User Tag List

Էջ 646 684-ից ԱռաջինԱռաջին ... 146546596636642643644645646647648649650656 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 9,676 համարից մինչև 9,690 համարի արդյունքները՝ ընդհանուր 10256 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #9676
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կասկադում. իմ համար նստած, աչքի փոչով հետեւում էի անցորդներին... Ուշադրությունս գրավեցին երկու օտարերկրացի (անգլախոս) երիտասարդ: Անհնար էր իրենց չնկատել. շատ զվարթ ու բարձր -բարձ խոսելով նկարվում-մկարվում էին: Չերկարացնեմ։ Երբ եկավ "այն պահն", երբ երիտասարդներից մեկի մտքով անցավ հենվել արձանին, ոստիկաններից մեկը (դա նկատելով) վրդովված քայլերն ուղղեց սրանց ուղղությամբ։ Չէ', սխալ ասեցի, ոստիկանն արագաչափը գերազանցած արագությամբ "հասավ դեպքի վայր".... Ու պահո~... էն որ "անելանելիությունից" միանգամից մեխվում, քարանում են տեղում... էդպես էս ոստիկանը։ Սրանք էլ... ոստիկանի վրա ոչ մի ուշադրություն չդարձնելով, փոխնեփոխ նկարում էին իրար(հենվելով արձաններին) ու բարձ-բարձ խոսում. " Is this ok? Does it look pretty?" Մեկ էլ էս ոստիկանը (կարծես վերջապես սթափվելով, "հիշելով", թե ինչի համար է եկել), ոչ տարավ, ոչ բերավ... չնայած սկզբից երեւի բառ էլ բերանից դուրս չէր գալիս... կմկմոցի տակ ճզմված տառեր, ոչ ավել... Վերջը։ Չերկարացնեմ։ Վերջապե~ս, կմկմոցը վերածվեց բառի... ձեռքով էլ արձանը ցույց տալով ու փորձելով ինչքան հնարավոր է ձայնին հրամայական տոն հաղորդել՝ ասաց. "Нельзя!"

    Ես չկայի։Ճ անգամ դարդերս մոռացա ու ծիծաղս հազիվ էի պահում։Ճ Խեղճն երեւի մենակ իբր ռուսերեն գիտի։Ճ

    Ստեղ են ասել՝ լեզու սովորեք, լեզու։Ճ

    Հ.Գ. Դեռ ես էլ պիտի անգլերենս լավացնեմ... Եթե սխալ եմ գրել, կներեքՃ
    Վերջին խմբագրող՝ Այբ: 14.09.2017, 14:49:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.09.2017), Cassiopeia (15.09.2017), erexa (27.10.2017), Peace (14.09.2017), Smokie (14.09.2017), Գաղթական (14.09.2017), Ուլուանա (15.09.2017)

  3. #9677
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջապես առա բնակարանս, քանդեցի ինչը քանդել կարելի էր, ու հիմա սարքում եմ։ Էշի պես հոգնելով՝ գործից հետո 5-6 ժամ էլ ռեմոնտ անելով, 2 ամսից ավելի ա , անքուն, անհավես, հոգնած…
    բայց … Էն որ գիշերը վերջացնում եմ գործ անելս, վեր եմ ընգնում տաբուրետկային, գլանակաս վառում եմ ու նայում եմ արածս գործին, (մի տեսակ Մուրադի հայացքով, ափսոս, որ կողքից չեն տեսնում…. :-D) հասկանում եմ, որ սրանից ավելի կարևոր բան չկա երևի կյանքի էս փուլում։ Ստեղծածդ ա, ոչ ծնողներդ են առել, ոչ շահել ես, ոչ էլ հարսանիքիդ ես նվեր ստացել … Ու սարքում ես քո ձեռքով, քո ձևով․ սխալ, ճիշտ կապ չունի…. ուֆֆֆֆֆ…
    լավ մնացեք, ես գնամ ռեմոնտիս նայեմ…
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  4. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.09.2017), CactuSoul (21.09.2017), Cassiopeia (15.09.2017), Chuk (21.09.2017), erexa (27.10.2017), Lusntag Lusine (15.09.2017), Nadine (03.10.2017), Progart (15.09.2017), Smokie (16.09.2017), Tiger29 (15.09.2017), Աթեիստ (15.09.2017), Գաղթական (17.09.2017), Լուսաբեր (25.10.2017), Հայկօ (15.09.2017), Նաիրուհի (17.09.2017), Շինարար (17.09.2017)

  5. #9678
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեւանում (ընկերներիս հետ, աշխատանքում եւ այլն) ինչպես եմ խոսում՝ դա մի կողմ (հիմա խոսքը դրա մասին չէ... դա առանձին թեմա է), բայց Շիրակում (մերոնց հետ) մեր բարբառով եմ խոսում։ Մի տեսակ մամաս կօտարանա, կհեռվանա, եթե "ի՞նչղ ես, մամ ջան"-ի փոխարեն՝ "ո՞նց ես" ասեմ։ Ու էս "ոնց ես"-ին (տվյալ դեպքում էլի) "մամ ջան" ավելացումն էլ չի փրկի... "Ո՞նց ես"-ից առաջացած սառույցը դրանից չի հալվի։

    Մեր ծանոթ Մ. տոտան հավես կին է ու արդեն երկու տարի է, ինչ ուսանող երեխաների հետ Երեւանում է ապրում, Երեւանում աշխատում։ Բայց, ի տարբերություն շատ մարզից Երեւան տեղափոխվածների, մեր բարբառից ոչ մի տառ անգամ չի փոխել։ Երեւանում լրիվ խոսում է մեր բարբառով ("ինչղ-մինչղ"-ներով, "երթամ-գուկամ"-ներով եւ այլն)...
    -Նոր որ եկել էինք, փորձեցի տեղացիների պես խոսալ, բայց ես ընձի շատ խնդալու կթվայի, Ա*** ջան ... Ու ընձի կթվար, օր սաղ վրես կխնդան։ Բայց օր նորից մեր բարբառով սկսեցի խոսալ, էլ ընձի չի թվա, օր իմ վրես կխնդան,- սա էլ Մ. տոտայիս "բացատրությունը" ։)
    ***
    Մտել էի այն խանութ, որտեղ Մ. տոտան է աշխատում։ Էնքան հավես էր կողքից հետեւելը, թե ոնց է հաճախորդներին մեր բարբառով սպասարկում... հավեսին, առանց քաշվելու, ջիգյարով.
    -Մայրիկ ջան, խնդրեմ... հըլը տես... ի՞նչղ է, լա՞վ է... Հանեմ, թե՞ ավելցնեմ...
    Ու իր էդ "հավեսությունը" հատկապես ընգծվում էր էլի Շիրակի մարզից իր հետ աշխատող կնոջ կողքին, ով ընդհանրապես բարբառային բառ չէր օգտագործում։ Բայց ահավոր արհեստական էր այդ կնոջ խոսելը ստացվում։ Բարբառը չէր ճզմում, էէ, չէ', այլ ավելի շուտ իրեն... Ինչքանով էլ որ հասկացա (նույն բաժնի մեջ են աշխատում) Մ. տոտայի մշտական հաճախորդներն ավելի շատ են, քան իր։ Ես էլ կողքից նայում, լսում... մտածում էի՝ ըհը(Մ. տոտայիս համար), քայլող, խոսող դիմագիծ՝ որպես պարզ ճակատ իր՝ "որտեղից ես"-ի, "ով ես"-ի կնիքը կրող... Էն որ չի ընկել եսիմինչ բԱների հետեւից... Ինքը փոխել է իր բնակավայրը, բայց չի վախենում լինել այնպիսին, ինչպիսին կա՝ ինչ է թե տարբերվելու է իր ակցենտով, օգտագործված բառերով։ Ու որ մտածում, խորանում ես... Ինչքան պարզություն, անկեղծություն կա սրա մեջ, չէ՞... Կարծես նաեւ նոր ես սկսում ընկալել "ժողովուրդ" բառի իմաստը։ Էն որ մարդն՝ որպես "ժողովուրդ"-ի մաս, հենց "ժողովուրդ"-ի մասն է իրեն սնուցած արմատներով, տվյալ դեպքում՝ բարբառով, որը տեսանելի է դարձնում ոչ միայն մարդու դիմագիծն, այլեւ ընդգծում է իր մարդկային տեսակի "համն ու հոտն"

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (15.09.2017), CactuSoul (21.09.2017), Cassiopeia (21.09.2017), Mr. Annoying (15.09.2017), Smokie (16.09.2017), Արշակ (19.09.2017), Ուլուանա (16.09.2017)

  7. #9679
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի մի երկու շաբաթ առաջ շատ հուսահատ էի. «Անկապ օրագրում» գրառում էի արել, թե պիտի մի բան փոխել, գուցե՝ երկիրը: Մի երկու ժամ անցավ փուքսս թողեց, եկա ու, մոդերատորական լիազորություններս չարաշահելով, ջնջեցի գրածս: Չեմ սիրում էդ ոճի բաները, պիտի գրած չլինեի:
    Բայց պարզվում ա՝ արդեն ուշ էր. ստեղ են ասել՝ վախեցիր քո ցանկություններից: Ասում են՝ գնում եմ ու նվազագույնը Նոր տարին միջինասիաներում եմ դիմավորելու:


  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.09.2017), Cassiopeia (21.09.2017), Mr. Annoying (21.09.2017), Հայկօ (21.09.2017), Հարդ (21.09.2017), Նաիրուհի (22.09.2017)

  9. #9680
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս Ծլնգն ու՞ր ա, է ․․․․

  10. #9681
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անկապ օրագիր - 5

    Մի տեսակ տխուր երևաց ինձ Ամստերդամի Հայ Առաքելական «Սուրբ Հոգի» Եկեղեցին երեկ:

    Չգիտեմ, թե ինչու: ՈՒղղակի էդպիսի զգացողություն էր:







    Վերջերս իր 350 ամյակը նշած շենքը 300 տարուց ավել հայ համայնքինա պատկանել:
    Ինչքան եկել եմ՝ համարյա միշտ մարդաշատ ա եղել.. այսինքն՝ հայաշատ..

    Երեկ էլ էր մարդաշատ, բայց բնավ ոչ հայաշատ...

    Ես ինքս էլ եմ էս եկեղեցում ամուսնացել: Բայց, բացի դա էլ, մի տեսակ կարծես հարազատ մեկը լիներ Ամստերդամում:
    Ամստերդամն էլ քաղաք է, ուր մոտ մեկ տարի ապրել եմ ու շատ ծանոթ-բարեկամներ կան, բայց էս քաղաք այցելությունս միշտ հենց «Սուրբ Հոգի» եկեղեցուց եմ սկսել:

    Գիտեյի, որ վերջերս են վերանորոգել, բայց չգիտեյի, որ, վերանորոգումից հետո, միայն մեկ հարկն են որպես եկեղեցի թողել:
    Այսինքն՝ ողջ շենքը այժմ էլ է հայ համայնքին պատկանում, բայց մնացած հարկերում արդեն տարատեսակ հոլանդական կազմակերպություններ են տեղավորվել:

    Ներսը մարդաշատ էր, բայց ոչ հայաշատ..
    Տխուր երևաց աչքիս եկեղեցին՝ չգիտեմ, իրո՞ք էդպես էր, թե՞ թվաց:
    Բուն Խորանի սրահի դուռը կողպված էր ու ներսը լուռ ու դատարկ:
    Սառած կանգնած էինք..

    - Հա՞յ եք, - երևի շենքի նոր պատասխանատուն էր:
    - Այո
    - ՈՒրդեղե՞ն եգած եք
    - Բելգիայից ենք գալիս: Երևանից հյուր ունեմ, եկել ենք Ամստերդամը տեսնի:
    - Է, որ էդպես է, ներս հրամցեք,- լայն ժպտաց՝ Խորանի դռան կողպեքում բանալին պտտելով

    Հետո պատմեց, որ հատկապես վերջերս ավելի են հարկերը ծանրացել ու շատ ավելի է դժվարացել Ամստերդամի կենտրոնում մի հսկա շինություն պահել:
    Դրա համար է, որ ժողովը ստիպված է եղել որոշում ընդունել՝ մնացած հարկերը վարձով տալ այլ կազմակերպությունների:

    - Օրինակ նախկինում վերևի հարկը «Սբ. Գրիգոր Նարեկացի» կիրակնօրյա հայ դպրոցին էր հատկացված: Բայց հիմա դպրոցի համար մի քիչ հեռու նոր շենք ենք վարձել ու էդպես ավելի հարմար է, քանի որ շաբաթական մեկ կիրակի օրվա համար 200€ վարձ ենք վճարում, իսկ եկեղեցում դպրոցի հարկը 2000€-ով ենք տալիս:
    - Իսկ համայնքից օգնողներ չունե՞ք:
    - Շա՜տ սակավաթիվ: Հիմա համայնքի մեծ մասը գաղթական ժողովուրդ են՝ Սիրիայից, Իրաքից, Հայաստանից և այլն: Իրենք էլ շատ միջոցներ չունեն: Շատ դեպքերում էլ դեռ մենք ենք իրենց օգնում՝ ինչով կարողանում ենք:
    - Իսկ եթե ձեզ մոտ չստացվեր խնդիրները սեփական միջոցներով լուծել, Էջմիածնից կարո՞ղ էին օգնել:
    - Էջմիածնից ո՞ւմ են օգնում, որ մեզ օգնեն,- ժպտաց,- դեռ մենք ենք, բոլորի պես, ամեն տարի «Լուսավորչի Գահին» հարկ ուղարկում:


    Չէ.. չթվաց.. Եկեղեցում իրոք մի տեսակ տխրությունն էր թևածում..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  11. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (23.09.2017), Cassiopeia (23.09.2017), John (23.09.2017), Lílium (24.09.2017), Moonwalker (22.09.2017), Mr. Annoying (27.09.2017), Nadine (03.10.2017), Peace (23.09.2017), Sambitbaba (22.09.2017), Smokie (23.09.2017), Ուլուանա (23.09.2017), Վիշապ (23.09.2017), Տրիբուն (22.09.2017)

  12. #9682
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Երբ մտա գիտակցական կյանք, շուրջս մի կույտ բուտաֆորիա էր հավաքված: Լիքը իրեր կային, որոնք նախկինում իրենց նպատակին էին հասել, իսկ հիմա՝ ես երբեք չեմ տեսել թե դրանք ինչպես են աշխատում: Չէի պատկերացնում թե դրանք կարող են նորից աշխատել: Դրանցից էին՝ ցնցուղով ջուրը, տաք ջուրը, գազի պլիտան, գազի վառարանը (դուխովկա), մեր շենքի լիֆտը և այլն: Վերելակը ընդհանրապես միստիկա էր իմ համար: Ինձ թվում էր, թե ինքը վերջին անգամ աշխատել ա 200 տարի առաջ ու այլևս էնտեղ ոչ մեկ ոտք չի դրել ու սատանան գիտի թե հիմա էնտեղ ինչ դևեր են ֆռֆռում: Աստիճաններով բարձրանալ իջնելն ու աստիճանների վրա մեր խաղերն անպակաս էին: Նստում էինք աստիճաններին լիքը էրեխեքով ու հիմա չեմ էլ հիշում թե ինչեր էինք խաղում, գրում նկարում էինք պատերին: Երբ գազը քաշեցին, տաք ջուրը տվեցին, լիֆտը սարքեցին՝ կարծես կյանքը մեռավ մեր շենքում: Էլ ոչ մեկ ոչ մեկի չէր տեսնում, մենք էլ մեծացել էինք ու էլ չեինք խաղում: Հարևանները դադարեցին միմյանց տուն գնալուց կամ ուղղակի շաքար խնդրելուց: Մի տարի առաջ էլ ամբողջ շքամուտքը վերանորոգեցին, մեր նկարները քերեցին, ներկեցին...
    Հիմա երկու ամիս ա ինչ վերելակը նորից չի աշխատում ու ինչ-որ պաճտառով ուշացնում են սարքելը: Շենքը նորից կյանքի նշաններ ա ցույց տալիս:

  13. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.09.2017), boooooooom (26.09.2017), CactuSoul (26.09.2017), Marcus (27.09.2017), Smokie (28.09.2017), Նաիրուհի (27.09.2017), Ուլուանա (26.09.2017)

  14. #9683
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անձրևի տակ ընկա: Թեթև, մանր անձրև էր, բայց տուն հասնելուց հիմնավոր սառած էի:
    Նարեկը հետ էր եկել Հայաստան, շատ սառը դիմավորեցի, բայց ես էի ընդհանուր սառը, ոչ թե իր հանդեպ էի սառել:
    Տանը թեյը չփրկեց, ջերմում էի: Զառանցելու նման մի բան էլ ցրտին դուրս գալն էր: Բակում սև կատվիս հետ էի խաղում, ագռավ թռավ, եկավ՝ լրիվ վհուկական դրախտ էր, բայց անգամ դրա հանդեպ էի սառը:
    Հետո առանց պատճառ նստեցի ու լացեցի: Արցունքները կառավարել չէր լինում, ասես էս տարվա ամբողջ ցավը, սխալները, կորուստները, վիրավորանքներն ու հրաժեշտների ցավն անձրևի հետ ներսիցս դուրս եկան, թափվեցին:
    Հիմա բացարձակ խաղաղ եմ, ներսից քանդող տագնապի զգացողությունը, անբացատրելի խուճապն ու անկառավարելի ագրեսիան հօդս են ցնդել:
    Երևի ժամանակ առ ժամանակ պետք է անձրևը ներս թողել:
    Հետո անձրևը արցունքների հետ դուրս կթափվի ու կողողի, կմաքրի ներսում կուտակված աղբը:

  15. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.09.2017), CactuSoul (26.09.2017), Cassiopeia (27.09.2017), Smokie (28.09.2017), Yuna (25.09.2017), Աթեիստ (25.09.2017), Նաիրուհի (27.09.2017), Ուլուանա (26.09.2017)

  16. #9684
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ հիշելով, ակումբում "զվարճալի թարգմանություններ" թեմա կար, բայց չեմ կարողանում գտնել, այդպիսով կգրեմ այստեղ։
    Վերջին ամսվա ընթացքում փայտ եմ վառում տաքանալու համար։ Ու վառարանը վառելու սկզբնական փուլում որ խոշոր փայտ ես գցում, սպասում ես, որ այն "կպնի": Էդ "կպնելը" ընտիր բառ է, ու քանի որ մտածողությանս զգալի մասը ռուսերեն է, անհրաժեշտ էր դրան ռուսերեն անալոգ գտնել։ "Загореться" ու համանման բառերը մի տեսակ էն երանգը չունեն, այդուհանդերձ ստիպված էի հորինել "прикоснуться" բառը։ Ու հիմա որ փայտ եմ գցում, սպասում եմ "когда же оно прикоснётся", ու էդ բառը ինձ մի այլ ձևի բացում է
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


  17. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (28.09.2017), Smokie (28.09.2017), Բարեկամ (28.09.2017), Գաղթական (01.10.2017), Ուլուանա (28.09.2017), Տրիբուն (28.09.2017)

  18. #9685
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանի կայֆերից մեկն էլ էնա, որ ցանկացածի հետ կարող ես փորձել բանակցել:

    Չէ՝ կաշառակերության ու օրինախախտումների մասին չի խոսքս:
    ՈՒղղակի երբեմն լինում են դեպքեր, երբ բոլորին ձեռնտու է այս կամ այն հարցի վրա աչք փակել ու դրանից հաստատ աշխարհը շուռ չի գա:

    Հայերն ու մի շարք այլ ժողովուրդներ ունեն այդ մենթալիտետը, որ կարող ես ազատորեն փորձել բանակցել: Իհարկե հիմա Հայաստանում էդ երևույթն արդեն խայտառակ ու անբարոյական աստիճանիա հասել, բայց դա արդեն ուրիշ մուլտիկիցա..

    Լատինական ժողովուրդներն էլ ունեն էդ մենթալիտետը, իսկ այ գերմանական ժողովուրդները՝ չունեն:

    Հիմա էս Բելգիան լատինական ու գերմանական աշխարհների խառնարաննա՝ բյուրոկրատական սոուսով համեմված ամփութության ու ճշտապահության միախառնումը:

    Դրա համարա, որ բառացիորեն բոլոր բնագավառներում շունը տիրոջը չի ջոգում:
    Կարող ես նույն հարցով 5 տարբեր ինստանցիա մտնել ու 5 տարբեր պատասխաններ ստանալ:
    Դե իհարկե սա էլ իր կայֆն ունի՝ առավել ևս, եթե գոնե մի քիչ ճարպկություն ունես ու տարատեսակ օրենքների մեջ ծակեր նկատելու հատկություն:

    Բայց խոսքս մարդկանց հետ լեզու գտնել փորձելու մասինա, որ երբեմն շատ դժվարա հասկանալ՝ արժե՞ փորձել, թե՞ չէ:


    2 իրարամերժ օրինակներ.

    1.
    Հանսն արդեն երկար ժամանակ էր, որ ինձ էր կցված որպես օգնական: Իր պարտականությունների մեջ էր մտնում նաև օրական 2 անգամ մի սենսորային սարքի աշխատունակությունը ստուգելը: ՈՒ էդ ստուգումն էնքան կարևոր էր, որ, ստուգելուց հետո, պիտի ինքը մատյանում նշում աներ, ես էլ՝ տակը ստորագրեյի:
    Մի անգամ էլ Հանսը հիվանդացավ: ՈՒ իր բացակայության ընթացքում էդ սարքի դռան կողպեքն օպտիմալացրեցին:
    Հանսի վերադարձի հենց առաջին օրը՝ աշխատանքային օրվա վերջում, մոտեցա իր մատյանը ստուգելու ու ստորագրելու:
    Նկատելով, որ վերոնշյալ սարքը ստուգելու մասին նշում չկա՝ զարմացա, թե ինչու է լռել ու ինձ տեղյակ չի պահել:
    Ներողություն խնդրեց, որ չի ֆայմել:
    Միասին ստուգեցինք՝ աշխատում էր անթերի:
    Հանսը երեկոյան ստուգման վանդակում պծիչկա դրեց:
    - Առավոտվանն էլ դիր՝ բան չկա, կստորագրեմ: Եթե հիմա աշխատումա՝ էն ժամանակ էլ աշխատելուց կլիներ: Իսկ եթե նշում չդնես, վրադ «չէպէ» կգրանցվի:

    Նենց աչքերը չռած նայեց վրաս՝ կարծես իրեն մեր էի քրֆել..
    - Ո՛չ մի դեպքում: Ո՞նց կարելիա մի բան չանել ու նշել որպես արված: Ավելի լավ է ինձ կանչեն բացատրական զրույցի, քան թե նորման խախտեմ:


    2.
    Մեր լվացքի մեքենան արդեն 2 տարուց ավել է ինչ գնել ենք, իսկ տեխնիկական ապրանքները հիմնականում 2 տարի են գարանտիայի մեջ մնում:
    Հիմա փչացելա ու զանգեցինք ֆիրմայից մասնագետ եկավ:
    Նորոգեց վերջացրեց ու, 150€-ի հաշիվը ներկայացնելով, աչքով տվեց.
    - Հաջորդ անգամ էլ ֆիրմա մի զանգի: ՈՒղիղ ինձ զանգի ու կգամ 50€-ով կանեմ:


    Բայց այ մոտս մեծ հարց մնաց..
    Հետաքրքիրա՝ նույն ոգևորությամբ նույնը կառաջարկե՞ր, թե ես ֆլամանացի լինեյի...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.10.2017), John (08.10.2017), Smokie (07.10.2017)

  20. #9686
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում ա որոշ սիրված հանճարների մասին որոշ մանրամասներ ավելի լավ ա չիմանամ:
    Լսում եմ կենսագրական տեղեկություններ` մեկ անհասկանալիության աստիճանի աննորմալ ա թվում իրենց կատարած քայլը, մեկ էլ վախեցնում ա էն առումով, որ ինձ կփչացնեն զարգացնելու փոխարեն: Երևի կան բաներ, որ իմ համար ավելի լավ ա գաղտնիք մնան, բայց ախր ես ո՞նց նախօրոք` ուսումնասիրելուց առաջ իմանամ դա: Իսկ եթե անգամ նախօրոք տեղեկացվեմ` "Դզ ա, ձեռ չտաս` փուֆ ա", էդ էլ ա վտանգավոր` մեկ ա արդեն լսել եմ, իմացել եմ ու ձգելու ա, մինչև չտեսնեմ, չփորձեմ չեմ հանգստանա:
    Մյուս կողմից էլ լավ գիտեմ, որ եթե իմ համար մի բանը վատ ա` ուրեմն վատ ա, վերջ: Ուղղակի նեղվում եմ` տեսնելով թե ով ա դիմացինը, ինչքան են իրան սիրում` լեգենդ ա, հեղինակություն ա, իսկ ինձ համար իր գաղափարները, գործելաոճը ու փիլիսոփայությունը խորթ են: Ու գիտեմ, որ ժամանակի ընթացքում մարդ ամեն ինչին սովորում ա` սկսում ա թեթև նայել, որպես նորմալ երևույթի: Հիմա ես իհարկե բացառում եմ իմ փոփոխությունը` ինքս չեմ հավատում, որ օրերից մի օր... բայց ախր ի՞նչ իմանաս, երբեք մի ասա երբեք:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (11.12.2017), Գաղթական (07.10.2017)

  22. #9687
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտում են մեր բարդիները

    Անասելի ծանր ա տեսնել, թե ոնց ա մի քանի տարվա գեղեցկությունը չքվում, մի քանի տարվա վիթխարին փոքրանում: Էնքա՜ն սիրուն ու... ափսոս էին: Հերթով թափում են մեծ ճյուղերը, թողնում սեւ բունը: Հիմա քանի՞ տարի պիտի սպասենք, որ էլի գեղեցկանան, փարթամանան, աճեն, դառնան այնպիսինն ինչպիսին այս առավոտ էին:

    Մեր շենքի ձախ կողմում գտնվող նախկին բարդին...
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար





    Մի կողմից էլ մտածում եմ, լավ ա, որ տեսնելու ենք, թե ոնց են մեր ծառերը նորից ծաղկում, վերածնունդ ենք տեսնելու

    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեռ կլոր տարին չի բոլորել, արդեն սենց են մեր դիմացկունները
    Չորացավ: Հենց մեր դիմացինը չորացավ:
    Մեկ էլ տեսար մի օր եկան ու կտրեցին ու որոշեցին, որ էստեղ պիտի խանութ լինի: Ո՞վ գիտի հատուկ են արել:
    Լավ ա գոնե կողքինները դեռ կանաչ են:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  23. #9688
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբեմն փորձում եմ պատկերացնել, թե ինչ դաժան վիճակի մեջ պիտի հայտնված լինի մարդ, որ անծանոթներին նյութական օգնության խնդրանքով դիմի:

    Անհամեստություն չլինի խոստովանել՝ ինքս միշտ շատ լուրջ եմ վերաբերվել բարեգործությանը ու ընդհանրապես համարում եմ, որ ձեռքը ձեռք պիտի լվանա:

    Բայց չեմ էլ կարող հասկանալ, թե ինչպես կարելիա անազնվության մեջ չկասկածել պատահական մարդկանց, ովքեր այս կամ այն սոցկայքում պարբերաբար կապնվում ու ինչ-որ բան են խնդրում օտարներից:

    Ինչ տեսակի խնդրանքի ասես հանդիպել եմ ու միշտ փորձել եմ քաղաքավարության սահմաններում մնալ, բայց ախր մեկ-մեկ տպավորությունա, թե դիմացինը բացահայտ քեզ իրականությունից լրիվ կտրված մեկի տեղնա դրել՝ եթե չասենք ապուշի...

    Ասենք օրինակ ո՞նց կարողա մարդ ապրի Արցախի X գյուղում ուրիշի տանը՝ չունենալով սեփականը, պահի 3 զինվոր որդի ու անձնական չունենա ոչինչ՝ բացի համակարգչից ու ինտերնետից, հետն էլ հասկանա, որ պետք է մտնել ոչ այլուր քան լինկդին ու էնտեղ սրան-նրան կյանքը պատմելով մի կով գնելու գումար խնդրի:

    Որքա՜ն տարբեր կարող են լինել ինտերնետի օգնությամբ գումար աշխատելու մարդկանց պատկերացումները..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.10.2017), CactuSoul (16.10.2017), John (15.10.2017), Smokie (16.10.2017), Աթեիստ (15.10.2017), Նաիրուհի (15.10.2017)

  25. #9689
    Կատու Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    կինոներում
    Գրառումներ
    727
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ 25 տարվա կյանքում ես ինձ ոչ մի անգամ երիտասարդ չեմ զգացել:
    25 տարի ես մենակ եմ եղել, մենակ եմ ոտքերիս կանգնել ու մենակ եմ առաջ գնացել: 25 տարի ինձ տանջել է ի ծնե չսիրված լինելու, ներքին կոնֆլիկտ ունենալու, անընդհատ կյանքի հետ իմ տեղի համար կռիվ տալու փաստը: Ես ոչ մի անգամ իմ ներիքն բողոքը դուրս չեմ հանել, ոչ մի անգամ իմ ագրեսիան կյանքի հանդեպ ազատ չեմ թողել, ինձ ոչ մեկ անժպիտ չի տեսել: Ինձ միշտ տանջել է իմ մենակությունը, իմ մերժվածությունը, բայց ինձ ստիպել եմ մտնել կյանք, ինձ մոտ ստացվել է նույիսկ էն ժամանակ, երբ-որ ինձ ոչ մեկ չի հավատացել, չնայած մանկուց ինձ ոչ մեկ չէր հավատում:
    Բայց էն ինչ եղավ ինձ հետ 5 օր առաջ, ինձ ուղղակի ոչնչացրեց: Ես հիմա նույնիսկ լացել չեմ կարող, կռվել չեմ կարող, գոռալ չեմ կարող, ինձ մոտ ոչինչ չասող դեմքի արտահայտություն է: Ես տեսնում եմ ինձ մեքենայի մեջ, ես տեսնում եմ, իմ խփվելը քարերին, իմ բարձրւթյունից թռնելը, ես լսում եմ քրոջս լացը:
    Հիմա հանգիստ եմ, վիրահատությունից հետո, խոստացել են, որ կքայլի, կպարի, նույնիսկ կվազի:
    Բայց ես էլ բան չեմ զգում, նույնիսկ լացել չեմ կարող, մեքենան, որից կենդանի դուրս գալն անհավանական էր, ես անկապտուկ դուրս եկա, մենակ թե կոկորդս խեղդում է ինձ, մենակ թե ես էլ չեմ ձգում:

    Ես չունեմ էլ հավատ, ես չունեմ էլ ուժ, ես չունեմ էլ առաջ գնալու ցանկություն, ես նույնիսկ փող չունեմ վիրահատության համար: Բայց ես աներեսի պես կանգնած եմ, ես չեմ պատրաստվում մեռնել, ես չեմ պատրաստվում ընկնել, քանզի ինձ տանը մանկուց չեն սիրել, միակ ինձ սիրողը միշտ ես ինքս եմ եղել, ու ես էլի ինքս ինձ հետ եմ, մենակ, էս ամեն ինչի դեմ:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  26. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.10.2017), Arpine (02.11.2017), boooooooom (25.10.2017), CactuSoul (25.10.2017), Cassiopeia (24.10.2017), Mr. Annoying (24.10.2017), Peace (06.02.2018), Sambitbaba (24.10.2017), Yellow Raven (24.10.2017), Աթեիստ (24.10.2017), Հայկօ (24.10.2017), Մուշու (29.10.2017), Նիկեա (24.10.2017), Վահե-91 (24.10.2017)

  27. #9690
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,132
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր, եկեղեցու մոտ կանգնած էի, մի կնոջ տեսա, էս նկարի մեջի կնոջը շատ էր նման, մի գուցե ի՞նքն էր, ո՞վ իմանա... անհարմար զգացի մոտենայի հարցնեի, էս հարցն ինձ հիմա հանգիստ չի տալիս...



    Այս կինը, Հոլանդիայում հանրահայտ դերասանուհի Կառոլինե դե Բռայունն է:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (27.10.2017)

Էջ 646 684-ից ԱռաջինԱռաջին ... 146546596636642643644645646647648649650656 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •