User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 238 հատից

Թեմա: Սերժ Թանգյան. համերգ Երևանում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի խոսքով՝ SOAD եմ ուզում
    Բոլորն են ուզում

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Դարոն չի, Տարոն ա:
    Էլի սկսե՟նք մարդկանց անունները քննարկել, ոնց որ Թանկյանի ազգանունը)) Գիտեմ որ հայերեն Տարոն ա, բայց սաղ աշխարհը Դարոն ա ասում ու իրան Դարոն էն ճանաչում, ես էլ եմ դրա համար Դարոն ասում...
    Վերջին խմբագրող՝ romanista: 18.08.2010, 07:25:

  2. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վախենում էի քարկոծվելուց, դրա համար էս թեմայում գրառում չէի կատարում: Բայց հիմա սրտիցս եկածը պիտի ասեմ

    Նախ շատ վիրավորական է, որ 12 տարի Հայաստանը մոռանալուց հետո նոր SOAD-ի անդամներից մեկը վերջապես «հիշեց» Հայաստանի մասին: Դե գիտեք էլի, Սերժին վիզ փող էր պետք: SOAD-ի ժամանակ իրենք ամբողջ աշխարհով մեկ համերգներ տվեցին, ինչքան փախած երկիր ասես գնացին, ինչ տեսակի հանդիսատեսի համար չերգեցին, բայց մոռացան իրենց ամենամեծ, ամենաակտիվ ու ամենանվիրված հանդիսատեսին: Գիտե՞ք ինչքան ռոքից ու մեթալից կիլոմետրերով հեռու մարդ գիտեմ Հայաստանում, ովքեր SOAD են սիրում ու լսում

    Հա լավ, ասենք SOAD-ի ակտիվ լինելու ժամանակ իրենք պայմանագրային պարտավորվածություններ ունեին, էդքան էլ անկախ չէին, բլա-բլա-բլա, բայց եթե իրենք դույզն իսկ ցանկություն ունենային, հնար կգտնեին Հայաստանում էլ համերգ տալու: Հա, ասենք թե փողի համար էին երգում, ու Հայաստանում էլ համերգ տալը թանկ կլիներ, ջհանդամ, թող տոմսերը թանկ վաճառեին, նույնիսկ եթե ամենաէժան տոմսը 50 դոլարից սկսվեր, միևնույնն է Համալիրի ամենամեծ դահլիճը կլցնեին:

    Իսկ հիմա երբ SOAD-ը էլ չկա, Սերժն ու Տարոնը ստիպված ինքուրույն են իրենց հացի փողը վասստակում հանկարծ հիշեցին, որ Հայաստան երկիր էլ կա, որտեղ իրենց սիրում են: Երևի Սերժի մոտ ֆինանսական ճգնաժամ է ու երկրպագուների պակաս, դրա համար որոշեց գալ Հայաստան:

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդկայնորեն գնահատում եմ հայերեն ինչ–որ երգ երգելու ցանկությունը, բայց դե օբյեկտիվորեն չափից դուրս պարզունակ էր։ Ու երգը լսելիս մի քիչ խղճացի էլ Սերժին, որ ուզել է լավ բան անել, բայց չի ստացվել ու հավանաբար շատերի կողմից խիստ քննադատության ու ծաղրի կարժանանա։
    Ու ընդհանրապես էլ, կարծում եմ, Սերժը որպես երաժիշտ լուրջ ինքնաքննադատության կարիք ունի։ Թե չէ շուտով մենակ հայերը կմնան իրան լսող։ Երգերը քանի գնում մեղեդայնությունը կորցնում են ու վերածվում պարզունակ պոպուլիստական գոռում–գոչյունների։

    Մի խոսքով՝ SOAD եմ ուզում


    Ստորագրում եմ Արշակի բոլոր բառերի տակ: Սերժի սոլո կարիերան սենց կարելի ա բացատրել. ինքը հա ուզում է «գրանդիոզ» երգեր երգել, որտեղ կկարողանա ցուցադրել իր կարծիքով «օպերային» (իսկ իմ համեստ կարծիքով «ճղճղան» ձայնը), սակայն ստացվում է ինչպես միշտ Առանձին վերցրած ինձ ոչ Սերժի ձայնն է դուր գալիս, ոչ էլ Տարոնինը, երկուսի ձայնն էլ բավականին տհաճ են լսվում, բայց SOAD-ի ժամանակ իրենց ձայները շատ լավն էին, մանավանդ երբ իրար հետ էին երգում, կամ մեկը մյուսին լրացնում: Իսկ հիմա Սերժը մենակ ճղճղոցներ ա արձակում անհասկանալի, անկապ, ոչ մելոդիկ «երաժշտության» տակ:

    Ինձ քարկոծել չկա
    I may be paranoid but no android!

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (21.07.2011), StrangeLittleGirl (21.08.2010)

  4. #3
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում romanista-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլի սկսե՟նք մարդկանց անունները քննարկել, ոնց որ Թանկյանի ազգանունը)) Գիտեմ որ հայերեն Տարոն ա, բայց սաղ աշխարհը Դարոն ա ասում ու իրան Դարոն էն ճանաչում, ես էլ եմ դրա համար Դարոն ասում...
    Չէ չսկսենք, առավել եւս, որ քննարկելու բան էլ չկա:
    Իսկ ես ասում եմ, որ սխալը չտարածվի:

  5. #4
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուֆուս, քեզ երբևիցե չես հարցրել, ինչ՟ու ՍՈԱԴ-ը ցրվեց... Սերժի "շնորհիվ"... այո, այո, դուք սխալ չեք կարդացել... դեռևս 2003-ին նա որպես անհատ երաժիշտ ինքնահաստատման փորձ արեց, Թունջբոյաջյանի հետ ձայնագրելով "ՍերԱրտ"-ը: Այն բավականին հաջող էր, ու Սերժը որոշեց զբաղվել անհատական կարիերայով, դրա համար էլ, երբ ի վերջո ձայնագրվեց Mezmerize\Hypnotize-ը, այդ ալբոմին նվիրված շրջագայությունից հետո խումբը հայտարարեց որ, արձակուրդ է գնում, ու խմբի անդամները զբաղվելու են կողմնակի նախագծերով... դա ևս Սերժի որոշումն էր, հիմա կասեմ ինչու... Սերժը սկսեց իր անհատական կարիերան, ձայնագրեց Elect The Dead-ը, ալբոմի համարյա բոլոր երգերի վրա տեսահոլովակներ հանեց, ապա նույն ալբոմը կատարեց սիմֆոնիկ նվագախմբի հետ ու դա էլ ձայնագրեց ու թողարկեց... կասեք ստեղծագործական բուռն աշխատ՟անք... կասեմ` ոչ, մենակ իր համար լաավ փող աշխատելու ձև... 2009-ի հոկտեմբերի 31-ին, Հելոուինի տոնին Շավոն կազմակերպեց Shavo's Halloween party անվճար համերգը The Roxy ակումբում, որտեղ Դարոն Մալաքյանի ու Ջոն Դոլմայանի հետ կատարեց 3 երգ, որոնցից 2-ը` Suite-Pee-ն ՍՈԱԴի առաջին, համանուն ալբոմից, ու They Say-ը Scars On Broadway-ի համանուն ալբոմից: Դա կարող էր նշանակել մենակ մի բան, որ ՍՈԱԴը որոշել է նորից միավորվել, բայց... ու՟ր էր այդ պահին Սերժը, ինչ՟ու նրանց հետ չեր... նա զբաղված էր "իր գործերով"` Elect The Dead-ն էր սիմֆոնիկացնում... դրանից հետո Շավոն իր միկրոբլոգում գրեց սա` "Տղեք, դուք պատր՟աստ եք Սիսթեմին" («Are u guys ready for System???»)... այո ՍՈԱԴը ուզում էր միավորվել... բայց քիչ անց նույն Շավոն ներողություն գրեց գրածի համար ու հերքեց վերամիավորման մասին լուրերը... դա հերքեց նաև Սերժը... նույնիսկ ապուշը կհասկանա, որ միայն Սերժն է դեմ եղել վերամիավորմանը, իսկ առանց նրա ՍՈԱԴ պարզապես չի լինի... իսկ հիմա նա հայտարարել է, որ մինչև 2011-ի վերջ կավարտի աշխատանքը իր մյուզիքլի վրա, ու կներկայացնի այն... այսինքն մինչև 2012 կարանք չհուսանք, որ ՍՈԱԴը կմիանա... կարանք ընդհանրապես էլ չհուսանք... Սերժ, ես քեզ շատ եմ հարգում ու սիրում, բայց լավ բաներ չես անում.... հասկացանք, որ ուզում էիր մի քիչ մենակ քո համար փող աշխատեյիր, հերիք չի՟... իրա համերգը ես հաջորդ օրն իսկ մոռացա, երբ տպավորություններս անցան, որովհետը ինչքան էլ սիրեմ իր երաժշտությունը, դա ՍՈԱԴ չեր, էն չեր ու շուտ մոռացվեց... դե ոչինչ, ՍՕԲով յոլա կգնամ, գոնե Դարոնի մոտ ՍՈԱԴությունը պահպանվում ա...

    Ինձ էլ չքարկոծել...
    Վերջին խմբագրող՝ romanista: 18.08.2010, 15:30:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արշակ (19.08.2010), Ռուֆուս (18.08.2010)

  7. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    romanista, շնորհակալություն գրառման համար, շատ բաներ չգիտեի, մենակ թե.

    Մեջբերում romanista-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆուս, քեզ երբևիցե չես հարցրել, ինչ՟ու ՍՈԱԴ-ը ցրվեց... Սերժի "շնորհիվ"... այո, այո, դուք սխալ չեք կարդացել... դեռևս 2003-ին նա որպես անհատ երաժիշտ ինքնահաստատման փորձ արեց, Թունջբոյաջյանի հետ ձայնագրելով "ՍերԱրտ"-ը: Այն բավականին հաջող էր, ու Սերժը որոշեց զբաղվել անհատական կարիերայով...
    Իրականում ՍերԱրտը ընդամենը էքսպերիմենտալ ալբոմ էր, որը ձայնագրվել է հենց այնպես, պարզապես փորձի համար Ոչ Սերժը, ոչ էլ Արտոն մեծ հույսեր չունեին այս ալբոմի հետ, ոչ մեկն էլ ինքնահաստատվելու կարիք չուներ ու ալբոմն այդպես էլ մասսայական չդարձավ: Գրեթե բոլոր հայտնի երաժիշտներն էլ նմանատիպ ալբոմներ ունեն, շատերը լինելով ինչ-որ խմբի անդամ, կողքից ալբոմներ են ձայնագրում, որը երբեք էլ մասսայական ու շատ հայտնի չի դառնում:

    Ինչ վերաբերվում է ՍերԱրտին, առաջին անգամ 2004-ին եմ լսել, ընկերներիցս մեկն էր նվիրել: Ալբոմն ամբողջությամբ մի անգամ եմ լսել, հետո Նարինա երգը մի երկու երեք անգամ լսեցի, հետո ինչ-որ մեկին տվեցի, ով մոռացավ վերադարձնել, ես էլ մոռացա, թե ում էի տվել ու դիսկս անհետ կորավ: Բայց չեմ ցավում դրա համար, որովհետև հաստատ երկրորդ անգամ չեմ լսի, ալբոմ ա էլի, ոչ մի յուրահատուկ բան
    I may be paranoid but no android!

  8. #6
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում ՍերԱրտը ընդամենը էքսպերիմենտալ ալբոմ էր, որը ձայնագրվել է հենց այնպես, պարզապես փորձի համար Ոչ Սերժը, ոչ էլ Արտոն մեծ հույսեր չունեին այս ալբոմի հետ, ոչ մեկն էլ ինքնահաստատվելու կարիք չուներ ու ալբոմն այդպես էլ մասսայական չդարձավ: Գրեթե բոլոր հայտնի երաժիշտներն էլ նմանատիպ ալբոմներ ունեն, շատերը լինելով ինչ-որ խմբի անդամ, կողքից ալբոմներ են ձայնագրում, որը երբեք էլ մասսայական ու շատ հայտնի չի դառնում:

    Ինչ վերաբերվում է ՍերԱրտին, առաջին անգամ 2004-ին եմ լսել, ընկերներիցս մեկն էր նվիրել: Ալբոմն ամբողջությամբ մի անգամ եմ լսել, հետո Նարինա երգը մի երկու երեք անգամ լսեցի, հետո ինչ-որ մեկին տվեցի, ով մոռացավ վերադարձնել, ես էլ մոռացա, թե ում էի տվել ու դիսկս անհետ կորավ: Բայց չեմ ցավում դրա համար, որովհետև հաստատ երկրորդ անգամ չեմ լսի, ալբոմ ա էլի, ոչ մի յուրահատուկ բան
    Հենց այդ "ալբոմ ա, էլի"-ն իր հաջողությամբ ծնեց Սերժի մոտ անհատական կարիերայի միտքը ու քանդեց ՍՈԱԴը...

  9. #7
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    PanARMENIAN.Net - Հայտնի System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը համերգով հանդես կգա Երևանում օգոստոսի 14-ին: Ինչպես հաղորդել են լրագրողներին այսօր ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, համերգը տեղի է ունենալու կենտրոնի բացման հանդիսավոր արարողության շրջանակներում:
    Սերժ Թանկյանը արդեն մենահամերգով հանդես եկել է Երևանում 2010 թվականի ամռանը, իսկ System of a Down խումբը միավորվելով 2011 թվականին սկսել է իր համերգաշրջանը Եվրոպայում: Սպասվում է որ խումբը ամբողջ կազմով առանձին համերգով հանդես կգա Հայաստանում 2012 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (21.07.2011), Freeman (21.07.2011), Yellow Raven (21.07.2011)

  11. #8
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաստորեն կլինի բացօթյա ու անվճար http://www.bravo.am/news/%D5%BD%D5%A...D5%A1%D5%B6-6/
    Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 21.07.2011, 13:53:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (21.07.2011), Yellow Raven (21.07.2011), Ձայնալար (21.07.2011)

  13. #9
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ չսկսենք, առավել եւս, որ քննարկելու բան էլ չկա:
    Իսկ ես ասում եմ, որ սխալը չտարածվի:
    Բայց ինչով է սխալ? Արեվմտահայերը Տ-ին Դ կասեն, ինչպես Դ-ին Տ: Կանադա=Գանատա, Տարոն=Դարոն, Տերյան=Դերյան
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  14. #10
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում hetanos-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ինչով է սխալ? Արեվմտահայերը Տ-ին Դ կասեն, ինչպես Դ-ին Տ: Կանադա=Գանատա, Տարոն=Դարոն, Տերյան=Դերյան


    Արևմտահայերը տ-ն դ են արտասանում, դ-ն՝ թ (լեզվաբանորեն ասած՝ տեղի է ունեցել բաղաձայնների տեղաշարժ-տեղափոխություն)։ Կանադա=Գանատա (կարդում են Քանադա)
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    anahit96 (21.07.2011)

  16. #11
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այո, բայց գրում են Գանատա?

    օրինակ.

    ԼՂՀ Արտաքին Գործոց Նախարար Գէորգի Պետրոսեան Կ՛այցելէ Գանատա


    http://asbarez.com/arm/92908/
    Վերջին խմբագրող՝ Դավիթ: 21.07.2011, 19:46:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սերժ Թանգյան / Serj Tankian
    Հեղինակ՝ Արամ, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 54
    Վերջինը: 15.07.2012, 14:16
  2. Saturnus, համերգ Երևանում
    Հեղինակ՝ Oasis, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 24.05.2011, 21:47
  3. Իան Անդերսոն - համերգ Երևանում
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 42
    Վերջինը: 06.10.2010, 09:58
  4. Սերգեյ Բեզրուկով. համերգ Երևանում
    Հեղինակ՝ romanista, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 04.09.2010, 11:21
  5. System of a Down: Համերգ Երևանում
    Հեղինակ՝ dotsent, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 13.09.2008, 11:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •