Վերջերս մամայիս դարակն էի փորփրում, գտա ահագին ամսագրեր, տետրեր, խորհուրդներ աղջիկներին, կանանց: Որոշեցի, որ հոգեհարազատ թեմա կարող եմ բացել: Թեման կփորձեմ հետաքրքրիր դարձնել:Շատ սխալներ կլինեն, որովհետեւ ընթացիկ ուսումնասիրությունների արդյունքում գրառումներ կանեմ: Թեման բաց է բոլորի համար, բայց մի պայմանով, որ գրառումները լինեն բովանդակալից, հղումներով:
Այսպիսով, մոդա: Նեղացնենք շրջանակը՝ մոդան հագուստի, ոճի, ձեւի տեսանկյունից:
Հ.Գ. Ավելի տեղյակ մարդկանց դիտողությունները ես երկու ձեռքով ընդունում եմ:
Սկսենք:
Մոդա (мода) բառը ծագել է լատիներեն “modus” բառից, որը թարգմանաբար նշանակում է չափ, ձեւ, կանոն, նաեւ՝ նորմա, նույնիսկ՝ կենսակերպ: Ռուսերենում մոդա տերմինը կիրառվել է Պետրոս I-ի ժամանակներից, եկել է Ֆրանսիայից: Հայերենում, կարծես թե, նորաձեւություն բառն է կիրառվում, որով ընդգծվում է, որ այն, ինչ մոդայիկ է, պետք է լինի, նախ եւ առաջ, նոր, նորարարություն:
Հաճախ կիրառում ենք նաեւ «ոճ» տերմինը: Ես լսել եմ՝ «Նրա հագուստը նորաոճ է, հնաոճ է»: Հետաքրքիր հոդված կարդացի ոճի, մոդայի վերաբերյալ, փորձեմ թարգմանված մեջբերել:
Տարբերությունը հասկանալու համար՝ պատկերացնենք կահույքի արտադրություն: Մոդան այս դեպքում կլինի փայտը,մատերիան,նյութը, իսկ ոճը՝ արդեն պատրաստված, օրինակ, կարմիր փայտից բազկաթոռը, որը տարբեր նախշերով ձեւավորված է:
Ոճը ձեր անհատականության արտաքին արտահայտումն է, ձեր «ես»-ի արտահայտումը, լինել ոճային, նշանակում է լինել ինքնատիպ, ընդգծել ձեր եւ միայն ձեր բնորոշ գծերը, «չխաղալ» եւ չնմանակել ինչ-որ մեկին: Գտնել սեփական ոճը, նշանակում է ընդունել եւ հասկանալ ինքդ քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս:
«Մոդան անցնում է, ոճը՝ մնում »: Կոկո Շանել
Այստեղ ես կկարեւորեի նաեւ մի հանգամանք, իհարկե, սա իմ դիտարկումն է եւ իմ գրառումով չէի ցանկանա ինչ-որ մեկին նեղացնել… Այսօր շատ տղաներ եւ աղջիկներ կորցրել են իրենց բնորոշող կարեւոր հատկանիշները: Տղաների «ոճի»/դա ոճ չէ/ մեջ հաճախ բացակայում է տղամարդկայնությունը, ու փողոցով անցնելիս ինձ համար տհաճ է, երբ տեսնում եմ ներկված մազերով, նեղ տաբատով, կարճ ու նեղ շապիկով տղաների… Առաջին միտքը, որ գալիս է՝ մոդայի զոհ է դառել, ավելի ճիշտ՝ մոդայի ամսագրերի, ֆիլմերի դերասանների ստեղծած կերպարների: Դա ոճ չէ, ինքնատիպություն չէ:
Աղջիկների մոտ բացակայում է կանացիությունը, չափից ավելի ընդգծված վուլգարություն է:
Ամեն դեպքում պետք է լինել մոդայիկ, բայց ոճային:
228shnel.jpg
Անկախությունը եղել է նրա աստվածը, կյանքի աքսեոման:
56294758_200.jpg
Իր ճանապարհին հանդիպած ցանկացած խոչընդոտ Շանելը համարում էր նոր ուղղության նախանշող:
Գաբրիել Կոկո Շանել
Շարունակելի…
Էջանիշներ