Անկապը էդքան էլ անկապ չէր, ուղղակի` Fugitive Studios & Deem Communications -Քո ցավին մեռնեմ, Սերժ ջան, անկապ համերգ էր![]()
նրանց կազմակերպածի մերը ես ... միայն Սերժը իր ներկայությամբ այն փրկեց
Ինձ էլ նրա սոլո կարիերան այդքան էլ դուր չի գալիս, զգացվում է, որ ավելի շատ կոմերցիայի համար է աշխատում, բայց կոնկրետ ես երեկ գնացել էի ոչ թե Սերժ Թանկյան սոլո - երաժշտի, այլ ՍՈԱԴ - ի նախկին վոկալիստի համերգին...Դե ինչ ասեմ, Սերժի սոլո կարիերան դուրս չի գալիս, անկապ, միանման, միջակ երգեր ա երգում, ոչ մի երգը չտպավորվեց մեջս, լրիվ լալալալա վիճակներ էին:
Չե, Վիզան շատ լավն էր ու շատ լավ կատարեց իրա "ռազագրև"-ի դերը...Վիզան ընդհանրապես չդզեց, ոնց որ Բրեգովիչի/Կուստուրիցայի ու death metal-ի խառնուրդ լիներ, մի երգն էլ ոնց որ Բելաջիոյի ու Ձորաբերդի ռաբիզ երգ լիներ:
Ապեր, դե սփյուռքահայի գրած հայերեն երգում մտքի թռիչք էիր ուզու՟մ... ամեն դեպքում, եթե Սերժը կարա "մեր վախին մեռնի, մեր կյանքին մեռնի (2 անգամ)", ուրեմն ես էլ իրա կյանքին մեռնեմՄի խոսքով, քանի դեռ ժողովուրդը ներքևում տժժում էր, ես ու Ներսեսը վերևում ղժժում էինք: Հատկապես էն հայերեն երգի վրա, որի բառերի վրա երևի մի քանի շաբաթ ճգնել էր Ավետ Բարսեղյանը:ընդհամենը մի քանի կրկնվող բառեր, բայց զգացվում էր, որ հոգի էր դրել մեջը... ես հոտնկայս ծափահարեցի ու իմ կանգնելը ստիպեց ամֆիթատրոնի մեծ մասին նույնպես կանգնել ու կանգնած ծափ տալ այդ երգին...
Բոլոր երգերն էլ լավն են, ուղղակի սա արդեն ՍՈԱԴ չի, մենք չենք կարում հարմարվենք դրան... իսկ ընդհանրապես, Սերժին պետք ա Դարոնի խելառությունը, էներգիան, հոգեվիճակը... Սերժին մենակ Դարոնը կփրկի... Scars On BroadwayԲայց Բարի Արագիլի համար արժեր համերգին ներկա լինել: Համերգի վերջի երգերն էլ վատը չէին![]()
ֆօռեվեր
![]()
Էջանիշներ