Խնդրում եմ իմացողները բացատրեն, թե «քուանշելը» ո՞րն է: Առանց այդ բառը հասկանալու՝ «Օտարալեզու դպրոցներ Հայստանում» թեմայի 32- րդ էջում կարդացածս համարյա լրիվ իմաստազրկվում է: Օգնեցե՜ք...
Խնդրում եմ իմացողները բացատրեն, թե «քուանշելը» ո՞րն է: Առանց այդ բառը հասկանալու՝ «Օտարալեզու դպրոցներ Հայստանում» թեմայի 32- րդ էջում կարդացածս համարյա լրիվ իմաստազրկվում է: Օգնեցե՜ք...
Չհավատալ, կասկածել, թերահավատությամբ վերաբերվել: Բառը գալիս է Բլոտ թղթախաղից, ծագումնաբանությանը ծանոթ չեմ:
Արևածագ (27.05.2010)
Արևածագ (27.05.2010)
Արևածագ (27.05.2010)
Բա երեսունհինգ էջ կոկորդ պատռողները, որ անձնազոհաբար պայքարում են ռուսախոսության, ու ցանկացած այլալաեզու դպրոցների դեմ՝« հանուն հայերենի անաղարտ պահպանության», ինչու՞ են այդքան հաճույքով գրում, կրկնում, մեջբերում այդ թուրքերեն բառը:
Գրիբոեդովի հերոսն այստեղ կասեր.
Карету мне, карету!
մի քիչ չատ չեղավ իրանց համար:
հնարավոր ծագումը,Նորմանդերեն coincer-ն է,հակադրվել
Բլոտում օգտագործվում է coincher - քուանշե ֆրանսերեն տարբերակը:Երբ կասկածում ես որ հակառակորդը կհավաքի հայտարարված միավորները--ասում ես « Je coinche. », կամ « Coinché. » քուանշում եմ կամ քուանշված է: Սրան էլ կարելի է իր հերթին քուանշել հայտարարելով surcoinche, սյուղքուանշ-հայրենում բլոտի մեջ ասում ենք սրի կամ սրած :Սրել բառի հետ ամենևին կապ չունի:Միավորներն էլ համապասխանաբար կրկնապատկվում և քառապատկվում են ի օգուտ խոսքի տերը եղածի…
Առիթը որ եղավ ասեմ--բավականին հայականացված ու դրանից բխող բավականին պարզեցված ու պրիմիտիվ տարբերակ ենք օգտագործում:Իրականում բավականին ճոխ խաղ է… օրինակ միայն հայերի մոտ (կարելի էր նաև էտ թեմայում գրել ) Մեկանոցը,նույն ինքը ԱՍը կամ ՏՈՒԶԸ կարող է հաչվվել 19 միավոր, նման բան ոչ մի խաղաթղթում չեք գտնի: 1 կամ 11 միավոր ընդհանուր առմամբ.. Այս հանգամանքն էլ գալիս է խաղի օրենքների պարզեցումից....
հետաքրքրվող լինի դիմեք կբացատրեմ, թե չէ չատ կերկկարի գրառումս...
հ.գ.
sur օգտագործվում է որպես վերա նախածանց
սյուղքուանչէլ-վերաքուանչել
Վերջին խմբագրող՝ Hda: 27.05.2010, 16:41:
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
davidus (27.05.2010), Gayl (29.05.2010), Hayazn (27.05.2010), Moonwalker (04.10.2010), Norton (28.05.2010), Rammstein (29.05.2010), Tig (27.05.2010), Yevuk (27.05.2010), zanazan (28.05.2010), _Հրաչ_ (27.05.2010), Արևածագ (27.05.2010), Հայկօ (28.05.2010), Ձայնալար (27.05.2010), Շինարար (27.05.2010), Ջուզեպե Բալզամո (28.05.2010)
«Զվարճալի վրիպակներ» թեմայում տեսել էի այս բառն ու մտքովս անցել էր... երևի հայհոյանք է:
Բայց երբ «Օտարալեզու դպրոցներ...»- ում հանդիպեց, զգացի, որ ժամանակակից հայերենի իմացությունս երկու ոտքով կաղում է: Թղթախաղից էլ բավական հեռու եմ: Շնորհակալ եմ բոլոր արձագանքների համար:
համարժեք չատ կա,բայց սա երևի եզակի դեպքերից է կոնկրետ հայերեն բառ չեմ գտնում: Համարժեքով մի քիչ համն ու հոտը տեղը չի լինում...
հ.գ.
համ ու հոտով,համ էլ իմաստով բլոտում ինչու ոչ նաև կենցաղում լավ ստացվում է
coinche - չես կարա
surcoinche--կարամ
Արեւածագ ջան, այսպես փորձիր..........
Վերջին խմբագրող՝ Hda: 27.05.2010, 17:17:
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Ռուզաննա ջան, ասում խոսում ենք, ու խոսակցական ձևով էլ գրում ենք… Իսկ խոսակցականի մեջ լիքը տենց թերություններ ունենք, որոնք էլ գալիս են ժամանակին օտարաֆիկացվելուց: Բայց չեմ կարծում, թե դա խոսքի նյութի արժեքը գցումա, ուղակի էսօր պիտի պայքարենք նրա համար, որ վաղը այ սենց օտարաբանությունների վերաբերյալ թեմա բացելու առիթ չունենանք:
Համ էլ տվյալ պահին քուանշել բառը ավելի շատ էմոցիա է հաղորդել տվյալ գրառմանը, քան թե ասենք եթե գրվեր՝ «կասկածում է» նենց որ թեթև տար…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Արևածագ (27.05.2010)
Tig (27.05.2010)
երևի պիտի նչեի,որ նույնիսկ ֆրանսերենում օգտագործվում է զուտ բլոտի տերմին ու դրանից եկած կենցաղային խոսակցության մեջ,իսկ տերմինը թարգմանել դա աբսուրդ է,պարզապես պետք է ունենալ հայերեն տերմինը:Այնպես որ բոլոր նչվածները կարող են համարվել լավ կլոններ,իմաստի բացահայտում...Հայերենում այդ տերմինը չկա պարզապես..
Ասենք հարսանիքում որ գոռում ենք համբույր-համբույր-համբույր, դա ոչ մի կապ չունի
դառն է-դառն է-դառն է կամ կծու- կծու- կծու-ի հետ,բայց ամենից ճիչտ է բնորոչում այդ ռուսական ժողավրդական տերմինը.......
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Իմ կարծիքով, հայկական հարսանիքներում հնչող «համբույր»- ով մենք ռուսներից սովորությունն ենք փոխառել՝ ոչ թե «горько» բառը: Իրենց մոտ այդ «դառը» հուշում է այն մասին, որ հարաբերությունները մի քիչ «դառնացել» են ու շտապ պիտի «քաղցրացվեն» համբույրով: Մերոնք ավելի կարճ ճանապարհով են գնում՝ միանգամից «համբույր» պահանջելով:
Հետաքրքիր է նաև, հայերենում այդ «քուանշելն» ինչպե՞ս է արտասանվում. քուանը'շե'լ , թե՞ քուանշե'լ...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ