Annoying (11.12.2017), Progart (11.12.2017), Sambitbaba (17.12.2017), Smokie (24.02.2018), Նաիրուհի (12.12.2017), Նիկեա (17.12.2017), Տրիբուն (11.12.2017)

  28. #9705
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞նց չնախանձես տուպոյ մարդկանց, որ անխռով քնած են, անմեղսունակ ժպիտը դեմքներին, մինչ դու իմաստ ես փնտրում այնտեղ, որտեղ այն ի սկզբանե չկա։
    Ինչքան շատ մարդու հետ եմ շփվում՝ էդքան վերագնահատում ու վերաարժեվորում եմ իմ ունեցած մարդկանց։ Ու ինքնասիրությունս շոյվում ա էն մտքից, թե ովքեր են իմ ընկերները․ իրենք հանգամանքների բերումով են իմ կյանքում հայտնվել, ու մեծ է իմ ներդրումը իրենց՝ իմ կյանքում հաստատվելու գործում։ Ո՞նց լավ չզգաս քեզ ախր ։Ճ

    Էլի Չուկի կենացն ա դառնալու ի վերջո, էլ շատ չերկարացնեմ, ողջ առողջ։

  29. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.12.2017), Mr. Annoying (17.12.2017), Sambitbaba (17.12.2017), Skeptic (17.12.2017), Smokie (24.02.2018), _Հրաչ_ (17.12.2017), Գաղթական (17.12.2017), Մուշու (22.12.2017), Նաիրուհի (18.12.2017), Նիկեա (17.12.2017), Տրիբուն (17.12.2017)

Էջ 647 684-ից ԱռաջինԱռաջին ... 147547597637643644645646647648649650651657 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •