Ուզում եմ տեղեկացնեմ, որ վերջապես ստացվեցին դատարանի նշանակած փորձաքննության արդյունքները, ըստ որոնց դրանք ավարտվել էին 2010-ի դեկտեմբերին, թեև դատարան են ներկայացվել չգիտես ինչու ուղիղ 1 տարի անց՝ 2011թ. դեկտեմբերին:
Փորձագետի 9 էջ տաֆտալոգիայից հետո նշվել է, որ հնարավոր չի պարզել մեր կողմից ներկայացված առարկությունները, քանի որ դրա համար, մեջբերում եմ «դրա համար անհրաժեշտ են խիստ մասնագիտական գիտելիքներ»
Վաղը դատական նիստ ա նշանակված, ես էլ Վիվասյոլից տեղեկանք եմ վերցրել, որտեղ նշված ա, որ վիվայի կողմից պահանջվող «094 XX XX XX» հեռախոսահամարի 289 295 դրամ պարտքը 6610 դարմ ա դառել: Հիշեցնեմ որ էդ պարտքը անընդհատ աճում ու նվազում ա, 358 110 դրամից 0 դրամի միջակայքում:
Տենանք վաղն ինչ թազա բոմբեր են ջրի էրես հելնելու...![]()
Էջանիշներ