Մեկ տարում համաշխարհային ինտերնետ տրաֆիկն աճել է 62%-ով


Այս տարի համաշխարհային ինտերնետ տրաֆիկն աճել է շուրջ 62%-ով: TeleGeography ընկերության հետազոտության արդյունքների համաձայն` այս տարի նախորդ տարվա համեմատությամբ, երբ գրանցվել էր 74% աճ, ամբողջ աշխարհում գրանցվել է ցանցային հեռահաղորդակցության ոլորտում աճի տեմպերի անկում, սակայն, այնուամենայնիվ, հիմնական միտումները պահպանվել են: Առավել մեծ ակտիվություն գրանցվել է Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև հարավարևելյան Ասիայում և Հնդկաստանում: Ինտերնետ տրաֆիկի շուրջ 100%-անոց աճ է գրանցվել Մերձավոր Արևելքում: Ինչ վերաբերում է ինտերնետի առավել հասանելի տարածաշրջաններին, ապա այստեղ պահպանվել է նախորդ տարիների կայուն աճի տեմպերը: Մասնավորապես, Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում գրանցվել է ինտերնետ տրաֆիկի աճ` 50%-ի սահմաններում:

TeleGeography ընկերության հրապարակած զեկույցի համաձայն` վերջին տարիներին ինտերնետ պրովայդերներն ամբողջ աշխարհում պարտադրված են ներդնել մեծ քանակի հասնող նոր սարքավորումներ և համակարգեր, որպեսզի կարողանան պայքարել ինտերնետ տրաֆիկի աճի նման տեմպերի հետ: Միևնույն ժամանակ, ըստ զեկույցի հեղինակների, այսօր դեռևս զգալի է ինտերնետ-տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից զարգացող և զարգացած երկրների միջև առկա զգալի տարբերությունը: Որպես օրինակ նշվում է, որ միայն Ավստրիայում, որտեղ երկրի բնակչությունը կազմում է շուրջ 8 մլրդ մարդ, ինտերնետ-օգտագործողների ընդհանուր թվաքանակը գերազանցում է Աֆրիկայի` ինտերնետ մուտք ունեցող բնակիչների թվաքանակը:

Նշենք նաև, որ անգամ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ինտերնետ-տրաֆիկի` վերջին տարիներին գրանցած աճի տեմպերը չեն դրսևորել նվազման միտում: Եվ այս պայմաններում, շատ վերլուծաբաններ կանխատեսում են, որ առաջիկա տարիներին տրաֆիկի շարունակական աճի պայմաններում ինտերնետի այժմյան ենթակառուցվածքային հնարավորությունները կսպառվեն, և կպահաջվի նոր մոտեցում:

http://www.armtech.am/%D5%B4%D5%A5%D...-%D5%BF%D6%80/