Լավն էր, բայց ոնց որ դաշտը փոքր ա՞, այսինքն կարողա խորացված մի թեթև աջ կամ ձախ անես ու չստացվի
Լավն էր, բայց ոնց որ դաշտը փոքր ա՞, այսինքն կարողա խորացված մի թեթև աջ կամ ձախ անես ու չստացվի
Acer-ի երկու «թաչսքրիններով» նոթբուկը
Acer ընկերությունն արդեն պատվերներ է ընդունում Iconia-6120 Touchbook նորարարական դիզայնով նոթբուկի համար: 2.8 կիլոգրամ կշռող այս նոթբուկը զինված է 14 դյույմ անկյունագծով երկու սենսորային էկրաններով, որոնք դիոդային լուսավորություն ունեն և պաշտպանված են քերվածքներից ու վնասվածքներից Gorilla Glass կոչվող հատուկ ապակիներով:
Նոթբուկն աշխատում է Windows 7 Home Premium ՕՀ-ով և, ի թիվս այլոց, ունի.
- Intel Core i5 պրոցեսոր
- 4 Գբ օպերատիվ հիշողություն
- Intel HD Graphics ինտեգրացված գրաֆիկա
- Մինչև 640 Գբ հիշողություն
- USB 3.0, USB 2.0, HDMI և D-Sub ինտերֆեյսներ
Նոթբուկի զանգավածային վաճառքը սկսվելու է այս տարվա ապրիլին: Նախնական գինը $1200 է:
DIXIcarpe noctem
ՏՏ ոլորտի հայ մենեջերները կվերապատրաստվեն Սթենֆորդի համալսարանում
Հայաստանում մեկնարկում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մենեջերների ամենամյա մրցանակաբաշխությունը: Հաղթողները հնարավորություն կստանան 15-օրյա վերապատրաստման կուրսեր անցնել Սթենֆորդի համալսարանում (Stanford Executive Institute):
Հիշեցնենք, որ նախորդ տարի մեկնարկած մրցույթն այդպես էլ կիսատ մնաց` «Լույս» հիմնադրամը չկարողացավ միջոցներ գտնել ծրագիրը ֆինանսավորելու համար: Այս տարի ֆինանսավորման պարտավորությունն իր վրա է վերցրել ՎիվաՍել-ՄՏՍ ըներությունը` տրամադրելով 19 մլն դրամ; Հաղթող պետք է ճանաչվեն 3 մենեջերներ` այնպիսի ընկերություններից, որտեղ աշխատողների թվաքանակը չի գերազանցում 50-ը:
Փաստորեն` յուրաքանչյուր տեղի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից հատկացվում է 20 հազ. դոլար: Սակայն «Սինոփսիս-Արմենիա»-ի տնօրեն Հ. Մուսայելյանի տեղեկացմամբ` Սթենֆորդի համալսարանը որոշ զեղչ է արել հայ ուսանողների համար, եւ պարտավորվել ամեն տարի առնվազն 3 հոգի ընդունել վերապատրաստման; «Տնօրեն չի նշանակում մարդ, որը կնիք ունի եւ հրամաններ է տալիս»,- ասաց Հ. Մուսայելյանը:
Ծրագրի կարեւորությունն ընդգծում են նաեւ կառավարությունում; Մրցանակաբաշխությունն իրականացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո, իսկ վարչապետի օգնական Վարդան Նիկոյանի խոսքով` ՏՏ ոլորտում ունենք լուրջ ռեսուրսներ, որոնք անարդյունավետ ու սխալ են կառավարվում:
Սթենֆորդի համալսարանում վերապատրաստման ծրագիրը, ըստ վարչապետի օգնականի, այն քայլերից է, որը թույլ կտա բարձրացնել ոլորտի կառավարման որակը:
Նշենք, որ Սթենֆորդի համալսարանը մենեջերների վերապատրաստման ոլորտում աշխարհում ամենահեղինակավոր կրթօջախներից է, որտեղ ուսուցանում են խոշոր եւ հայտնի ընկերությունների մենեջերներ:
Հղում:
IT ոլորտի առաջատար ընկերությունների ֆինանսական հաջողություններն ավելի քան տպավորիչ են
IT ոլորտն անընդմեջ ուշադրության կենտրոնում է: Ամբողջ աշխարհը մեծ հետաքրքրությամբ հետևում և քննարկում է, թե ոլորտի ընկերություններն ինչ նոր արտադրանքով կամ ինչ նոր ծառայությամբ են հանդես գալիս, ինչ նոր փոփոխություններ և զարգացումներ են սպասվում ոլորտում: IT ոլորտի համաշխարհային առաջատար ընկերություններն, այս առումով, մեծ պատասխանատվության են մոտենում հասարակությանն առավել մոտ լինելու հանգամանքին և փորձում իրենց գործունեությունը լուսաբանող ցանկացած տեղեկատվություն հասանելի դարձնել հասարակության լայն շրջանակներին: Այս համատեսքստում կարևորվում է նաև IT ընկերությունների գործունեության ֆինանսական հաշվետվությունները` վաճառքի ծավալների, շահույթի մասին: Եվ այսպես, ամփոփ ներկայացնենք IT ոլորտի առաջատար մի շարք ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները, որոնք զգալի չափով պարզաբանում են ընկերությունների գործունեության արդյունավետությունը և նորարար գաղափարներով ներկայանալու պատրաստվածությունը:
Ամերիկյան ինտերնետային հսկան` Google Inc. ընկերությունը, 2011 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցել է զուտ շահույթի 17.3% աճ: Ընկերության եռամսյակային շահույթը կազմել է 2.3 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ, Google-ի հասույթն աճել է 29%-ով և կազմել 6.54 մլրդ դոլար: Ինչպես պարզաբանել են Google-ի ներկայացուցիչները` հաշվետու ամիսներին ընկերության գրանցած ֆինանսական ցուցանիշների աճն առավելապես պայմանավորված է եղել ընկերության հիմնական բիզնեսի ոլորտում գրանցված դրական միտումներով, ինչպես նաև բջջային տեխնոլոգիաների ոլորտում գործող ստորաբաժանումների արդյունավետ աշխատանքով: Նշենք, որ աշխարհի խոշորագույն որոնման համակարգը ներկայացնող այս ընկերության մասնաբաժինը որոնման համակարգերի համաշխարհային շուկայում գերազանցում է արդեն 70%-ը: Հարկ է նշել, որ Google-ի շարունակական ֆինանսական հաջողությունների ֆոնի վրա որոնման համակարգերի շուկայում իր հաստատուն` երկրորդ տեղն ապահովող Yahoo! ընկերության ֆինանսական ցուցանիշները փոքր-ինչ «անհուսադրող են»: Այսպես, ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` 2011 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 28%-ով և կազմել 223 մլն դոլար, իսկ հասույթն այս նույն ժամանակահատվածում կազմել է 1 մլրդ 214 մլն դոլար` նախորդ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով գրանցված 1 մլրդ 597 մլն դոլարի դիմաց: Yahoo!-ի ներկայացուցիչները, պարզաբանելով ընկերության գրանցած եռամսյակային ֆինանսական ցուցանիշները, նշել են, որ ընկերությանը հաջողվել է հաշվետու եռամսյակում հիմնական ֆինանսական ցուցանիշները սահմանել կանխատեսվող կայուն մակարդակում` շնորհիվ ոլորտի այլ ընկերությունների հետ համագործակցության ընդլայնման: Նշենք նաև, որ ծրագրային ապահովման ոլորտում առաջատար Microsoft Corp. ընկերությունը, որը նույնպես ներկայացված է որոնման համակարգերի շուկայում` իր Bing համակարգով, ապահովել է եռամսյակային զուտ շահույթ` 6 մլրդ 634 մլն դոլար մակարդակում: Հաշվետու ամիսների արդյունքներով ընկերության հասույթը կազմել է շուրջ 20 մլրդ դոլար: Հատկանշական է, որ Bing որոնման համակարգի մասնաբաժինը շուկայում այսօր արդեն զգալի նվազել է և չի գերազանցում 7%-ը:
Ֆինանսական հաջողությունների առումով հետաքրքիր ու գրավիչ է նաև Apple ընկերությունը: Համակարգչային այս «հսկա»-ն, ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում գերակատարել է բոլոր «համեստ» կանխատեսումներն ու սպասումները: Նման զարգացումն, ըստ վերլուծաբանների, առաջին հերթին պայմանավորված է համաշխարհային շուկայում iPhone սմարթֆոնների նկատմամբ պահանջարկի շարունակական աճով: Այսպես, 2011 թվականի առաջին երեք ամիսների արդյունքներով Apple ընկերության զուտ շահույթը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 95%-ով և կազմել 5.99 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ, ընկերության հասույթը հաշվետու եռամսյակում աճել է 83%-ով և կազմել 24.67 մլրդ դոլար: Նշենք նաև, որ 2011 թվականի հունվար-մարտ ամիսներին ամբողջ աշխարհում վաճառվել է 18.5 մլն iPhone սմարթֆոն: Ինչ վերաբերում է iPad պլանշետ-համակարգիչներին, ապա վերջիններիս նույնպես վայելում են մեծ պահանջարկ: Հաշվետու եռամսյակում ընկերությունը վաճառել է 4.7 մլն iPad:
Ինչ վերաբերում է համակարգիչներ արտադրող առաջատար ընկերություններին, ապա ֆինանսական տեսանկյունից վերջիններս նույնպես կայուն են: Այսպես, համակարգչային տեխնիկայի արտադրությամբ համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը` ամերիկյան International Business Machines-ն (IBM) 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցել է զուտ շահույթի աճ` 10.1%-ով (ցուցանիշը կազմել է 2.86 մլրդ դոլար): Այս նույն ժամանակահատվածում կիսահաղորդիչների արտադրությամբ առաջատար Intel Corp. ընկերության զուտ շահույթն աճել է ավելի քան 29%-ով և կազմել 3.2 միլիարդ դոլար: Նշենք նաև, որ այս ոլորտի ևս մեկ առաջատար` Advanced Micro Devices (AMD)-ն 2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ապահովել է զուտ շահույթի աճ` շուրջ 2 անգամ (510 մլն դոլար):
Հղում:
Microsoft-ը գնել է Skype-ը
Այո, Microsoft-ը ի վերջո կուլ տվեց Skype-ին: Գործարքի գինը 8.5 միլիադ դոլար է: Microsoft-ը խոստացել է պահել Skype բրենդը, ինչպես նաև (ինչը շատ ավելի կարևոր է) շարունակել զարգացնել Skype-ը «ոչ մայկրոսոֆթական» պլատֆորմների համար նույնպես: Դե իսկ առաջիկա պլանների մեջ արդեն իսկ ներառված են Skype-ի ինտեգրացումը Xbox-ին, Live-ին, Windows Mobile-ին, ինչպես նաև ամեն տեղ, ուր չի ալարի Microsoft-ը (Lync, Outlook, Messenger, Hotmail, Kinect և այլն):
Արժի նշել, որ սա Microsoft-ի պատմության մեջ ամենամեծ գնումն է:
DIXIcarpe noctem
Moonwalker (10.05.2011), Norton (10.05.2011), Rammstein (10.05.2011), Ապե Ջան (11.05.2011), Կարապետ (10.05.2011)
Ինչ վատ է, չգիտեմ ինչու բայց լավ բան չեմ սպասում…
հմ, fedora 15 stable-ն ա հելել...
I love my life and I celebrate it every day...
Ապե Ջան (27.05.2011)
Արբանյակային կապի միջոցով ինտերնետի ստացումն ապագայի խնդիր է. նախարար
Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ քննարկում են արբանյակային կապի ոլորտում համագործակցության տարբեր ուղղություններ` պաշտպանական, կապի եւ հեռուստատեսության: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:
Նրա խոսքով` միջազգային այլ կառույցների եւ պետությունների հետ եւս աշխատանքներ են տարվում: «Կոնկրետ համաձայնություններ դեռեւս չկան` արբանյակային կապի միջոցով ինտերնետի ստացումը ապագայի խոսք է»,- ասաց Մ. Վարդանյանը: Այն հարցին, թե երբ հստակեցումներ կլինեն, նախարարն ասաց` առաջիկա 3-5 տարիների ընթացքում:
News.am
Հայաստանը .am տիրույթում պետք է անցնի IPv6 արձանագրություններին. փորձագիտական գնահատական
Աշխարհում մեծ արագությամբ ավելանում են այն սարքավորումները, որոնք մուտք ունեն ինտերնետ` համակարգիչները, բջջային հեռախոսները եւ այլն: Այդ սարքերը ինտերնետ մուտք գործելու համար ստանում են համապատասխան IP հասցե: Գործող IPv4 արձանագրության հասցեները շուտով կսպառվեն, սակայն այդ խնդիրը կլուծի նոր IPv6 արձանագրությունը: Այն հնարավորություն է տալիս ավելի շատ հասցեներ տրամադրել. նրա հասցեի երկարությունը 32 բիթի փոխարեն 128 բիթ է: Ներդնելով IPv6 արձանագրությունները` պրովայդերները կշարունակեն աշխատել նաեւ IPv4 արձանագրություններով:
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Ալբերտ Տոնեյանի խոսքով՝ եթե Հայաստանը քայլեր չձեռնարկվի նոր IPv6 հասցեներ ձեռք բերելու ուղղությամբ, ապա մի քանի տարի անց հնարավոր է, որ կանգնենք լուրջ խնդրի առջեւ:
«Եթե մեր քայլերը դանդաղեն, հնարավոր է, որ բազմաթիվ երկրներ ռեզերվացնեն այդ հասցեները, իսկ մենք ուղղակի ստիպված լինենք բավարարվել միայն նրանով, ինչ ունենք»,-NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Տոնեյանը:
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանի խոսքով՝ Հայաստանի գրեթե բոլոր պրովայդերները մասնակիորեն աշխատում են IPv6 արձանագրությամբ: Սակայն IPv6 արձանագրությամբ .am տիրույթում աշխատող կայքերի տրաֆիկը 1 տոկոսից էլ քիչ է։
«Հայաստանյան պրովայդերներից շատերը արդեն անցնում են նոր արձանագրության տրամադրմանը, սակայն ինտերնետային կայքերը իրենք եւս պետք է IPv4-ի զուգահեռ անցնեն նաեւ նոր IPv6 արձանագրությանը, ինչը թույլ կտա հետագայում ուղղակի խնդիրներ չունենալ, հակառակ պարագայում մի շարք սարքավորումներով տվյալ կայքերի դիտումը ուղղակի անհնարին կլինի»,-ասաց Գ. Սաղյանը։
news.am
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ