User Tag List

Էջ 252 686-ից ԱռաջինԱռաջին ... 152202242248249250251252253254255256262302352 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 3,766 համարից մինչև 3,780 համարի արդյունքները՝ ընդհանուր 10287 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #3766
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ի՞նչ ժողովուրդ ենք...
    Ավտոկայանի դիսպատչերին հնարավորություն էր ընդձեռնվել "օգտվելու" իր պաշտոնական լիազորություններից: Երեխեքին պարելու ու պլակատ կպցնելու համար նեղում էին, ինչա թե իրենց չէին հարցրել, իրենցից թույլատրություն չէին խնդրել, նկարահանելու համար մինիստրությունից թույլատրություն չէին ներկայացրել...... Էդ Կարինը Ստամբուլի օդակայանում երևի մինիստրությունից թույլատրություն էր ներկայացրել, որ Յարխուշտա էր պարել, օդակայանի ադմինիստրացիաին էլ խնդրել էր... Ոնցոր Հովոն ա ասում՝ հավաքարարի "պաշտոն" ունեցողից էլ պիտի իր ավելի կողքով անցնելու համար թույլատրություն խնդրես...

    Էս ի՞նչ ժողովուրդ ենք...
    Հրաշք: Իսկականից հրաշք ժողովուրդ ենք: Բարլուսախառը ծեծում ենք ավտոկայանի մոտակա բնակելի տան դուռը: Կիսահագնված մարդիկ դուրս են գալիս: Խնդրում ենք մի քանի ժամով հոսանք միացնենք, մարդիկ խառվնում են իրար բերում պատշգամբից լար են կախում միացնում ենք... Պարը գնումա... Լավն ենք

    հ.գ. ավտոկայանի ադմինիստրացիան էլ թող իրան պահի իրա տարածքն ու հոսանքը...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 33 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (11.05.2011), aragats (08.05.2011), Ariadna (08.05.2011), CactuSoul (09.05.2011), Chuk (08.05.2011), Claudia Mori (08.05.2011), davidus (08.05.2011), E-la Via (08.05.2011), einnA (08.05.2011), Jarre (09.05.2011), Katka (08.05.2011), Kita (09.05.2011), Mark Pauler (08.05.2011), Moonwalker (08.05.2011), murmushka (08.05.2011), My World My Space (08.05.2011), Nare-M (08.05.2011), Norton (08.05.2011), Skeptic (09.05.2011), Smokie (08.05.2011), Yevuk (08.05.2011), _Հրաչ_ (09.05.2011), Արէա (08.05.2011), Արևհատիկ (09.05.2011), Գեա (08.05.2011), Դատարկություն (08.05.2011), Ինչուիկ (09.05.2011), Լուսաբեր (08.05.2011), Հայկօ (08.05.2011), Մանուլ (08.05.2011), Նաիրուհի (08.05.2011), Ներսես_AM (08.05.2011), Ռուֆուս (08.05.2011)

  3. #3767
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև սիրելի պապիկ
    Երկար, շատ երկար տարիներ են անցել այն օրից , երբ վերջին անգամ ինձ սեղմեցիր կրծքիդ, համբուրեցիր, սրբեցիր արցունքներս ու միայն քեզ բնորոշ շշուկով ասացիր. ”Դիմացիր, կյանքում նաև կորուստներ են լինում”:Մի քանի ամիս անց հեռացար ընդմիշտ: Հեռացար այնպես, ինչպես ապրել էիր ամբողջ կյանքում` լուռ արժանապատվությամբ: Հեռացար,ինձ թողնելով քո ավանդը` լինել արդարամիտ,սիրել հայրենիքն ու ապրել հանուն նրա:
    Մի օր ասացիր.
    -Ամենահզոր զգացումը հաղթանակի զգացումն է,-հետո ավելացրիր ,- արդարացի հաղթանակի ,-վերջին բառերը ասացիր այնքան բարձր,ինչքան թույլ էին տալիս քո թույլ ձայնալարերը:
    Դու մինչև վերջ ապրեցիր հաղթանակ տարած այն զինվորի հպարտությամբ, որը գիտեր թե հանուն ինչի էր կորցրել առողջությունը մարտի դաշտերում, որը երբեք չզղջաց կրած և ո՛չ մի դժվարության համար:
    Հուսով եմ , որ նամակս տիեզերական ալիքներով քեզ կհասնի, որովհետև ես ուզում եմ սրտանց շնորհավորել քեզ, քո համար ամենակարևոր տոնի` մայիսի իննի կապակցությամբ և հավաստիացնել , որ չնայած մեր որոշ հիմար քաղաքական գործիչներ փորձեցին նսեմացնել ու մոռացության գիրկը նետել քո սերնդի մեծ ավանդը, բայց դա նրանց չհաջողվեց, որովհետև իսկական հերոսներն ու արդարացի հաղթանակները երբեք չեն մոռացվում: Այդպես եղել է միշտ ու կշարունակվի հավերժ...
    Ջերմ համբույրներով` քո թոռնիկ:
    Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...

  4. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (11.05.2011), aragats (09.05.2011), Ariadna (10.05.2011), CactuSoul (09.05.2011), Claudia Mori (08.05.2011), E-la Via (08.05.2011), einnA (08.05.2011), Freeman (09.05.2011), Lusina (09.05.2011), Mark Pauler (08.05.2011), My World My Space (08.05.2011), Nare-M (09.05.2011), Sona_Yar (09.05.2011), Tig (08.05.2011), Yevuk (08.05.2011), Արէա (09.05.2011), Արևհատիկ (09.05.2011), Դատարկություն (08.05.2011), Էլիզե (09.05.2011), Ինչուիկ (09.05.2011), Լուսաբեր (08.05.2011), Հարդ (10.05.2011), Մանուլ (08.05.2011), Նաիրուհի (09.05.2011)

  5. #3768
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհավոր մեր հաղթանակները.....

    Ոնց եմ սիրում ես էս մայիս ամիսը.... հաղթանակների ամիսը....

    Հայերենական Մեծ պատերազմի հաղթաերգը



    Շուշի հաղթաերգը




    էս էլ մեր նախնյաց կոչը մեզ....

    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  6. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (11.05.2011), Ambrosine (09.05.2011), aragats (09.05.2011), Chuk (09.05.2011), Claudia Mori (09.05.2011), davidus (09.05.2011), E-la Via (09.05.2011), Freeman (09.05.2011), Inna (10.05.2011), Mark Pauler (09.05.2011), Moonwalker (09.05.2011), Nare-M (09.05.2011), Smokie (09.05.2011), Tig (10.05.2011), V!k (09.05.2011), Yevuk (09.05.2011), Արևհատիկ (09.05.2011), Գեա (09.05.2011), Էլիզե (09.05.2011), Ինչուիկ (09.05.2011), Լուսաբեր (09.05.2011), ԿԳԴ (08.05.2011), Նաիրուհի (09.05.2011)

  7. #3769
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մայիսի 9-ը...

    Մի տասնամյակից ավել ետ եմ գնում:
    Դպրոցի մի քանի երեխաներով կտրում են դպրոցից դեպի այդ համայնքի հուշարձանի մոտ տանող ճանապարհը` անցկացվելիք միջոցառմանը մասնակցելու համար:
    Այդ աշկերտների մեջ, հենց առաջին շարքերում երկու աղջնակ են քայլում` ամեն մեկի ձեռքին մի յասամանի փուջ:
    Հասնում են հուշարձանի մոտ, որտեղ հսկայակն քանակության մարդիկ են հավաքվել, միջոցառում է տեղի ունենում: Ընդամենը մի քանի րոպե անց պետք է երկուսն էլ ելույթ ունենան` ասմունքելու են:
    Աղջիկներից մեկը, երբ տեսավ այդքան մարդկանց , խուճապի մատնվեց ու մյուսին խնդրեց իրեն հիշեցնել արտասանվող բանաստեղծության տողերը, որոնք հուզմունքից մոռացել էր, իսկ ընկերուհին հիշեցրեց այդ տողերը, մի քանի անգամ կրկնել տվեց ու փորձեց հանգստացնել:
    Ահա նրանց հերթն է: Արտասանում է ընկերուհին` հիանալի առոգանությամբ` նա ասմունքի հիանալի ունակություն ուներ:
    Հերթը հասավ մյուսին: Կանգնեց, սիրտը սկսեց անհանգստությունից արագ տրոփալ, փորձեց հիշել տողերը, բյաց չկարողացավ: Հետ նայեց, տեսավ ծնողի խիստ հայացքը, անելանելիություն զգաց ու ուր որ է պետք է արտասվեր, երբ կողքից լսեց ընկերուհու կամաց ձայնը, որը հուշում էր բանաստեղծության տողերը: Վերջին ճիգ գործադրելով` հավաքեց իրեն, սկսեց արտասանել , մեկ էլ նկատեց, որ այդ տարածքից հեռանում են: Ամեն ինչ վերջացել էր... բայց սա ընդամենը սկիզբն էր.... Դեռ միասին տարբեր միջոցառումներին ելույթ ունենալու, մյուս տարիներինն էլ նույն հուշարձանի մոտ, նույն օրը հերթական ծրագրով ներկայանալու և միասին թև- թևի տված մի երկար ճանապարհ անցնելու սկիզբը:
    Այդ ընկերուհին երբեք էլ չի կարողացել ասմունքել այնպես , ինչպես մյուսը, երբեք էլ չի կարողացել սովորել այնպես, ինչպես մյուսը, երբեք էլ նման հիացական հայացքների չի արժանացել, բայց միշտ էլ հիացմունքով է նայել ընկերուհու հաջողություններին, թեկուզև ցանակնում էր գոնե նման կերպ ասումունքել իմանալ : Բայց միշտ մի բան հաստատ է իմացել. ինչպիսին էլ, որ լինեն` միմյանց համար իսկապես լավ ընկերուհիներ են:

    Նրանց ճանապարհները բաժանվեցին մի քանի երկար ու ձիգ տարիներով: Իրարից հեռու ապրեցն կարելի է ասել մի ամբողջ կյանք: Կարծես թե ամեն ինչ պետք է փոխված լիներ, բայց արի ու տես, որ այդպես չի: Ընդամենը մի որոշ ժամանակ առաջ նրանք գտան իրար ու երբ հանդիպեցին, հասկացան, որ միմյանց համար մնացել են այն նույն հուշարձանի մոտ կանգնած աղջնակները :

    Նորից Բարի Գալուստ իմ կյանք , հա, նաև Ակումբ :

    Շնորհավոր Հաղթանակների Օր :
    Վերջին խմբագրող՝ E-la Via: 09.05.2011, 21:32:

  8. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (11.05.2011), aragats (09.05.2011), einnA (09.05.2011), erexa (09.05.2011), Freeman (10.05.2011), Inna (10.05.2011), Mark Pauler (09.05.2011), Nare-M (09.05.2011), Shah (09.05.2011), Tig (10.05.2011), Yevuk (09.05.2011), Արևհատիկ (10.05.2011), Գեա (09.05.2011), Դատարկություն (09.05.2011), Էլիզե (09.05.2011), Ինչուիկ (09.05.2011), Նաիրուհի (09.05.2011)

  9. #3770
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    կայֆ
    երեգ ես ու հետիս ընկերը պայմանավորվել էինք, որ բարևելուց ինքը ինձ պտի ասի բարև, ես էլ իրան օրիոթիա, հաջող անելուց էլ ինքը ինձ բարի գիշեր, ես էլ կալի սսեբո: առավոտ մոռացել էինք, բայց գնալուց հիշեց ու ասեց բարի գիշերը, ոնց որ թե բան էլ չկա... հիմա էտի գնացել ա, իմ մոտ էլ էս վիճակն ա

    I love my life and I celebrate it every day...

  10. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (10.05.2011), ars83 (11.05.2011), CactuSoul (10.05.2011), Freeman (10.05.2011), impression (10.05.2011), Inna (10.05.2011), Jarre (09.05.2011), Kita (09.05.2011), Mark Pauler (09.05.2011), Smokie (16.05.2011), _Հրաչ_ (09.05.2011), Հայկօ (10.05.2011), Հարդ (10.05.2011), Նաիրուհի (12.05.2011)

  11. #3771
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր են պստիկները:

    Քիչ առաջ սենյակում մենակ են մնացել Սուսանիկը ու իր ապերիկը՝ յոթամսեկան Տիգրանիկը /ով, իմիջիայլոց, շատ խոստումնալից պարմանի է... Խոստանում է՝ Սուսանիկից ավել ժողովրդականություն վայելել Ակումբում/:

    Տիգրանիկը սկսում է լացել՝ ինչպես միշտ ձանձրույթից: Կողքի սենյակում եմ: Ձայն չեմ հանում. ուզում եմ տեսնել՝ Սուսանիկը, ով խիստ զբաղված էր իր տիկնիկների արդուզարդով, ի՞նչ ռեակցիա կտա եղբոր լացին…
    Սպասում եմ… Տիգրանիկը լաց է լինում:
    Լսում եմ Սուսանիկի քայլերի ձայնը: "Ըհ-ը՛,-մտածում եմ,- եկավ "օգնության" կանչելու": Սուսանիկը մտավ սենյակս, խիստ գործնական տեսքով վերցրեց մի սրբիչ, գնաց եղբոր մոտ, բացեց սրբիչը, գցեց եղբոր վրա ու սկսեց.
    -Տիգրանիկս ցկա, ցկա, ցկա... ո՞ւր ա Տիգրանիկս... հեսա՜.... ծի՜կ Տիգրանիկկկկկ.....
    "Ծիկի"-ի ևս մի քանի սեանս և Տիգրանիկը մոռացավ ձանձրույթի նոպայի մասին...

    Հեհե... պստոկներ...
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  12. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (09.05.2011), Freeman (10.05.2011), Inna (10.05.2011), Kita (09.05.2011), Mark Pauler (09.05.2011), Moonwalker (09.05.2011), Nare-M (09.05.2011), Smokie (16.05.2011), V!k (09.05.2011), Valentina (09.05.2011), Ինչուիկ (09.05.2011), Նաիրուհի (10.05.2011), Ռուֆուս (09.05.2011)

  13. #3772
    Phantom Հայուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2010
    Հասցե
    Սպանդարամետստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ անկապա ամեն ինչ... էս օրագրից էլ անկապ
    Ուզում եմ ոչինչ չզգալ.... ընդհանրապես...
    Нет без правил игры, есть игра по неволе!

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (10.05.2011), Inna (10.05.2011), Moonwalker (09.05.2011), Նաիրուհի (10.05.2011)

  15. #3773
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաղթանակի զբոսայգին գերբեռնված էր տարբեր տեսակի և բնույթի դեմքերով: Իրարից 100-150 մետր հեռավորությամբ 2 համերգ էր գնում: Ամեն համերգն իրեն արժանի հանդիսատեսով:
    Խնդրեմ, դիտեք 2 համերգներից հատվածներ....





    էս մեկն էլ որպես բոնուս՝ «կաքավիկը» շարքից....


    Որակի համար ներողություն եմ խնդրում....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (10.05.2011), Mark Pauler (09.05.2011), Tig (10.05.2011)

  17. #3774
    Phantom Հայուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2010
    Հասցե
    Սպանդարամետստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ անկապա ամեն ինչ... էս օրագրից էլ անկապ
    Ուզում եմ ոչինչ չզգալ.... ընդհանրապես...
    Չէի սպասում...
    Մարդ , ով քո հանդեպ միշտ անտարբերա եղել, չէր նկատում, "թքած ուներ" վիճակն էր, հիմա ավելի մեծ ուշադրությունա դարձնում ու քաջալերում , քան նրանք, ովքեր մոտիկ են, ովքեր "անհանգստանում են" քեզ համար...
    2 ժամվա ռեալ, առողջ շփումն էլա հերիք 2 տարվա բացը լրացնելու համար...
    Нет без правил игры, есть игра по неволе!

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (10.05.2011), Nare-M (11.05.2011), VisTolog (09.05.2011)

  19. #3775
    ուրիշ! erexa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2010
    Հասցե
    Տիեզերքից դուրս!
    Գրառումներ
    1,149
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այս ստեղծագործությունը շատ եմ սիրում և ամեն անգամ կարդալուց միշտ հուզվում եմ:

    Ձախողված Մտադրություն

    Ես ամբողջ ճամփին միտք էի անում.
    Ի՞նչ պիտի ասեմ իմ մորը բարի,
    Ա՜խ, չէ՞ որ նրան՝ իմ հարազատին,
    Չեմ տեսել արդեն ես քանի տարի:

    Ու մտերմության ինչպիսի՞ խոսքեր
    Պիտի դուրս թռչեն իմ շրթունքներից:
    Ի՞նչ պիտի ասեմ նրան, որ անքուն՝
    Օրորոցիս մոտ օրորել է ինձ:

    Եվ քանի՜, քանի՜ հիասքանչ մտքեր
    Իմ ուղեղի մեջ իրար փոխեցին:
    Վայրկյանը արդեն տարի էր թվում,
    Թեև արագ էր սլանում իմ ձին:

    Ու ես ներս մտա: Եվ հանկարծ դեմից
    Ընդառաջ վազեց ինձ մայրս բարի,
    Ես ոչինչ չասած՝ կախվեցի վզով,
    Ինչպես պտուղը՝ հարազատ ծառից:
    Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:

    Հենրի Թորո

  20. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (10.05.2011), E-la Via (10.05.2011), einnA (10.05.2011), Mark Pauler (11.05.2011), Nare-M (11.05.2011), Smokie (16.05.2011), Անտիգոնե (10.05.2011), Արևհատիկ (10.05.2011), Գեա (10.05.2011), Ինչուիկ (10.05.2011), Լուսաբեր (10.05.2011), Մանուլ (10.05.2011), Ուլուանա (11.05.2011), Ուրվական (10.05.2011)

  21. #3776
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  22. Գրառմանը 50 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (11.05.2011), Ambrosine (13.05.2011), AniwaR (10.05.2011), aragats (10.05.2011), Ariadna (10.05.2011), Arpine (31.12.2011), ars83 (11.05.2011), Askalaf (14.06.2011), CactuSoul (10.05.2011), Chilly (10.05.2011), Chuk (10.05.2011), Claudia Mori (10.05.2011), E-la Via (10.05.2011), einnA (10.05.2011), erexa (10.05.2011), Inna (10.05.2011), Jarre (10.05.2011), Kita (11.05.2011), Lem (10.05.2011), Lusina (10.05.2011), Mark Pauler (11.05.2011), Meme (10.05.2011), Moonwalker (10.05.2011), My World My Space (10.05.2011), Nare-M (10.05.2011), Rammstein (10.05.2011), Shah (10.05.2011), Skeptic (10.05.2011), Smokie (16.05.2011), Sona_Yar (10.05.2011), Tig (10.05.2011), V!k (10.05.2011), Valentina (10.05.2011), Yellow Raven (12.05.2011), Yevuk (10.05.2011), Ամպ (10.05.2011), Անտիգոնե (10.05.2011), Արևհատիկ (10.05.2011), Գանգրահեր (11.05.2011), Գեա (10.05.2011), Դատարկություն (10.05.2011), Էլիզե (10.05.2011), Ինչուիկ (10.05.2011), Հայկօ (10.05.2011), Հայուհի (10.05.2011), Մանուլ (10.05.2011), Նաիրուհի (10.05.2011), Շինարար (10.05.2011), Ուլուանա (11.05.2011), Ռուֆուս (10.05.2011)

  23. #3777
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրս շատ խոստումնալից էր սկսվել՝ գլխացավով: Ավելին՝ գրիպի նախանշաններով… հա, ի՞նչ անեմ... ջհանդամիս... մեծ աղջիկ եմ...

    Գնում եմ աշխատանքի: Ճանապարհին ականջիս է ընկնում Big Girls Don't Cry /Մեծ աղջիկները չեն լացում/ երգը, ընդհանրապես չեմ սիրում էսպես ցըկը-ցըկը երգեր, բայց ժպտացի, համահունչ էր օրվաս հետ:

    Աշխատանքիս ընթացքում չեմ լսում ինչ են ասում հաճախորդները՝ ականջներս փակ են...Չեմ կարողանում խոսել՝ օդը չի հերիքում... Մինչև ընդմիջմանս ժամը "տղամարդավարի" դիմացա... Հետո՝ փասափուսաս, որն իրենից մի պայուսակ էր ներկայացնում, հավաքեցի ու նշանակետս դեպի տուն՝ դուրս եկա բանկից…

    Հասկացա՝ արժի, որ մեկ-մեկ էլ բիգ գըրլս-երը քրայ անեն
    Համենայն դեպս էսօր՝ Սարոյանի գիրքը ձեռքիս, մոշով թեյը կողքս, ահագին քրայ արեցի...

    Լավ եմ արել
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  24. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (11.05.2011), ars83 (12.05.2011), Chilly (10.05.2011), E-la Via (10.05.2011), Freeman (11.05.2011), Inna (10.05.2011), Kita (11.05.2011), Mark Pauler (11.05.2011), Meme (11.05.2011), Moonwalker (10.05.2011), murmushka (11.05.2011), Nare-M (11.05.2011), Smokie (16.05.2011), Yevuk (10.05.2011), Անտիգոնե (10.05.2011), Արէա (10.05.2011), Ինչուիկ (10.05.2011), Կաթիլ (15.05.2011), Մանուլ (10.05.2011), Նաիրուհի (10.05.2011), Ուլուանա (14.05.2011)

  25. #3778
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր ինձ համար մի հրաշք հայի եմ բացահայտել։ Հենց հնարավոր լինի Ակումբում էլ կդնեմ երգերը։ Բայց ի՜նչ տիպ էր... Արտոյին հայտնաբերելուց հետո դեռ ոչ մի հայ կատարող էդքան ուժեղ տպավորություն չէր թողել վրաս։ Հետաքրքիր է՝ հիմա էդ մարդը կա՞...
    Ըհը... Էս էլ ինքը... Շնորհակալ եմ, Արեգս...



    Կենսագրական ոչ մի տվյալ չունեմ... Մի կարգին նկար էլ չգտա, որ գոնե մոտս եղած երգերը վիդեո սարքեմ, դնեմ Յութուբում...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (11.05.2011), E-la Via (11.05.2011), Mark Pauler (11.05.2011), murmushka (11.05.2011), Smokie (16.05.2011), Tig (11.05.2011), Արէա (23.05.2011), Արևածագ (11.05.2011)

  27. #3779
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևի երբեք չեմ դադարի զարմանալ մարդու համակերպվելու,կյանքի կառչելու ունակությունից: Երբեմն թվում է, որ չես դիմանա ցավին, չես դիմանա հաջորդ հարվածին, որ կգժվես, կխելագարվես, որ ուղղակի կմեռնես, եթե այսպես կամ այնպես լինի, բայց... կյանքը շարունակվում է, լինում է հաջորդ հարվածը՝ ավելի ուժեղ քան նախորդը, լինում է հաջորդ հիասթափությունը, ավելի հիմնավոր, քան նախորդը, ու մարդու ուղեղը անդադար շարունակում է արդարացում, մեղմացուցիչ հանգամանք, բացատրություն, ու վերջապես դրական կողմ փնտրել, ու, որ ամենաաաաազարմանալին է, միշտ գտնում է: Աստված իմ, ինչի ենք սենց կառչել ու ինքնախաբեությամբ զբաղվում, մի հատ սթափվիր, նայիր շուրջդմ, այն ինչ կատարվեց մեկ, երկու, երեք չորս անգամ, հաստատ էլի կկատարվի, չկա պատահականություն, չկա հաջողություն, կա ստատիստիկա, իսկ ստատիստիկայով դու անհաջողակ ես: ուրեմն հավաքիր ուժերդ ու ընդունիր, որ թուլակամ ես, կամ էլ հաջորդ անգամ պարզապես լռիր.......
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  28. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (11.05.2011), E-la Via (11.05.2011), Freeman (11.05.2011), Mark Pauler (11.05.2011), Nare-M (11.05.2011), Արևհատիկ (11.05.2011), Լուսաբեր (11.05.2011), Նաիրուհի (11.05.2011)

  29. #3780
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հույները «շ» տառն արտասանել չեն կարողանում, փոխարենը «ս» են ասում՝ կոնֆիգուրեյսոն (configuration), ապրեսիեյսոն (appreciation)...

    2005-ին ընկերոջս հետ մասնակցում էինք ծրագրավորման ամառային դպրոցի, որտեղ շատ տարբեր ազգերից մարդիկ կային: Ընկերս մտերմացել էր մի հույն տղայի հետ (որը հիմա արդեն իմ ընկերն էլ է), որի պրոֆեսորը համալսարանում հայ էր: Կոստասը (մեր հույն ընկերը) խնդրել էր իրեն սովորեցնել բարևել և որպիսություն հարցնել՝ հայերեն: Ընկերս էլ բացատրել էր, որ պետք է ասել «Բարև, ո՞նց ես», եթե դիմում էս մտերիմ մարդու և «Բարև ձեզ, ո՞նց եք»՝ եթե ոչ մտերիմի կամ պաշտոնական միջավայրում: Կոստասը դա անգիր էր արել, որ ասի իր պրոֆեսորին: Իսկ նախքան այդ որոշել էր փորձարկել սովորածը իմ և մեկ այլ մասնակից հայ աղջկա վրա, որպեսզի տեսնի, թե ինչ տպավորություն է գործում մեզ վրա: Մի օր իրենք գալիս էին ընկերոջս հետ, մենք էլ հայ աղջկա հետ իրենց ընդառաջ էինք գալիս: Կոստասն ուրախացավ, որ հարմար առիթ է և, հասնելով մեզ ջերմորեն ողջունեց՝ «Բարև զեզ, է՞ս եք»: (օժանդակ բայերն էր միայն հիշել) Ընկերս շտապեց բացատրել, թե ինչու է Կոստասը մեզ «էշ» անվանում:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  30. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (11.05.2011), Ariadna (11.05.2011), Chuk (12.05.2011), Claudia Mori (12.05.2011), E-la Via (11.05.2011), einnA (12.05.2011), Kita (11.05.2011), Lem (11.05.2011), Mark Pauler (11.05.2011), Nare-M (11.05.2011), Norton (11.05.2011), V!k (11.05.2011), Valentina (11.05.2011), VisTolog (11.05.2011), Ամպ (11.05.2011), Արևհատիկ (11.05.2011), Դատարկություն (11.05.2011), Ինչուիկ (11.05.2011), Կաթիլ (15.05.2011), ԿԳԴ (11.05.2011), Հարդ (11.05.2011), Նաիրուհի (11.05.2011), Ռուֆուս (11.05.2011)

Էջ 252 686-ից ԱռաջինԱռաջին ... 152202242248249250251252253254255256262302352 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •