Էսօր անհաջող թեստի մասին իմացա, որը համարյա համոզված էի, որ անցել եմ:
Փաստորեն օր, ամիս, տարեթիվ փոխելը չօգնեց խուսափել:
ՀԳ Դեռ անկապ:![]()
Էսօր անհաջող թեստի մասին իմացա, որը համարյա համոզված էի, որ անցել եմ:
Փաստորեն օր, ամիս, տարեթիվ փոխելը չօգնեց խուսափել:
ՀԳ Դեռ անկապ:![]()
Որ ասում եմ հնի մեջ ավելի շատ ա բարությունը, չեն հավատում....
հլա մի հատ նայեք մեր Հարսնացուն հյուսիսիցը, ու հետո համեմատեք էսօրվա կինոների հետ, թո՜ւ ձր մարդ ասողի....
ախր մարդկությունը, համուհոտը, կոլորիտը կորել ա, չկա՜....
դառել ենք եվրոպոյիդա-ամերիկոյիդա խառը անդեմ մշակույթի կրող` հանձին էսօրվա ֆիլմերի....
Էսօր Հրաչուհի Քեշիշյանն ա մոդա, իրա "Բիձցուկ դոյ-դոյ"-ով (սպանված աղավնին` բոշաերեն)....
Ժող հին հայկական ֆիլմերը նայեք, Թումանյան կարդացեք, Մաթևոսյան, մարդկության հոտ առեք, էսօրվա դեզադորացված կյանքից մարդու հոտը կորել ա.....
էսօր իմ մոտ հայկական կինոյի օր ա, մինչև լույս տեսնեմ քա՞նի հատ կնայեմ....
CactuSoul (22.11.2010), Chilly (20.11.2010), Chuk (20.11.2010), erexa (20.11.2010), Gayl (20.11.2010), Kita (20.11.2010), Kuk (21.11.2010), Legolas (20.11.2010), Philosopher (21.11.2010), Tig (20.11.2010), Yevuk (20.11.2010), Անտիգոնե (20.11.2010), Արշակ (20.11.2010), Արևածագ (20.11.2010), Դեկադա (20.11.2010), Ժունդիայի (20.11.2010), Հայուհի (20.11.2010), Մանուլ (21.11.2010), Նաիրուհի (20.11.2010), Շինարար (20.11.2010), Ռուֆուս (22.11.2010)
Ակումբը մի տեսակ միօրինակա դարձել վերջերս: Թեման կարդալու փոխարեն սեղմում ես «Գրառումներ» կոճակի վրա(ցույց է տալիս, թե ով այդ թեմայում քանի գրառում է արել) ու հերթով կարողանում ես գուշակել, թե ինչ գրառումներ են եղել այդ թեմայում:
Էմոների մասին թեմայի վրա էքսպերիմենտս համարյա հարյուր տոկոսանոց արդյունք տվեց:
Լավ չի...
Եվրավիժն, էմոների թեմա, Ռեալի խաղ.... Թողեք մարդ հանգիստ սրտով գնա լողանա:
Հլը հույս ունեի, որ կհասցնեմ էսօր ստեղ նորմալ գրառում անել:
Հ.Գ. Նախապես՝ բաղնիքդ անուշ, Արս ջան))
Inna (17.03.2011), Jarre (21.11.2010), paniaG (22.11.2010), VisTolog (21.11.2010), Yellow Raven (22.11.2010)
Էլի "Հին օրերի երգ"-ն եմ նայում....
Կարա՞ք էսօրվա մի հատ նենց կինո ասեք, որ էսքան հուզի ամեն դրվագում...
նստել լացում եմ....
Konnichi-wa
Մենք բոլորս ատամի մածուկի «ծյուբիկ» ենք:Ամեն օր ինչ-որ քանակություն ճզմում ենք դուրս: Հենց վերջանում ա, նորն ենք գնում: Ամեն մածուկ իր անունն ու բաղադրությունը ունի: Կան մածուկներ, որոնց պարունակությունը երեք գույն ունի, կա մենտոլով, ուղղակի սպիտակ ու կա զզվելի համով
,որը խոզանակի վրա հայտնվելուն պես, խոզանակը արագ սկսում ենք շարժել ատամների վրայով, որ հետո թքենք ու զզվելի համը շուտ անցնի: Ամեն օր «ծյուբիկից» որոշ քանակություն ճզմվում ա դուրս ու օր օրի այն ավելի դատարկվում ա ու դատարկվում... ու կգա ժամանակ, որ նորը գնելու կարիք չի էլ լինի
:F
Чеширский КотЭ
օֆ ժող. հոգնացրիք արդեն… ԷՄՈ... էմո..էմո
արձագանքում ա ականջներիս մեջ: Նույնիսկ մեր ծանոթ աղջկան ում անունը Էմմա է, բայց բոլորը փաղաքշական Էմո են ասում սկսկել են էմուլիկ ասել..հանկարծ Էմո-ի տեղ չդնեն: Չսիրեցի ոչ մեկին.. ոչ հագուկապները, ոչ շպարվելը...ոչ մի շարժում չեմ սիրում եթե ֆանատիզմ ա դառնում, ոչ մի աղանդի քարոզը չեմ ընդունում եթե բիզնես ա գնում, եթե......չեմ ընդունում ու վերջ: Բայց գիտե՞ք պարադոքն ինչն ա: Հիմա ասեմ հաստատ ձեզնից մեծամասնությունը կասի. ըհը էլի խոսաց զինվորի մաման: Բայց... էն տղաները, որ երկու օր առաջ զոհվել կամ սպանվել են ոչ մեկիդ մտքով չանցավ, որ գոնե մի անգամ ասեք ափսոս... իսկ դուք դրել ազատություն, հայացքներ,... շատ չգիտեմ ինչեր...մի հատ հլա կանգնե՛ք, լռե՛ք ու նոր առաջ գնացեք...
...չոր գրառում ստացվեց...կա՞ էս մոլորակի վրա մի տեղ որտեղ չկա քաղաքականություն. ասե՛ք գնամ...
...ազատությունը բառդակ սարքել ու դրոշակի պես ձեռքներիդ առած ման եք գալիս:
Մարդու հետ պարզ ես լինում՝ վիրավորվումա. պարզ չես լինում՝ վիրավորվումա:
Տենց էլ չհասկացա իրանց ուզած պարզը որնա:
Հա, երևի 10-երի արժանանալը:![]()
Ինչքան էլ երեկվա գրառումս ջնջվեց, մեկա էսօր էլի գրելու եմ, շատ ավելի մեղմ, ոչ մի կոնկրետ ակնարկի, բայց և ավելի խիտ: Ինչի՞ համար ա էդ անհասկանալի ու աննորմալ աղմուկը, որ նորմալ մարդու ներվերին ուղղակի ազդում ա: Խայտառակություն ա: Մի ամբողջ ժողովրդի իրավունքների վրա թքած ունեցող մարդիկ դրել ինչ որ մի քանի .....-ի իրավունքներ են պաշտպանում: Կետերի տակ բան չեմ գրում, ոչ վիրավորանք, ոչ գովեստ, թող ամեն մեկն իր՝ մտածելու օրգանների ծավալի չափով հասկանա: Սաղ ազգի վրա մի քանի թափթփուկ թքած ունեն, ինչ ուզում անում են, լիքը մարդիկ գլուխները կախ կուլ են տալիս, բայց ինչ որ անշառ մի երևույթի վերաբերյալ աղմուկ են բարձրացնում, ամբողջ Հայստանում որ հաշվես՝ հետույքից գլուխ մի քանի հատ տենց բան կճարես, բայց իրանց իրավունքները պաշտպանող ինչ որ լիքը մարդ կա: Տեսեք՝ չեմ ասում մի քանի հատ կենդանի, մի քանի հատ մալալետկա, մի քանի հատ հանճար, մի քանի հոգի հանճար, մի քանի հոգի բարի ու հարգարժան անձնավորություն և այլն, ասում եմ՝ մի քանի հատ կամ հոգի տենց բան կամ մարդ: Թող ամեն մեկն ինքը գնահատի, թե իր կարծիքով դրանք կամ նրանք ինչ են կամ ով են, որ ես վիրավորած չլինեմ, ես անկողմնակալ եմ, իբր: «Իբր» եմ ասում, որ վիրավորած չլինեմ: Թե ես ինչ եմ մտածում էս հարց շուրջ, էդ իմ խնդիրն ա, էդ ասելու իմաստը չեմ էլ տեսնում, ու թող ոչ ոք ինձ չասի՝ ես գիտեմ դու ինչ ես մտածում, շատերին քո գրածից պարզ ա, թե դու ինչ ես մտածում, և ըստ այդմ քո գրառումը վիրավորում ա էդ ... չգիտեմինչերին: Չգիտեմինչերին եմ ասում, որտև ես չգիտեմ, թե էդ ինչեր են, կամ ովքեր են:
Ասելիքս լրիվ այլ ա. ո՞ւր էիք, մտահոգ մարդիկ, երբ ձեր երկրի տարածքներն ազատագրող մարդկանց քրեական հանցագործների պես ոլորում մտցնում էին կամեռ, ո՞ր էիք, երբ հայրենակիցներիդ գնդակահարում էին մայրաքաղաքի կենտրոնում, ո՞ւր եք, երբ հայրենակիցներիդ տանում են քաղմաս, ապօրինի պահում, ծեծում, ջարդում, ունեզրկում, տեռորի ենթարկում, ո՞ւր եք, էս դեպքում չկա՞ ապօրինություն, չկա՞ անհագստանալու, մտահոգվելու առիթ: Թե՞ անպայման պետքա տուժող կողմ ասվածը լինի ինչ որ անչափահաս, ինքնահաստատվելու անհագ ցանկությամբ տառապող (եթե տառապել բառը վիրավորական թվա, կարող եք փոխարենը հասկանալ ինքնահաստատվելու ձգտող), մյուսներից ինչ որ կերպ տարբերվել ցանկացող ինչ որ մարդիկ լինեն, թեման անշառ լինի, ոչ մի լուրջ իմաստ չկրի, էնքան որ զբաղվելու բան լինի, ռեկլամ ա, անկապ շուխուռ ա, իբր մենք էլ գիտենք, որ մարդն ինչ որ իրավունքներ ունեն, որ ինչ որ ուրիշ մարդիկ կարան էդ մարդու իրավուքնների համար բողոքեն, շուխուռ անեն, ղժղժան ֆորումներում և այլն: Նայում եմ, ծիծաղս գալիս ա, որ լիքը լուրջ մարդ էս հարցին լուրջ ա վերաբերվում: Մի ամբողջ ժողովրդի տանում են դեպի անդունդ, էդ ողջ կոտորածի մեջ խորանալ ինչ որ ստից բաների վրա, եթե ծիծաղելի չի, բա ի՞նչ ա, թող մեկը մտնի, թեկուզ էս անկապ թեմայում մի երկու բառով դրա կարևորության մասին մի հատ անկեղծ արտահայտվի, հասկանանք, թե էդ աղմուկն ինչի մասին ա: Ոնց որ որոշ «հերոս» դեմքեր մի քանի տարի իրանց ռեկլամ անելով, իրանց հերոս ձևացնելով, բոլորին իրանց մասին անընդհատ հիշեցնելով, էդ տարիների ընթացքում մեկ էլ կտեսնես հասնում են նրան, որ մի ամբողջ երկրում մի հանցագործ մեկ էլ գնաց բանտ, կամ նույնիսկ բանտ էլ չգնաց, պայմանական ազատ արձակվեց, բայց իրանք դարձան հերոս, իրանց անունը թնդում ա, իրանք դեմք են: Էդ տարիների ընթացքում քանի դեռ դո՛ւք, ա՛յ հերսներ, պայքարում էիք, քանի՞ տենց ու դրանից մի քանի գլուխ ծանր հանցագործություններ են կատարվել ու կոծկվել, կամ չեն էլ կոծկվել, ուղղակի դրանց վերաբերյալ հերոսանալը ձեզ ձեռնտու չի եղել, տենց անշառ գործ չի եղել, որ էդ թեմայով հերոսանայիք: Որտև եթե փորձեիք էդ թեմայով հերոսանալ, մի քանի ժամվա ընթացքում քաղմասի հատակին շպրտված, գլուխներդ կախ ձեր բոլոր սրբություններով երդվելու էիք, որ էլ երբեք նման ղալաթ չեք անի, առանց իրանց հրամանի ոչ մի գործի մեջ քիթներդ չեք մտցնի: Նենց որ սենց կազմակերծված, ստից էժան ռեկլամատիպ բաներով խելքը գլխին մարդկանց հաստատ չեք օգտագործի, նույնիսկ կիսագրագետ մարդիկ ձեռք չեն մեկնի, կնայեն ու կհրճվեն էս ծիծաղելի տեսարանի վրա, ոնց որ հիմա: Մի քանի օր ա տևելու, ու վերջ: Մոռացվելու ա գնա, էդքան բան, որտև մի քանի օրվա ա արժանի: Էդ ոչ թե ես եմ ասում, ոչ թե իմ կարծիքն ա, այլ ժամանակն ա ասելու, չնայած արդեն իսկ ասել ա, որ էսքան ժամանակ տենց բաների մասին նույնիսկ չի էլ խոսացվել: Սաղ սարքած ու թելադրված պռոեկտներ են, տարբերությունն էն ա, որ մի մասը նախապես դրա դիմաց ինչ որ բան են ստանում, մի մասն էլ ձգտում են հասնել էդ ստանալու կարգավիճակին:
Ծիծաղում եմ, լիքը![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
*e}|{uka* (22.11.2010), CactuSoul (22.11.2010), Chilly (22.11.2010), einnA (22.11.2010), murmushka (22.11.2010), My World My Space (22.11.2010), Nare-M (24.11.2010), Norton (23.11.2010), Philosopher (22.11.2010), Tig (22.11.2010), Ungrateful (22.11.2010), Արևածագ (22.11.2010), Դեկադա (22.11.2010), Հայկօ (22.11.2010), Մանուլ (22.11.2010)
Ամեն ինչ սկսվել ա շատ շուտ: Նոր չի:
Նոր չի ու միանգամից չի:
Միանգամից չէր էլ կարող լինել:
Սկսվել ա շատ շուտ ու կամաց-կամաց:
Բայց մենք անտարբեր էինք: «Լավ, փոքրիկ խնդիր ա», - ասում էինք: «Լավ, մեզ չի վերաբերվում», - ասում էինք:
Ու մինչ մենք ասում էինք, արդեն սկսվածը շարունակվում էր: Փոքրիկ խնդիրը գնալով դառնում էր մեծ:
Հետո մի օր զարթնեցինք ու զգացինք, որ խնդիրն արդեն շա՜տ մեծ ա: Ահռելի չափերի մեծ ա: Խնդիրն արդեն գլոբալ ա, համազգային, համամարդկային ա, վիթխարի ա, սարսափելի ա, ահավոր ա...
Ու ոմանք որոշեցին էդ գլոբալի դեմ պայքարել: Մյուսներն էլ ասեցին «Չէ՜, էս արդեն շատ մեծ ա, սրա դեմ չի լինի պայքարել»: Փառք ու պատիվ նրանց, ովքեր որոշեցին պայքարել:
Հետո չհաղթահարվեց: Իհարկե լավ փուլ մտավ: Բայց չհաղթահարվեց: Ու սկսեցին ծնվել նոր խնդիրներ:
Էլի փոքր:
Էլի աննշան:
Ոմանք սրա դեմ բողոքեցին:
Մի քանիսը բողոքեցին, որտև ուզում են մի բան էլ իրանք արած լինեն, իսկ գլոբալի համար չեն անում:
Մի քանիսը բողոքեցին՝ առանց հասկանալու:
Մի քանիսն էլ որտև արդեն գիտեին, որ պիտի քոքից կտրես, որ վաղը գլոբալ չդառնա:
Բայց ափսո՜ս, հազար ափսոս, որ շատերն էդպես էլ չհասկացան, որ փոքրից էլ է պետք սկսել, որ դեմն առնել է պետք, քանի չի ահագնացել ու գլխիդ փուլ եկել: Հազա՛ր ափսոս:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
E-la Via (24.11.2010), einnA (22.11.2010), Jarre (22.11.2010), Legolas (22.11.2010), Lianik (22.11.2010), murmushka (22.11.2010), My World My Space (22.11.2010), Nare-M (24.11.2010), Norton (23.11.2010), paniaG (22.11.2010), Tig (22.11.2010), Անտիգոնե (22.11.2010), Ինչուիկ (23.11.2010), Հայկօ (22.11.2010), Հարդ (22.11.2010), Մանուլ (22.11.2010), ՆանՍ (24.11.2010)
Աշխատավայրումս առավոտից նստած՝ արդեն մի քանի ժամ է, ինչ կենտրոնացած աշխատում եմ մի քանի էջանոց կարևոր հաշվետվության վրա: Հաշվետվությունը անգլերեն է: «...summarized the main options of possible .... as a workaround, but this can not be a permanent solution .... the timing issues should also be duly addressed .... all the expectations and requirements should be clearly formulated in a complete and detailed description, prior to proceeding further .... for the long-term implementation of the above-mentioned...» Ականջներս խցանել եմ Pink Floyd-ով. ուրիշ բանի վրա շեղվելու իրավունք այսօր չունեմ, ժամանակը չի հերիքում: «His blood has frozen and curdled with fright... His knees have trembled and given way in the night... His hand has weakened at the moment of truth... His sleep has faltered...»: Նամակ եմ ստանում. «Dear Hayk, please find attached... If there are no comments, please inform us in order to...»: Պատասխանում եմ. «Dear... Thank you... Best regards...»: Հոգնեցի, զգացի, որ հարկավոր է դադար տալ: Մի բաժակ թեյ, ու բացում եմ Ալան Մուրի «V for Vendetta»-ի հերթական էջը: «Well, we have heard from the rest of the head. That leaves you, Mr. Almond. Three fingermen were killed last night by one solitary lunatic. It is also highly probable that this same person had earlier planted an explosive device of startling capability within the houses of parliament...»: Ու մի պահ նկատեցի (երևի լարվածությունն էլ ինչ-որ դեր խաղաց), որ ես ինձ ընդհանրապես հայ չեմ զգում: Ինձ Հայկ չեմ զգում: Ես ես չէի, ուրիշ մարդ էի: Տարօրինակ զգացում էր, եթե չասենք ավելին: Հետո էլ ասում են՝ ինչու՞ միայն հայերեն, ինչու՞ ոչ օտար լեզվով: Հետո էլ զարմանում են, թե ինչու՞ եմ սիրում գրել այստեղ:
DIXIcarpe noctem
Amaru (23.11.2010), Ariadna (22.11.2010), CactuSoul (22.11.2010), erexa (09.06.2013), helium (22.11.2010), Jarre (22.11.2010), Kita (22.11.2010), matlev (22.11.2010), murmushka (22.11.2010), Nare-M (24.11.2010), StrangeLittleGirl (28.11.2010), ~Anna~ (22.11.2010), Ժունդիայի (22.11.2010), Ինչուիկ (23.11.2010), ԿԳԴ (24.11.2010), Մանուլ (28.02.2011), Նաիրուհի (23.11.2010), Ուլուանա (02.12.2010), Ռուֆուս (22.11.2010), Սլիմ (22.11.2010)
Երկու օրվա մեջ երկրորդ անգամ եմ մինչև ժամը երկուսը գրառումներ կարդում: Լավ թեմաներն շատ են, չեմ կարում դուրս գամ, ախր դասի պիտի գնամ առավոտյան:![]()
Չէ, սենց չի լինի: Քունս տանում ա, հենց ուզում եմ գնամ քնելու՝ քունս փախնում ա: Հըբը ի՞նչ էնեմ![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Jarre (23.11.2010), Kita (23.11.2010), My World My Space (23.11.2010), Nare-M (24.11.2010), Ungrateful (23.11.2010), Հայուհի (23.11.2010), Շինարար (23.11.2010)
Ինչ լավա որ ակումբը կա, կարոտս առնում եմ
հայերեն տառեր![]()
Անկապ ջան, վերադարձել եմ![]()
Настоящее счастье - это когда говорят: "Так не бывает!"
Երեկ Texas-ում նստած էի, դատարկություն էր` ընդամենը 2 սեղան էր զվաղված, որից մեկը մերն էր, քանի որ կարիք չկար մասայական երաժշտություն դնելու, դրվում էին կայֆ երգերԼռիվ հոգեմոտ վիճակներ
ՈՒ մեկ էլ մի հատ երգ դրվեց, որը ուղեղումս տպկվել էր տարիներ շարունակ մի հատ ֆիլմից, ֆիլմն էլ մոտ 7-8 տարի առաջ էի նայել, եսիմ ինչ երգ չէր, երևի ֆիլմի ազդեցությունից էր, ձայնի, նվագի, չգիտեմ, կարևորը լռիվ հոգեմոտ էր: Լյանին հարցրի` ո՞վ է երգում, ասեց չկա անուն գրած, միայն գրած է ֆրանսերեն, ի տո երգի մեջ միայն մի բառ էր ֆրանսերեն, բառը գրեցի գտնելու հույսով:
Եկա տուն, մոտ մի ժամ քչփորում էի, օգուտ չտվեց, բայց մի այլ կարգի հիվանդագին ուզում էի գտնել ու լսել, թե չէ մեջս կկռծոտվեի: Մտքումս հա էտ երգն էր ֆռում, աղոտ սկսեցի ֆիլմը հիշել, տոսետ վերջի մասի աղոտ տպավորությունը կերպարի ու չգիտեմ խի մտածի Դե Նիռոն էր խաղում ոնց-որ: Դե Նիռոյի սաղ ֆիլմերի մասին հերթով կարդացի, վերջը մեկը շատ նման էր, սաղ սաունտռեկերը լսեցի և վուալա: Հոգիս հանդարտվեց վիճակ էր
Ֆիլմը իմիջայլոց լավն է` Great Expectations/Большие надежды, մեջը Գվինետն է խառում, երևի իրա միակ կերպարներից է, որի մեջ դուրս գալիս է:
Ու իհարկե երգը` Mono - life in mono
Հ.Գ. Իտոգի առավոտվա 6ին նոր պառկեցի![]()
Վերջին խմբագրող՝ Kita: 23.11.2010, 16:57:
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)
Էջանիշներ