Վերջին խմբագրող՝ My World My Space: 27.05.2010, 13:05:
Ես Արամն եմ, քաջ Արամ,
ինձ տանում են դատարան......
Գնում եմ , ինձ հաջողություն մաղթեք.....
A.r.p.i. (07.06.2010), AniwaR (07.06.2010), Ariadna (22.07.2010), Chilly (02.07.2010), E-la Via (11.07.2010), Jarre (05.08.2010), Malxas (08.11.2010), matlev (07.06.2010), Moonwalker (25.10.2011), Norton (07.06.2010), Rammstein (07.06.2010), SSS (07.06.2010), terev (07.06.2010), Tig (07.06.2010), Արևածագ (07.06.2010), Էլիզե (07.06.2010), Ինչուիկ (20.08.2010), ԿԳԴ (17.11.2010), Ձայնալար (01.07.2010), Մանուլ (06.07.2010), Միքո (07.06.2010), Նաիրուհի (26.09.2010), Ռուֆուս (07.06.2010), Ֆրեյա (01.07.2010)
աաաաաաա էլ չեմ դիմանում..........
Ղ-Տելեկոմի ներկայացուցիչը միջնորդություն ներկայացրեց դատական նիստը 10 օրով հետաձգելու մասին` ԻՐԵՆՑ ԻՍԿ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ նյութերին ծանոթանալու համար ......մասնավորապես այն փաստին, որ ըստ իրենց տրամադրած երեք հաշվետվությունների` մատուցված ծառայությունների քանակը (զանգեր+ SMS) տատանվում է 1427-ից 2687 միավորի շրջանակներում..........տեսնում եք ի՞նչ կարգին հաշվել գիտեն մարդիկ...
դե դիմացեք...... դատավորն էլ ոչ ավել ոչ պակաս 15 օր տվեց......
տերդ մեռնի անգրագետ արդարադատություն.....![]()
A.r.p.i. (07.06.2010), AniwaR (07.06.2010), davidus (01.07.2010), E-la Via (11.07.2010), Freeman (26.10.2011), Jarre (05.08.2010), KiLa (02.07.2010), Kuk (26.11.2010), Lord (07.06.2010), matlev (07.06.2010), Moonwalker (25.10.2011), Rammstein (01.07.2010), SSS (07.06.2010), terev (07.06.2010), Tig (07.06.2010), Արևածագ (07.06.2010), Երկնային (09.06.2010), Ինչուիկ (20.08.2010), ԿԳԴ (17.11.2010), Ձայնալար (01.07.2010), Մանուլ (14.06.2010), Ռուֆուս (07.06.2010)
Կներեք, բայց միջանկյալ մի դատական նիստի մասին մոռացել էի ստեղ գրառում անեի, ու առանձնապես բան էլ չէր եղել: Իմ միջնորդությամբ դատական նիստը հետաձգվել էր մինչև այսօր ժամը 15:00-ն:
Այսօր 14:15-ին գնացի դատարան: 14:45-ի կողմերը ներկայացավ Վիվայի ներկայացուցիչը: Սպասեցինք մինչև 15:20, տենց էլ դատավոր չեկավ: Մեկ էլ մի հատ աղջիկ մտավ թե.
- Վա՜յ, էս դուք խի՞ եք եկել: Ձեր դատը էսօր չի: Աչքիս խառնել եք...
Ասում եմ.
-Քույրիկ ջան, ասենք ես խառնեցի, վկաներն ու Վիվա Սելլ-ի ներկայացուցիչն էլ խառնեցի՞ն...
- հա, բայց ստեղ հիմա քրեական գործ ա լսվելու....
Էդ ժամանակ ներս են խուժում զինված ոստիկաններ, որոնք իրենց հետ բերում են ձեռնաշղթաներով մի անձնավորության: Մեզ խնդրում են դուրս գալ: Դուրս ենք գալիւս նիստերի դահլիճից, էդ աղջիկը նորից մոտենում ա, ու.
- Գիտեք ձեր նիստի օրը փոխվել ա, մենք ձեզ լրացուցիչ ծանուցագրեր ենք ուղարկել, երևի հլը չեք ստացել:
Տենց ջղայինացած գալիս եմ տուն, տեսնում եմ, որ պոչտալյոնը ինձանից 15 րոպե շուտ եկել ու բերել ա ծանուցագիրը:
Շատ օպերատիվ են աշխատում ախր, էէէէէ՜...
Մի խոսքով սպասեք նոր զարգացումների.....
A.r.p.i. (01.07.2010), Chilly (15.07.2010), davidus (01.07.2010), E-la Via (11.07.2010), Jarre (05.08.2010), KiLa (02.07.2010), Kuk (27.04.2011), Moonwalker (25.10.2011), Rammstein (01.07.2010), Tig (01.07.2010), Արևածագ (01.07.2010), Ինչուիկ (20.08.2010), Լուսաբեր (01.07.2010), ԿԳԴ (17.11.2010), Մանուլ (06.07.2010), Ռուֆուս (01.07.2010), Ֆրեյա (01.07.2010)
էսօր ժամը 12:30-ի նիստը կայացավ ժ.13:15-ին, և իմ դիմումին Ղ-Տելեկոմ ՓԲԸ ներկայացուցիչը պատասխանեցց այսպես....
Դիմումս /հատուկ ուշադրություն դարձրեք ընդգծած մասին/
Իրենց պատասխանը....
Մի բոլ խնդացինք ես ու դատվորը, այնուհետև ես միջնորդություն ներկայացրեցի.
Ես - հարգելի դատարան, հայտարարում եմ, որ թեև ես կոնկրետ նշել եմ այն ժամանակահատվածը, որի առընչությամբ փաստաթղթեր եմ պահանջում, սակայն հիմք ընդունելով Ղ-Տելեկոմի կողմից ներկայացրած դիմումի պատասխանը միջնորդում եմ 5 օրով հետաձգել դատական նիստը, կոնկրետ օրերի հետ կապված դիմում նախապատրաստելու համար.....
Դատավոր - Ձեր միջնորդությունը հասկանալի է,- Ղ-տելեկոմի ներկայացուցչին,- Ձեր վերաբերմունքը միջնորդությանը:
Ղ-տելեկոմի ներկայացուցիչ -Հարգելի դատարան, ես առարկում եմ, քանի որ, ըստ էության այդ փաստաթղթերը գոոծին չեն առընչվում, և օգուտ տալ չեն կարող....
դատավոր - Օգուտ տալու հարցը դուք չեք որոշում: Դուք ձեր պատսախանում նշել եք և բանավոր էլ հայտարարեցիք, որ պատրաստ եք տրամադրել տեղեկատվությունը համապատասխան ժամանակաշրջանը նշելու դեպքում....
Ղ-տելեկոմի ներկայացուցիչ - պատրաստ ենք, բայց մեր արխիվում համապատասխան նյութեր չգտանք այդ մասին...
(էստեղ հիշեցնեմ որ համաձայն ՀՀ օրենսդրության կազմակերպությունը պարտավոր է արխիվացնել և պահպանել մինչև 3 տարի հնության բոլոր փաստաթղթերը..... ) բարեբախտաբար ես պահել եմ.....
Դատավոր - միջնորդությունը բավարարված է, հաջորդ նիստը կկայանա ս/թ հուլիսի 14-ին ժ 17:00, դատական նիստը հայտարարում եմ փակված.....
Հ.Գ. Մեռնիմ զքեզ հայրենի բարեգործ կազմակերպություն, և քո իրավաբանին.....
A.r.p.i. (07.07.2010), Chilly (06.07.2010), davidus (06.07.2010), E-la Via (11.07.2010), Jarre (05.08.2010), Kuk (27.04.2011), Moonwalker (25.10.2011), Norton (06.07.2010), Rammstein (06.07.2010), terev (05.08.2010), Tig (06.07.2010), Արևածագ (06.07.2010), Երկնային (06.07.2010), Ինչուիկ (20.08.2010), Մանուլ (06.07.2010), Ռուֆուս (12.07.2010)
Այսօր առավոտյան իմ կողմից ՀՀ դատախազություն հանձնված դիմումով սկսվեց քրեկան դատավարության փուլը ընդդեմ Ղ-Տելեկոմ ՓԲԸ-ի....
Այսօր ժամը 17:00-ին սկզվեց հերթական նիստը, որի ընթացքում Ղ-Տելեկոմ-ի ներկայացուցիչը կրկին չներկայացրեց արդեն ճշտված ամսաթվերով փաստաթղթերը:
Այդ առիթով ես միջնորդեցի` Փաստաթղթեր տրամադրելուց խուսափելու, դրանով դատավարության կողմերի հավասարությունը ըստ էության խախտելու, դատարանի հանդեպ և մեր հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար, ինչպես նաև փաստաթղթեր կեղծելու և խարդախության իմ ներկայացրած փաստերի հիման վրա գործն ուղարկել ՀՀ դատախազություն` Ղ-Տելեկոմ ՓԲԸ դեմ քրեական գործ հարուցելու համար: (իրանք դեռ տեղյակ չեն, որ էդ գործընթացն արդեն ընթացքի մեջ ա....)
Դատավորը կայացրեց որոշում գործի վարույթը կարճելու և փորձագիտական քննություն նշանակել մասին Ղ-Տելեկոմ -ի վճարահաշվարկային փաստաթղթերի մասով,ըստ որոնց 1 հեռախոսահամարի վրա գոյացած պարտքը տատանվում է 0-ից 358.110ՀՀ դրամի սահմաններում: Փորձաքննությունն իրականացնելու է "Փորձաքննությունների Ազգային Բյուրո" ՊՈԱԿ-ը:
Մանրամասները` հաջորդիվ.....
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ