User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Նորաձեւություն (մոդա)

  1. #1
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նորաձեւություն (մոդա)

    Վերջերս մամայիս դարակն էի փորփրում, գտա ահագին ամսագրեր, տետրեր, խորհուրդներ աղջիկներին, կանանց: Որոշեցի, որ հոգեհարազատ թեմա կարող եմ բացել: Թեման կփորձեմ հետաքրքրիր դարձնել:Շատ սխալներ կլինեն, որովհետեւ ընթացիկ ուսումնասիրությունների արդյունքում գրառումներ կանեմ: Թեման բաց է բոլորի համար, բայց մի պայմանով, որ գրառումները լինեն բովանդակալից, հղումներով:
    Այսպիսով, մոդա: Նեղացնենք շրջանակը՝ մոդան հագուստի, ոճի, ձեւի տեսանկյունից:

    Հ.Գ. Ավելի տեղյակ մարդկանց դիտողությունները ես երկու ձեռքով ընդունում եմ:

    Սկսենք:

    Մոդա (мода)
    բառը ծագել է լատիներեն “modus” բառից, որը թարգմանաբար նշանակում է չափ, ձեւ, կանոն, նաեւ՝ նորմա, նույնիսկ՝ կենսակերպ: Ռուսերենում մոդա տերմինը կիրառվել է Պետրոս I-ի ժամանակներից, եկել է Ֆրանսիայից: Հայերենում, կարծես թե, նորաձեւություն բառն է կիրառվում, որով ընդգծվում է, որ այն, ինչ մոդայիկ է, պետք է լինի, նախ եւ առաջ, նոր, նորարարություն:
    Հաճախ կիրառում ենք նաեւ «ոճ» տերմինը: Ես լսել եմ՝ «Նրա հագուստը նորաոճ է, հնաոճ է»: Հետաքրքիր հոդված կարդացի ոճի, մոդայի վերաբերյալ, փորձեմ թարգմանված մեջբերել:
    Տարբերությունը հասկանալու համար՝ պատկերացնենք կահույքի արտադրություն: Մոդան այս դեպքում կլինի փայտը,մատերիան,նյութը, իսկ ոճը՝ արդեն պատրաստված, օրինակ, կարմիր փայտից բազկաթոռը, որը տարբեր նախշերով ձեւավորված է:
    Ոճը ձեր անհատականության արտաքին արտահայտումն է, ձեր «ես»-ի արտահայտումը, լինել ոճային, նշանակում է լինել ինքնատիպ, ընդգծել ձեր եւ միայն ձեր բնորոշ գծերը, «չխաղալ» եւ չնմանակել ինչ-որ մեկին: Գտնել սեփական ոճը, նշանակում է ընդունել եւ հասկանալ ինքդ քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս:
    «Մոդան անցնում է, ոճը՝ մնում »: Կոկո Շանել


    Այստեղ ես կկարեւորեի նաեւ մի հանգամանք, իհարկե, սա իմ դիտարկումն է եւ իմ գրառումով չէի ցանկանա ինչ-որ մեկին նեղացնել… Այսօր շատ տղաներ եւ աղջիկներ կորցրել են իրենց բնորոշող կարեւոր հատկանիշները: Տղաների «ոճի»/դա ոճ չէ/ մեջ հաճախ բացակայում է տղամարդկայնությունը, ու փողոցով անցնելիս ինձ համար տհաճ է, երբ տեսնում եմ ներկված մազերով, նեղ տաբատով, կարճ ու նեղ շապիկով տղաների… Առաջին միտքը, որ գալիս է՝ մոդայի զոհ է դառել, ավելի ճիշտ՝ մոդայի ամսագրերի, ֆիլմերի դերասանների ստեղծած կերպարների: Դա ոճ չէ, ինքնատիպություն չէ:
    Աղջիկների մոտ բացակայում է կանացիությունը, չափից ավելի ընդգծված վուլգարություն է:
    Ամեն դեպքում պետք է լինել մոդայիկ, բայց ոճային:


    228shnel.jpg

    Անկախությունը եղել է նրա աստվածը, կյանքի աքսեոման:

    56294758_200.jpg

    Իր ճանապարհին հանդիպած ցանկացած խոչընդոտ Շանելը համարում էր նոր ուղղության նախանշող:

    Գաբրիել Կոկո Շանել

    Շարունակելի…

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (27.05.2010), Enigmatic (27.05.2010), Yevuk (27.05.2010), Արևհատիկ (02.06.2010), Երկնային (02.06.2010), Ժունդիայի (02.06.2010), Լուսաբեր (02.06.2010), Մանուլ (28.05.2010), Ֆրեյա (02.06.2010)

  3. #2
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի առաջարկ, եթե կարելի է Լավ կլինի եթե խոսենք նաև վերջին տենդենցների մասին, թե այս սեզոնում, ինչն է ամենանորաձևը համարվում, թեմատիկաների մասին:Նաև օրինակներ կբերենք նկարների տեքով
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (27.05.2010), Ribelle (07.06.2010), Արևհատիկ (02.06.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enigmatic-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի առաջարկ, եթե կարելի է Լավ կլինի եթե խոսենք նաև վերջին տենդենցների մասին, թե այս սեզոնում, ինչն է ամենանորաձևը համարվում, թեմատիկաների մասին:Նաև օրինակներ կբերենք նկարների տեսքով
    Ըհը՛, նախատեսել եմ: Միացիր

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Enigmatic (27.05.2010)

  7. #4
    libre ElleLuiz-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2009
    Գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հետաքրքիր թեմա է, կարելի է շառ երկար խոսել: Մի հետաքրքրական փաստ. մոդան (չեմ ուզում գրել նորաձևությունը), որպես այդպիսին, սկսվել է ոչ թե Ֆրանսիայում, այլ Իտալիայում՝ պայմանավորված Վերածննդի դարաշրջանով և բուրժուազիայի զարգացմամբ: Բայց շուտով նորաձևության աշխարհի հայացքն ուղղվում է դեպի Փարիզ, երբ գահին է բարձրանում Լյուդովիկոս XIV-ը, ում և պատկանում են հետևյալ խոսքերը. « Նորաձևությունը պատմության հայելին է»:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Katka (29.05.2010)

  9. #5
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թարգմանաբար «ռոկոկո» նշանակում է զարդ, որն ունի խեցիի տեսք:
    «Ռոկոկո» մոդայի դարաշրջանը ընդգրկում է 1730-1770թթ.:Այս դարաշրջանը արիստոկրատ մշակույթի զարգացման վերջին էտապն է:
    Մոդան այս դարաշրջանում դառնում է ավելի նրբաճաշակ: Որոշ հետազոտողներ նույնիսկ այս դարաշրջանը համարում են «կանանց դար», քանի որ սկսում է գերակշռել կանացիությունը, եւ տղամարդկանց հագուստն անգամ ձեռք է բերում կանացիության տարրեր եւ ավելի նուրբ երանգներ: Նորաձեւ են դառնում առավել մեղմ, հանգիստ, պաստելային երանգները՝ նուրբ երկնագույն, բաց դեղին,վարդագույն, գորշ-երկնագույն:
    Տղամարդու իդեալ համարվում էր նրբաճաշակ պճնամոլ պալատականը:Կանաց իդեալ` նուրբ, քնքուշ, բարեկազմ սեւթեւեթուհին: Կանայք պետք է ունենային նեղ իրան, բարակ ազդրեր, նուրբ եւ փխրուն ուսեր, կլոր դեմք: Ռոկոկո մոդային նախորդող բարոկկո դարաշրջանի կանայք ունեին հասուն եւ խորհրդավոր տեսք /կարծես թե նրանք բոլորը 30 եւ ավելի տարեկան են/, իսկ ռոկոկո ժամանակաշրջանում նորաձեւ են դառնում երիտասարդ տեսքով, թեթեւամիտ կանայք, որոնք երիտասարդ տեսք ունենալու համար կիրառում էին կարմրաներկեր /румяна/ եւ դիմափոշիներ, թեւե այդպիսի դեմքերը նման էին անկենդան դիմակների: Տղամարդկանց հագուստի հիմնական տիպը ժյուստոկորն էր, բարոկկո մոդայի ժամանակներից, բայց ավելի ուշ այն սկսեցին անվանել աբի:
    justikor.jpg

    Տակից հագնում էին կամզոլ / բաճկոնակ/: Կրում էին ձյունափայլ վերնաշապիկներ, ժանեկավոր եզրակալներ եւ վզի թաշկինակներ:

    Եզրակալներ


    jabo.jpeg

    ezrakal.jpeg
    Ժյուստոկորը դարասկզբին առավել ուղիղ կառուցվածք ուներ, այնուհետեւ փոփոխության ենթարկվեց, դրա փեշերը առավել լայն տեսք ստացան: Թեւքերի վրա լայն թեւքածալեր ավելացան, գրպանների վրա՝ խոշոր փականներ:

    Կանանց զգստները նման են շրջած ըմպանակների:
    kananc hag.jpg
    Մեծ բացվածք վզի հատվածում, դեկոլտե, մինչեւ արմունկը հասնող նեղ թեւքերը ավարտվում են թոփվող, գեղեցիկ ժանյակներով: Կանանց զգեստներից առավել տարածված էր կոնտուշը :
    Զգեստը շատ հարմար էր, բաց վզով, ոչ կիպ, իսկ ծալքերը նրբորեն ընդգծում էին մեջքը եւ կարող էին վերջում լինել ոչ մեծ երկայնափեշերով:
    Բոլոր զգեստները զարդարվում էին բանթերով, ասեղնագործած ծաղիկներով, ժանյակներով:
    blm.jpg
    Հովհարը այս դարաշրջանում լայն կիրառություն է ստանում, կանայք եւ տղամարդիկ հակված էին տարատեսակ ճոխ զարդեր կրել:
    Վերջին խմբագրող՝ Katka: 02.06.2010, 12:43:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yevuk (02.06.2010), Արևհատիկ (02.06.2010)

  11. #6
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Enigmatic-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի առաջարկ, եթե կարելի է Լավ կլինի եթե խոսենք նաև վերջին տենդենցների մասին, թե այս սեզոնում, ինչն է ամենանորաձևը համարվում, թեմատիկաների մասին:Նաև օրինակներ կբերենք նկարների տեքով
    Էնիգմատիկ ջան, էս տարի մոդա է լինելու սպիտակ շալվար ու փիրուզագույն մայկաներ, տաբատներ, վարտիքներ... ամեն ինչ...
    Քաղաքի ուղիղ կեսը արդեն սպիտակ– փիրուզագույն ա։ Մինչև սեպտեմբեր մնացած կեսն էլ նույն գույներով կներկվի..
    Գնամ սպիտակ շալվար առնեմ
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (02.06.2010), Երկնային (02.06.2010)

  13. #7
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    աաաա, ուրեմն ես հաստատ չհագա սպիտակ շալվար, ներվերս իրար ա գալիս, որ իմ հագածից մի 800 հոգի հագնում ա

    Իմն էլ հակառակ էֆֆեկտն ա. անպայման իմանում եմ ինչն ա մոդա, որ հանկարծ դրանից չհագնեմ
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (02.06.2010), Yevuk (02.06.2010), Արևհատիկ (02.06.2010), Հայուհի (03.06.2010), Մանուլ (02.06.2010)

  15. #8
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    աաաա, ուրեմն ես հաստատ չհագա սպիտակ շալվար, ներվերս իրար ա գալիս, որ իմ հագածից մի 800 հոգի հագնում ա

    Իմն էլ հակառակ էֆֆեկտն ա. անպայման իմանում եմ ինչն ա մոդա, որ հանկարծ դրանից չհագնեմ
    Նյուտ, ես իռոնիայով էի ասում իմ ներվերն էլ ա իրար գալիս, բայց համ ել ջղայնությունից սիրտս ա կանգնում
    Ես վերջերս մտածում էի ամառը սպիտակ շալվար կհագնեմ, մեկ էլ սաղ քաղաքը սկսեց հագնել...
    Փարսի պես, փիրուզագունը վաղուցվանից իմ սիրած գույնն ա, շորերիս կեսը փիրուզագույն–երկՐագույն ա, մյուսն էլ՝ վարդագույն
    հիմա որ սպիտակ շալվար էլ հագա, դառնալու եմ ինկուբատորի հավ
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  16. #9
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էնիգմատիկ ջան, էս տարի մոդա է լինելու սպիտակ շալվար ու փիրուզագույն մայկաներ, տաբատներ, վարտիքներ... ամեն ինչ...
    Քաղաքի ուղիղ կեսը արդեն սպիտակ– փիրուզագույն ա։ Մինչև սեպտեմբեր մնացած կեսն էլ նույն գույներով կներկվի..
    Գնամ սպիտակ շալվար առնեմ
    Ըհը՛: Այս տարի մոդայում են լայն ուսերը, այսինքն բլուզկաներ, որոնք վիզուալ լայն են ցույց տալիս ուսերը: Հայերին կօգնի լայն ազդրերը թաքցնել:
    Նորաձեւ են նաեւ տարբեր գլխաշորեր, շարֆիկներ կարող եք գեղեցիկ կապել, բանթեր եւն: Լայն գոտիները, գրպաները եւ զանազան զարդեր, որոնք մոտ են «սաֆարի» ոճին, կրկին այս ամռանը նորաձեւ են:
    Նույնիսկ կարելի է բրասլետներ մի քանի հատ կրել ձեռքերին:
    o5.jpg
    Նորաձեւ են բնական սանրվածքները: Երկար սանրվածքները մոդայում են, առավել բնական ու փայլով, բաց ճակատով: Չոլկա կտրելու դեպքում առավել խիտ է խորհուրդ տրվում կտրել՚: Մազերի գույնի տեսանկյունից նորաձեւ են շոկոլադե, կաշտանե գույները:
    hair_2009_15.jpg
    hair_2009_9.jpg
    hair_2009_14.jpg

  17. #10
    անկախ Sophie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    391
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փետրվարին արդեն ինձ համար գնել էի փիրուզագույն ամառային բլուզ ու անհամբեր սպասում էի որ տաքերն ընկնեն հագնեմ: Մինչև տաքերն ընկան դեռ չհագած հիասթափվեցի շորիցս էնքան տեսա ուրիշների հագին : Ախր փիրուզագույնն ու կապույտն իմ սիրած գույներն են կանաչն էլ :
    И жили они долго и счастливо, пока не встретились...

  18. #11
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    աաաա, ուրեմն ես հաստատ չհագա սպիտակ շալվար, ներվերս իրար ա գալիս, որ իմ հագածից մի 800 հոգի հագնում ա

    Իմն էլ հակառակ էֆֆեկտն ա. անպայման իմանում եմ ինչն ա մոդա, որ հանկարծ դրանից չհագնեմ
    Նու կարելի է իմանալ՝ ինչն է մոդայում եւ դրան համապատասխան ստեղծել սեփական ոճը

    ---------- Ավելացվել է՝ 16:17 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:15 ----------

    Հ.Գ.
    Խոխերք, խնդրանք, զրուցարան մի սարքեք: Քննարկեք ձեր նախասիրությունները, բայց նաեւ ավելացրեք ինֆորմացիա, նոր բան: Թե չէ թեման անկապ ա դառնալու...

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆրեյա (02.06.2010)

  20. #12
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Սաֆարի»

    Սիրելի ոճերիցս է, հետաքրքիր, էկզոտիկ ու գունային գեղեցիկ երանգներով:
    «Սաֆարի» անվանումը անգլերեն safari բառից է, որը նշանակում է որսորդական հեռարշավախումբ/экспедиция/ Աֆրիկայում: Այս ոճի հագուստներն առավելապես նախատեսված են հանգստի եւ ճանապարհորդության համար, այնուհանդերձ վերջին ժամանակներում նորաձեւ է դարձել «քաղաքային սաֆարի» /urban safari/ ոճը, որը միաձուլված է գործնական հագուստի հետ:
    milly22.jpeg
    Սաֆարի ոճը մոդայի մեջ է մտնում 60-ականներին: Այս ոճը ունի եւ զինվորական հագուստին , եւ սպորտային հագուստին բնորոշ տարրեր: Այս ոճը համարվում է դիմակայուն, որը թեեւ միախառնվել է տարբեր համադրություններով, սակայն հիմնական գծերը պահպանվել են:
    Բնորոշ է՝
    1. բնական կտորներ- բամբակ, վուշ, որոնք պաշտպանում են տաքից, մաշվածքի դեմ դիմակայուն են, միաժամանակ պաշտպանում են մաշկը:
    2.Ազատ ձեւ, որը շատ հարմար է:
    3. բնական գույներ՝ բաց բեժից մինչեւ մգացող կանաչա-դարչնագույն:
    Shot_27_006_480.jpg
    tribalchic_browndress.jpeg
    4.Բազմազան ֆունկցիոնալ պարագաներ՝ վերադիր գրպաններ, գոտիներ, պայուսակներ:

    Ոճը ենթադրում է որոշակի դիտավորյալ անփութություն՝ ծալած թեւքեր, մաշած կտոր:
    Ամբողջական է դառնում ամուր թելերով կոշիկների, ցածր կոշկատակերով կաշվե սանդալների հետ:
    Սաֆարի կոստյումների հետ կրում են նուրբ լայնեզր գլխարկներ:
    2009թ.-ին այս ոճըն կրկին նորաձեւ էր: Ավելացան սարաֆաներ, կիսաշրջազգեստեր:
    safari.jpg
    Shot_25_050_480.jpg
    Միաժամանակ տեղի ունեցավ այսպես կոչված գաղութային ոճի համադրում սաֆարիի հետ: Սաֆարի ոճը դարձավ առավել կանացի ու սեքսուալ: Դրան նպաստեցին նուրբ կտորները, բաց գույները՝ մարմնագույնից մինչեւ սպիտակ:

    Սաֆարին կարող է օգնել ցանկացած կառուցվածքի դեպքում: Այն շահավետորեն ընդգծում է նրբակազմ իրանը եւ հմտորեն թաքցնում բոլոր թերությունները:

    Ազատ է ու վայրի...

    Հ.Գ. Մի փոքր հոգնեցի ավելի բազմազան նկարներ կցել, էնպես որ...

  21. #13
    Կարիմարի Կարիմարա cold skin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2008
    Հասցե
    Նիցշեի տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    446
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամռանը սիրում եմ հագնել ջինըս տարբեր մայկաների ու վերնաշապիկների հետ` սպիտակ գույն, երեկոյան կողմ ` ավելանում է նաև կարդիգան-ժակետը` թևքերը բարձրացրած:
    Կոշիկներից` սանդալներ, ցածր կրունկով ամառային կոշիկներ, առանց շպարի, մազերն արձակած կամ հյուսիկ արած:
    Սիրում եմ ծաղկազարդ շորիկներ՝ ժակետով՝



    Այս տարի 80-ականներիը, 90-ականները կարծես թե վերադարձել են՝ հենց նույն այդ լայն ուսերով բլուզները, վանդկավոր վերնաշապիկները:

    Երազում եմ հագնել՝ կաշվից նեղ տաբատ ու բաճկոն, իհարկե գարնանն ու աշնանը… / կարծում եմ կունենամ /
    Մոտավոր այ սենց՝


    Աղջիկների երկու ոճերն էլ հավանում եմ:

    ---------- Ավելացվել է՝ 16:43 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:33 ----------

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    «Սաֆարի»

    Սիրելի ոճերիցս է, հետաքրքիր, էկզոտիկ ու գունային գեղեցիկ երանգներով:
    «Սաֆարի» անվանումը անգլերեն safari բառից է, որը նշանակում է որսորդական հեռարշավախումբ/экспедиция/ Աֆրիկայում: Այս ոճի հագուստներն առավելապես նախատեսված են հանգստի եւ ճանապարհորդության համար, այնուհանդերձ վերջին ժամանակներում նորաձեւ է դարձել «քաղաքային սաֆարի» /urban safari/ ոճը, որը միաձուլված է գործնական հագուստի հետ:

    Սաֆարի ոճը մոդայի մեջ է մտնում 60-ականներին: Այս ոճը ունի եւ զինվորական հագուստին , եւ սպորտային հագուստին բնորոշ տարրեր: Այս ոճը համարվում է դիմակայուն, որը թեեւ միախառնվել է տարբեր համադրություններով, սակայն հիմնական գծերը պահպանվել են:

    Սա նույն միլիթարի՝ militar,y ոճը չի՞: Այսինքն՝ զինվորական, կոմուֆլյաժ…

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (07.06.2010), Katka (02.06.2010), Meme (02.06.2010), Yevuk (02.06.2010), Ժունդիայի (02.06.2010)

  23. #14
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում cold skin-ի խոսքերից Նայել գրառումը


    Սա նույն միլիթարի՝ militar,y ոճը չի՞: Այսինքն՝ զինվորական, կոմուֆլյաժ…
    Չէ:Իհարկե, տարրեր ներառում է եւ գունային եւ ոճի տեսանկյունից,բայց սաֆարին առավել ազատ է, սպորտային... Նայիր միլիթարի ոճը ինչպիսին է՝

    military201017.jpg

    militaryfashion2010.jpg

    military201013.jpg
    Վերջինը տես մոտ է:

    Հ.Գ. http://www.fashionising.com/trends/b...rend-1331.html

  24. #15
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. Թեմայի վերնագիրը «Մոդա/նորաձեւություն/» օտար լեզվին նախապատվություն տվող տարբերակից վերանվանվել է հայերենին նախապատվություն տվող «Նորաձեւություն (մոդա)» տարբերակին:

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Katka (03.06.2010), Ֆոտոն (02.06.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մոդա
    Հեղինակ՝ Մասսագետ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 23
    Վերջինը: 20.11.2007, 19:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •