User Tag List

Էջ 6 10-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 145 հատից

Թեմա: ՏՏ նորություններ

  1. #76
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) ջանքերով ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում գտնվող Սիլիկոնային հովտում (Silicon Valley) կբացվի հայաստանյան ներկայացուցչությունը: «Սա շատ նշանակալից իրադարձություն է, քանի որ այնտեղ են կենտրոնացած էլեկտրոնային և համակարգչային տեխնիկա արտադրող համաշխարհային մեծության ընկերությունները»,- PCNews.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

    ՁԻՀ-ը Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հիմնական խնդիրներով զբաղվող կազմակերպություն է, որը կատարում է Հայաստանի ՏՏ ոլորտի հետազոտություններ, հաշվետվություններ, վերլուծություններ և աջակցում հայկական ՏՏ ձեռնարկություններին:

    Հիմնադրամը հանդիսանում է նաև Digitec Expo-ի համահիմնադիրը և այս տարի ևս կմասնակցի ցուցահանդեսին: Հոկտեմբերի 29-31-ն անցկացվող ցուցահանդեսի շրջանակներում հիմնադրամը կներկայացնի «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել Հայաստանում համակարգիչների օգտագործման մակարդակը` առաջարկելով ծրագրային փաթեթներով համալրված ժամանակակից համակարգիչներ և դրանք գնելու համար վարկավորման արդի լուծումներ:

    Ծրագրի պիլոտային փուլը մեկնարկել է 2009թ. սեպտեմբերի 22-ին, որի շրջանակներում կարելի է համակարգիչներ ձեռք բերել Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Ինչպես տեղեկացրեց ՁԻՀ-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ծրագրի հիմնական փուլը կգործարկվի ս.թ. սեպտեմբերին և հասանելի կդառնա հանրապետության ամբողջ տարածքում:

    Ամսական 10,000 – 20,000 դրամով կտրամադրվեն ամերիկյան Հյուլեթ Պակարդ (HP), հետագայում նաև այլ ընկերությունների արտարդրության համակարգիչներ: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի կողմից կիրառվում է հատուկ ապառիկի սխեմա՝ առանց կանխավճարի և 24 ամիս տևողությամբ:

    Տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով` հիմնադրամը կազմակերպում է կարճաժամկետ ու երկարաժամեկտ դասընթացներ դաշտի մասնագետների և այլ հետաքրքրված անձանց համար: Պարբերաբար անցկացվում է նաև ծրագրերի կառավարման ուսուցում:

    ՁԻՀ-ը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից Համաշխարհային բանկի «Ձեռնարկությունների ինկուբատոր» ծրագրի շրջանակում Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացմանը աջակցելու նպատակով: ՁԻՀ-ի հիմնական նպատակներն են բարձրացնել Հայաստանի ՏՏ ոլորտի ընկերությունների մրցունակությունը միջազգային շուկաներում, հաստատել գործարար կապեր միջազգային ՏՏ ոլորտի խոշոր կազմակերպությունների հետ, տեղական ՏՏ ընկերություններին ծանոթացնել ՏՏ ոլորտի համաշխարհային փորձին և նորագույն զարգացումներին, ինչպես նաև աջակցել արտասահմանյան և տեղական ներդրումների խթանմանը:


    աղբյուր
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  2. #77
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ադրբեջանցի հաքերները կրկին գրոհում են
    Ադրբեջանական հաքերների հարձակման զոհն է դարձել ընդամենը 10 օր առաջ գործարկված www.armenianherald.com կայքը...

  3. #78
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3 նոր հեռախոս Նոկիայից

    Nokia E7

    Չափսերը-123.7 x 62.4 x 13.6 մմ
    Քաշը-176գր.
    Էկրանը-4 դյույմ(360x640), Amoled
    Կամերա-8մպ, ապահովումա 720rp վիդեոտեսագրում:
    ՕՀ-Symbian 3
    Գինը 495 եվրո կամ մոտ 650 USD, իրականում կլինի ավելի շատ, սա Նոկիայի կողմից հայտարարված ցանկալի գներն են:
    Դուրսա գալու 5 գույնով, ունի qwerty ստեղնաշար, կորպուսը ալյումինից: 3G ցանցում ապահովումա մինչև 10.2մբիթ/վ down և 2 մբիթ/վ up: Ունի HDMI ելք:

    Nokia C7

    Չափսերը-117.3 x 56.8 x 10.5 մմ
    Քաշը-130գր.
    Էկրանը-3.5 դյույմ(360x640), Amoled
    Կամերա-8մպ, ապահովումա 720rp վիդեոտեսագրում:
    ՕՀ-Symbian 3
    Գինը 335 եվրո կամ մոտ 450USD

    Nokia C6-01


    Չափսերը-103.8 x 52.5 x 13.9 մմ
    Քաշը-131գր.
    Էկրանը-3.2 դյույմ(360x640), Amoled
    Կամերա-8մպ, ապահովումա 720rp վիդեոտեսագրում:
    ՕՀ-Symbian 3
    Գինը 260 եվրո կամ մոտ 350 USD

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LoK® (15.09.2010), Nnn (29.09.2010), Ungrateful (15.09.2010), Հայկօ (15.09.2010)

  5. #79
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Գրառումներ
    1,587
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մեջներից նորմալը առաջինն ա,ոնց որ

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (15.09.2010), Ապե Ջան (15.09.2010)

  7. #80
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըստ իս՝ Nokia-ն իրեն արդեն էս փուլում սպառել ա. մասնավորապես՝ Symbian-ից հարկավոր ա կա՛մ լրիվ հրաժարվել, կա՛մ դա առավելագույնս մոտեցնել Android-ին կամ iOS4-ին: Իմ դիտարկումներուվ էդ ընկերությունում արդեն կամաց-կամաց սկսում ա էն շրջանը, որ, օրինակ, արդեն մի տարիուկես ա՝ Sony-Ericsson-ում ա:
    DIXI
    carpe noctem

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ungrateful (15.09.2010)

  9. #81
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  10. #82
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ տարում համաշխարհային ինտերնետ տրաֆիկն աճել է 62%-ով


    Այս տարի համաշխարհային ինտերնետ տրաֆիկն աճել է շուրջ 62%-ով: TeleGeography ընկերության հետազոտության արդյունքների համաձայն` այս տարի նախորդ տարվա համեմատությամբ, երբ գրանցվել էր 74% աճ, ամբողջ աշխարհում գրանցվել է ցանցային հեռահաղորդակցության ոլորտում աճի տեմպերի անկում, սակայն, այնուամենայնիվ, հիմնական միտումները պահպանվել են: Առավել մեծ ակտիվություն գրանցվել է Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև հարավարևելյան Ասիայում և Հնդկաստանում: Ինտերնետ տրաֆիկի շուրջ 100%-անոց աճ է գրանցվել Մերձավոր Արևելքում: Ինչ վերաբերում է ինտերնետի առավել հասանելի տարածաշրջաններին, ապա այստեղ պահպանվել է նախորդ տարիների կայուն աճի տեմպերը: Մասնավորապես, Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում գրանցվել է ինտերնետ տրաֆիկի աճ` 50%-ի սահմաններում:

    TeleGeography ընկերության հրապարակած զեկույցի համաձայն` վերջին տարիներին ինտերնետ պրովայդերներն ամբողջ աշխարհում պարտադրված են ներդնել մեծ քանակի հասնող նոր սարքավորումներ և համակարգեր, որպեսզի կարողանան պայքարել ինտերնետ տրաֆիկի աճի նման տեմպերի հետ: Միևնույն ժամանակ, ըստ զեկույցի հեղինակների, այսօր դեռևս զգալի է ինտերնետ-տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից զարգացող և զարգացած երկրների միջև առկա զգալի տարբերությունը: Որպես օրինակ նշվում է, որ միայն Ավստրիայում, որտեղ երկրի բնակչությունը կազմում է շուրջ 8 մլրդ մարդ, ինտերնետ-օգտագործողների ընդհանուր թվաքանակը գերազանցում է Աֆրիկայի` ինտերնետ մուտք ունեցող բնակիչների թվաքանակը:

    Նշենք նաև, որ անգամ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ինտերնետ-տրաֆիկի` վերջին տարիներին գրանցած աճի տեմպերը չեն դրսևորել նվազման միտում: Եվ այս պայմաններում, շատ վերլուծաբաններ կանխատեսում են, որ առաջիկա տարիներին տրաֆիկի շարունակական աճի պայմաններում ինտերնետի այժմյան ենթակառուցվածքային հնարավորությունները կսպառվեն, և կպահաջվի նոր մոտեցում:

    http://www.armtech.am/%D5%B4%D5%A5%D...-%D5%BF%D6%80/

  11. #83
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    2011թ. Ստեփանակերտում կբացվի Instigate ուսումնական կենտրոնը

    PanARMENIAN.Net - Արցախում 2011 թվականին կբացվի Instigate ուսումնական կենտրոնը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Instigate Design ընկերության տնօրեն Արման Պողոսյանը: Ըստ նրա, ընկերությունը Ստեփանակերտում կենտրոն բացելու հայտով դիմել է Արցախի տնտեսական զարգացման նախարարություն և պատասխանի է սպասում:

    «Շուտով մենք կսկսենք հարցազրույցները դասընթացների ապագա մասնակիցների հետ, որոշելու համար բարդության մակարդակն ու դասընթացի տևողությունը»,-ասել է Արման Պողոսյանը: Ընկերությունը մտադիր է ուսումնական կենտրոն բացել նաև Վանաձորում: Պարապմունքները հիմնականում օն-լայն են անցկացվելու:

    Instigate Design-ը 2005թ. ի վեր կրթական ծրագրեր է կազմակերպում տեխնիկական բուհերի ուսանողների համար: Այդ ընթացքում Instigate-ը շուրջ 200 շրջանավարտ է տվել, որոնց 70 տոկոսը աշխատում է տարբեր ընկերություններում:
    Աղբյուր


    Instigate-ը ուսումնական կենտրոն կբացի Արցախում

    Ինստիգեյթ ուսումնական կենտրոնը, որը Ինստիգեյթ ընկերությանը պատկանող ՀԿ է, որոշել է թրեյնինգ կենտրոն բացել Ստեփանակերտում: Նպատակը անհրաժեշտ մակարդակի մասնագետներ պատրաստելն է, որը թույլ կտա հետագայում Ինստիգեյթ ընկերությանը մասնաճյուղ բացել Արցախում: Ուսումնական կենտրոնի ուսանողներն ընտրվելու են ինտերվյուների միջոցով: Այս մասին ArtsakhNews-ին տեղեկացրեց Ինստիգեյթ ՓԲԸ տնօրեն Արման Պողոսյանը:

    Ինստիգեյթը միկրոէլեկտրոնային համակարգերի նախագծման ավտոմատացմամբ զբաղվող ընկերություն է, որի գործունեության հիմնական ոլորտներն են` էլեկտրոնիկայի բնագավառում ավտոմատացված նախագծման համակարգերի, կառավարչական համակարգերի, տվյալների շտեմարանների կառավարման համակարգերի, Unix-նման օպերացիոն համակարգերի, ազդանշանային պրոցեսորների դյուրակիր սարքերի,մ իկրոէլեկտրոնիկայի սարքվածքների նախագծման օպտիմալացման, տեսապատկերների մուտքի/ելքի համար ծրագրային ապահովման մշակումը:

    Ընկերությունը, որ հիմնադրվել է 2005թ. մասնաճյուղ ունի Գյումրիում և վերջերս ուսումնական կենտրոնի մասնաճյուղ է բացել Վանաձորում:
    Աղբյուր


    Ինչ վերաբերում է Վանաձորի մասնաճյուղի մասին հակասական տեղեկություններին, իմ իմացած տվյալներով այն դեռ չի բացվել:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  12. #84
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչպես միաժամանակ չատ անել Facebook-ում, Skype-ում և GTalk-ում




    Պատկերացնո՞ւմ եք, մի օր տեխնոլոգիաներն այնքան զարգանան, որ հնարավոր լինի բազմաթիվ սոցիալական ցանցերի չաթերի (օրինակի facebook-ի կամ MySpace-ի չաթերը) և մեսինջերների (օրինակ ICQ կամ Skype) փոխարեն օգտագործել մեկ գործիք, այն էլ հենց ձեր բրոուզերի մեջ։ Ընդ որում՝ ցանկացած բրոուզերի։ Եթե դուք արդեն մտածել էիք այդ մասին, կամ սկսեցիք մտածել այս տողերը կարդալու ընթացքում, ապա ճիշտ ժամանակն է նման ծառայություններ ստեղծելու համար։ Ինչպե՞ս։ Պարզապես շատ հավատացեք, որ դրանք արդեն կան։ Հավատացի՞ք։ Շնորհավորում ենք՝ ձեր հավատի շնորհիվ դուք հենց նոր ստեղծեցիք ոչ թե մեկ, այլ 3 ծառայություն, որոնք հնարավորություն կտան ցանկացած բրոուզերի պատուհանում չաթ անել Skype-ի, ICQ-ի, GTalk-ի, facebook-ի և բազմաթիվ այլ չաթ-կլիենտների միջոցով։

    1.IM+

    IM+ ծառայությունն հնարավորություն է տալիս զրուցել ձեր ընկերների հետ AOL, Windows Live, facebook, Gtalk, Yahoo!, MySpace, ICQ և Skype կայքերի ու չաթ կլիենտների միջոցով։ Կայք մուտք գործելու համար կարող եք ինչպես գրանցել IM+ հաշիվ, այնպես էլ մուտք գործել վերը նշված կայքերի ձեր ծածկանուններով։ Այնուհետև, էկրանի վերևում գտնվող կոճակի միջոցով ավելացնել մյուս կայքերը և միաժամանակ չատ անել բոլոր ծառայությունների միջոցով։ Ընդ որում հնարավոր է ավելացնել յուրաքանչյուր ծառայության մի քանի հաշիվ (օրինակ մի քանի Skype անուն) և օգտագործել դրանք միաժամանակ։ Իսկ որևէ հաշիվ ժամանակավորապես անջատելու համար բավական է բացել հաշիվների ցուցակը և հանել անջատվող հաշիվի անվան դիմացի ծիտիկը։ IM+-ը նաև հնարավորություն է տալիս ընդհանուր կարգավիճակ դնել բոլոր մեսինջերների համար (Տեղում եմ/Տեղում չեմ, կամ այլ)։

    2. IMO IM

    IMO-ն իր ֆունկցիոնալով գրեթե չի տարբերվում IM+-ից, այն նույնպես հնարավորություն է տալիս միաժամանակ չատ անել վերը նշված ծառայություններում՝ մուտք գործելով կայք այդ ծառայություններից որևէ մեկի ծածկանունով և գաղտնաբառով, սակայն այն ունի 2 առավելություն։ IMO-ն աշխատում է նաև iPhone-ում։ Այն ունի իր սերվերի վրա նկարներ բեռնելու և նկարի հղումը չատով արագ ուղարկելու հնարավորություն (նկարներ պահպանելն այնտեղ իմաստ չունի՝ հարմար է միայն ուղարկելու համար, թեև պահպանելու հնարավորություն կա)։ IMO-ի առավելություններից մեկն էլ նրա փոփոխվող ինտերֆեյսն է, այն հնարավոր է դարձնել ձեր նախընտրելի գույն։

    3.Meebo

    Իսկ նմանօրինակ ծառայություններից լավագույնը, միանշանակ, Meebo-ն է, սակայն այստեղ մենք ունենք մեկ վատ և բազմաթիվ լավ նորություններ: Նախ վատը` այն չունի Skype-ը միացնելու հնարավորություն: Փոխարենը միանում է մի քանի տասնյակ անիմաստ կայքերի, այդ թվում նաև վերը նշված բոլոր կայքերն ու մեսինջերները: Ինչպես և նախորդ ծառայությունները, Meebo-ն նույնպես հնարավորություն է տալիս միանգամից չատ անել բոլոր ծրագրերով, թարմացնել այդ ծրագրերի կարգավիճակները, փոխել ինտերֆեյսը, գտնել նոր կոնտակտներ և այլն: Սակայն այն ավելին է, քան պարզապես չատը:

    http://e-colors.info/2010/08/26/chat...ype-gtalk-icq/

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (16.11.2010)

  14. #85
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Fedora 14 - արդեն հասանելի ա ուռա տավարիշչի, ուռա

    քաշեք`
    http://www.cyberciti.biz/tips/fedora...d-dvd-iso.html

    I love my life and I celebrate it every day...

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ապե Ջան (18.11.2010)

  16. #86
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի խոսքը լինուքսից գնաց ասեմ ` Ubuntu 10.10

  17. #87
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոտ 2 տարուց...

    I love my life and I celebrate it every day...

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (15.12.2010), Freeman (28.01.2011), V!k (15.12.2010)

  19. #88
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայտնի են դարձել iPad 2-ի մանրամասները


    Ցանցում հայտնվել են Apple-ի iPad պլանշետային համակարգչի երկրորդ սերնդի մանրամասները:
    CNet-ի փոխանցմամբ` նոր iPad-ը համալրված կլինի երկմիջուկային պրոցեսորով, որպեսզի կարողա մրցել շուտով շուկա դուրս եկող MotoPad-ի և PlayBook-ի հետ: Սակայն դեռևս պարզ չէ` արդյոք պլանշետը կունենա Nvidia
    Tegra 2 չիպ, թե ոչ: «Apple-ը պատրաստվում է թողարկել երկրորդ սերնդի iPad-ը եկող տարվա մարտին, իսկ 5-րդ iPhone-ը` ամառվա վերջին: iPad-ի գլխավոր նորամուծությունը կլինի 1 ԳՀց հաճախականությամբ ARM Cortex 19 երկմիջուկային պրոցեսորը»,-հայտնել է Roman & Renshaw-ի վերլուծաբան Աշոկ Կումարը: Փորձագետի կարծիքով` Apple-ն ամբողջովին պատրաստ է մեկ եռամսյակի ընթացքում թողարկել 6 մլն պլանշետ: «Այդպիսի տեմպերով Սթիվ Ջոբսի ընկերությունը 2011թ. կգրավի պլանշետային շուկան»,- նշել է Կումարը:

    Իր հերթին ճապոնական MacOtakara տեխնոբլոգը գրում է, որ iPad 2-ի չափսերը կփոքրանան. երկարությունն ու լայնությունը կպակասեն 3մմ-ով, սակայն էկրանի անկյունագիծը կմնա նույնը` 9.7 դյույմ: Ավելին` երկրորդ «խնձորային» պլանշետը կդառնա ավելի բարակ` ետևի մասը կլինի գրեթե այնպիսին, ինչպիսին iPod touch-ինը:

    Ուրիշ կերպ ասած` սև շրջանակով էկրանը կդառնա փոքր, իսկ ահա սարքը չի «ճոճվի», երբ այն դրվի հարթ մակերեսի վրա: MacOtakara-ի փոխանցմամբ` iPad 2-ը համալրվել է նոր բարձրախոսով, որը հավանաբար կավելացվի պլանշետի ետնային կողմի ներքևի հատվածում: Այն պատված կլինի երկաթյա ցանցով և կապահովի ձայնի ավելի մաքուր որակ:

    pcnews.am


    ՀԳ Ոնց որ սերիալ լինի: Չես ուզում առնես/նայես, որովհետև գիտես դեռ շարունակությունա ունենալու:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (28.01.2011), Nnn (11.01.2011)

  21. #89
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    iPhone-ը չի դիմանում ցրտին

    Նորվեգիայի մի բնակչուհու Apple-ի սպասարկման կենտրոնում մերժել են iPhone 4 հեռախոսի անվճար վերանորոգում իրականացնել: Հեռախոսը պայթել էր նրա ավտոմեքենայում ցրտից:

    Պայթյունը տեղի է ունեցել, երբ հեռախոսը միացված է եղել մեքենայի ստերեոհամակարգին: Կնոջ խոսքով, սրահում ջերմաստիճանը եղել է +20 աստիճան:

    Այդուհանդերձ, սպասարկման կենտրոնի աշխատակիցները չեն ընդունել սարքը: Նրանք համարել են, որ նորվեգուհին iPhone-ը միացրել է համակարգին, երբ սրահում եղել է -12 աստիճան:

    Հեռախոսի ուղեցույցում ասվում է, որ սմարթֆոնը չի կարելի օգտագործել 0-ից ցածր եւ +35-ից բարձր ջերմաստիճանում, իսկ պահել կարելի է -20-ից +45 աստիճանում:

    Apple-ի պայթյունի դեպք էլի էր գրանցվել, բայց այդ ժամանակ պատճառը եղել է ոչ թե ցուրտը, այլ մարդկոցը, մարդկոցի հետևւանքով պայթյունի ևս մեկ դեպք էր գրանցվել 2009թ. երբ պայթյունի հետևւանքով տուժել էր Ֆրանսիացի մի պատանի, եվս մեկ դեպ գրանցվել էր 26 տարեկան սուպերմարկետի անվտանգության աշխատակցի հետ:
    http://itarmenia.net/apple-refuses-f...epair/?lang=am

  22. #90
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայերեն spell-chek FireFox-ի համար

    https://addons.mozilla.org/en-US/fir...ecker-diction/

Էջ 6 10-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. www.ITArmenia.NET ՏՏ նորություններ
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Վեբ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 18.06.2011, 14:55
  2. Մշակութային նորություններ
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 20
    Վերջինը: 15.12.2010, 14:30
  3. Տելեկոմ նորություններ
    Հեղինակ՝ Sunun, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 05.12.2008, 14:07
  4. Նորություններ
    Հեղինակ՝ AMD, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 14.11.2007, 15:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •