User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 25 համարի արդյունքները՝ ընդհանուր 25 հատից

Թեմա: Թաքնագրություն, գաղտնագրություն (Steganography)

  1. #16
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
    չափանիշ,չափորոշիչ
    սրանք ուրիշ բան են՞
    Կարծում եմ՝ այո:


  2. #17
    Պատվավոր անդամ aerosmith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,776
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    դրա գաղափարը կայանումա հետևյալում։
    ուրեմն, խոսքի "ԿԱՐԵՆՉԻԿ" ՍՊԸ-ի տնօրենը դիմելա էդ կենտրոնին։ Կենտրոնը իրեն տալիս է հավաստագիր, որիմեջ նշված է այդ մարդու տվյալները, ներառյալ՝ հավաստագրող հաստատության բաց բանալին, էդ մարդու բաց բանալին, և ամենակարևորը այդ մարդու գաղտնի բանալիով ստացված թվային ստորագրություն։
    Հիմա "ԿԱՐԵՆՉԻԿ" ՍՊԸ-ի տնօրեմնը ինձ նամակա ուղարկել(կարևոր չի ինչ բովանդակությամբ),որի մեջ նա պարտադիր նշում է հավաստագրող հաստատության բաց բանալին,և իր բաց բանալին։ Որպեսզի ես հավատամ որ նամակ ստացել եմ ճիշտ մարդուց, ես դիմում եմ էդ հաստատությանը ու նշում "ԿԱՐԵՆՉԻԿ" ՍՊԸ-ի տնօրենի մաց բանալին, ու հաստատությունն էլ ինձ ասոում է որ այդ բաց բանալու տերը հենց "ԿԱՐԵՆՉԻԿ" ՍՊԸ-ի տօրեննա։

    Հիմա եթե կան, կասեք ինչ որ կօօրդինատներ, կամ ավելի լավ կլինի սայթ ասեք

  3. #18
    Մշտական անդամ s_hrayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.02.2010
    Հասցե
    Ավան
    Գրառումներ
    163
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում aerosmith-ի խոսքերից Նայել գրառումը
    դրա գաղափարը կայանումա հետևյալում։
    ուրեմն, խոսքի "ԿԱՐԵՆՉԻԿ" ՍՊԸ-ի տնօրենը դիմելա էդ կենտրոնին։ Կենտրոնը իրեն տալիս է հավաստագիր, որիմեջ նշված է այդ մարդու տվյալները, ներառյալ՝ հավաստագրող հաստատության բաց բանալին, էդ մարդու բաց բանալին, և ամենակարևորը այդ մարդու գաղտնի բանալիով ստացված թվային ստորագրություն։
    Հիմա "ԿԱՐԵՆՉԻԿ" ՍՊԸ-ի տնօրեմնը ինձ նամակա ուղարկել(կարևոր չի ինչ բովանդակությամբ),որի մեջ նա պարտադիր նշում է հավաստագրող հաստատության բաց բանալին,և իր բաց բանալին։ Որպեսզի ես հավատամ որ նամակ ստացել եմ ճիշտ մարդուց, ես դիմում եմ էդ հաստատությանը ու նշում "ԿԱՐԵՆՉԻԿ" ՍՊԸ-ի տնօրենի մաց բանալին, ու հաստատությունն էլ ինձ ասոում է որ այդ բաց բանալու տերը հենց "ԿԱՐԵՆՉԻԿ" ՍՊԸ-ի տօրեննա։

    Հիմա եթե կան, կասեք ինչ որ կօօրդինատներ, կամ ավելի լավ կլինի սայթ ասեք
    ոնցա երևում է որ երկու օր առաջ 100 ես ստացել ես առարկայից, Բաբ ջան հիմա կարդացողների մեծ մասը հարցնելուա բաց ու գաղտնի բանալիների մասին պատրաստվի որ պատասխանես

  4. #19
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում aerosmith-ի խոսքերից Նայել գրառումը
    ամենահարմար թեման սա էր։
    Ուզում եմ հարցնեմ, Հայաստանում կան հավաստագրող հաստատություններ՞
    Այո, կա Հավաստագրման կենտրոն՝ www.escience.am/ca, գիտական տարբեր համագործակցություններում աշխատող անձանց, որոնք օգտվում են բաշխված ռեսուրսներից (օրինակ՝ գրիդերում), անվճար տրամադրում է x.509 ստանդարտի թվային հավաստագրեր:
    ՀԿ-ն հանդիսանում է EUGridPMA (European Policy Management Authority for Grid Authentication in e-Science) տարածաշրջանային կենտրոնի անդամ, որն իր հերթին մտնում է International Grid Trust Federation (IGTF)-ի մեջ: Այսինքն, Հայկական ՀԿ-ի տրամադրած հավաստագիրը (ինչպես IGTF-ի անդամ ՀԿ-ներից յուրաքանչյուրի տրամադրածը), գործնականորեն վավերական է աշխարհի բոլոր խոշոր հաշվողական կառուցվածքներում (գրիդերում):
    Վերջին խմբագրող՝ ars83: 25.06.2010, 17:10:

  5. #20
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի ուղղում, եթե կարելի է: Ինչքանով հասկանում եմ՝ խոսքը գնում է X.509 ստանդարտի վրա հիմնված ԲԲԻ (Բաց բանալու ինֆրահամակարգ, Public Key Infrastructure, PKI) մասին:
    Մեջբերում aerosmith-ի խոսքերից Նայել գրառումը
    դրա գաղափարը կայանումա հետևյալում։
    ուրեմն, խոսքի "ԿԱՐԵՆՉԻԿ" ՍՊԸ-ի տնօրենը դիմելա էդ կենտրոնին։ Կենտրոնը իրեն տալիս է հավաստագիր, որիմեջ նշված է այդ մարդու տվյալները, ներառյալ՝ հավաստագրող հաստատության բաց բանալին,
    Այսպիսի բան չկա. ՀԿ բաց բանալին պարունակվում է ՀԿ «արմատային» (root) հավաստագրի մեջ. այն հավաստագրի, որը ՀԿ-ն տալիս է ինքն իրեն: Օգտագործողներին տրվող հավաստագրերը պարունակում են ՀԿ թվային ստորագրությունը (ինչը ամենակարևորն է), բայց ոչ՝ նրա բաց բանալին:

    էդ մարդու բաց բանալին, և ամենակարևորը այդ մարդու գաղտնի բանալիով ստացված թվային ստորագրություն։
    Սա ևս կասկածելի պնդում է: Հավաստագրի տիրոջ թվային ստորագրությունը, անշուշտ, մտնում է հավաստագրի հայցի (CSR, certificate signing request) մեջ, սակայն վերջնական հավաստագրի մեջ չի մտնում (տես RFC5820, http://www.ietf.org/rfc/rfc5280.txt, բաժին 4.1, Basic certificate fields):

    Հիմա "ԿԱՐԵՆՉԻԿ" ՍՊԸ-ի տնօրեմնը ինձ նամակա ուղարկել(կարևոր չի ինչ բովանդակությամբ),որի մեջ նա պարտադիր նշում է հավաստագրող հաստատության բաց բանալին,և իր բաց բանալին։

    Որպեսզի ես հավատամ որ նամակ ստացել եմ ճիշտ մարդուց, ես դիմում եմ էդ հաստատությանը ու նշում "ԿԱՐԵՆՉԻԿ" ՍՊԸ-ի տնօրենի մաց բանալին, ու հաստատությունն էլ ինձ ասոում է որ այդ բաց բանալու տերը հենց "ԿԱՐԵՆՉԻԿ" ՍՊԸ-ի տօրեննա։
    Ինչպե՞ս եք «դիմում հաստատությանը»: Սա դառավ բյուրոկրատիա: Ոչ մի տեղ դիմել անհրաժեշտ չէ. մեյլ-կլիենտը, օրինակ՝ outlook կամ thunderbird (կամ նույնիսկ ծածկագրական փաթեթները, օրինակ՝ openssl), կատարում է բոլոր անհրաժեշտ ստուգումները և հայտնում՝ արդյուք դրանց արդյունքը դրական է, թե ոչ: Եթե դրական է, կարելի է համարել, որ ուղարկողի անձի ինքնությունը հաստատված է: Ստուգումների ընթացքում օգտագործվում է ուղակողի հավաստագիր - ՀԿ հավաստագիր (եթե կան ենթաՀԿ-ներ, ապա դրանց հավաստագրերը ևս) շղթան. ստուգման ալգորիթմը նկարագրված է RFC5280-ում, բաժին 6. Certification Path Validation:

  6. #21
    Սկսնակ անդամ davzion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2008
    Հասցե
    ՀՀ, ք. Չարենցավան
    Տարիք
    40
    Գրառումներ
    53
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում aerosmith-ի խոսքերից Նայել գրառումը
    ամենահարմար թեման սա էր։
    Ուզում եմ հարցնեմ, Հայաստանում կան հավաստագրող հաստատություններ՞
    Էլեկտրոնային ստորագրության մասին օրենքով միայն հավաստագրված ընկերությունները կարան հավաստագրված հավաստագիր գեներացնեն
    Իսկ եթե լուրջ` նրանց գեներացրած սերտիֆիկատները քեզ երևի միայն լեգալ էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար պետք կգան, իսկ եթե դրա կարիքը չկա ու ուղղակի ուզում ես անվտանգ ինֆորմացիայի փոխանակում կազմակերպես, միգուցե սերտիֆիկատներ գեներացնող ծրագիր էլ գտնես ինետում:
    - Աշխարհը լի է խնդիրներով, որոնք լուծման կարիք ունեն - Պետք չէ, որ նույն խնդիրը մի քանի անգամ լուծվի - Պարապությունը կամ ինքնամոռաց աշխատանքը չարիք են - Գլխավորը ազատությունն է - Հարաբերությունը մրցակցություն չէ -

  7. #22
    Սկսնակ անդամ davzion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2008
    Հասցե
    ՀՀ, ք. Չարենցավան
    Տարիք
    40
    Գրառումներ
    53
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինստիտուտում մեզ սովորեցնում էին կրիպտավորման Շենոնի (կարծեմ այդպես էր կոչվում) մեթոդը: Սկզբունքը շատ պարզ է:
    Նախ որոշում ենք, թե ինչ այբուբեն պիտի կոդավորեն ինչ այբուբենով: Դիցուք հայերենի այբուբենը (մեծատառ+փոքրատառ) և թվերի նիշերը, բացատը(spase) և մի քանի կետադրական նշաններ ",:.՞`-" = 39+39+10+1+6=96 նիշ: ուզում ենք կոդավորել 0-9 նիշերով` այսինքն` 10 նիշանոց այբուբենով:
    Դրա համար գծում ենք ծառ: Ցանկալի է, որ ծառը ունենա բարդ կառուցվածք, ու սիմետրիկ չլինի: Ծառի ամեն մակարդակում կարող են լինել մինչև 10 տերև (վերջնական կետ է) կամ ճյուղ (անցում հաջորդ մակարդակի տերևներին և ճյուղերին): Բոլոր մակարդակների ճյուղերը և տերևները համարակալում ենք 0-ից 9: Իսկ հետո` երբ մենք կունենանք 96 տերև, կրիպտավորվող այբուբենի նիշերը խառը տեղավորում ենք այդ տերևների վրա: Արդյունքում` կրիպտավորվող այբուբենի տառի կոդը` ծառի արմատից մինչև տվյալ տառը հասնելու միակ ճանապարհի ճյուղերի և տերևների համարների հերթականությունն է:

    P.S. խակերական խնդիրներ լուծել սիրողների համար.
    Եկեք փնտրենք կրիպտավորման այս ալգորիթմը դեկրիպտավորելու եղանակ: Եթե ինչ որ մեկը արդեն գիտի, թող գրի մեյլիս:
    Վերջին խմբագրող՝ davzion: 01.10.2010, 23:20:
    - Աշխարհը լի է խնդիրներով, որոնք լուծման կարիք ունեն - Պետք չէ, որ նույն խնդիրը մի քանի անգամ լուծվի - Պարապությունը կամ ինքնամոռաց աշխատանքը չարիք են - Գլխավորը ազատությունն է - Հարաբերությունը մրցակցություն չէ -

  8. #23
    Մշտական անդամ s_hrayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.02.2010
    Հասցե
    Ավան
    Գրառումներ
    163
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կա մեկը ակումբում որ միամիտ զբաղվա՞ծ լինի JPG կամ PDF-ում թաքնագրությամբ.......
    Любовь – это такая дуэль, после которой шрамы остаются не на лице, а в сердце.

  9. #24
    Սկսնակ անդամ davzion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2008
    Հասցե
    ՀՀ, ք. Չարենցավան
    Տարիք
    40
    Գրառումներ
    53
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում s_hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
    Կա մեկը ակումբում որ միամիտ զբաղվա՞ծ լինի JPG կամ PDF-ում թաքնագրությամբ.......
    Որքանով տեղյակ եմ գրաֆիկական ֆայլերում թաքնագրման եղանակներից, կոդավորումը կատարվում է` հաշվի առնելով այն փաստը, որ եթե մեկ փիքսելը նկարագրող գույների (R-կարմիր, G-կանաչ B-կապույտ) թվային արժեքնեը 1-ից 2 միավորով փոփոխվի, աչքի համար այն այդքան նկատելի չի լինի: Ըստ դրա կարող ես, օրինակ, գույների զույգ արժեքները կոդավորել որպես "0", իսկ կենտ արժեքները` "1":
    - Աշխարհը լի է խնդիրներով, որոնք լուծման կարիք ունեն - Պետք չէ, որ նույն խնդիրը մի քանի անգամ լուծվի - Պարապությունը կամ ինքնամոռաց աշխատանքը չարիք են - Գլխավորը ազատությունն է - Հարաբերությունը մրցակցություն չէ -

  10. #25
    Մշտական անդամ s_hrayr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.02.2010
    Հասցե
    Ավան
    Գրառումներ
    163
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այ էտ քո իմացածը տվյալ դեպքում ոչ մի օգուտ չունի քանի որ ոչ JPG ոչ էլ առավել ևս PDF-ն RGB-ով, իսկ էտ քո ասածը ամենահասարակ թաքնագրման միջոցնա
    Любовь – это такая дуэль, после которой шрамы остаются не на лице, а в сердце.

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •