Ես գնում եմ դատի, ժող ջան, կգամ մանրամասները կգրեմ..... հաջողություն ինձ.....
Ես գնում եմ դատի, ժող ջան, կգամ մանրամասները կգրեմ..... հաջողություն ինձ.....
ՈւրեմնՍ ժող ջան,
Դատը սկսվեց ուղիղ ժամը 10-ին
Դատախազն ու Կենտրոնի ոստիկանապետի ներկայացուցիչ ոմն Վարդանյան սկսեցին կախվել ՔԴՕ 290 հոդվածով նախատեսված դատավարական ժամկետներին ու ապացուցել, որ մենք խախտել ենք այդ ժամկետները, ուստի միջնորդեցին դատարանին` մերժել քրեկական գործի հարուցումը:
Դատավորը ծանրուկշիռ գլխով արեց, ու հարցրեց.
-Բողոքաբեր ինչու եք դուք բողոքը բերել դատարան նոյեմբերի 8-ին, եթե որոշումը ստավցել եք հոկտեմբերի 7-ին և ըստ ՔԴՕ 290 հոդվածի մեկամսյա ժամկետում պիտի բողոքարկեիք այն:
-Հարգելի դատարան տեղեկացնում ենք Ձեզ, որ ս/թ նոյեմբերի 6-ը և 7-ը շաբաթ և կիրակի օրեր էին, հետևաբար մենք չենք ուշացրել, և բողոքը բերել ենք հենց ոչ աշխատանքային օրերին հաջորդող աշխառտանքային օրը, ինչը օրենսդրությամբ ճիշտ է:
- Քարտուղար, ստուգեք, արդյո՞ք նոյեմբերի 7-ը կիրկի է:
Քարտուղարը ոչ այս, ոչ այն ստուգում է 2011 թվականի օրացույցով և պարզում է, որ նոյեմբերի 7-ը երկուշաբթի է...
խառնվում եմ ես, ու ապացուցում, որ նրանք սխալվում են.....
Դատավորը նորից պլավնի անցնում է 290 հոդվածին ու հարցնում.
- իսկ ինչու՞ 7-օրյա ժամկետում չեք դիմել դատախազությանը, ապա նոր դատարան
- Հարգելի դատարան մենք իրականացրել ենք մեր սահմանադրական իրավունքը, այն է` բաց թողնելով մի դատավարակն ժամկետ, և օղակ, դիմել ենք մյուսին:
- Բայց դա հակասում է ՔԴՕ 290 հոդվածին
Ստեղ ես չեմ դիմանում, կանգնում եմ ու ասում.
- Դուք լրիվ բանից բեխաբար ե՞ք ժողովուրդ:Կա ՀՀ Վճռաբեկ դատարնի որոշում, որով սահմանված է, որ 290 հոդվածը հակասում է 185 հոդվածին և իրվական ակտերի մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով պետք է կիրառվի ավելի վաղ ընդունված նորմը, այն է` 185 հոդվածը:
Դատավորը իմ տեղից խոսելու և դատարանին նկատմամբ անհարգալից վերաբերմունքի` բեխաբար ժողովուրդ անվանելու համար իմ նկատմամբ վարչական տույժ նշանակեց` 20 000 ՀՀ դրամ տուգանքի տեսքով, բայց այնուամենայնիվ հետաքրքրվեց, թե դա ինչ որոշում է: ես պատասխանեցի.
- հարգելի դատարան ես կես ժամից այն կներկայացնեմ Ձեզ,- ու խնդրեցի թույլ տվություն, որպեսզի դուրս գամ ու բերեմ այն:
Դատավորը հաղթական նայեց ինձ ու ասաց:
- Խնդրեմ, ձեզ ուղիղ մեկ ժամ եմ տրամադրում, եթե կարող եք այն ճարել իհարկե, և մենք պետք է դեռ պարզենք նրա իսկությունը:
Ես դուրս եկա ու կես ժամ անց բերեցի ոչ թե Վճռաբեկ դատարանի որոշման տեքստը, այլ բնօրինակի պատճենը` բոլոր կնիքներով և ստորագրություններով հանդերձ: Անակնկալի եկած դատավորը նիստը հետաձգեց մինչև վաղը առավոտյան 9:30-ը, որպեսզի ծանոթանա տվյալ որոշմանը:
Հ.Գ. իրանք չգիտեն որ ես մի զենք էլ ունեմ իրանց դեմ.....վաղը սըրփրայզ կանեմ բեխաբար ժողովրդին ու իրանք կիմանան, որ դեռևս 2009թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանը իր ը N 844 որոշումով հակասահմանադրական և ըստ այդմ նաև ուժը կորցրած է ճանաչել ՀՀ ՔԴՕ 290 հոդվածի 1-ին և 2-րդ կետերը.....
![]()
armen9494 (18.06.2011), ars83 (25.11.2010), Chilly (26.11.2010), davidus (26.11.2010), E-la Via (26.11.2010), Freeman (26.10.2011), Gayl (25.11.2010), Kuk (27.04.2011), matlev (25.11.2010), Maverick (26.11.2010), Moonwalker (25.10.2011), Norton (26.11.2010), Rammstein (26.11.2010), Tig (26.11.2010), Արևածագ (25.11.2010), Ինչուիկ (04.02.2011), ԿԳԴ (25.11.2010), Մանուլ (25.11.2010), Նաիրուհի (25.11.2010), Ներսես_AM (26.11.2010), Ռուֆուս (26.11.2010)
Ժող ջան էսքանից հետո դատարանն ապուշություն ունեցավ մերժել իմ բողոքը.....
Գնում ենք վերաքննի՜չ.....![]()
Chilly (26.11.2010), davidus (26.11.2010), Freeman (26.10.2011), Kita (26.11.2010), Kuk (27.04.2011), Maverick (26.11.2010), Moonwalker (25.10.2011), murmushka (27.11.2010), Norton (26.11.2010), Rammstein (28.11.2010), Tig (26.11.2010), Ինչուիկ (04.02.2011), Նաիրուհի (26.11.2010), Ռուֆուս (26.11.2010), Ֆոտոն (04.02.2011)
E-la Via (05.02.2011), Moonwalker (25.10.2011), Tig (04.02.2011), Ֆոտոն (04.02.2011)
Ս/թ հոկտեմբերի 27-ին հանդիպման են հրավիրել Ռալֆ Յիրիկյանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ... լավ է ուշ, քան ավելի ուշ....
Chilly (25.10.2011), Claudia Mori (25.10.2011), E-la Via (25.10.2011), Freeman (26.10.2011), Moonwalker (25.10.2011), Tig (25.10.2011), Արևածագ (27.10.2011), Հայկօ (25.10.2011), Նաիրուհի (25.10.2011), Ռուֆուս (25.10.2011)
Moonwalker (21.02.2012), Արևածագ (27.10.2011)
Ուզում եմ տեղեկացնեմ, որ վերջապես ստացվեցին դատարանի նշանակած փորձաքննության արդյունքները, ըստ որոնց դրանք ավարտվել էին 2010-ի դեկտեմբերին, թեև դատարան են ներկայացվել չգիտես ինչու ուղիղ 1 տարի անց՝ 2011թ. դեկտեմբերին:
Փորձագետի 9 էջ տաֆտալոգիայից հետո նշվել է, որ հնարավոր չի պարզել մեր կողմից ներկայացված առարկությունները, քանի որ դրա համար, մեջբերում եմ «դրա համար անհրաժեշտ են խիստ մասնագիտական գիտելիքներ»
Վաղը դատական նիստ ա նշանակված, ես էլ Վիվասյոլից տեղեկանք եմ վերցրել, որտեղ նշված ա, որ վիվայի կողմից պահանջվող «094 XX XX XX» հեռախոսահամարի 289 295 դրամ պարտքը 6610 դարմ ա դառել: Հիշեցնեմ որ էդ պարտքը անընդհատ աճում ու նվազում ա, 358 110 դրամից 0 դրամի միջակայքում:
Տենանք վաղն ինչ թազա բոմբեր են ջրի էրես հելնելու...![]()
Moonwalker (21.02.2012), Tig (23.02.2012), unknown (21.02.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ