ինչ լավ ա լինել նենց շրջապատում, որտեղ կարող ես ոչ մի ձևով քեզ չսահմանափակել, խմել…պարել…գոռալ… անկախ քեզնից, անկախ ամեն ինչից… լավա էդպիսի շրջապատ ունենալը![]()
ասա քիչ խոսա, խմել ես՝ գնա քնի![]()
ինչ լավ ա լինել նենց շրջապատում, որտեղ կարող ես ոչ մի ձևով քեզ չսահմանափակել, խմել…պարել…գոռալ… անկախ քեզնից, անկախ ամեն ինչից… լավա էդպիսի շրջապատ ունենալը![]()
ասա քիչ խոսա, խմել ես՝ գնա քնի![]()
Չէ, կաթիլը ծով չի դառնում...
Ինչ լավ ա, որ ամեն ինչ լավ ա!!!
գրանցեմ ժամանակը` 22:29 26.12.10 - երջանկություն: )
I love my life and I celebrate it every day...
Որ ճուտիկների ամանորյա նվերներից ազատվեմ, որոշեցի տանել կրկես Էսօր
15 րոպե ընդմիջում արեցին, դուրս ենք եկել զիզի-բիզի բաներ առնելու երեխեքին, մեկ էլ մի տեղը-տեղին տղա մոտենում է.
-կներեք, կարողա ձեզ էլի եմ տեսել...դուք էնօրը պոեզիայի էիք?
-հա,- զարմացած եմ, բայց երեխեքը քաշում են, պրծում չկա, արդեն գնում ենք, մեկ էլ.
- իսկ էնօրը կարողա մնջախաղի տեղում էիք?
-հա,բայց...
-կներեք, ուզում էի ուղղակի ճշտեի, թե ճիշտ եմ հիշում,- ասում է իմ հիասքանչ երկնքից ընկած արքայազնը ու չքվում
էրեխեքը քաշեցին-քաշքշեցին տենց մինչև տուն..
Հ.Գ. հիմա ինձ մեկը չլիներ ամանորյա նվեր աներ ու տաներ "Սոչի սանատորյա"![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Ֆո՜ւ... Ո՜նց եմ զզվում էս «էշը ուտել, պոչին խռովել» վիճակներից։ Նստած ես ինձ համոզում եմ. «Լիլ ջան, մի ալարի, էլի, գիտեմ, որ հոգնել ես, որ էլ չես դիմանում, բայց պետք է ախր։ Մի քանի ժամ էլ, ու վերջ։ Պրծնում ես։ Էս վերջին ռեֆերատն էլ գրի, վաղը տար շպրտի համալսարան, ու կտեսնես՝ ինչ լավ բան է հանգիստ խղճով ազատությունը վայելելը։ Լիլ ջան, նստի գրի, էլի...»
Չեմ համոզվում...![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
ուզում եմ ասել, որ դու հրաշք ես, ես ուրիշ ոչ մի տղու էս բառերը չեմ ասել, բայց քեզ կասեմ` դու հրաշք եսու կասեմ ավելին, ես քեզ սիրահարված եմ, ու էս էն պահը չի, որ ուղղակի տարվել եմ, ես սիրահարվել եմ ու վերջ
ուղղակի հենց հիմա չեմ կարա նայեմ աչքերիդ ու ասեմ էսքան բան, դրա համար էստեղ եմ գրում, որ գոնե արտահայտվեմ
ապրես, որ դու կաս
![]()
mananart.blogspot.com
Agni (27.12.2010), Ariadna (27.12.2010), Chuk (27.12.2010), erexa (27.12.2010), Jarre (27.12.2010), Kita (27.12.2010), kyahi (27.12.2010), Moonwalker (29.12.2010), Nare-M (27.12.2010), Vardik! (19.01.2014), Արևածագ (27.12.2010), Հայուհի (27.12.2010), Մանուլ (27.12.2010), Նաիրուհի (27.12.2010), ՆանՍ (27.12.2010), Ռուֆուս (27.12.2010), Ֆոտոն (28.12.2010)
Մի օր մտածում էի, գրե՞մ սրա մասին, թե չէ, վերջը որոշեցի գրել:
Երբ ականջակալները հագած փողոցով քայլում եմ, կողքի իրականությունից կտրվում եմ, ինձ չեն հետաքրքրում կողքովս անցնող մարդիկ, մենակ ես եմ ու իմ երաժշտությունը: Շատ հաճախ երբ ինչ-որ մեկը ինձ փորձում ա կանգնացնել, չեմ կանգնում, որովհետև գիտեմ, թե ինչ են ուզելու: Կամ մուրացկան ա, ով փող է ուզում, կամ ծաղիկ է ծախում, կամ նկար, կամ հեռախոսի մեջ րոպե չի ունենում ու խնդրում ա զանգել (ինչն ի դեպ երբեք չեմ մերժում, որովհետև ես էլ եմ մի անգամ նույն վիճակում եղել), կամ էլ «ախպերս, ես ռայոնից եմ, մի 300 դրամ տուր տուն հասնեմ» և այլն:
Իմ համար քայլում էի, ականջներումս Axl Rose-ը ճչացող ձայնով բողոքում էր նոյեմբերի անձրևից երբ դիմացս մի մարդ կտրեց՝ հին, կեղտոտ, քրքրված վերարկուն հագին, առանց գլխարկի՝ երկար, սպիտակած ու նույնքան կեղտոտ մազերը գլխին կպած, չսափրված ու կեղտոտ անլվա դեմքով: Նայում էր դեմքիս ու ինչ-որ բան էր ասում: Չնայած չէի ուզում կանգնել, բայց անկախ ինձանից կանգնեցի: Քանի դեռ սառած ձեռքերս գրպանիցս հանում էի, որ ականջնակալներս հանեմ, տղամարդը շարունակում էր խոսել: Վերջապես ականջակալներս հանեցի ու նույնիսկ իմ համար շատ անսպասելիորեն գոռացի վրան.
- Ի՞նչ ես ուզում:
Տղամարդը մի պահ լռեց, հետո քաջությունը հավաքելով շատ կամաց ձայնով ասաց.
- Տղա ջան, դիմացը Նոր Տարի է, թոռանս համար խանութից էն խաղալիքը կառնե՞ս:
Ու մատով ցույց տվեց խաղալիքների խանութի ապակիների հետևում դրված փափուկ խաղալիքը:
Արյունը խփեց գլխիս, էս ի՞նչ ա, մուրացկանության նոր ձև՞, ես Բարի Ձմեռ Պա՞պն եմ, որ բոմժերի թոռներին նոր տարվա առթիվ նվերներ առնեմ: Ու էդ պահին ոնց որ դույլով սառը ջուր լցնեին գլխիս, երբ տղամարդը մյուս գրպանից հանեց ճմռթած 1000 դրամանոց ու մանր:
- Չէ, փող մի տուր, ես կառնեմ, դրա կարիք չկա (փողը չվերցնելու պատճառն իրականում ոչ թե ալտրուիզմս էր, այլ այն, որ չէի ուզում իմ մաքուր ձեռքերով կպնել տղամարդու անլվա ձեռքում սեղմած կեղտոտ փողին):
– Չէ, տղա ջան, տենց բան մի արա, Վարդանիկիս համար փող եմ հավաքել, որ Նոր Տարվան նվեր առնեմ, - ու էդ ընթացքում 1000դրամանոցն ու մանրը հայտնվեցին ձեռքիս մեջ:
Մտա խանութ, վերցրեցի խաղալիքն ու մոտեցա վաճառողուհուն: Երիտասարդ աղջիկը ժպտաց, պոկեց գնապիտակն ու դրեց տոպրակի մեջ: Տղամարդու տված փողը չհերիքեց, մի քանի մանրադրամ ավելացրեցի, խաղալիքը վերցրեցի, վաճառողուհուն շնորհակալություն հայտնեցի ու դուրս եկա: Այդ ընթացքում մտածում էի, թե ինչպես իրեն կպահեր վաճառողուհին, եթե էդ տղամարդը մտներ խանութ:
Դրսում տղամարդուն հանձնեցի տոպրակի մեջ դրված նվերը, քթի տակ շնորհակալություն հայտնեց ու գնաց: Իսկ ես շվարած նայում էի հետևից ու չէի կարողանում տեղիցս շարժվել: Ականջակալներիս մեջ Axl Rose-ը դեռ շարունակում էր ճչալ, նույն ձեռքով (որով քիչ առաջ բռնել էի կեղտոտ, քրտնած, ճմրթած փողը) անջատեցի նոր գնած հեռախոսիս երաժշտությունը, ականջակալները դրեցի գրպանս ու սկսեցի քայլել:
Մենք ամեն օր կորցնում ենք մեր մարդկայնությունը ու մենակ ուժեղ ապտակի դեպքում ենք հիշում դրա մասին:
I may be paranoid but no android!
A.r.p.i. (27.12.2010), Alphaone (19.01.2014), Amaru (30.12.2010), Ambrosine (21.01.2014), AniwaR (27.12.2010), Ariadna (27.12.2010), ars83 (27.12.2010), CactuSoul (27.12.2010), Chuk (27.12.2010), enna (20.01.2014), erexa (27.12.2010), Freeman (27.12.2010), Gayl (27.12.2010), helium (27.12.2010), impression (15.01.2011), ivy (27.12.2010), Jarre (27.12.2010), Kita (27.12.2010), kyahi (27.12.2010), Lev (19.01.2014), ministr (27.12.2010), Monk (28.12.2010), Moonwalker (29.12.2010), murmushka (29.12.2010), My World My Space (27.12.2010), Nare-M (27.12.2010), Peace (25.01.2014), Rammstein (27.12.2010), Ribelle (28.12.2010), Ruby Rue (20.05.2013), Sagittarius (19.01.2014), Shah (28.12.2010), Skeptic (27.12.2010), Smokie (22.01.2014), SSS (27.12.2010), Tig (27.12.2010), Tornado (27.12.2010), V!k (20.01.2014), Valentina (27.12.2010), Vardik! (19.01.2014), VisTolog (27.12.2010), Yevuk (27.12.2010), ~Anna~ (28.12.2010), Աթեիստ (19.01.2014), Ամպ (27.12.2010), Արշակ (27.12.2010), Արևածագ (27.12.2010), Արևհատիկ (28.12.2010), Էլիզե (27.12.2010), Լեո (20.01.2014), ԿԳԴ (27.12.2010), Հայկօ (19.01.2014), Հայուհի (27.12.2010), Հարդ (28.12.2010), Մանուլ (28.12.2010), Մինա (19.01.2014), Նաիրուհի (27.12.2010), ՆանՍ (27.12.2010), Նարե91 (19.01.2014), Շինարար (19.01.2014), Ուլուանա (27.12.2010), Սամվել (20.01.2014), Վահե-91 (19.01.2014), Տրիբուն (20.01.2014), Ֆոտոն (28.12.2010)
Նոր, նոր սկսել եմ նորից քայլել,բայց ոտքերս դեռ թույլ են, արագ քայլելն էլ դժվար, շատ եմ ուզում արագ քայլել, բայց մի կողմից վախենում եմ ընկնել իսկ եթե չքայլեմ մի որոշ ժամանակ հետո նորից կնկնեմ:![]()
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Մենք ապրում ենք մեր դերը…
Մենք ապրո՞ւմ ենք մեր դերը…
Բայց ո՞րն է մեր դերը:
Եվ ինչո՞ւ հենց այդ դերը; Քանի որ մենք ենք ընտրե՞լ այդ դերը: … թե՞ դերն է մեզ ընտրել:
Բայց ապրո՞ւմ ենք որ, թե՞ խաղում ենք մեր դերը: Չնայած ի՞նչ տարբերություն:
Բոլորս համարյա նույն բաներին ենք ձգտում` էգոի տեսանկյունից: Արժանանալ ուշադրության, գնահատվել-սիրվել, ունենալ…
Տարբերությունը մենակ նրանում է, թե մենք ինչ ենք անում, կամ ինչ ենք պատրաստ անել, այդ ամենին հասնելու համար:
Արժանանալ ուշադրության…
Իմիջ… Սթայլ… հայերեն սիրուն բառ կա` ոճ…
Դերի ամենակարևոր ատրիբուտներից մեկը ոճն է: Ինչպես ենք մենք խոսում, ծխում ենք, թե ոչ, ինչ ենք հագնում, ինչպես ենք սանրվում, ինչպես ենք վերաբերվում այս կամ այն հարցին… Մարդ կա շատ է խոսում, որ ուշադրության արժանանա, մարդ էլ կա` հակառակը, քիչ է խոսում, որ արժանանա նույն ուշադրությանը: Ճիշտա դրանք որակապես տարբեր ուշադրություններ են, բայց դե ուշադրությունը մնումա ուշադրություն…
Գնահատվել-սիրվել…
Աշխատանք, գործունեություն, գործողություն…
Սրանք են գնահատման ենթակա երևույթները և մեր դերի հաջորդ կարևոր ատրիբուտը: Եթե աշխատավայրում համարժեք գնահատական ենք ստանում, եթե մեր արածները մեր հարազատների կողմից հասկացվում են և գնահատվում, նենց ոնցոր մենք ենք ուզում, եթե սիրո մեջ արժանանում ենք մեր ցանկալի գնահատականին… ուրեմն երջանիկ ենք: Հա, հա սերը նունպես գործողություն է, գործունեություն, որը պահանջ ունի գնահատված լինելու:
Հիմա նորից նույն հարցը, ի՞նչ քայլերի ենք մենք պատրաստ գնահատված լինելու համար…
Ունենալ…
Դե նյութական աշխարհում ապրելով չենք կարող զերծ մնալ այս կամ այն մեզ դուր եկած բանը ունենալու ցանկություններից: Հենց այդ ցանկությունները բավարարելու համար էլ եկել ենք… Ո՞ւ: Ու էլի նույն հարցը` ի՞նչ քայլերի ենք մենք պատրաստ ունենալու համար…
Փաստորեն մենք բոլորս նո՞ւյնն ենք մեր դերի էության մեջ, լոկ մի տարբերությամբ, թե ի՞նչ քայլերի ենք մենք պատրաստ …
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Այսօր նոր հասկացա, թե ինչ է նշանակում Ակումբը ինձ համար
Ակումբցիներից մեկը մեջբերել էլ Չուկի գրածը, իբր թե հունվարից սկսած ակումբը մեկ ամսով չի գործելու ու հետո գուցե կարիք առաջանա վերագրանցվելու
Ու էտ կարդալու պահին շոկի մեջ ընկած, ճնշումս 200-ի թռած, արյունը գլխիս տված սկսեցի պատկերացնել դրա հետևանքները.....
Է՞լ ի՞նչ իմաստ ունի համակարգիչ ունենալս....
Է՞լ ի՞նչ իմաստ ունի ինտերնետի կապ ունենալը.....
Ո՞րտեղ եմ արտահայտվելու, լսելու կարծիքներ, քննարկելու զավեշտալի թեմաներ, լուրջ հարցեր....
Եվ եթե անկեղծ լինեմ ևս մի հարց առաջացավ, որ ինչպես հասկանում եմ մեծամասնության կարծիքով ես սխալ եմ։ Բայց սխալ եմ, թե ճիշտ փաստը մնում է փաստ։ Երբ իմացա, որ ակումբը փակվելու է, էս բոլոր հարցերի հետ միասին ևս մի հարց ծագեց. բա վարկանիշնե՞րս, բա շնորհակալություննե՞րս, բա ծիծի..... էէէէէէ՝ աստղե՞րսև «կյանքիս» կանաչ գի՞ծը ինչ են լինելու։
Չգիտես ինչու կարծում եմ, որ եթե ոչ բոլորի, ապա մինիմում գերակշռող մեծամասնության համար էս հարցը էնքան միևնույնը չի, ինչքան սովոր ենք ցույց տալ։ Եթե իսկապես միևնույնը լիներ շատ դեպքերում էտքան հիվանդագին չէինք մոտենա էտ հարցին, չէ՞Նկատի ունեմ մեկ տեսանելի դարձնել մեկ անտեսանելի, ժամանակ առ ժամանակ նշել ու հայտարարել, որ իմ համար դա ոչ մի արժեք չունի։ Ես ինձ նկատի ունեմ ոչ թե քեզ, քանի որ ինքս այսպես եմ վարվել
Գիտե՞ք, այ հենց հիմա ես մտածում եմ, թե էսքան ժամանակ ինչո՞ւ մեզանից մեկը չի հայտարարել, որ իր համար իր տան աղբը ոչ մի արժեք չունի։ Ինչո՞ւ չի հայտարել։ Որովհետև արժե՞ք ունի։ Բնականաբար ոչ։ Պարզապես դա փաստ է ու կարիք չկա դրա մասին նշել։ Հուսով եմ ասածս հասկանալի էր։
Նաև մտածեցի, թե ի՞նչ ա լինելու իմ էտքան կատարած գրառումները։ Այ այստեղ մի վայրկյան կանգ առնենք։ Իմ գրառումները իմ համար արժեք ունեն։ Քո համար գուցե անիմաստություն են կամ դեբիլություն։ Բայց իմ համար....Ինչքան էլ ես հետո իմ գրառումներից ջղայնանամ ու ներվայնանամ կամ զզվեմ, միևնույն է դրանք իմն են։ Հասկանո՞ւմ ես, իմ մի մասնիկը։
Ու հիմա որ մտածում եմ, ի դեպ խորհուրդ կտամ, որ դու էլ խորհես այս մասին, ստացվում է, որ կյանքիս ահագին մասը հենց Ակումբում եմ անցկացնում։
Մեկ-մեկ մարդիկ հաշվում են, չէ՞ թե կյանքի ընթացքում քանի տարի է մարդ քնի մեջ անցկացնում, քանի տարի արթուն և այլն։
Հիմա ուզես չուզես, ընդունես դա թե ոչ, ասես՝ «Ակումբը իմ համար շատ կարևոր է» կամ ասես՝ «Ակումբը իմ կյանքում ոչ մի լուրջ տեղ չի զբաղեցնում, ընդամենը պարապ ժամանակ մեռցնելու տեղ է» միևնույն է փաստը մնում է փաստ՝ դու ակումբում ես, ես ակումբում եմ, մենք ակումբում ենք։ Մենք երբեմն հեռանում ենք, բայց էլի վերադառնում, ինչո՞ւ։ Դու գտել ես այս տեղը ու եթե կանոնավոր այցելում ես, ուրեմն հայերեն ասած՝ Ակումբը դզել ա քեզ։
Իսկ էնտեղ որտեղ մենք անց ենք կացնում մեր կյանքը..... Հոպ-հոպ։ Այ այստեղ ևս մի կարևոր միտք։ Կյանքը անցկացնել կա, անցկացնել էլ կա։ Զուգարանում էլ ենք կյանքի մի մասը անցկացնում, կամ մարշրուտկեքի մեջ..... Հիմա ի՞նչ դնեմնք համեմատենք Ակումբի հե՞տ։ ԵՐԲԵՔ։ Ինչո՞ւ։
Մի պարզ պատճառով. զուգարանում ու մարշրուտկեքում դու չես ծախսում ժամանակ քո կարծիքը, աշխարհահայացքը, տեսակետներդ ու երբեմն էլ զգացմունքներդ արտահայտելու համար։ Ի հարկե ի բացառություն էն դեպքերի, երբ ինչ-ինչ պատճառներով ֆազերդ գցած ես լինում ու ազատություն ես տալիս մտքիդ ու լեզվիդԲայց քննարկվող թեման այդ մասին չէ։
Էնպես որ ինձանից քեզ խորհուրդ։ Էն թե ուրիշներին ինչ կասես Ակումբի մասին դու գիտես։ Բայց անկեղծ եղիր և գոնե սրտիդ խորքում խոստովանիր, թե ինչ տեղ է կյանքումդ զբաղեցնում Ակումբը։
Ու վերջում ասեմ. եթե օրեկան միջինը 30 րոպե անցես կացնում Ակումբում, ապա տասը տարվա մեջ դու Ակումբում անցկացրած կլինես 2,5 ամիս։ Էլ չեմ ասում, որ շատերը նշված թվից շատ ավելի երկար ժամանակ են անցկացնում։
Էնպես որ եթե սրտիդ խորքում էլ պատասխանես, որ Ակումբը քեզ համար ոչինչ է, ապա մտածիր արժե՞ առանց էտ էլ կարճ կյանքիդ մի քանի ամիսը անցկացնես էն բանի վրա, ինչը քո համար ոչ մի արժեք չունի։ Սա ուղղակի բարի խորհուրդ։
Էնպես որ Ակումբը մեր բոլորիս կյանք մի մասնիկն է։ Իսկ կյանքը պետք է պահպանել![]()
E-la Via (27.12.2010), einnA (27.12.2010), erexa (27.12.2010), Farfalla (27.12.2010), Freeman (27.12.2010), Moonwalker (29.12.2010), My World My Space (27.12.2010), Nare-M (27.12.2010), Tig (28.12.2010), Yellow Raven (29.12.2010), Yevuk (28.12.2010), Արևածագ (27.12.2010), Երվանդ (28.12.2010), Ինչուիկ (27.12.2010), ԿԳԴ (27.12.2010), Հայուհի (29.12.2010), Հարդ (27.12.2010), Ձայնալար (29.12.2010), Մանուլ (27.12.2010), Նաիրուհի (27.12.2010), Շինարար (27.12.2010), Ուլուանա (27.12.2010), Ռուֆուս (27.12.2010)
2 օր է մտնում եմ ակումբ ու սպասում եմ, որ հեսա հեսա ու հեսա...
բայց ուր է չկա
ժողովուրդ խիղճ ունեցեք մի քանի նկար ողորմացեք, մենք էլ հեռակա կարգով ձեր արմաղ-շարմաղ պատկերը տեսնենք էլի
էտքան դաժան չեն լինում, տպավորություններ իրար հետևից ... հերիք ա օդով սնեք, սոված ենք արդեն...
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Տարբեր մարդիկ նույն բանը տարբեր ձևով են ընկալում… մարդ կա շատա սրտին մոտ ընդունում ամեն ինչ, մարդ կա ընդհանրապես չի հասկանում պահի լրջությունն ու կարևորությունը, մարդ էլ կա մի քանի բաժակ թեյից հետո հասկանում է ամեն ինչ… բայց դե մարդիկ, հիշեք, որ էտ թեյը միշտ չի, որ ձեր ՍՊԱՌՏԻՎՆԻ սուՄկայի մեջ կլինի, փորձեք հասկանալ կյանքը առանց դոպինգի (չնայած, որ հիմա լիներ չէի հրաժարվի):
Волчья откровенность - вовсе не доверчивость, а только дурная привычка размышлять вслух.
Ոչինչ պատահական չի լինում… Իսկ մտքի ուժը ապշեցրեց ինձ… նստած եմ անտարբեր հայացքով ու հոգով ու նայում եմ դանդաղ դատարկվող սենյակին/ տեղափոխվում ենք /: Տրամադրություն չունեի ու բնականաբար անկախ իմ կամքից տարաբնույթ մտքեր, նյարդայնանալ, վերլուծություններ ու էդպես… մի միտք անցավ գլխովս` շատ անհավանական մի միտք… «Հերիքա հիմար բաներ մտածես, ավելի լավա կենտրոնացի»,-ասում եմ ինքս ինձ, բայց շարունակում եմ զարգացնել այդ անհավանական թվացող միտքը, դրա իրականացումը ինչպես կփոխի շատ հարցեր ու զգում եմ նաև վախ…
Վախ, որովհետեև կար անորոշություն, իսկ ես ատում եմ անորոշությունը, սպասումը ու անիմաստ լռությունը:
Րոպեներ անց անհավանական մի զանգ ու… ու անհավանական թվացող միտքը ավելի քան ռեալ է ու մոտ…
Դե արի ու կենտրոնացի...
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
Աչքիս զոռով Ատված (նշեմ՝ բարի Աստված ու բարի բառի ամեն հնարավոր հոմանիշով) ուզումա գլխիս մի բան սարքի:Էսօր էլ մեկի համար առք-վաճառքի թուղթ լրացրեցի:
- Դե էս երկու ստորագրություններն էլ դիր…
- Չէ, ստորագրությունը դու դիր, ես չեմ դնի:
- Ախպեր ի՞նչ կա, դիր…
- Չէ…
- Ես էլ եմ սրանք դրել, թե չէ ո՞նց պիտի էս պարսիկին ու ամերիկացուն ճարեմ
Նայում եմ ստորագրություններին… նկարել էլ չգիտերԱլիքաձև մի կերպ նկարել էր տառերը:
- Չէ, էդ արդեն դու դիր:
Դրեց, շնորհակալություն հայտնեց ու գնաց մաքսային:![]()
Ի դեպ, էս ճիշդա:![]()
Yellow Raven (29.12.2010)
բախտի տերը թաղեմ.... էս ինչ անկապ ա.... էլի մարդ կա՞, ում հետ սենց բան ա էղել....
varkanish.jpg
Ariadna (28.12.2010), Moonwalker (29.12.2010), Nare-M (28.12.2010), Tig (29.12.2010), Ungrateful (28.12.2010), Հայկօ (29.12.2010), Նաիրուհի (06.01.2011), Ռուֆուս (29.12.2010)
Այս պահին թեմայում են 8 հոգի. (0 անդամ և 8 հյուր)
Էջանիշներ