User Tag List

Էջ 5 10-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 145 հատից

Թեմա: ՏՏ նորություններ

  1. #61
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,871
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում tikopx-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուսաստանը կունենա իր սեփական OC համակարգը 2011 թվականին
    Աղբյուր
    Մի քանի ամիս առաջ մի OS էս սարքում էր մի 16 տարեկան տղա, այսինքն վերցրել էր Ուբունտուն, փոխել Լոգոն ու մի քանի string, ու «ստեղծել ռուսական օպերացիոն համակարգ»:
    Աղբյուր - http://www.lifenews.ru/news/26329

    Կառավարությունը չէր կարող փողը գրպանելու հերթական գաղափարը աչքաթող անել:
    Ինպես մեկնաբանում է Ալեքս Էքսլերը - http://exler.ru/blog/item/8275/

    А у этих дядей все сто процентов получится. Возьмут несколько миллиардов, воткнут рассейскаго трикалору в ту же Ubuntu (или любую другую сборку), вынесут под благосклонный взгляд iПрезидента, СМИ отрапортуют народу о создании Новой Русской Операционной - все довольны!
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. #62
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,335
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Intel-ը 7.68 միլիարդ դոլարով գնում է անտիվիրուսներ արտադրող ընկերությանը

    Այսօր McAfee-ի սայթում մի հայտարարություն է հայտնվել, ըստ որի`ընկերությունը վաճառվելու է Intel կորպորացիային: Intel-ը McAfee-ի յուրաքանչյուր բաժնետոմսի համար կվճարի 48 դոլար. այդպիսով՝ ընդհանուր գինը կհասնի 7.68 միլիարդ ԱՄՆ դոլարի: Ձուլումից հետո McAfee-ն կշարունակի գործել Intel կորպորացիայի Software and Services Group-ում՝ որպես դուստր-ձեռնակություն: Կողմերը պնդում են, որ «ձուլումը թույլ կտա միավորել պաշտպանության ապարատային և ծրագրային միջոցները»:

    McAfee-ն հիմնվել է 1987 թվին: Այժմ այս ընկերությունն ունի 6100 աշխատակից: McAfee-ի անցած տարվա շահույթը եղել է մոտ երկու միլիարդ դոլար:
    DIXI
    carpe noctem

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ապե Ջան (19.08.2010)

  4. #63
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    40
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսնես հիմա McAffee ովա օգտագործում...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (20.08.2010), Rammstein (25.08.2010), VisTolog (19.08.2010)

  6. #64
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մի քանի ամիս առաջ օգտագործում էի, կոմպս իրանով էի առել, հետո փող ուզեց, ասի ներող, կրիզիս ա )
    Երևի դրա դարդից ցախվեցին: Բայց ոնց-որ վատիկը չէր, թեթև էր աշխատում, ձեռի հետ էլ վիռուս միռուս էր բռնում մեկ-մեկ

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (20.08.2010), Արամ (21.08.2010)

  8. #65
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,266
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մի քանի ամիս առաջ օգտագործում էի, կոմպս իրանով էի առել, հետո փող ուզեց, ասի ներող, կրիզիս ա )
    Երևի դրա դարդից ցախվեցին: Բայց ոնց-որ վատիկը չէր, թեթև էր աշխատում, ձեռի հետ էլ վիռուս միռուս էր բռնում մեկ-մեկ
    Մի քանի տարի առաջ էի օգտագործում:
    Չէր բռնում:


  9. #66
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Պոլիս
    Տարիք
    26
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախանցյալ տարի ես էլ էի օգտագործում: Դե իրա համար խաղալիք էր, սուսուփուս աշխատում էր, յա կար յա չէ: Բայց մի անգամ ֆլեշից մոտս էպիդեմյա էր սկսել, լավ ա շուտ ջոգեցի ձեռով ջնջեցի: Հետո անցա կասպերի, կարճ ասած McAffee-ն Avira-յոտ էր

  10. #67
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    31
    Գրառումներ
    3,144
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իմ մոտ էլ էր լեպտոպը առնելուց McAffee, հետո փոխեցի

    հիմա Avira ա, ոչ ձենն ա հելնում ոչ էլ, ֆլեշկիս վրեն չորսհարյուր վիրուս թե եսիմ ինչ /մի խոսքով վարակվաց ֆայլ/ կար, Aviraիս վեջը չի, ինքը իրա համար խախանդ լռված ա
    Եվրոպական անբարոյական բարքերի վաստակավար լոբբիստ

  11. #68
    Պատվավոր անդամ aerosmith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2007
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,776
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել է նոր` 3FF միկրո-SIM քարտերի վաճառքի մասին, որոնք օգտագործվում են տվյալների փոխանցման սարքերի և բջջային հեռախոսների որոշ մոդելների համար:
    Ի տարբերություն ավանդական` 15x25 չափերով SIM քարտերի, որոնք օգտագործվում են շուկայում առկա գրեթե բոլոր բջջային հեռախոսներում և մոդեմներում, նոր` 3FF միկրո-SIM քարտերը` նախատեսված տվյալների փոխանցման սարքերի և բջջային հեռախոսների որոշ մոդելների համար, ունեն երկու անգամ փոքր` 12x15 չափեր:
    աղբյուր՝ http://pcnews.am/news/armenia/992-viva.html

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (24.08.2010)

  13. #69
    Պատվավոր անդամ AMzone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    30
    Գրառումներ
    1,952
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հետաքրքիր և զվարճալի.

  14. #70
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) տասը տարով երկարացրել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի շարժական ռադիոկապի ցանցի օգտագործման ժամկետը:

    «Շարժական ռադիոկապի ցանցի օգտագործման ժամկետի երկարացման հայտը հանձնաժողովին ներկայացվել է սահմանված կարգով, և քննարկումից հետո որոշում է ընդունվել այդ հայտը բավարարելու մասին», - ասել է ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

    Ինչպես տեղեկացրել է հարցով զեկուցող՝ ՀԾԿՀ խորհրդական Գևորգ Գևորգյանը, ատոմակայանի կողմից 155,125 Մեգահերց, 155,850 Մեգահերց, 160,850 Մեգահերց, 164,850 Մեգահերց հզորության ռադիոհաճախականությունների օգտագործման իրավունքը ուժի մեջ է մտնում 2010 թ.-ի սեպտեմբերի 2-ից:

    Միաժամանակ նա նշել է, որ ընդունված որոշումը չի տարածվում Զովաշեն-Խաչիկ հատվածի վրա, քանի որ նրա օգտագործման իրավունքը տրվել է մրցութային հիմունքներով:

    Զեկուցողի խոսքերով՝ նշված հատվածում շարժական ռադիոկապի ցանցի օգտագործման թույլտվությունը որոշվել է երկարացնել մեկ տարով: Ինչպես նշել է Գևորգյանը, ժամկետը երկարացնելու համար տարվա ընթացքում հարկավոր է ՀԾԿՀ հայտ ներկայացնել:

    Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։ ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի սեփականատերը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան է։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը:-0-
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  15. #71
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    արդեն իրականությունա CANON -120 մեգապիքսել:Այն կնկարի վիդեո 1080p և 9,5 կես կադր վայրկյանում:Անհավատալի է, բայց այն կներկայացվի շուտով,մատրիցան արդեն պատրաստ է:
    աղբյուրը ` այստեղ
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  16. #72
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    60
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում aerosmith-ի խոսքերից Նայել գրառումը
    ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել է նոր` 3FF միկրո-SIM քարտերի վաճառքի մասին, որոնք օգտագործվում են տվյալների փոխանցման սարքերի և բջջային հեռախոսների որոշ մոդելների համար:
    Ի տարբերություն ավանդական` 15x25 չափերով SIM քարտերի, որոնք օգտագործվում են շուկայում առկա գրեթե բոլոր բջջային հեռախոսներում և մոդեմներում, նոր` 3FF միկրո-SIM քարտերը` նախատեսված տվյալների փոխանցման սարքերի և բջջային հեռախոսների որոշ մոդելների համար, ունեն երկու անգամ փոքր` 12x15 չափեր:
    աղբյուր՝ http://pcnews.am/news/armenia/992-viva.html
    Չգիտեմ ու՞մ հարկավոր կլինի,ամեն դեպքում առանց խոսքի թե ինչպես mini-SIM(15x25)-ը դարձնել micro-SIM(12x15 )..


    Վերջին խմբագրող՝ Hda: 25.08.2010, 18:21:
    Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
    Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    tikopx (25.08.2010)

  18. #73
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    օդնօկլասնիկը արդեն որպես FACEBOOK` մանրամասները ստեղ ` ահա, sharing արեք այն ինչ fACEBOOK ում :
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  19. #74
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    40
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայաստանի ՏՏ ոլորտը բավականաչափ արտադրողականություն չունի


    Կրթական եւ վերապատրաստման համակարգի անարդյունավետության պատճառով Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը ցածր է։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մրցունակության մասնավոր հատված Հայաստանում» (CAPS) ՏՏ կլաստերի համակարգող Արմեն Աբրահամյանը NEWS.am- Ինովացիային տեղեկացրեց, որ ընդհանրապես ՏՏ միջին հիմնարկը համարվում է լավ, եթե մի աշխատողը տարեկան 50 հազար դոլար շրջանառություն է ապահովում, այնինչ Հայաստանում այդ թիվը կազմում է 5-6 հազ. դոլար։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի ՏՏ ոլորտում ներկայում կա 22 հազ. աշխատող, որոնք ապահովում են 110 մլն դոլարի շրջանառություն։ Սա նշանակում է, որ մեզ մոտ շատ լուրջ խնդիր կա առաջին հերթին մենեջմենթի առումով։ Ըստ Ա. Աբրահամյանի՝ միայն արտադրողականության բարձրացման հաշվին ՏՏ ոլորտի շրջանառությունը 110 մլն դոլարից կարելի է հասցնել 170-180 մլն դոլարի: «Թայվանի լուրջ ընկերություններում եթե D- link աշխատողի վրա 500 հազ. դոլարից պակաս շրջանառություն է ընկնում, ուրեմն մենեջմենթը համարվում է վատը։ Համեմատության համար՝ «Մայքրոսոֆթում» 1 աշխատողի տարեկան շրջանառությունը 1 մլն դոլար է»,- ասաց Ա. Աբրահամյանը:

    Նրա խոսքով՝ ցածր արտադրողականությունը վնասում է նաեւ ներդրումային գրավչությանը, որովհետեւ անգամ աութսորսինգի դեպքում 50-60 հազ. դոլարից պակաս արտադրողականությունը զգալիորեն թանկացնում է աշխատուժը։ Առայժմ հայ ծրագրավորողների աշխատանքը համարվում է որակյալ, սակայն, ըստ Աբրահամյանի, եթե չկարողանանք լուծել արդյունավետության հարցերը, ապա ապագայում չենք ունենա մրցունակ ընկերություններ:
    Մարդու տրաքելը գալիսա, որ տեղից վեր կացողը սկսումա ՏՏ ոլորտից խոսել: Տեղյակա, տեղյակ չի, ընդհանրապես գաղափար ունի, չունի.... կարևորն էնա որ մոդայիկ բաներից խոսի: Չնայած էս դեպքում ավելի շատ մենեջմենթի թրեյնինգներ կպցնելու ու փող պոկելու հոտա գալիս: Նախ մեզ մոտ հիմնականում արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր են ու քիչ կան մաքուր հայաստանյան ՏՏ ձեռնարկություններ (եթե ընդհանրապես կան): Իսկ դրսի ընկերությունները իրենց փողի ղադրը լավ էլ գիտեն ու մենեջմենթից լաավ էլ տեղյակ են: Թե էդ 110 մլն-ը որտեղիցա հնարել չգիտեմ, որովհետև խիստ կասկածում եմ, որ արտասահմանյան ընկերությունը պետքա իրենց կամ որևէ մեկին հաշիվ տա թե իր որ մասնաճյուղն ինչքանա փող աշխատել: Շատ դեպքերում սկի ֆիրմայի ներոսում չգիտեն թե կոնկրետ որ մասնաճյուղն ինչքան փողա աշխատում, որովհետև հիմնականում կոլեկտիվ աշխատանքի շնորհիվա արտադրանք ստեղծվում, ու չես կարող ասել թե դրանից որ մասը որիննա : Իսկ մարկետինգային տվյալները ոչ ոքի հասանելի չեն:
    Իսկ ընդհանրապես, մոտավոր հաշվարկներով, Հայաստանում փոխհատուցման գործակիցը բավական բարձր է, մոտ 3 անգամ, ուղղակի բացարձակ արժեքով է դեռ զիջում մնացած աշխարհին, որովհետև հիմնական փողերն այնտեղ են ու նույնիսկ 50% եկամտաբերությունը ապահովում է շատ ավելի փող, քան Հայաստանում ներդրվածի եռապատիկը: Սրանից ելնելով, որ հաշվում ենք էն վերը նշված 5000-ը, ստացվում է, որ հայ ճարտարագետի վրա ծախսվում է տարեկան մոտ $1500-$2000 ինչը ծիծաղալուա, որովհետև դա ամենավատ դեպքում 2 ամսվա աշխատավարձա:
    Վերջին խմբագրող՝ ministr: 30.08.2010, 19:20:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (30.08.2010)

  21. #75
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,257
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր Samsung Galaxy Tab

    Ինչպես Ipad-ը ունի 1գհց պրոցեսոր, էկրանը 9.7-ի փոխարեն 7 դյույմ(190,09 x 120,45 x 11,98) է: Որպես օպերացիոն համակարգ ընտրված է Android 2.2 մինչև 3 թարմացվելու հնարավորությամբ: Շնորհիվ կոմպակտ չափսերի (190,09 x 120,45 x 11,98) կշռում է ընդամենը 380 գրամ, ի տարբերություն Ipad-ի, որը կշռում է 600 գրամից ավելի: Ունի տեղդրված 3G մոդուլ, 2 փոտոխցիկ՝ մեկը նկարելու 3.2, մյուսը վիդեո զանգերի համար: Եվս մեկ կարևոր հանգամանք սարքից անմիջապես հնարավոր է զանգեր կատարել: Վաճառքի սկիզբը հոկտեմբերից:

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    matlev (02.09.2010), Rammstein (10.09.2010), tikopx (02.09.2010), Հայկօ (02.09.2010), Պոզիտրոն (03.09.2010)

Էջ 5 10-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. www.ITArmenia.NET ՏՏ նորություններ
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Վեբ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 18.06.2011, 14:55
  2. Մշակութային նորություններ
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 20
    Վերջինը: 15.12.2010, 14:30
  3. Տելեկոմ նորություններ
    Հեղինակ՝ Sunun, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 05.12.2008, 14:07
  4. Նորություններ
    Հեղինակ՝ AMD, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 14.11.2007, 15:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •