Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
Իրականում ՍերԱրտը ընդամենը էքսպերիմենտալ ալբոմ էր, որը ձայնագրվել է հենց այնպես, պարզապես փորձի համար Ոչ Սերժը, ոչ էլ Արտոն մեծ հույսեր չունեին այս ալբոմի հետ, ոչ մեկն էլ ինքնահաստատվելու կարիք չուներ ու ալբոմն այդպես էլ մասսայական չդարձավ: Գրեթե բոլոր հայտնի երաժիշտներն էլ նմանատիպ ալբոմներ ունեն, շատերը լինելով ինչ-որ խմբի անդամ, կողքից ալբոմներ են ձայնագրում, որը երբեք էլ մասսայական ու շատ հայտնի չի դառնում:

Ինչ վերաբերվում է ՍերԱրտին, առաջին անգամ 2004-ին եմ լսել, ընկերներիցս մեկն էր նվիրել: Ալբոմն ամբողջությամբ մի անգամ եմ լսել, հետո Նարինա երգը մի երկու երեք անգամ լսեցի, հետո ինչ-որ մեկին տվեցի, ով մոռացավ վերադարձնել, ես էլ մոռացա, թե ում էի տվել ու դիսկս անհետ կորավ: Բայց չեմ ցավում դրա համար, որովհետև հաստատ երկրորդ անգամ չեմ լսի, ալբոմ ա էլի, ոչ մի յուրահատուկ բան
Հենց այդ "ալբոմ ա, էլի"-ն իր հաջողությամբ ծնեց Սերժի մոտ անհատական կարիերայի միտքը ու քանդեց ՍՈԱԴը...