Մտածում եմ՝ նեմեցները խելառ են: Էդ ո՜նց էին էրեկ պարում սեղանների վրա: Իսկ Ռիփի մասին... մի օր կգրեմ![]()
Մտածում եմ՝ նեմեցները խելառ են: Էդ ո՜նց էին էրեկ պարում սեղանների վրա: Իսկ Ռիփի մասին... մի օր կգրեմ![]()
Էլի եմ ասել, ընդհանրապես չեմ սիրում երթուղայինում ուրիշի փոխարեն վճարել, չեմ էլ սիրում, որ իմ փոխարեն են վճարում:
Էսօր նստած եմ իմ համար երթուղայինում, մեկ էլ մի տատիկ, ձեռնափայտով, մի տոպրակ ձեռքին, մի կերպ բարձրացավ ու եկավ նստեց կողքիս: Երբ մոտենում էինք հերթական կանգառին, նայեց ինձ.
- Իջնում ե՞ս ըստի:
- Չէ, ինստիտուտի մոտ եմ իջնելու:
- Հա՜, սըվերըմ ես, թե՞ դաս ես տալի:
- Սովորում եմ,- քանի որ էդքան երկար-բարակ բացատրելու հավես չունեի, մի փոքր խաբեցի տատիկին:
- Ո՞ր կուրս ես:
- Արդեն ավարտում եմ:
-Ղազարյանը քեզ դաս ա տալի՞:
- Չէ, Ղազարյան ազգանունով դասախոս չեմ ճանաչում:
- Բա տենաս դա ո՞րդի կըլի դաս տալիս
Ժպտալով ուսերս եմ բարձրացնում: Արդեն հասանք իմ կանգառին: Անկախ ինձնից 200 դրամանոցը տվեցի վարորդին ու տոմս ուզեցի մի հատ: Տոմսը դրեցի տատիկի ձեռքի մեջ ու իջա:
Տատիկը իմ հետևից,- վա՜յ ես քեզ մատաղ, բալա ջան:
Չգիտեմ ինչի՞ արեցի դա… ուզեցի՝ արեցի… ինձ լավ զգացի…
Ասում են մահացած մարդուն կարոտել չի կարելի… Ես իմ Տատին շա՜տ եմ կարոտել…![]()
Չէ, կաթիլը ծով չի դառնում...
Ինչ լավ ա, որ Վահե Շահվերդյանին կասկածեցին ԼՏՊ-ի հետ մոտ լինելու համար ու Սունդուկյանի թատրոնից ետ ուղարկեցին Վանաձոր: Էսօր «Լիր արքայի» պրեմիերան էր, մենակ Շահվերդյանը կարար էդ մուլտիպլիկացիոն սյուժե ունեցող պիեսից էսպիսի ներկայացում ստեղծեր![]()
einnA (23.09.2010), Lianik (04.10.2010), Sona_Yar (23.09.2010), Դատարկություն (23.09.2010)
ԷԷԷ...սենց չի լինի....հավատամ, թե չէ??? այդ միտքը գլխումս չի տեղավորվում, բայց էդ ասողին էլ չեմ կարողանում չհավատալ.....
օրագիր էի մտնում, որ գրեմ, որ իմ 23-ի վերջին 23-ն է ու վերջանում է նա էլ...չգիտեմ, ինչի եմ էդ 23-ը սիրում, այսօր վերջին օրն է (դեռ 10 րոպե կա), որ ամսի 23-ն է ու ես 23 եմ դեռ... 1 ամիս ու էլ չեմ լինի էդ 23-ը.................
բայց ինչ գրեցի...
կասկածներ, մտքեր, ուղղակի պիտի մեջիցս հանեի...բայց երևի կատակում էին, հուսամ ու սպասեմ, որ շուտով հերքումը կլսեմ...
Դաժան է, երբ համակրում ես մեկին, ու հեռավորությունը քեզ ստիպում է բառերիդ մեջ լինել/դառնալ սահմանափակ, հաճոյախոսություններն էլ ինքնաբերաբար/ակամայից վերածվում է շինծու ինչ-որ բանի: Նկատում ես, որ ժպիտդ ցնդում է դիմագծերիդ մեջ ու անորոշությամբ ես պատվում ստիպված, որովհետև աչքերիդ մեջ է՜ն «հատուկ» փայլը վիզ դրած չի հայտնվում, :u՞ra_anter_mna ինչպես, որ հարկն է նման պարագայում:
Համբերություն քեզ տիա´ր: Զգացվում է, որ Ձեր նյարդերը տեղի են տվել/տալիս/տալու:
...շուտով՝ երևի....
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
Ի՜նչ լավ ա, որ ամեն առավոտ տեղ ես ունենում գնալու: Մի տարի չէի զգացել, թե դա ինչ ա, մոռացել էի
![]()
Չէ, կաթիլը ծով չի դառնում...
Ուլուանայի դիտարկումն էի կարդում ու նորից ընկա մտորումների գիրկը:
Ե՞րբ սկսեցի Սևակ չսիրել:
Դպրոցական ինչ-որ տարիք կար, որ սիրում էի: Անգամ անգիր էի արել որոշ գործեր: Էդ ես, որ ընդհանրապես անգիր անել չեմ սիրում: Ես սիրում եմ իմաստային հիշելը, այլ ոչ թե ռոբոտային անգիրը: Բայց հետո սկսեցի չսիրել: Ինքս իմ համար էդ չսիրելը փաստարկված է. ոճն իմը չի:
Սևակը... Սևակը մեծություն է, անկախ նրանից սիրու՞մ եմ, թե՞ չէ:
Սևակը... Սևակը տաղանդավոր է, անկախ նրանից հավանու՞մ եմ, թե՞ չէ:
Բայց ես սկսեցի չսիրել: Ու չեմ հիշում, թե ինչպես եղավ, որ սկսեցի չսիրել: Ինքս ի՞մ համար մի օր պարզեցի, որ չեմ սիրում, թե՞ առանց զգալու ընկա տրամադրությունների տակ: Ախր իրականում էդ հակասևակյան քարոզչությունը շատ ակտիվ տարվեց, ախր իրականում էդ հակասևակյան քարոզչությունը շատ տգեղ ձևով տարվեց, շատ լայնորեն ծավալվեց: Ինչու՞: Ինչու՞ հենց Սևակին թիրախ ընտրեցին: Ավելի անտաղանդները չունեի՞նք:
Չեմ սիրում նման հակաքարոզչությունը, նման սևացումը: Ուզում եմ հավատալ, որ տրամադրությունների տակ չեմ ընկել, որ ուղղակի ինքս իմ համար զգացել եմ, որ իմը չի: Որովհետև նորմալ է Սևակ չսիրելը, պարտադիր չէ, որ բոլորը սիրեն, անկախ նրանից, թե որքանով են լավը իր գործերը, իսկ իր գործերը լավն են, ինքը տաղանդավոր է: Նորմալ է չսիրելը: Աննորմալ է էդ հակաքարոզչությունը, աննորմալ է սեփական ճաշակն ու պատկերացումները բոլորի վզին փաթաթելը:
Սևակը, մեկ է, մեծություն է:
Ցավոք նման տգեղ փորձությամբ հետմահու անցնող մեծություն:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ախր այն տպավորությունն է, որ ամենը դիտմամբ է արվում՝ եղած անունները սևացնելու, կեղտոտելու համար: Ինչ որ մեկի պատվերով: Որպեսզի ասվի. «Ես քստմնելի ու ստոր արարած եմ, բայց նրանք էլ սուրբ չեն եղել: Տեսե'ք, այն Մեկը կարծես հոմոսեքսուալ հակումներ ուներ, մյուսը՝ ստալինյան մրցանակ է ստացել, էս մեկն էլ չնայած մրցանակ չի ստացել, բայց իրեն նվիրված բանաստեղծություն է գրել: Սա էլ մեր համաժողովրդական վերելքի տարիներին բերանը ջուր էր առել... հլա պիտի քրքրենք, պեղենք, մասսաների սեփականությունը դարձնենք սրանց արածները: Վրաներն էնքան ցեխ շպրտենք, որ մեզնից համարյա չտարբերվեն:Չէ, մենք չէ', դրա համար հատուկ ցեխ շպրտողներ ունենք, մի երկու կոպեկ կամ խոստում կշպրտենք առաջները, մենք կողքի կքաշվենք, մտիկ կտանք...»:
Տասնյակներով գրականագետ ու գրկանագետիկներ ունենք: Նրանց ամբողջ գրածն ու գրելիքը Սևակի «Սայաթ Նովայի» մի էջը չարժեն:
Սիրտս լիքն էր՝ չդիմացա:
Դժվար չի «տեղ» զբաղեցնել: Դժվար ա հենց քո «տեղը» զբաղեցնելը: Ու ավելի դժվար ա էտ «տեղից» չպլստալ-չընկնելը: Լիքը գիշատիչներ են վխտում էտ «տեղի» կողքը: Ու շատ շուտով «տեղի» կողքը ընկած ես, բան չես հասկանում: Սկսում ես «նոր տեղ» ման գալ: Բայց արդեն ուզում ես ոչ թե «հերթական տեղ», այլ քոնը, որտեղ դու ես թագավորը ու Աստվածը: «Տեղ» որը անհասանելի ա// անհասանելիությունը բարձրության հետ կապ չունի//: Ու թող բոլոր գիշատիչները գան քո մոտ, քեզանից հետո, նայեն ու հետ գնան իրանց տեղը` գրողի ծոցը:![]()
![]()
Чеширский КотЭ
մեկ-մեկ առողջ բանականությունը նենց մենակ ա մնում խելագարված հորմոնների առաջ![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Ուշադրություն : Գրառումը պարունակում է էրոտիկ դրվագներ: Այնպես որ՝ հետո չասեք, չեմ զգուշացրել:
)
Մի քիչ էլ գլուխ գովանք ու վերջ:)
Ահա այս լուրը որ կարդացի (երբ 40 հոգի թունավորվել էին), միանգամից հիշեցի ահա այստեղ տեղ գտած գրառումս:
Մեր զորամասում 65-ն էին ու ինչ որ… ես՝ բժիշկս, մենակ:
Ու ոչ ոք չմեռավ: Ասեմ ավելին, 7 օր անց բոլորն առողջ էին:
Իսկ հիմա տես հըլը ինչ եմ «անում» սաղ օրը:)
Փոխվել է պետք:![]()
Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 25.09.2010, 22:35:
Kuk (25.09.2010), Ungrateful (26.09.2010), Արևածագ (26.09.2010), Հայկօ (26.09.2010)
Կարդացե՞լ եք Օ'Հենրիի գրած "Կարմրամորթ առաջնորդի փրկագինը" պատմվածքը: Եթե չէ՝ ստիպված եմ արագ, մի երկու բառով պատմել բովանդակոթյունը, որ գրառումս հասկանալի լինի:
Ուրեմն`
Երկու խեղճ ու կրակ "չարագործներ"` Բիլլը և հեղինակը` Սեմը, որոշում են իրենց ընկերական բյուջեն "թարմացնելու համար" առևանգել իրենց քաղաքի հարուստ մարդկանցից մեկի որդուն և փրկագին պահանջել: Պլանավորում են ամեն ինչ: Հաջողությամբ առևանգում են տղային, երեքով գնում են մի քարանձավ, որտեղ պետք է ապրեն մինչև փրկագին վերցնելը: Բայց Բիլլը և Սեմը դեռ չգիտեն որ այդ քարանձավում նրանք չեն ապրելու, այլ գոյատևելու են: Վերոնշյալ չարագործը` տասնամյա տղան, ով իբր պետք է ընտանեկան բյուջեի թարմացման աղբյուրը դառնար, ոչ միայն չի հնազանդվում Բիլլին և Սեմին, այլ նաև ահասարսուռի մեջ է պահում երկու տղամարդկանց:
" .... Լուսաբացին արթնացա Բիլլի զարհուրելի ծղրտոցից: Դա ոչ տրտնջոց էր, ոչ ոռնոց, ոչ ճիչ... դրանք պարզապես անպատկառ, ահարկու, ստորացուցիչ ծղրտոցներ էին ինչպիսիք կանայք են արձակում` ուրվական կամ արյունարբու կենդանի տեսնելիս: Ահավոր բան է, երբ լուսաբացին քարանձավով մեկ լսում ես հասամարմին ու խիզախ մի մարդու անզուսպ ծղրտոցները:
Ես վեր ցատկեցի տեսնելու` ինչ է կատարվում: Կարմրամորթ Առաջնորդը /նույն ինքը` տասնամյա "առևանգվածը" / նստել էր Բիլլի կրծքավանդակին, մի ձեռքով բռնել էր Բիլլի մազերը, մյուսով` միս կտրելու սրածայր դանակը և մոլեգնաբար ու գործնական տեսքով փորձում էր հանել Բիլլի գանգամաշկը:...."
Բիլլի և Սեմի երազանքները կապված բյուջեի հետ ոչ միայն ի դերև են ելնում, այլ նաև ճեղքվածք են տալիս. նրանք վճարում են այդ գազանիկի ծնողներին, որպեսզի ծնողները համաձայնվեն ետ վերցնել իրենց մինուճար որդուն:
Մի կողմ դնելով բյուջեն թարմացնելու գաղափարը` ոոոոոնց եմ հասկանում էտ խեղճ Բիլլին ու Սեմին....
Եղբորս աղջիկը արդեն երկու շաբաթ է ինչ գիշերները իմ սենյակում է քնում: Առաջին անգամ եմ տեսնում երեխա, որ ամբողջ գիշերը ՉՔՆԻ.... չէ, ոչ միայն չքնի, այլ նաև համոզի..... չէ` պահանջի, որ սենյակում հոգնած-տանջված "հարևանը" /տվյալ դեպքում` ես/ նույնպես չքնի... դե հա` ամպի չափ սիրում եմ իրեն, շատ ուրախ եմ, որ ինձ "հարևան" է եկել, բայց համաձայնվեք, որ կիսաքնած ու համայրա արդեն երազ տեսնող մարդու համար այնքան էլ հաճելի չի, երբ գիշերվա ժամը երեքին շատ առույգ ձայնով իրեն կանչում են` "Ասիիիիի.... ես շուռ եմ գալիս, արի մեջքս ծածկի, եթե մեջքս չծածկես, ես կմրսեմ, կհիվանդանամ, կգան ինձ կսրսկեն.... Ասիիիիի....."... "Ասիիիի... քրտնել եմ, մի հատ արի շորերս փոխի հա..." .... "Ասիիիիի..... էս քնել ես?..." ..." Ասիիիիի... արդեն լույսը բացվել աաաաա /այս արտահայտությունը ասվում է լավագույն դեպքում առավոտյան ժամը յոթի կողմերը, վատթարագույն դեպքում` ողջ գիշերվա ընթացքում
/ " :
Բայց մեկ է` առավոտները արթնանալուն պես` պինդ-պինդ պաչիկ եմ անում "գազանիկի" թուշիկները...ինչ անենք` "ընԳել ենք, ՊՏԻ քաշենք"
Հ.Գ. Թեմայի հետ կապ չունի, բայց ասելու եմ` Դայանան լավ աղջիկ է....ուծյուուուուուու..... թարսի պես չպսակված ախպեր չունեմ
![]()
Վերջին խմբագրող՝ Էլիզե: 26.09.2010, 17:52:
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ