Էջ 501 501-ից ԱռաջինԱռաջին ... 401451491497498499500501
Ցույց են տրվում 7,501 համարից մինչև 7,514 համարի արդյունքները՝ ընդհանուր 7514 հատից

Թեմա: Անկապ օրագիր - 5

  1. #7501
    Ասասսիիի՜ն Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Որտեղ երգ կա
    Տարիք
    27
    Գրառումներ
    4,379
    Բլոգի գրառումներ
    1
    Ինձ թվում ա որոշ սիրված հանճարների մասին որոշ մանրամասներ ավելի լավ ա չիմանամ:
    Լսում եմ կենսագրական տեղեկություններ` մեկ անհասկանալիության աստիճանի աննորմալ ա թվում իրենց կատարած քայլը, մեկ էլ վախեցնում ա էն առումով, որ ինձ կփչացնեն զարգացնելու փոխարեն: Երևի կան բաներ, որ իմ համար ավելի լավ ա գաղտնիք մնան, բայց ախր ես ո՞նց նախօրոք` ուսումնասիրելուց առաջ իմանամ դա: Իսկ եթե անգամ նախօրոք տեղեկացվեմ` "Դզ ա, ձեռ չտաս` փուֆ ա", էդ էլ ա վտանգավոր` մեկ ա արդեն լսել եմ, իմացել եմ ու ձգելու ա, մինչև չտեսնեմ, չփորձեմ չեմ հանգստանա:
    Մյուս կողմից էլ լավ գիտեմ, որ եթե իմ համար մի բանը վատ ա` ուրեմն վատ ա, վերջ: Ուղղակի նեղվում եմ` տեսնելով թե ով ա դիմացինը, ինչքան են իրան սիրում` լեգենդ ա, հեղինակություն ա, իսկ ինձ համար իր գաղափարները, գործելաոճը ու փիլիսոփայությունը խորթ են: Ու գիտեմ, որ ժամանակի ընթացքում մարդ ամեն ինչին սովորում ա` սկսում ա թեթև նայել, որպես նորմալ երևույթի: Հիմա ես իհարկե բացառում եմ իմ փոփոխությունը` ինքս չեմ հավատում, որ օրերից մի օր... բայց ախր ի՞նչ իմանաս, երբեք մի ասա երբեք:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (07.10.2017)

  3. #7502
    Ասասսիիի՜ն Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Որտեղ երգ կա
    Տարիք
    27
    Գրառումներ
    4,379
    Բլոգի գրառումներ
    1
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Էտում են մեր բարդիները

    Անասելի ծանր ա տեսնել, թե ոնց ա մի քանի տարվա գեղեցկությունը չքվում, մի քանի տարվա վիթխարին փոքրանում: Էնքա՜ն սիրուն ու... ափսոս էին: Հերթով թափում են մեծ ճյուղերը, թողնում սեւ բունը: Հիմա քանի՞ տարի պիտի սպասենք, որ էլի գեղեցկանան, փարթամանան, աճեն, դառնան այնպիսինն ինչպիսին այս առավոտ էին:

    Մեր շենքի ձախ կողմում գտնվող նախկին բարդին...
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար





    Մի կողմից էլ մտածում եմ, լավ ա, որ տեսնելու ենք, թե ոնց են մեր ծառերը նորից ծաղկում, վերածնունդ ենք տեսնելու

    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Դեռ կլոր տարին չի բոլորել, արդեն սենց են մեր դիմացկունները
    Չորացավ: Հենց մեր դիմացինը չորացավ:
    Մեկ էլ տեսար մի օր եկան ու կտրեցին ու որոշեցին, որ էստեղ պիտի խանութ լինի: Ո՞վ գիտի հատուկ են արել:
    Լավ ա գոնե կողքինները դեռ կանաչ են:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. #7503
    վնասատու Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Գրառումներ
    1,402
    Երբեմն փորձում եմ պատկերացնել, թե ինչ դաժան վիճակի մեջ պիտի հայտնված լինի մարդ, որ անծանոթներին նյութական օգնության խնդրանքով դիմի:

    Անհամեստություն չլինի խոստովանել՝ ինքս միշտ շատ լուրջ եմ վերաբերվել բարեգործությանը ու ընդհանրապես համարում եմ, որ ձեռքը ձեռք պիտի լվանա:

    Բայց չեմ էլ կարող հասկանալ, թե ինչպես կարելիա անազնվության մեջ չկասկածել պատահական մարդկանց, ովքեր այս կամ այն սոցկայքում պարբերաբար կապնվում ու ինչ-որ բան են խնդրում օտարներից:

    Ինչ տեսակի խնդրանքի ասես հանդիպել եմ ու միշտ փորձել եմ քաղաքավարության սահմաններում մնալ, բայց ախր մեկ-մեկ տպավորությունա, թե դիմացինը բացահայտ քեզ իրականությունից լրիվ կտրված մեկի տեղնա դրել՝ եթե չասենք ապուշի...

    Ասենք օրինակ ո՞նց կարողա մարդ ապրի Արցախի X գյուղում ուրիշի տանը՝ չունենալով սեփականը, պահի 3 զինվոր որդի ու անձնական չունենա ոչինչ՝ բացի համակարգչից ու ինտերնետից, հետն էլ հասկանա, որ պետք է մտնել ոչ այլուր քան լինկդին ու էնտեղ սրան-նրան կյանքը պատմելով մի կով գնելու գումար խնդրի:

    Որքա՜ն տարբեր կարող են լինել ինտերնետի օգնությամբ գումար աշխատելու մարդկանց պատկերացումները..
    ...Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
    Մի տուն, մի գլուխ պահելու համար,
    Ժամանակավոր
    Մի անմահություն շահելու համար
    Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

  5. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.10.2017), CactuSoul (16.10.2017), John (15.10.2017), Smokie (16.10.2017), Աթեիստ (15.10.2017), Նաիրուհի (15.10.2017)

  6. #7504
    Հոգնած Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    Ինչ-որ մի տեղ՝ կինոներում
    Գրառումներ
    629
    Իմ 25 տարվա կյանքում ես ինձ ոչ մի անգամ երիտասարդ չեմ զգացել:
    25 տարի ես մենակ եմ եղել, մենակ եմ ոտքերիս կանգնել ու մենակ եմ առաջ գնացել: 25 տարի ինձ տանջել է ի ծնե չսիրված լինելու, ներքին կոնֆլիկտ ունենալու, անընդհատ կյանքի հետ իմ տեղի համար կռիվ տալու փաստը: Ես ոչ մի անգամ իմ ներիքն բողոքը դուրս չեմ հանել, ոչ մի անգամ իմ ագրեսիան կյանքի հանդեպ ազատ չեմ թողել, ինձ ոչ մեկ անժպիտ չի տեսել: Ինձ միշտ տանջել է իմ մենակությունը, իմ մերժվածությունը, բայց ինձ ստիպել եմ մտնել կյանք, ինձ մոտ ստացվել է նույիսկ էն ժամանակ, երբ-որ ինձ ոչ մեկ չի հավատացել, չնայած մանկուց ինձ ոչ մեկ չէր հավատում:
    Բայց էն ինչ եղավ ինձ հետ 5 օր առաջ, ինձ ուղղակի ոչնչացրեց: Ես հիմա նույնիսկ լացել չեմ կարող, կռվել չեմ կարող, գոռալ չեմ կարող, ինձ մոտ ոչինչ չասող դեմքի արտահայտություն է: Ես տեսնում եմ ինձ մեքենայի մեջ, ես տեսնում եմ, իմ խփվելը քարերին, իմ բարձրւթյունից թռնելը, ես լսում եմ քրոջս լացը:
    Հիմա հանգիստ եմ, վիրահատությունից հետո, խոստացել են, որ կքայլի, կպարի, նույնիսկ կվազի:
    Բայց ես էլ բան չեմ զգում, նույնիսկ լացել չեմ կարող, մեքենան, որից կենդանի դուրս գալն անհավանական էր, ես անկապտուկ դուրս եկա, մենակ թե կոկորդս խեղդում է ինձ, մենակ թե ես էլ չեմ ձգում:

    Ես չունեմ էլ հավատ, ես չունեմ էլ ուժ, ես չունեմ էլ առաջ գնալու ցանկություն, ես նույնիսկ փող չունեմ վիրահատության համար: Բայց ես աներեսի պես կանգնած եմ, ես չեմ պատրաստվում մեռնել, ես չեմ պատրաստվում ընկնել, քանզի ինձ տանը մանկուց չեն սիրել, միակ ինձ սիրողը միշտ ես ինքս եմ եղել, ու ես էլի ինքս ինձ հետ եմ, մենակ, էս ամեն ինչի դեմ:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  7. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.10.2017), Arpine (02.11.2017), boooooooom (25.10.2017), CactuSoul (25.10.2017), Cassiopeia (24.10.2017), Mr. Annoying (24.10.2017), Sambitbaba (24.10.2017), Yellow Raven (24.10.2017), Աթեիստ (24.10.2017), Հայկօ (24.10.2017), Մուշու (29.10.2017), Նիկեա (24.10.2017), Վահե-91 (24.10.2017)

  8. #7505
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    978
    Էսօր, եկեղեցու մոտ կանգնած էի, մի կնոջ տեսա, էս նկարի մեջի կնոջը շատ էր նման, մի գուցե ի՞նքն էր, ո՞վ իմանա... անհարմար զգացի մոտենայի հարցնեի, էս հարցն ինձ հիմա հանգիստ չի տալիս...



    Այս կինը, Հոլանդիայում հանրահայտ դերասանուհի Կառոլինե դե Բռայունն է:
    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (27.10.2017)

  10. #7506
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    978
    Քանի որ չցանկացա մի նոր թեմա բացել, որոշեցի էստեղ գրել, 20- րդ դարի արվեստագետուհի՝ Աննա Մարի Ռոբերտսոն Մովսեսի մասին, ով ավելի հայտնի է որպես՝ Գրենդմա Մովսես (Grandma Moses): Ռոբերտսոնը ծնվել է 1860 թ. սեպտեմբերի 7-ին, Նյու Յորքում: Ամուսնացել է, 27 տարեկան հասակում, Թոմաս Սալմոն Մովսեսի հետ: Նրանք ունեցել են, 10 երեխա, որոնցից 5-ը մահացել են, երեխա ժամանակ: Ամուսնու մահից հետո, 1936 թ. նա ստիպված է լինում, անցնել կենսաթոշակի, քանի որ տարիքի հետ կապված որոշ գանգատներ ուներ: Նա իր ողջ կյանքի ընթացքում աշխատել է, որպես արհեստավոր: Սակայն, 70 տարեկան հասակում, սկսել է զբաղվել նկարչությամբ: Իր հաջորդ 30 տարիների ընթացքում նա շարունակել է զբաղվել նկարչությամբ և նկարել է, 1500 հատ նկար: Նրա աշխատանքը ցուցադրվում է, Նյու Յորքում, Եվրոպայի և Ճապոնիայի տարբեր վայրերում: Գրենդմա Մովսեսը մահացել է, դեկտեմբերի 13-ին, 101 տարեկան հասակում:

    Գրենդմա Մովսեսի դիմանկարը



    Սա էլ իր գործերից, մի քանի նկար:

    October


    Home


    ''Life is like a piano, the white keys represent happiness and the black show sadness. But as you go through life's journey, remember that the black keys also create music.''

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (01.11.2017), Cassiopeia (31.10.2017), Mr. Annoying (31.10.2017), Sambitbaba (02.11.2017)

  12. #7507
    Բարև Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    12,720
    Բլոգի գրառումներ
    2
    Ոռի ա։

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (02.11.2017), Անվերնագիր (03.11.2017), Լեո (12.11.2017)

  14. #7508
    Հոգնած Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    Ինչ-որ մի տեղ՝ կինոներում
    Գրառումներ
    629
    Բարև Ակումբ։
    2009 թ.-ից ես սկսեցի հետևել ակումբին, մոտ մեկ տարի վախենում էի գրանցվել։ Ես փոքր էի ու անինքնվստահ։ Բայց կտրվել ակումբից չէի կարող, որովհետև ես գտել էի էն տեղը, որտեղից ես սովորելու ու վերցնելու լիքը բան ունեի, որտեղ ես կարող էի տալ ու ստանալ, որտեղ իմ երեզած հասարակությունն էր իր ամեն դրսևորումներով, ես սիրահարվեցի ու կորցրեցի, ես մնացի մենակ ու ընտանիք գտա, ես տվեցի ու ստացա։
    Ծնողներս որոշել էին, որ ես ինչ-որ սեկտանտ եմ դարձել, ինչ-որ ակումբի մասնակից եմ, երևի աղանդավոր եմ։ Որոշ ընթացք ինձ արգելեցին համակարգչին մոտ գալ, որ ակումբ չմտնեմ։ Կյանքիս բոլոր փուլերում ակումբում եմ եղել՝ ուրախ, թե տխուր, վատ, թե լավ։
    Իմ կյանքի հաստատուն մարդկանց մեծ մասը ակումբցի են, իմ առօրյա ընկերների մեծ մասը ակումբցի են, Վեռային էլ մամա եմ ասում։ ))
    Առհասարական իմ բնույթով բավականին մենակ եմ, ոնց-որ երևի մեզանից յուրաքանչյուրը իր չափով։ Բայց դե ընտանիք ասածը մենակ էն չի, ինչ տրվում է ի ծնե, ընտանիք ձեռք ես բերում նաև կյանքում, էլի քո ներսով, էլի քո չափով, ու ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի պահ, դու հասկանում ես, որ չէ, դու մենակ չես, թեկուզ մենակ նրա համար, որ քո կողքին մարդիկ կան։
    Էն ինչ զգացել եմ կյանքիս էս փուլում, էն ինչի միջով անցել եմ, ոչ մեկի կողքով նույնիսկ թող չանցնի, էն մեղավորության զգացումը, անելանելի իրավիճակը, մեղադրանքները (իսկ ես սթափ եմ եղել, տուն էինք գնում քրոջս հետ՝ Գյումրի, ու ոչ էլ արագություն եմ շատ ունեցել)։
    Ու մեկ էլ Ակումբը, հատիկ-հատիկ շնորհակալ եմ բոլորիցդ, շնորհակալ եմ, որ ուղղակի չթողեցիք ինձ։ Էս ամենը ևս ծանր է ու ես չգիտեմ ինչ եմ զգում էս գրելիս (ամեն ինչ պետք է վերդարձնել մի օր, հուսամ ես կկարողանամ ու մենակ կյանքի ամենասիրուն ու ուրախ դեպքերիում, որ կլինեն ձեզ հետ)։
    Իմ միակ հավատքը բարությունն է, իմ միակ կրոնը եղել է դիմացինին մենակ չթողնելը, էն հասարակությունը որի մեջ երազել եմ ապրել, փորձել եմ ինքս ստեղծել։ Էսօր էդ ամեն ինչը ինձ հետ է գալիս։

    Տարօրինակ է, բայց երբ-որ մեզ հիվանդանոց էին տեղափոխում, մեքենայի վրա թե կային մասեր, որ դեռ պետքական էին, գողացել էին։ Հիվանդանոցում, բժիշկն ասեց, որ քույրս չի քայլելու, հենց նենց, ուղղակի, քրոջս ներկայությամբ, կողքից շտապօգնությունը հրաժարվում էր ուրիշ հիվանդանոց տեղափոխել քրոջս վիրահատության, մինչև իր ուզած գումարը չտայի, մնացած վատ մասերը էլ չեմ պատմի։
    Քրոջս վիրահատեցինք, արդեն տեղափոխել են Գյումրի, իմպլանտների օգնությամբ ամեն ինչ լավ կլինի, հաստատ կքայլի գոնե մի երկու ամսից, նյարդերը չէի վնասվել։
    Ես հիմա արդեն գնում եմ աշխատանքի, կյանքի սովորական հունի մեջ եմ մտնում, աչքերս փակելիս չեմ հիշում ընկնելս, չեմ հիշում էդ տեսարանը, չեմ հիշում քրոջս լացը։ Քույրս ինձանից փորք է համարյա 7 տարի, իր կողքին միշտ ես եմ եղել, երեխու պես է ինձ համար։ Կլավանա, նորից հետ կգա մոտս, հուսով եմ ամեն ինչ մեր հարաբերություններում լավ կլինի։
    Դուք ու մյուս ընկերներս, ովքեր չթողեցին ինձ, ում շնորհիվ իմ խնդիրների մեծ մասը կկարողանամ լուծել, էս իրավիճակում ինձ կոտրվել չթողեցիք։
    Էս կյանքը նյութականը չի, հարաբերությունները նյութական չեն, բայց նման պահերին, շարժիչը դա է լինում։
    Ինձ մոտ կյանքի ու անձնանց լրիվ նոր վերաարժեքավորում է։
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  15. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (02.11.2017), boooooooom (02.11.2017), CactuSoul (02.11.2017), Cassiopeia (02.11.2017), Sambitbaba (02.11.2017), Srtik (05.11.2017), StrangeLittleGirl (02.11.2017), Tiger29 (02.11.2017), unknown (13.11.2017), Աթեիստ (02.11.2017), Անվերնագիր (03.11.2017), Բարեկամ (06.11.2017), Հայկօ (02.11.2017), Հարդ (06.11.2017), Մուշու (02.11.2017), Նաիրուհի (09.11.2017), Նիկեա (02.11.2017), Ուլուանա (03.11.2017), Վահե-91 (02.11.2017), Վիշապ (03.11.2017), Տրիբուն (02.11.2017)

  16. #7509
    Հոգնած Quyr Qery-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2010
    Հասցե
    Ինչ-որ մի տեղ՝ կինոներում
    Գրառումներ
    629
    Սիրում եմ Անկապը:
    Անկապում ամեն ինչ վերացական է ու չպարտավորեցնող, հետո կմոռանամ, կանցնի:
    Սեփական օրագիր ունենալը ցավոտ է, միշտ հիշեցնում է էն ինչ կարևոր է եղել, բայց անցել է:
    Ես վաղուց դեպրեսված, չսիրված ու իզգոյ երեխա չեմ: Ես վաղուց սիրահարված չեմ եղել: Թիթեռներ ո՛չ իմ ստամքսում կան, ո՛չ գլխում: Աշունն էլ վաղուց առաջվանը չէ ու սառը օդը ինձ ոչինչ չի հիշեցնում: Ներսումս միշտ ագրեսիա է եղել թաքնված, որ ամեն տեսակ սիրունությամբ փորձել եմ սպանել: Հիմա էլ ագրեսիան էլ չկա:
    Ինչ-որ մի տեղ բանականությունս թելադրում է ինչ անել, ինչպես անել: Ուղեղս, իր աշխատանքում, ադեկվատության հնարավոր սահմաններն անցել է, իսկ զգայական մակարդակում ինձ մոտ Diogenes syndrome է: Զգայարաններս երևի գերհոգնած են, երկու տարի է ինչ գիշերները չեմ քնում, մի քանի տարի է կենցաղը արյանս հետ է խառնվել, էսօր նկատեցի աջ հատվածիս մազափունջն արդեն ճերմակել է: Իսկ ես դեռ 25 եմ, ու ես հաստատ կանգնած եմ, ու ես հաստատ մեռնել չեմ ուզում:
    Ու ես հաստատ ցավելու աստիճան շատ եմ սիրում կյանքը:
    Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.

  17. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.11.2017), Cassiopeia (05.11.2017), Sambitbaba (12.11.2017), unknown (13.11.2017), Աթեիստ (05.11.2017), Գաղթական (05.11.2017), Մուշու (13.11.2017), Նաիրուհի (09.11.2017), Նիկեա (05.11.2017), Տրիբուն (05.11.2017)

  18. #7510
    վնասատու Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Գրառումներ
    1,402

    Անկապ օրագիր - 5

    Էն, որ մի հիմար իրավիճակա ստեղծվում ու, անարդարության դեմ պայքարելու միջոց չունենալով, միայն քեզ-քեզ զայրանալնա մնում..

    Առաջին աշխատավայրումս վնասվածք էի ստացել:
    Ոչ իմ մեղքով: Սա կարևոր հանգամանք է, որ հոսպիտալային ապահովագրությունը դոսյեդ հաստատի:
    Բալանսի ձողը լռվել էր, ու ես պիտի դա նորոգեյի՝ լինելով ինժեները:
    Երբ փորձում էի ազատել, բարձրությունից ընկավ ուղիղ մատիս՝ ջախջախելով այն:

    Բնականաբար երկրորդ աշխատատեղ էլ էլ չէի կարող գնալ:
    ՈՒղղակի երկրորդի նրբությունն էն էր, որ էնտեղ ոչ թե մշտական պայմանագրով էի, այլ՝ ժամանակավոր, որն ամեն շաբաթ թարմացվում էր՝ առանձին դեպքերում մինչև 5-6 տարի:
    Ճիշտն ասած կարծում էի, թե մի երկու շաբաթ դեռ ավտոմատ կերկարացնեն, ինչպես լինում է հիվանդությունների դեպքում, բայց 4 շաբաթից տեղյակ պահեցին, թե էլ չեն երկարացնելու:

    Էդ 4 շաբաթը հասկացանք, բայց, սովորաբար՝ հիվանդության դեպքում, շարունակում ես աշխատավարձիդ մի զգալի մասը ստանալ՝ մինչև 80-85%:
    Իսկ էս դեպքում բան էլ չտվեցին:

    Նման դեպքերում էլ պետք է, գործատուի փոխարեն, սովորական ապահովագրությունը (ոչ հոսպիտալային) սկսի քեզ վճարել:
    Բայց իմ դեպքում իրենք էլ ձեռքները լվացին՝ մի հիմար պատճառաբանություն էլ իրենք բերելով, թե օրենքով պիտի վճարեյին, եթե ունենայի 1 half-time, կամ 1 full-time, կամ էլ գոնե 1 half-time ու 1 full-time աշխատանք.. բայց ոչ իմ պես 2 full-time..

    Էս աշխատավարձի քաշքշուկը դեռ մի կողմ..
    Մի քանի օր առաջ էլ զանգեցի երկրորդ գործատուին, թե պատրաստ եմ նորից գործի անցնելու, ու ասեցին, թե քեզ արդեն, որպես երկարաժամկետ բացակայածի, սև ցուցակ ենք գցել ու 5 տարի էլ մեր մոտ չես կարողանա աշխատել...

    Սև ցուցակ.. բլին.. 5 տարով.. որպես երկարաժամկետ բացակայածի...

    Էն դեպքում, երբ ամեն ինչ 2 անգամ բացատրել ու հարցրել էի, թե ինչ ազդեցություն կունենա դա իմ պայմանագրի վրա..
    - Հանգիստ մնա տանը ու լավացի: Լավանալուց հետո էլ կզանգես, որ թղթերդ կարգի բերենք..


    Հիմա նենց չի, որ աշխարհը շուռ եկավ կամ իրենց գործի վրա կյանքը վերջացավ..
    Մատը դեռ ոչ լիարժեք, բայց գործումա..
    Առաջին աշխատավայրում արդեն վերականգնվել եմ..
    Էսօր էլ երկրորդի համար երևի մի 10-15 տեղ նամակ ուղարկեցի..
    Բիզնեսն եմ սկսել նորից ընթացքի գցել..

    Կյանքը վերադառնումա իր բնականոն հուն՝ մի խոսքով, ուղղակի, արա դե աբիդնիա էլի՝ խոսքի խի...


    Երկար ստացվեց...
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 05.11.2017, 06:08:
    ...Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
    Մի տուն, մի գլուխ պահելու համար,
    Ժամանակավոր
    Մի անմահություն շահելու համար
    Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

  19. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (07.11.2017), Cassiopeia (12.11.2017), Mr. Annoying (05.11.2017), Quyr Qery (05.11.2017), Նաիրուհի (09.11.2017), Նիկեա (12.11.2017), Ուլուանա (07.11.2017), Տրիբուն (05.11.2017)

  20. #7511
    վնասատու Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Գրառումներ
    1,402
    Ասումա.
    - Պապ, բա գիտե՞ս էն մարդը որ երկրիցա..

    Սիրիացի մի անդուր լաԳոդի վրայա ցույց տալիս: Դաժը իմ համարա զզվելի, թե ոնցա դա աղջիկ երեխեքին շոռում:

    - Բա դո՞ւ որտեղից գիտես
    - Հարցրել եմ
    - Ինչի՞
    - Մտածեցի հայա, ուզում էի ասել, որ ես էլ եմ հայ

    Երկար-բարակ բացատրեցի, որ հայ լինել դեռ չի նշանակում լավ մարդ լինել ու որ իրեն չի կարելի առանց թույլտվության մոտենալ անծանոթ մարդկանց հետ խոսալու, եթե անգամ իրենց հայերեն խոսելիս լսի:

    Զարմացած ու տխուր լսում էր:
    Վերջում էլ թե.
    - Բա հիմա էլ չե՞նք գնալու Հայաստան ապրելու..
    ...Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
    Մի տուն, մի գլուխ պահելու համար,
    Ժամանակավոր
    Մի անմահություն շահելու համար
    Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.11.2017), Cassiopeia (12.11.2017), Quyr Qery (13.11.2017), Նաիրուհի (13.11.2017), Ուլուանա (12.11.2017)

  22. #7512
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    24
    Գրառումներ
    950

    Լռել Տեղափոխվելու ու երախտագիտության մասին

    Վաղը նորից տեղափոխվում եմ։ Երջանիկ եմ էդ փաստից։ Անչափ տհաճ հրաժեշտի զգացումի չափ հաճելի են նման փոփոխությունները։ Դե․․․պարզ է՝ ինչու։
    Մի ամիս է տատիկենց մոտ եմ համարյա երկու տարի ընդմիջումից հետո։ Հատկապես երկու անգամ մենակ հիվանդանոցից հետո՝ անգնահատելի ջերմ հոգատարություն։ Նույն զգացումն էլ մի քանի ամիս առաջ տուն գնալու ժամանակ ունեի։ Սարսափելի երախտապարտ եմ, ու երջանիկ նման հարաբերություններ ունենալու համար։ Դե․․․պարզ է՝ ինչու։
    Մեկ-մեկ չգիտեմ էլ ինչ ձևով ներդրում ունենամ իմ հարաբերություններում, չգիտեմ ոնց պատասխանեմ էդ ամենին, բայց ամեն ինչ միշտ սենց հալած յուղի պես չի եղել, ես գիտեմ, որ ես եմ կառուցում էս ամենը, ու հրաշալի ա էս ամենը։ Ես մարդկանցով եմ ապրում, բայց էս զբաղվածության հետ ես չեմ կարողանում բոլորի հետ անընդհատ կապի մեջ լինել, ու նեղվում եմ, որ նեղվում են, բայց ես չեմ կարող իրենց թողնել, որտև շատ եմ սիրում բոլորին։ Հետաքրքրություններիս էլ ժամանակ չի մնում․․․

    Եկող մի քանի ամսվա ընթացքում դեռ 3 անգամ տեղափոխվելու եմ։ Իրերս ամենուր են, մի քանի երկրում ու անընդհատ ճամպրուկ դասավորել ու բացել, գումարած վերջերս անընդհատ ճանապարհորդելս, որը ինձ համար, որը գործի։ Ամեն ինչ տեղը տեղին ա, կազմակերպված ու կանոնավոր, առանց խորդուբորդությունների, մաքուր՝ ոնց սիրում եմ։
    Մի՞թե մարդկանց հետ կապն ավելի ամուր ա քան տեղերի։ Շատ եմ կապվում տեղերի հետ, երևի թույլ կողմերիցս մեկն ա։ Իսկ մարդկանց հետ աշխատում եմ էդքան չկապվել ։ Չնայած իմպրեսիվ ու միևնույն ժամանակ էքսպրեսիվ լինելուս հետ մեկտեղ էնքան էլ չի ստացվում:
    Էս ընթացքում սարսափում եմ էն հարցից, թե որտեղ եմ մնում ու ինչ եմ անում։ Իրականում ամեն ինչ հրաշալի ձևով պլանավորված ա արդեն երկար ժամանակ պարզապես հոգնում եմ բացատրելուց։

    Վերջերս մի քիչ մտածելու ժամանակ ունեի․ իրականում որքան որ մարդկանց հետ ապրել եմ սիրում, էնքան էլ մենակ։ Թե ինչքան բան եմ հասցնում երբ մենակ եմ․․․թե ինչքան արդյունավետ եմ լինում․․․որ միասին ապրելը կապ չունի ում հետ ուղղակի կյանքիդ 80%-ը իրեն(ց) նվիրել ա նշանակում, ու դա հրաշալի ա․․․պարզապես երբ քո ուզածը տվյալ հատվածում դա ա։
    Ներկայումս, քանի ժամանակ ունեմ, մի ընթացք, մի քանի կարևոր բան կա անելու, էստեղ էլ գրեմ, որ անեմ: Հավանաբար մանկական հետաքրքրասիրությունս իր սպիտակ գործը կանի․ ես, առանց իրեն, ոչինչ եմ։

    Հա մի բան էլ․ երբ որոշ մարդիկ անսպասելի հպարտանում են(չնայած եսիմինչեր չեմ անում, չեմ արել էն ինչ ուզում եմ) ինձնով ու բառացի ասում են դրա մասին, դա ինձ անկեղծ երջանկացնում ա, երևի ես դա էի ուզում մի ժամանակ հմմ․․․ բայց չէ վաղուց արդեն չէ։ Ես էս ամենը արել եմ մենակ, հասել նրան ինչ ուզել եմ ու մի պահ երբ կարգավիճակդ դառնում ա`դե դու կարողանում ես պիտի անես էդպես էլ կա։ Իմ ընտանիքն էլ․․․մենակ թե մի քիչ աջակցած ու ոգևորած լինեին, ինչքան եմ ունեցել էս ամենի պակասը հենց իրենցից, բայց ոչինչ ամեն ինչ լավ ա, ես էդ ամենը մի բան էլ ավել սիրով «հետ եմ տալիս»։ Երախտապարտ եմ իրենց «տվածի» ու «չտվածի» համար։ Ես հեչ էլ հիշաչար չեմ պարզապես ասած Բեկետի․ ես տենց եմ, կամ միանգամից մոռանում եմ կամ էլ երբեք չեմ մոռանում։


    Հ․Գ․ Վաղվա համար ուրա՞խ եմ, չէ, ուղղակի միշտ էնտեղ գնացել եմ, բայց երբեք չեմ ապրել, հետաքրքիր ա` ի՞նչ ա նշանակում էնտեղ ապրել։ Ավելի շատ ոգևորված եմ նրա, ինչի համար գնում եմ։
    Վերջին խմբագրող՝ Arpine: 14.11.2017, 23:48:
    Il n'y a pas de vie sans soleil.

  23. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.11.2017), John (15.11.2017), Mr. Annoying (15.11.2017), Հարդ (15.11.2017), Նաիրուհի (16.11.2017), Նիկեա (15.11.2017), Շինարար (15.11.2017)

  24. #7513
    Լամպ Նիկեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Հասցե
    Neverland
    Տարիք
    20
    Գրառումներ
    863
    Ասում ա՝ մեկ-մեկ ինձ թվում ա պատրաստ եմ ծախել կյանքիս գալիք 30 տարիները անցած 30-ը նորից ապրելու համար։ Եսիմ է։
    Ու շուրջս թող որքան կուզե այս աշխարհը խնդա, ցնդի,
    Ես հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի...

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (17.11.2017)

  26. #7514
    վնասատու Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Գրառումներ
    1,402
    Երեկ մեր տուն մի թուրք կին էր եկել:
    Երեխեքին դպրոց տանելուց կնոջս հետ են մոտիկացել:
    Աշխատում են քաղաքական թեմաներով չխորանալ, բայց ինքն իր ազգի հետ էդքան էլ չունի, քանի որ բառացի փախելա հորական տնից:

    Բայց էստեղ հետաքրքիրը իր պատմածն էր Բուլղարիայի մասին:
    Մեքենայով Բելգիայից թուրքիա գնալուց են եղել` ամուսնու բելգիական անձնագիրը, առանց նորմալ ստուգելու, տեղում հետ են տվել:
    Իսկ իր թուրքականը վերցրել ու մտել են շենք:
    Ասումա` տեսնում ենք է, որ չի ստուգում` նստած հանգիստ սրճումա ու մի ժամ հետո նոր բերեց հետ տվեց:

    Անկախ նրանից, որ էդքան շփվում եմ թուրքերի հետ առօրյա գործնական կյանքում` մի տեսակ հաճելի զվարճացա սրա համար:


    Բուլղարիա ասեցի հիշեցի.
    Անցած տարի մի էլեկտրիկ էր տանն աշխատում:
    Մի քանի օրվա գործ ուներ:
    Ներկայացավ որպես բուլղարացի ու դաժը կոտրտված ռուսերեն փորձեց խոսել:
    Նախավերջին օրը գարաժից պիտի հոսանքի լարերը քաշեր ու անչափ ուրախացավ` անկյունում շարված մի քանի կոնյակի դատարկ շիշ տեսնելով:
    Ասումա` ես տանն օղի եմ քաշում, ընկերներիս հետ խմում ենք: Տուր` տանեմ, սրանց մեջ քաշեմ, տղերքին զարմացնեմ:
    Ասի` տար, կակռազ ես էլ չգիտեյի ինչ անել դրանց հետ` ձեռս չէր գնում թափեյի:
    Մյուս օրն ընկերոջը բերեց, թե` մի քիչ գործա մնացել, թող օգնի արագ անենք, վերջացնենք:
    ՈՒ զգում եմ, որ թուրքերեն են խոսում իրար մեջ..
    Արա, ասում եմ, բա ասում էիր բուլղարացի ես..
    Հա դե, ասումա, պապսա գաղթել Բուլղարիա թուրքիայից..

    Հա դե տնաշեն, թե տենց պահ կար` շուտ ասեյիր..
    Բա ափսոս չէին էն կոնյակի շշերը...
    ...Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:
    Մի տուն, մի գլուխ պահելու համար,
    Ժամանակավոր
    Մի անմահություն շահելու համար
    Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

Էջ 501 501-ից ԱռաջինԱռաջին ... 401451491497498499500501

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •